ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աֆրիկյանների տան տեղում բարձրահարկ հյուրանոցի կառուցման համաձայնությունը տրվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի գրավոր ցուցումով 06/23/2020 15:31 | ԼՐԱՀՈՍ
Երևանի պատմական կենտրոնում պատմամշակութային հուշարձանների և արժեքավոր շինությունների քանդման ապօրինի գործընթացը երկարատև տարիների պատմություն ունի։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պատմական Երևանի դեմքն աղավաղող հանցավոր պրոցեսների հիմքը դրվել է դեռևս նախորդ իշխանությունների օրոք, երբ հաշվի չառնելով և չգնահատելով պատմական ժառանգության արժեքները, առաջնորդվելով միայն սեփական շահերով, հիմք դրվեց քաղաքի անկանոն և ապօրինի կառուցապատմանը, ինչի հետևանքով քանդվեցին 19-րդ դարի երևանյան քաղաքաշիական նորմերին բնորոշ բազմաթիվ արժեքավոր շենքեր ու շինություններ։
Պարզվում է, սակայն, այս քաղաքականությունն իր տրամաբանական շարունակելիությունն է գտել նոր իշխանությունների որդեգրած գործելաոճում։ Մասնավոր բիզնեսի զարգացման անհետևողականության պատճառով, Երևան քաղաքի պատմական դիմագիծը շարունակվում է աղավաղվել այն մարդկանց կողմից ընդունված անթույլատրելի որոշումներով, ովքեր իշխանության եկան նախորդների հանցավոր գործունեությունը մերժող լոզունգներով, նրանց դատափետող դատավճիռներով, առերևույթ քաղաքի դիմագիծը պահպանելուն միտված «սրտացավ» պիկետների ալիքին հառնած։
Այսպիսով, թարմացնում ենք հանրության և մասնավորապես ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարիեն Խաչատուրյանի (նույն ինքը՝ Թուխիկյանի) մթագնած հիշողության գորշ բջիջները, ով դեռևս ոչ վաղ անցյալում՝ 2014-ին, Աֆրիկյանների շենքի պահպանման համար մղվող պայքարին միացած մտավորական ներկայացուցիչներից մեկն էր, (հիմա՝ բարձրաստիճան պետական պաշտոնյա) լալահառաչ ելույթներով գուժում էր այն մասին, թե Երևանում որոշումներ կայացնողները մայրաքաղաքի հետ որևէ կապ չունեցող և Հերոստրատի գործը շարունակող անհայտ մարդիկ են։ Այդ մարդիկ, ըստ Նարինե Խաչատուրյանի, նպատակադրված մաքրում էին այն ամենն, ինչ թամանյանական էր, որպեսզի պատմության մեջ մնա մեկ ուրիշ անուն կամ մեկ-երկու ուրիշ անուններ:
Ժամանակին Աֆրիկյանների տոհմի մասին ֆիլմ նկարահանած Նարինե Խաչատուրյանը դեռևս 2014-ին ցավով էր նայում, թե ինչպես են Աֆրիկյանների շենքը քանդողներն առանց հասկանալու խեղում պատմությունն ու մշակույթը, որը, ըստ վերջինիս բնորոշման, անբարոյականություն էր. «Անբարոյականությունը նույնիսկ շատ փոքր բառ է, շատ քիչ է բնորոշելու համար, այն ինչ կատարվում է այստեղ,- աղաղակում էր Նարինե Խաչատուրյանն ու ահազանգ հնչեցնում,- Երևանը չի կարելի աուլի վերածել, իսկ դրա բոլոր տենդենցները կան: Իբր ժամանակակից այս շենքերին մի նայեք, որ կառուցել են: Սրանք ստից բաներ են, և աշխարհը վաղուց անցել է այս ամեն ինչի միջով: Բայց այն, ինչ հիմա ուզում են քանդել, դա չկա աշխարհում, սա միակն է», - ասում էր Խաչատուրյանը, Աֆրիկյանների քանդման վտանգի տակ հայտնված արժեքավոր շենքի մասին:
Եվ ահա, տարիներ անց, թավշյա հեղափոխության հովերով իշխանական աթոռին հայտնված նույն ինքը՝ Նարինե Խաչատուրյանը դառնում է Երևան քաղաքի պատմական կենտրոնում, ոչ ավել, ոչ պակաս՝ Աֆրիկյանների քանդված շենքի տեղում բարձրահարկ հյուրանոցի կառուցման անօրինական թույլտվողներից մեկը՝ գրավոր ցուցումով համաձայնությունը տվողը։ Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը հարցի առնչությամբ վաղուց է հայտնել էր իր անհամաձայնությունը, նախագիծը չի ստացել նաև գիտամեթոդական խորհրդի համաձայնությունը:
P.S. Հին տերերի մոտ անհուն զարմանք է, թե նորերն ինչքան են հղփացել ... ( Ռ. Հ.)
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
- 05/01/2024 08:04 Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել, հանուն Հայաստանի անկախության․ «Հրապարակ»
- 05/01/2024 07:44 ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ»
- 05/01/2024 07:40 Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ»
- 05/01/2024 07:37 Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ»
- 04/30/2024 08:22 «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
- 05/01/2024 12:36 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն