Թեմաներ
Շաբաթ 05 / 11 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/10/2024   23:49 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/10/2024   23:39 Սպիտակ տունը հայտնել է՝ Խարկովի վրա ռուսական բանակի հարձակման մասին 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/10/2024   23:10 Պոռնոաստղը դատարանում պատմել Է Դոնալդ Թրամփի հետ սեքսի մասին 05/10/2024   22:54 Ալեն Սիմոնյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով է պարգեւատրել աստղաֆիզիկոս Ավետիք Գրիգորյանին 05/10/2024   22:37 Երկրագնդի վրա շատ ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել 05/10/2024   22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից 05/10/2024   22:03 Պաշտպանության նախարարությունում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի 2023թ. տարեկան հաղորդմամբ ներկայացված առաջարկները 05/10/2024   21:50 Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը, կա 2 զոհ, 1 վիրավոր 05/10/2024   21:41 Գնդապետ Արսեն Մանգասարյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների համաժողովին 05/10/2024   21:36 Երկու վախը մի մահ է․ քանի՞ վախ և մահ է ունեցել Նիկոլ Փաշինյանը 05/10/2024   21:31 Իհարկե, հոգևորականին վարչապետ առաջադրելը անսովոր քայլ է, բայց սա քաղաքականության հարց չէ, սա հայրենիք փրկելու հարց է. Արթուր Խաչիկյան 05/10/2024   21:29 Վաղը 10 վայրերում խաղաղ անհնազանդության ակցիաներ կլինեն, կիրակի՝ 18։30-ին հանրահավաք (տեսանյութ) 05/10/2024   21:24 Կարող է սադրանքներ լինեն, բայց լայնամասշտաբ պատերազմ չի լինի. Տիրան Խաչատրյան 05/10/2024   21:15 Բաքուն մինչև տարեվերջ կապահովի Արցախի 20 բնակավայրերի բնակեցումը 05/10/2024   21:01 Արքեպիսկոպոսը հանձնարարականներ է տվել դիվանագետներին և սպայակազմին ու ժամկետ՝ կատարման համար (տեսանյութ) 05/10/2024   20:56 Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը երրորդ ընթերցմամբ կքննարկեն հաջորդ շաբաթ 05/10/2024   20:42 Սամբիստ Մայիս Ներսիսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն 05/10/2024   20:36 «ՔՊ» կուսակցություն ու սահմանադրական կարգ հասկացողությունն անհամատեղելի է. Ղազինյան (տեսանյութ) 05/10/2024   20:35 Իրենք են լեգիտի՞մ, խաբեություն է, սուտ, լեգիտիմությունից զրկված են. Տավուշի թեմի առաջնորդ (տեսանյութ) 05/10/2024   20:32 Մենք Արցախում ապրել ենք այդ ամենը, ինչն այսօր տեսնում ենք մայր հայրենիքում. Ղուլյան 05/10/2024   20:27 Հերիք եղավ էլի, ձեր սպիտակներով գնացեք, դուք նարկոբարոն եք անվանում նահատակված հերոսի ծնողին. Անաիս Սարդարյան (տեսանյութ) 05/10/2024   20:22 Կանադան 55,7 մլն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար ՀՕՊ համակարգեր գնելու համար 05/10/2024   20:17 Փորձում են 2-րդ նախագահի հետ ինձ կապել, էդքան վախեցա՞ծ եք 2-րդ նախագահից, թե՞ ինձանից.Տավուշի թեմի առաջնորդ (տեսանյութ) 05/10/2024   20:07 Ղազախի 4 գյուղեր վերադարձվում են առանց մեկ կրակոց արձակելու. Գասպարյանը մեջբերեց Ալիեւի խոսքերը (տեսանյութ) 05/10/2024   20:02 Այս պայքարն այլեւս կասեցնել հնարավոր չէ. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) 05/10/2024   19:59 «Սատանիզմը, գլոբալիզմը, որ ներկայացնում է ներկայիս բանըհակադրվում է Աստծուն. Արթուր Սահակյան (տեսանյութ) 05/10/2024   19:46 Պետական ապարատի բազմաթիվ աշխատողներ այսօր ասել են՝ այս աշխատանքը պետք չէ, եթե չունենք հայրենիք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) 05/10/2024   19:36 Միրզոյան-Բայրամով հանդիպումը տեւել է շուրջ 4 ժամ 05/10/2024   19:32 Ոստիկանները կանգնած են վահաններով, ի՞նչ են անում այնտեղ, ինչի են վահաններով կանգնած, ումից՝ ում են պաշտպանում. Տավուշի թեմի առաջնորդ 05/10/2024   19:29 Բագրատ Սրբազանը երկքաղաքացի է, չի կարող լինել վարչապետի թեկնածու. Չալաբյան 05/10/2024   19:24 Փոփոխությունը շատ մեծ է, ժողովրդի մեջ հավատն արթնացել է. Մրո 05/10/2024   19:19 Պուտինը Միշուստինին վարչապետ է նշանակել 05/10/2024   19:08 Արգենտինայում գնացքներ են բախվել 05/10/2024   19:02 Ազատության պողոտայից բերման է ենթարկվել 8 քաղաքացի. Մելիքյան 05/10/2024   18:58 Իշխանության աղբյուրն ո՞վ ա , ժողովուրդն ա. Նիկոլ Փաշինյան 05/10/2024   18:57 Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է մեր պայմաններով. Ալիև 05/10/2024   18:47 Իրենք հիմք չունեն իրենց լեգիտիմ համարելու. ցուցիչներ կան, որ իրավիճակ է փոխվել. Մելոյան 05/10/2024   18:37 Երևանում հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է. «սպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ 05/10/2024   18:25 Հանրապետության հրապարակում շարունակվում է Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքը. ուղիղ 05/10/2024   18:21 Բժշկականի ուսանողները չեն միացել համընդհանուր դասադուլին. Խոսնակը վստահեցնում է՝ ճնշումներ չկան 05/10/2024   18:09 Թուրքիայում իրաքցի ներգաղթյալը գնդակահարել է ուսումնարանի տնօրենին 05/10/2024   17:50 ՀՀ փաստաբանների պալատը անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերի մարզերում և Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին 05/10/2024   17:43 «ՀԺ»-ն ինչի՞ է խառնվել, վարչապետ դառնալու ոչ ցանկություն ունեմ, ոչ ձգտում․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 05/10/2024   17:41 Այդ հոգևորականը ՔՊ-ից 1,5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին 05/10/2024   17:39 Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել 05/10/2024   17:35 Թուրքիան դիմել է Ադրբեջանին օկուպացված Շուշիում հյուպատոսություն բացելու համար 05/10/2024   17:34 Դասադուլ հանուն ազգի փրկության չի նշանակում ուսման որակի վատացում 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/10/2024   17:16 Քվե ապահովող ընտրողը կարող է նաեւ իր ընտրած վարչապետին զրկել պաշտոնից. քաղտեխնոլոգ
05/10/2024   14:50 Որ համալսարաններն են միացել Սրբազանի կոչին ու դասադուլ հայտարարել 05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/10/2024   13:14 Դավիթ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանի՝ Բրյուսովի, դռները փակված են Բագրատ Սրբազանի և դասախոսների առջև 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/10/2024   11:32 Սրբազանը մայր բուհում է. նրան դիմավորեցին ծափերով 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/10/2024   20:27 Հերիք եղավ էլի, ձեր սպիտակներով գնացեք, դուք նարկոբարոն եք անվանում նահատակված հերոսի ծնողին. Անաիս Սարդարյան (տեսանյութ) 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ» 05/10/2024   15:03 Հոգևորական Վազգեն Գալստանյանը վարչապետին հրավիրեց իր մոտ, նման բան չէինք լսել. Անդրանիկ Քոչարյան 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են 05/10/2024   08:07 Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․«Հրապարակ»

ՃՈ ծառայությունը արտակարգ դրության ընթացքում 05/26/2020   17:35  |  Քրեական խրոնիկոն

Հայաստանում նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն։ Ոստիկանությունը նույն պահից սկսած` անցավ արտակարգ ծառայության։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ներկայացնենք այս օրերին ճանապարհային ոստիկանության արտակարգ ծառայության որոշ մանրամասներ ու թվային տվյալներ։

Եվ այսպես, մարտի 16-ից սկսած՝ Ճանապարհային ոստիկանությունը ոստիկանության զորքերի, պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցների և տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ ապահովում է Պարետի որոշումների կատարումը։

Ճանապարհային ոստիկանները հայտնաբերում էին ավտոբուսներում կամ միկրոավտոբուսներում թույլատրելիից շատ ուղևորներ փոխադրող վարորդների։ Ուղևորները իջեցվում էին և կազմվում էր վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Արտակարգ դրության ընթացքում միջմարզային հատվածներում և մարզեր-մայրաքաղաք ավտոճանապարհներին տեղադրվեցին հսկիչ-անցագրային կետեր։ Ճանապարհային ոստիկանության առաջին և երկրորդ սպայական գումարտակների բոլոր ծառայողները հսկիչ կետերում իրականացնում էին ուժեղացված ծառայություն։

Մինչ օրս ճանապարհային ոստիկանները իրականացնում են Հայաստան ժամանող քաղաքացիների ու պացիենտների ուղեկցում` իրենց մեկուսացման կամ ինքնամեկուսացման վայրեր ու հիվանդանոցներ։ Ուղեկցվում են նաև հանրապետություն մտնող և դուրս եկող բեռները։ Արտակարգ դրության հայտարարման պահից մինչ օրս իրականացվել է մոտ 5000 ուղեկցում։

Նշված ծառայությանը զուգահեռ՝ ճանապարհային ոստիկանները պատվախնդրորեն իրականացրին նաև իրենց անմիջական պարտականությունը՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը։ Միայն արտակարգ դրության ընթացքում՝ մարտի 16-ից մայիսի 25-ը, հայտնաբերվել են բազմաթիվ օրինախախտ վարորդներ և նրանց նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ շուրջ 19100 արձանագրություն։

Արտակարգ դրության ընթացքում համավարակի հնարավոր տարածումը կանխելու համար մարտի 24-ից դադարեցվեց ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքը։ Ստորաբաժանումները նախնական գրանցումով որոշ գործառույթներ վերսկսեցին ապրիլի 27-ից։ Պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները՝ մայիսի 18-ից հաշվառման-քննական բոլոր ստորաբաժանումներն ամբողջ ծավալով սկսեցին քաղաքացիներին մատուցել ծառայություններ։ Ապրիլի 27-ից մինչև մայիսի 25-ը հանրապետության բոլոր հաշվառման-քննական ստորաբաժանումները քաղաքացիներին տրամադրել կամ փոխանակել են վարորդական 4763 վկայական և իրականացրել մեքենաների հաշվառման ու անվանափոխության 7321 գործարք։

Նախնական գրանցումն իրականացվում էր e-request.am կայքին կամ ճանապարհային ոստիկանության պաշտոնական [email protected] էլեկտրոնային փոստին ուղարկվող դիմումների միջոցով։ Արտակարգ դրության ընթացքում՝ մինչև մայիսի 25-ը, ճանապարհային ոստիկանության քարտուղարությունը ստացել է շուրջ 117.000 դիմում ու գրություն։

Գերծանրաբեռնված ծառայություն է իրականացնում նաև ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը։ Մարտի 16-ից մինչև մայիսի 25-ը կենտրոնը ստացել է 40512 ահազանգ։

Նույն ժամանակահատվածում բազմաթիվ ուժեղացված ծառայություններ է իրականացրել ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժինը։ Ուժեղացված ծառայություններին ներգրավվել են առաջին և երկրորդ սպայական գումարտակների և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները։

Ճանապարհային ոստիկանությունը այսօր էլ շարունակում է իրականացնել արտակարգ ծառայություն և մյուս գերատեսչությունների ու ոստիկանության բոլոր ստորաբաժանումների հետ համատեղ պայքար է մղում համավարակի տարածման դեմ։ Այսօր էլ հայտնաբերվում ու պատասխանատվության են ենթարկվում հասարակական տրանսպորտի ու տաքսիների այն վարորդները, որոնք խախտում են կարգը, չեն պահպանում հակահամաճարակային անվտանգության կանոնները և փոխադրում են թույլատրելիից ավելի ուղևորներ։
Հիշեցնենք, որ արգելվում է հասարակական տրանսպորտ նստել առանց դիմակի ու ձեռնոցների, ավտոբուսներ կամ միկրոավտոբուսներ նստելիս անհրաժեշտ է ախտահանել ձեռքերը։

Պարետի որոշման համաձայն արգելվում է տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղևորի` վարորդի կողքին նստելը։ Բացի այդ, տաքսու վարորդներն ու ուղևորները ևս պարտադիր պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ։

Հարգելի՛ քաղաքացիներ, վերստին կոչ ենք անում խստորեն պահպանել անվտանգության կանոնները։ Ոստիկանության ստորաբաժանումներ այցելելիս եղեք դիմակով ու ձեռնոցներով։ Միասին անենք ամեն ինչ՝ համավարակի տարածումը կանխելու համար։ Հիշե՛ք, որ պահպանելով անվտանգության կանոնները՝ մենք կյանքեր ենք փրկում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:09 18/05/2020  |  ԼՐԱՀՈՍՃՈ հաշվառման-քննական բոլոր ստորաբաժանումները կաշխատեն շաբաթ եւ կիրակի
12:12 14/05/2020  |  ԼՐԱՀՈՍՃՈ ծածուկ ծառայությունը երթևեկության կոպիտ և միտումնավոր խախտումներ անողներին հայտնաբերելու համար է. պարզաբանում
20:03 07/05/2020  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՃանապարհային երթևեկության բնագավառի օրենսդրության որոշ իրավախախտումների համար նախատեսված է քրեական պատասխանատվություն
22:13 06/05/2020  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՄայիսի 18-ից խաչմերուկներում կգործարկվեն տեսանկարահանող սարքեր
10:47 04/05/2020  |  ԼՐԱՀՈՍՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումներն ընդլայնում են աշխատանքը
09:32 23/04/2020  |  ՄամուլՈստիկանության նոր ռազմավարությունը պատրաստ է․ երբ կդադարի գործել Ճանապարհային ոստիկանությունը․ «Ժողովուրդ»
00:38 16/04/2020  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿՃանապարհային ոստիկանությունը որոշ ծառայություններ կիրականացնի առցանց եղանակով. Հայտարարություն
23:37 25/03/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի կինը անչափահաս դստերը մեքենա վարել է սովորեցրել ու տուգանվել ՃՈ-ի կողմից
18:39 20/03/2020  |  ԼՐԱՀՈՍՀայկ Մհրյանն այցելել է ՃՈ Երևանի հաշվառման-քննական ստորաբաժանում
17:07 18/03/2020  |  ԿորոնավիրուսՃՈ-ն զգուշացնում է վարորդներին սահմանված քանակից ավելի ուղևորներ չտեղափոխել

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]