ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մասիվցի Անդիկի» սպանության գործով մեղադրյալին բերման են ենթարկել հղի կնոջ հետ. պաշտպան 08/26/2020 15:25 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, հայտարարեց «Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի՝ «Մասիվցի Անդիկի» սպանության օժանդակության գործով դատաքննության մեկնարկի մասին։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացությունը,համաձայն որի գործով մեղադրյալ Արմեն Ղարիբյանն է Անդրանիկ Հարությունյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել ու այդպիսով օժանդակել Անդրանիկի Հարությունյանին սպանելուն: Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո ամբաստանյալ Ղարիբյանն ասաց, որ մեղադրանքը հասկանալի է, մեղավոր իրեն չի ճանաչում, քանի որ այն իր հետ որևէ կապ չունի։
Պաշտպան Արսեն Սարդարյանն էլ , անդրադառնալով մեղադրական եզրակացությանը, նշեց, որ առաջին անգամ է հանդիպում եզրակացության, երբ անձին մեղադրում են սպանության մեջ՝ հիմք ընդունելով խիստ կասկածելի կապը, որն ունեցել է կասկածյալի հետ։ Պաշտպանը պահանջեց, որ դատարանն ուսումնասիրի միայն իր պաշտպանյալի վերաբերյալ ապացույցները։ Պաշտպան Վահե Մնացականյանը միացավ Սարդարյանի դիրքորոշմանը և նշեց, որ ի սկզբանե սահմանափակվել է պաշտպանության իրավունքը, մասնակցել են միայն կալանքի երկարացման նիստերին։ Բացի այդ՝ նա հայտնեց, որ բերման են ենթարկել իր պաշտպանյալին՝ հղի կնոջ հետ, ինչով ճնշել են վերջինիս։ Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հաջորդականությունը, համաձայն որի՝ նախ կհետազոտվեն գրավոր փաստաթղթերը, ապա՝ կանցնեն վկաների հարցաքննությանը և վերջում դատարանը կլսի ամբաստանյալին։
Նախագահող դատավորը հրապարակեց Անդրանիկ Հարությունյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ինչից հետո պաշտպան Վահե Մնացականյանն առաջարկեց փորձաքննությունների եզրակացությունները չհրապարակել, քանի որ կողմերը ծանոթ են դրանց։ Բացի այ՝ պաշտպանական կողմը գտնում է, որ սպանության հանգամանքների վերաբերյալ ապացույցներն իրենց չեն վերաբերում։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1973 թվականին ծնված Անդրանիկ Հարությունյանի՝ «Մասիվցի Անդիկի» դին։
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախնական քննության տվյալների համաձայն՝ Անդրանիկ Հարությունյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք պատճառել է ՌԴ քաղաքացի Սուլեյման Միիևը, ով որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ շատերի կյանքի համար վտանգավոր կերպով սպանությունը եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերել ու պահելը։ Վերջինիս նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ու առայժմ չի հայտնաբերվել։ Փոխարենը կալանավորվել է Արմեն Ղարիբյանը, ով մեղադրվում է սպանությանն օժանդակելու մեջ ու գործն արդեն դատարանում է՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում։
Սպանության օժանդակության մեջ մեղադրվող Արմեն Ղարիբյանը շուրջ մեկ տարի է, ինչ կալանավորված է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/08/2024 08:21 Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ»
- 05/08/2024 08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
- 05/08/2024 08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ»
- 05/08/2024 08:04 Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․«Հրապարակ»
- 05/08/2024 08:01 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններուն մահվան 32, 2023-ին`53, 2024-ի առաջին 5 ամսում` 30 դեպք. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:58 Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:56 Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն