ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետք է հասնել նրան, որ նման հակահայկական բանաձեւ ԱՄՆ Սենատում չդրվի քվեարկության. «Վերնատուն» 07/24/2020 13:59 | ԼՐԱՀՈՍ
Հուլիսի 23-ին «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի գրասենյակում տեղի է ունեցել ակումբի Արցախի, անվտանգության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնած արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված հակահայկական բանաձեւը:
Քննարկման արդյունքում հանձնաժողովն արձանագրել է․
«Վերջերս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատում շրջանառված եւ ըստ էության ընդունված բանաձեւը կարելի է համարել Հայաստանի դիվանագիտության պատմության մեծագույն ֆիասկոն Միացյալ Նահանգներում:
Իրավամբ, սա ԱՄՆ Կոնգրեսում երբեւէ շրջանառված ամենահակահայկական բանաձեւն է: Բանաձեւը շրջանառվել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանության ուղիղ ֆինանսավորմամբ եւ Թուրքիայի դեսպանության ակտիվ աջակցությամբ, որն ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ակնհայտորեն՝ Ռուսաստանի դեմ։ Այս բանաձեւի նախագիծը տեւական ժամանակ եղել է Պալատի օրակարգում, մինչդեռ հայկական դիվանագիտության կողմից եղել է զրո արձագանք։
Բանաձեւի մի քանի ձեւակերպումներ ոչ միայն խեղաթյուրում են իրականությունն ու ԼՂ հակամարտության պատմությունը, այլեւ տրամագծորեն ձեւախեղում են խաղաղ կարգավորման ողջ տրամաբանությունը, կրում են ակնհայտ թշնամական բնույթ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության նկատմամբ։
Մասնավորապես, անդրադառնալով Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ադրբեջանում 1991 թվականից ներքին տեղահանվածների խնդրին, բանաձեւում նշվում է, որ պետքարտուղարն ու պաշտպանության քարտուղարը պարտավոր են․
«Օրենքի ընդունումից ոչ ուշ, քան 180 օր հետո Կոնգրեսին ներկայացնել զեկույց
(1) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ադրբեջանի այն քաղաքացիների թվի մասին, որոնք 1991 թվականից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից բռնի տեղահանվել են այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից:
(2) Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ադրբեջանի` օտարերկրյա զորքերի կողմից ապօրինի գրավյալ շրջաններում սպանված քաղաքացիների թվի մասին, 1991 թվականից ի վեր»:
Նման խայտառակ ձեւակերպումներով փաստաթղթի ընդունումը լուրջ եւ անշրջելի հարված է հասցնելու 1992 թվականից ԵԱՀԿ Մինսկի Խմբի ձեւաչափով ընթացող ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին եւ կասկածի տակ է առնելու ԱՄՆ դերակատարությունը՝ որպես անաչառ միջնորդ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետություն։ Սա լուրջ հարված է հասցնելու նաեւ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին։
Այս բանաձեւը արմատապես խեղաթյուրում է հակամարտության կարգավորման մոտ 30 տարիների ընթացքում ձեւավորված միջազգային իրավական ողջ բազան։ Բանաձեւը հակասում է ոչ միայն ՄԱԿ ԱԽ կողմից ընդունված 4 բանաձեւերին, այլեւ նաեւ հենց ԱՄՆ Կոնգրեսի կողմից եւ 1991թ․ ընդունված 128-րդ եւ 1992թ․ ընդունված 907-րդ բանաձեւերի էությանն ու բովանդակությանը։
Միաժամանակ այս բանաձեւով փորձ է արվում մաքրել Ադրբեջանին նրա բոլոր մեղքերից՝ որպես պատերազմը հրահրող ու սկսող, որը միշտ փորձել եւ հիմա էլ փորձում է հակամարտությունը լուծել բացառապես ռազմական ճանապարհով, անգամ միջուկային ահաբեկչությամբ: Ավելին, այս բանաձեւով փորձ է արվում ագրեսոր Ադրբեջանի բոլոր մահացու մեղքերը բարդել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության վրա։
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների աշխատանքին, ապա կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում պետք է անհապաղ գործողությունների կոնկրետ ծրագիր մշակել եւ քայլեր ձեռնարկել Պետքարտուղարության միջոցով այս բանաձեւը Սենատի օրակարգից հանելու նպատակով։ Նման նախադեպեր Պետքարտուղարությանը հայտնի են եւ պատմության ընթացքում բազմիցս կիրառվել են։
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի Արցախի, անվտանգության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Հայաստանի իշխանություններին, օգտագործելով թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի ողջ քաղաքական, փորձագիտական եւ լոբբիստական ներուժը, բոլոր հնարավոր խողովակներով աշխատել ԱՄՆ իշխանությունների հետ եւ հասնել նրան, որ նման բանաձեւ Սենատում չդրվի քվեարկության»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/16/2024 08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»
- 05/16/2024 08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը