Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 08 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/08/2024   15:54 Առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ. բարձրադիր գոտիներում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ 05/08/2024   15:17 32 տարի առաջ ազատագրվեց Շուշին 05/08/2024   15:14 Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/08/2024   14:49 Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա 05/08/2024   14:47 Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում 05/08/2024   14:41 Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը 05/08/2024   14:29 Սովետական միության ժամանակ էլ ճնշումներ եղան, Եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետական միություն չկա ու չի էլ լինելու․ Սրբազան 05/08/2024   14:25 Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա 05/08/2024   14:22 Ռուսներն հարցերի պատասխաններն ուզում են ստանալ. առկա աշխարհաքաղաքական իրավիճակում «պրիմիտիվ շուստրիությունն» այս իշխանությանն այլևս չի օգնի. Արման Աբովյան 05/08/2024   14:12 Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցումը 05/08/2024   14:08 Արշակ Սրբազանը հրավիրվել է ԱԱԾ․ Մայր Աթոռից չեն հերքում 05/08/2024   13:56 Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է 05/08/2024   13:47 Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված 05/08/2024   13:26 Շվեդիայի Հայ Առաքելական Եկեղեցու խորհուրդը իր անվերապահ աջակցությունն ու զորակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը. հայտարարություն 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   13:20 Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն 05/08/2024   13:17 Ադրբեջանը օրակարգ է մղում «ադրբեջանցիների Հայաստան վերադարձի» հարցը 05/08/2024   13:08 Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում․ կալանավորվել է նրա համադասարանցին 05/08/2024   13:03 Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 05/08/2024   12:53 Պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել Է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) խորհրդի լիագումար նիստին 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին 05/08/2024   12:44 Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին 05/08/2024   12:42 Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան 05/08/2024   12:37 Վայոց ձորի մարզի Արենի համայնքում նոր հանրակրթական դպրոց կկառուցվի 05/08/2024   12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան 05/08/2024   12:11 Միջազգային համագործակցություն. Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն 05/08/2024   12:07 Միքայել Սրբազանի առաջնորդությամբ երթը Գյումրի քաղաքից դուրս եկավ․ Հոռոմի կամրջի մոտ կմիանան նաև արթիկցիները 05/08/2024   12:04 Հայաստանի կառավարությունը նոր վարկ է վերցնում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք Սիսիան-Քաջարան հարավային հատվածի վերակառացման համար 05/08/2024   11:59 Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել 05/08/2024   11:58 Կառավարությունը որոշեց 1 մլրդ 12 մլն հատկացնել մարզպետների աշխատակազմերին 05/08/2024   11:51 Ոստիկանությունը դեռ երբեք ուժ չի կիրառել եկեղեցականի նկատմամբ, եթե նման բան անեն` իրենց կխայտառակեն. Միքայել սրբազան 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/08/2024   11:35 Համազգային հանրահավաք՝ Երեւանում 05/08/2024   11:31 Մխիթար Գոշն իր դատաստանագրքում ողջ դատական իշխանությունը վերապահել է հոգևորականներին. Տեղյակ չէիք, չէ՞.Մելիքյանը՝ ՔՊ-ին 05/08/2024   11:27 Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 05/08/2024   11:25 Մայիսի 8-ին Ջերմուկում ձյուն է (տեսանյութ) 05/08/2024   11:25 Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Դանիայի ՀԱԵ համայնքային խուրհուրդ 05/08/2024   11:21 Իշխանությունը վախեցած է այս շարժումից, սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով.Միքայել սրբազան 05/08/2024   11:17 Այսօր տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբ 05/08/2024   11:14 Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն Միքայելյան 05/08/2024   10:56 Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ 05/08/2024   10:52 Հետապնդումն իրականացվում է քաղաքական իշխանության վերնախավի ուղիղ հանձնարարությամբ. Կարեն Վանեցյանի փաստաբանները դիտարկում են ՄԻԵԴ դիմելու հարցը 05/08/2024   10:45 Մեկնարկեց Գյումրիից երթը Երևան՝ ի աջակցություն Բագրատ սրբազանի. ուղիղ 05/08/2024   10:35 Լիովին աջակցում եմ Բագրատ արքեպիսկոպոսի նախաձեռնությունը, սատարում եմ Միքաել արբազանին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան 05/08/2024   10:26 Օհանավանում այնքան առատ կարկուտ է տեղացել, որ ձյան շերտ է հիշեցնում. լուսանկար 05/08/2024   10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան 05/08/2024   10:11 Ավտոմեքենան ընկել է ձորակը. կան տուժածներ 05/08/2024   08:21 Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ» 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/07/2024   07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» 05/06/2024   18:19 Քաղաքացիները շարժվում են դեպի Սոլակ գյուղ 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը

Նվազել են Հայաստանի կառավարության ջանքերը՝ թրաֆիքինգի դեմ պայքարում. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում Հայաստանի դիրքերը վատթարացել են 08/12/2020   18:35  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերն ամբողջությամբ չեն բավարարում թրաֆիքինգի կանխարգելմանն ուղղված նվազագույն չափանիշներին: Այս մասին արձանագրվում է Մարդկանց թրաֆիքինիգի ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում , որտեղ Հայաստանի դիրքերը թուլացել են՝ տեղափոխվելով 2-րդ խումբ՝ վերահսկման ցուցակի երկրների շարք:

ԱՄՆ պետքարտուղարությունն արձանագրել է, որ արդեն երկու տարի է, ինչ կառավարության կողմից չի եղել որևէ դատապարտում, իսկ հարկադիր աշխատանքի համար վերջին անգամ դատապարտում եղել է 2014թ․։ «Կառավարության կողմից նույնացվել է 8 զոհ, ինչը 2012թ․ հետո ամենացածր ցուցանիշն է, իսկ արձագանքման առաջին օղակում գտնվողները շարունակում են ապավինել զոհերի ինքնանույնացմանը, քանի որ չկան զոհերի նույնացման նախաձեռնողական միջոցներ, օրինակ՝ խոցելի խմբերի դիտազննման/սքրինինգի ստանդարտ ցուցիչներ: Թրաֆիքինգի զոհերի, ինչպես նաև այլ հանցանքների զոհերի համար արդարադատության հասանելիությունը եղել է ցածր, մասնավորապես՝ բացակայել են զոհակենտրոն ընթացակարգերը և վկա հանդիսացող զոհերի պաշտոնական պաշտպանության միջոցները: Ուստի, Հայաստանը գնահատման սանդղակում նահանջել է՝ տեղ գտնելով 2-րդ խմբի վերահսկման ցուցակի երկրների շարքում»,- նշված է զեկույցում։

Պատկան մարմինները հետաքննել են թրաֆիքինգի 11 գործ (2018թ. քննվել էր 9 գործ): Այս գործերից 8-ն առնչվում էին հարկադիր աշխատանքին, 3-ը սեռական թրաֆիքինգին (2018թ. քննվել էր սեռական թրաֆիքինգի 5 գործ և 1 գործ, որը միաժամանակ պարունակում էր սեռական և աշխատանքային թրաֆիքինգի տարրեր):

Մեղադրանք է առաջադրվել 3 մեղադրյալի՝ հարկադիր աշխատանքի համար և 1 հոգու՝ սեռական թրաֆիքինգի համար (2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել 1 հոգու` հարկադիր աշխատանքի համար): Դատարանների կողմից 2018 և 2019 թվականներին սեռական թրաֆիքինգի հոդվածով դատապարտումներ չեն եղել։

Թրաֆիքինգի նույնացված զոհերի պաշտպանությանն ուղղված Կառավարության ջանքերը թույլ էին մնում: Նույնացվել է 8 զոհ (2018թ.՝ 9 զոհ), որից 5-ը ենթարկվել են հարկադիր աշխատանքի, 3-ը՝ սեռական թրաֆիքինգի (2018թ.՝ 8 սեռական թրաֆիքինգի և 1 միաժամանակ սեռական թրաֆիքինգի և հարկադիր աշխատանքի զոհ). և՛ 2018, և՛ 2019 թվականներին կային 2 անչափահաս զոհ. զոհերից 4-ը տղամարդ էին, 4-ը կին (2018թ․՝ 8 տղամարդ և 1 կին)․ զոհերից 2-ը Տաջիկստանից էին, 1-ը՝ Իրանից (2018թ․ կար 4 օտարերկրացի զոհ Հնդկաստանից)։

Փորձագետները շարունակում են մատնանշել, որ չկար նախաձեռնողական մոտեցում նույնացման հարցերում և կառավարությունը միջոցներ էր ձեռնարկում զոհերի ինքնանույնացումից հետո։ Կառավարությունը չէր ապահովում ստանդարտ ցուցիչներ։

Կառավարությունը զոհերի պաշտպանության համար նախորդ երկու տարում հատկացրել է 19 միլիոն ՀՀ դրամ կամ 40.000 ԱՄՆ դոլար, որը ներառում է ՀԿ-ի կողմից գործարկվող կացարանի գործառնական ծախսերը: Կառավարությունը և տեղական ՀԿ-ները համատեղ զոհերին ապահովել են իրավական, հոգեբանական աջակցություն և բուժօգնություն, կացարան, միանվագ դրամական փոխհատուցում 250.000 ՀՀ դրամի կամ 530 ԱՄՆ դոլարի չափով և ներգրավել են նրանց տարբեր սոցիալական, կրթական և զբաղվածության ծրագրերում:

Բուժօգնություն ապահովվել է 3 զոհի համար (2018թ.՝ 3), 6 զոհ ստացել է միանվագ դրամական փոխհատուցում (2018թ.՝ 6): Կառավարությունն օրենքում փոփոխություններ կատարեց, որը անչափահաս զոհերի խնամակալներին թույլ էր տալիս ստանալ միանվագ դրամական փոխհատուցումը։

Կանխարգելում

Տարվա ընթացքում նվազել են կառավարության ջանքերն ուղղված մարդկանց թրաֆիքինգի կանխարգելմանը։ Հաշվետու ժամանակահատվածում Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով նախարարական խորհուրդը և միջգերատեսչական աշխատանքային խումբը չեն մշտադիտարկել կամ իրականացրել հակաթրաֆիքինգային աշխատանքներ, քանի որ կառավարության կողմից վերակազմավորվել, միաձուլվել կամ վերացվել են այն օղակները, որոնք նախկինում պատասխանատու էին համապատասխան գործողությունների մեծ մասի համար։ Միջգերատեսչական աշխատանքային խմբի համակարգման մանդատը Արտաքին գործերի նախարարությունից փոխանցվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։ Նախարարությունը մարդկանց թրաֆիքինգի մասին սոցիալական գովազդի պատրաստման նպատակով հատկացրել է 786.000 ՀՀ դրամ (1.650 ԱՄՆ դոլար): Թեժ գծին ստացված զանգերի քանակի մասին Կառավարությունը հաշվետվություն չի ներկայացրել: Կառավարությունը ջանքեր չի գործադրել կոմերցիոն սեռական ակտերի նկատմամբ պահանջարկը նվազեցնելու ուղղությամբ:

ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՐԿՐՈՒՄ

Վերջին 5 տարիների տվյալների համձայն՝ Հայաստանում տեղի է ունենում տեղացի և օտարերկրացի զոհերի շահագործում, նաև Հայաստանի քաղաքացիների շահագործում արտերկրում: Ռուսաստանում, Միացյալ Արաբական Էմիրություններում և Թուրքիայում աշխատանք փնտրող որոշ հայ միգրանտներ բախվում են հարկադիր 8 աշխատանքի խնդրին, որը սովորաբար հետևում է աշխատանքի տեղավորման հետ կապված խաբեություններին։

ՀՀ քաղաքացի կանայք և երեխաները երկրի ներսում կարող են ենթարկվել սեռական ու աշխատանքային թրաֆիքինգի, նրանց նաև կարող են դրդել հարկադիր մուրացկանության: Որոշ երեխաներ երկրի ներսում աշխատում են գյուղատնտեսության, շինարարության և ծառայությունների մատուցման ոլորտներում, որտեղ նրանք խոցելի են աշխատանքային թրաֆիքինգի մասով:

Գիշերային ակումբներում որպես պարուհիներ աշխատում են ռուսներ, ուկրաինացիներ և բելառուսներ, որոնք խոցելի են սեռական թրաֆիքինգի մասով: Թրաֆիքինգ իրականացնողները կարող են թիրախավորել հետզհետե ավելացող հնդիկ միգրանտներին, որոնք պատրաստակամորեն աշխատանք են փնտրում ստվերային ոլորտում և բախվում են հարկադիր աշխատանքի խնդրին։ Խիստ խոցելի են մնում գյուղական բնակավայրերի կրթական ցածր մակարդակ ունեցող տղամարդիկ և սոցիալական խնամքի հաստատությունների երեխաները:

Զեկույցում նաև առաջնահերթ անելիքների վերաբերյալ առաջարկներ կան, մասնավորապես՝ իրականացնել խիստ քննություններ, քրեական հետապնդում թրաֆիքինգ իրականացնողների նկատմամբ և դատապարտել նրանց, ավելացնել զոհերի նույնացման նախաձեռնողական ջանքերը, ապահովել խորացված ուսուցում թրաֆիքինգի գործերի քննության ու քրեական հետապնդման հարցերի շուրջ և մշակել միջոցառումներ՝ երեխաների հնարավոր թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:19 03/02/2020  |  Քրեական խրոնիկոնԱվարտվել է նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց թրաֆիքինգի ենթարկելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
11:11 24/12/2019  |  Քրեական խրոնիկոն20-ամյա երիտասարդին անչափահաս աղջկանից ավելի քան 4 մլն դրամ է շորթել
21:12 10/07/2019  |  Քրեական խրոնիկոնՄոսկվայում ձերբակալել են տղամարդուն՝ կես միլիոն ռուբլով աղջկան վաճառելու ժամանակ
15:09 10/06/2019  |  Քրեական խրոնիկոնԱմուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ երկու և ավելի անձանց թրաֆիքինգի ենթարկելու համար
11:45 22/04/2019  |  ԼՐԱՀՈՍԲՀԿ պատգամավորն առաջարկում է փակել Երևանում գործող թրաֆիքինգի օջախ հանդիսացող մերսման սրահները
12:20 03/04/2019  |  Քրեական խրոնիկոն73-ամյա կինը հետախուզվում էր թրաֆիքինգի մեղադրանքով
14:59 04/01/2019  |  Քրեական խրոնիկոնՌԴ քաղաքացին զբաղվել է Տաջիկստանի քաղաքացիների առևտրով
15:15 12/11/2018  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է թրաֆիքինգի դեպք․ հնդիկ ռեստորանատերը շահագործել է ազգակիցներին (տեսանյութ)
17:28 17/02/2018  |  Քրեական խրոնիկոնԿիեւում ձերբակալվել է մարդկանց առևտրով զբաղվող Ադրբեջանի քաղաքացի
10:42 01/02/2018  |  ԼՐԱՀՈՍ2017թ. ընթացքում վարույթ է իրականացվել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով 17 քրեական գործերով

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]