ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանն անփոփոխ է թողել Գևորգ Լոռեցյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը 09/09/2020 12:10 | Դատական ռեպորտաժներ
ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել Գևորգ Լոռեցյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և մերժել պաշտպանի ներկայացրած՝ Լոռեցյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը։ Այս մասին
«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ որոշման համար հիմք է ծառայել բացառապես այն հանգամանքը, որ Գևորգ Լոռեցյանին մեղսագրվում է առանձնապես ծանր հանցանք: Սահակյանն ուշագրավ համարեց, որ նախաքննության ընթացքում կալանքի երկարացմանը վերաբերող դատական նիստերի ընթացքում քննիչը շահարկել էր, որ դեռևս կան չհարցաքննված վկաներ, որոնք աշխատում են ԿԳՄՍ նախարարությունում և Լոռեցյանը կարող է նրանց նկատմամբ ապօրինի ազդեցություն ունենալ և դատարանը, հաշվի առնելով նաև այդ հանգամանքը, Լոռեցյանին թողնում էր կալանքի տակ:
«Այսօր շուրջ 10 ամիս քննված գործի արդյունքում մեղադրական եզրակացությանը կից ներկայացված դատակոչի ցուցակում ընդգրկվել են ընդամենը 4 վկան, որոնցից միայն մեկն է հանդիսանում նախարարության աշխատակից, որն էլ որևէ էական հանգամանքի մասին ցուցմունք չի տվել: Այլ կերպ ասած՝ գործը դատարան ուղարկվելուց հետո պարզ դարձավ, որ դատարաններում շարունակ շահարկվել են իրականությանը չհամապատասխանող փաստեր Լոռեցյանի ազատությունը սահմանափակելու նպատակով և չկան վկաներ, որոնց նկատմամբ նախկին փոխնախարարը կարող է ազդեցություն ունենալ»,- ասաց Սահակյանը՝ նշելով, որ դատարանի որոշումն անհիմն է, պայմանավորված է միայն առաջադրված մերկապարանոց մեղադրանքի ծանրությամբ և այն անպայման բողոքարկելու ենք վերաքննիչ դատարան:
«Հույսով ենք, որ Վերաքննիչ դատարանում տվյալ հարցի քննությունը կիրականանա դռնբաց դատական նիստով ու ևս մեկ անգամ չի խախտվի Գևորգ Լոռեցյանի արդար ու հրապարակային դատաքննության իրավունքը»,- նշեց Սահակյանը:
Արձանագրենք, որ թեև քրեական գործն արդեն գտնվում է դատարանի վարույթում, դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշել է դռնփակ ռեժիմով քննել արդեն դատարանի վարույթում գտնվող քրեական գործով մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու, փոխելու կամ վերացնելու վերաբերյալ հարցը։
Լևոն Սահակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ թե՛ մեղադրող դատախազը, թե՛ ինքը կողմ էին, որ խափանման միջոցի հարցը քննարկվի դռնբաց ռեժիմով, ավելին՝ ինքը միջնորդություն էր ներկայացրել դատական նիստը դռնբաց ռեժիմով անցկացնելու մասին, իսկ դատախազը չի առարկել միջնորդությանը՝ գտնելով, որ նիստը պետք է դռնբաց լինի։ Այդուհանդերձ, դատարանը գտել է, որ խափանման միջոցի հարցը պետք է քննարկվի դռնփակ։ Համեմատության համար նշենք, որ մի շարք աղմկահարույց գործերով, օրինակ՝ Գագիկ և Կարեն Խաչատրյանների գործով, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով և մի շարք այլ քրեական գործերով, գործը՝ դատարան ուղարկելուց հետո դատարանը խափանման միջոցի հարցը քննել է դռնբաց ռեժիմով։ Արձանագրենք նաև, որ ՍԴ-ն իրավական դիրքորոշում է հայտնել՝ կարևորելով, որ այս փուլում դատարանը պետք է ապահովի արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող՝ անձի՝ լսվելու (անձամբ պաշտպանվելու) իրավունքի իրացումն ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ դատական բողոքարկման (ստուգման) հետագա ընթացակարգերում։ Ավելին՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ԲԴԽ-ն որոշում էր կայացրել, որ կողմնակի անձանց ներկայությունը դատական նիստերի դահլիճում բացառելու համար հանրությանը հետաքրքրող քրեական գործերով ԶԼՄ-ները պետք է ապահովեն ուղիղ հեռարձակումը և նիստերի լուսաբանումը, մինչդեռ, արդեն երկրորդ դեպքն է, ինչ դատավոր Արտուշ Գաբրիելյանը թույլ չի տալիս լրագրողներին մուտք գործել նիստերի դահլիճ։ Մեկ այլ՝ Ռազմիկ Աբրահամյանի և Արսեն Դավթյանի վերաբերյալ քրեական գործով դատավորը կրկին թույլ չէր տվել ԶԼՄ ներկայացուցիչներին գտնվել դատական նիստերի դահլիճում այն դեպքում, երբ այդ քրեական գործն արդեն գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ փոխնախարարը կալանավորվել է 2019թ դեկտեմբեր ամսին . ԱԱԾ-ն հայտարարեց, որ 2019թ. դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Դեկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ փոխնախարարը կալանավորվել է։
Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսավարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ:
Նշենք, որ սույն գործով մեղադրյալները երեքն են։ Գևորգ Լոռեցյանից բացի մեղադրյալի կարգավիճակում է Լոռեցյանի վարորդ՝ Էդուարդ Հովհաննիսյանը, ով մեղադրվում է Լոռեցյանին տեղեկատվություն և միջոցներ տրամադրելու, ինչպես նաև խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակելու մեջ՝ «Լուառ» և «Էլիտ Սպիրտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից առանձնապես խոշոր չափերով՝ 2․000․000 ՀՀ դրամ կաշառք պահանջելուն, ընդհանուր հովանավորչության, Հ․ Քանանյանի ներկայացրած առևտրային կազմակերպությունների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության և դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու և հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։ Հրաչիկ Քանանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Լուառ» և «Էլիտ Սպիրտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ՝ գործադիր իշխանության մարմնի ղեկավար աշխատող և պաշտոնատար անձ հանդիսացող Գևորգ Լոռեցյանին խոստացել է տալ առանձնապես խոշոր չափերով՝ 2․000․000 ՀՀ դրամ կաշառք՝ նրա կողմից ընդհանուր հովանավորչության, իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների կողմից ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության և դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու և հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։
Լուսանկարում՝ փաստաբան Լեւոն Սահակյանն է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/16/2024 08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»
- 05/16/2024 08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը