Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 08 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/08/2024   19:29 Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ-ի հոբելյանական գագաթնաժողովը. այն նախագահում է Փաշինյանը 05/08/2024   19:27 Մարվել են պարտավորություններ, կարճվել են կատարողական վարույթներ. վարորդները՝ բոնուսային համակարգի մասին 05/08/2024   19:20 Ստախոսը չի կարող մեզ առաջնորդել. Թովմաս Առաքելյանի առաջնորդությամբ երիտասարդները երթով ընդառաջ գնացին Սրբազանին 05/08/2024   19:11 Մեծ Բրիտանիան կարտաքսի ռուսական ռազմական կցորդին 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/08/2024   18:52 Հայաստանը ձեռնպահ է մնում ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումից 05/08/2024   18:42 Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը 05/08/2024   18:34 Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովը 05/08/2024   18:32 Մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի 05/08/2024   18:18 Քենեդի կրտսերի ուղեղում որդ է հայտնաբերվել. ԶԼՄ 05/08/2024   18:08 «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի 05/08/2024   18:03 Վիրահայոց թեմը միանում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժմանը 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև 05/08/2024   17:39 Հրդեհ ավտոմեքենայում 05/08/2024   17:31 ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու 05/08/2024   17:28 Լևոն Եղոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ 05/08/2024   16:59 ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար 05/08/2024   16:55 Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները միացել են Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժմանը 05/08/2024   16:52 Բրիտանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին 05/08/2024   16:50 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ տուժողներին պատճառված վնասը ավելի քան 102 000 000 ՀՀ դրամ է կազմում 05/08/2024   16:41 Ավերիչ կարկուտի հետևանքները Կարբիում (տեսանյութ) 05/08/2024   16:36 Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը» 05/08/2024   16:34 Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում 05/08/2024   16:10 Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ 05/08/2024   15:54 Առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ. բարձրադիր գոտիներում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ 05/08/2024   15:17 32 տարի առաջ ազատագրվեց Շուշին 05/08/2024   15:14 Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/08/2024   14:49 Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա 05/08/2024   14:47 Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում 05/08/2024   14:41 Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը 05/08/2024   14:29 Սովետական միության ժամանակ էլ ճնշումներ եղան, Եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետական միություն չկա ու չի էլ լինելու․ Սրբազան 05/08/2024   14:25 Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա 05/08/2024   14:22 Ռուսներն հարցերի պատասխաններն ուզում են ստանալ. առկա աշխարհաքաղաքական իրավիճակում «պրիմիտիվ շուստրիությունն» այս իշխանությանն այլևս չի օգնի. Արման Աբովյան 05/08/2024   14:12 Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցումը 05/08/2024   14:08 Արշակ Սրբազանը հրավիրվել է ԱԱԾ․ Մայր Աթոռից չեն հերքում 05/08/2024   13:56 Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է 05/08/2024   13:47 Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված 05/08/2024   13:26 Շվեդիայի Հայ Առաքելական Եկեղեցու խորհուրդը իր անվերապահ աջակցությունն ու զորակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը. հայտարարություն 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   13:20 Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն 05/08/2024   13:17 Ադրբեջանը օրակարգ է մղում «ադրբեջանցիների Հայաստան վերադարձի» հարցը 05/08/2024   13:08 Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում․ կալանավորվել է նրա համադասարանցին 05/08/2024   13:03 Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 05/08/2024   12:53 Պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել Է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) խորհրդի լիագումար նիստին 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին 05/08/2024   12:44 Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին 05/08/2024   12:42 Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան 05/08/2024   12:37 Վայոց ձորի մարզի Արենի համայնքում նոր հանրակրթական դպրոց կկառուցվի
05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/07/2024   07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/07/2024   15:52 Որեւէ մեկը չի կարող եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Անիմաստ ենք համարում ՀԽ նախագահին պաշտոնից հեռացնելու հարցով դիմել Կառավարությանը. Անի Սամսոնյան 05/18/2020   10:46  |  ԼՐԱՀՈՍ

Անիմաստ ենք համարում Հանրային խորհրդի նախագահին պաշտոնից հեռացնելու հարցով դիմել Կառավարությանը, քանի որ Ստյոպա Սաֆարյանը Փաշինյանի իշխանության հայելին է. Այս մասին հայտարարություն է տարածել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Հայտարարությունում մասնավորապես նշվում է.

«Հանրային խորհուրդը՝ որպես ինստիտուտ, ստեղծման եւ ձեւավորման օրվանից հանրության ընկալումներում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չի ունեցել անաչառություն եւ վստահություն օրենքով իրեն վերապահված գործառույթները իրականացնելիս։

2019 թվականի դեկտեմբերին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Վազգեն Մանուկյանին փոխարինեց Ստյոպա Սաֆարյանը, որը խորհրդի նախագահ նշանակվեց Կառավարության նիստում՝ միաձայն քվեարկությամբ։

Համաձայն «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի, Հոդված 2-ի՝ այս մարմնի խնդիրն է Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների եւ քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջեւ փոխադարձ վստահության, երկխոսության եւ գործընկերային հարաբերությունների ձեւավորմանը նպաստելը, հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում` օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի եւ դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելը, ինչպես նաեւ սոցիալական գործընկերների (արհմիության, գործատուների, Կառավարության) միջեւ սոցիալական երկխոսությանն աջակցելը։

Ելնելով Հանրային խորհրդի գործառույթների բովանդակությունից եւ էությունից՝ Հանրային խորհրդի անդամը եւ հատկապես նախագահը, պետք է ունենա բավարար հեղինակություն, վստահելիություն, բարեկրթություն եւ վայելի հարգանք հասարակության տարբեր շերտերի կողմից։

Ստյոպա Սաֆարյանը թե՛ Հանրային խորհրդի նախագահ նշանակվելուց առաջ, եւ թե՛ հետո աչքի է ընկել խիստ կողմնակալությամբ եւ հակահասարակական վարքագծով։

Մասնավորապես․

Սոցիալական հարթակներում նրա գրառումները եւ մեկնաբանությունները ուղեկցվում են հայհոյանքներով, վիրավորանքներով, զրպարտություններով եւ զանազան պիտակավորումներով, որը ստեղծում է ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտ։

Նպաստում է ապատեղեկատվության տարածմանը եւ մեդիաանգրագիտությանը։

Ցուցաբերում է ոչ հարգալից մոտեցում եւ տարածում է ատելություն խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի կողմից ներկայացվող գաղափարների, առաջարկների եւ որդեգրած այլախոհության նկատմամբ եւ քաղաքական գործիչների նկատմամբ։

Թիրախավորում է հասարակական-քաղաքական դաշտում ակտիվության ցուցաբերած կանանց եւ վիրավորում նրանց՝ պայմանավորված կնոջ սեռով եւ հատկանիշներով։

Անհանդուրժողականություն եւ խտրականություն է ցուցաբերում ՀՀ մեդիադաշտում գործունեություն ծավալող լրատվամիջոցների նկատմամբ՝ վնաս հասցնելով նաեւ մտքի, խղճի եւ խոսքի ազատությանը։

Խրախուսում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ֆեյք օգտահաշիվների միջոցով ատելության խոսքի տարածմանը։

Ցուցաբերել է ոչ հարգալից մոտեցում դատական համակարգի եւ նրա առանձին ներկայացուցիչների նկատմամբ։

Ցուցաբերել է ոչ հարգալից մոտեցում Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ՝ փորձ անելով քաղաքական շահարկումների ենթարկել վերջինիս գործունեությունը եւ վտանգելով ՄԻՊ ինստիտուտի անկախությունը, օբյեկտիվ աշխատանքը։

Խրախուսում է ինքնադատաստանով զբաղվող զանազան խուլիգանական խմբակների գործունեությունը։

Չի գիտակցում հանրայնորեն վտանգավոր իր վարքագծի հետեւանքները։

Ուսումնասիրելով Հանրային խորհրդի նախագահի գործունեությունը՝ արձանագրում ենք, որ վերջինս աչքի է ընկնում որպես հակասոցիալական, անհանդուրժող, ատելություն եւ վիրավորանք տարածող սուբյեկտ, որը չի կարող կյանքի կոչել Հանրային խորհրդի՝ օրենքով սահմանված խնդիրները եւ գործառույթները եւ չի կարող լինել հարգված միջնորդ հանրության եւ Կառավարության միջեւ։ Այս պաշտոնում տվյալ անձի գործունեությունը վտանգավոր է ժողովրդավարական, սիրո եւ համերաշխության Հայաստանի համար։ Վերջինիս վարքագիծը բացասական ազդեցություն է թողնում նաեւ Հանրային խորհրդի մյուս անդամների գործունեության վրա։

Այս իրողությամբ մտահոգված շատ մարդիկ մեզ դիմում են, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջենք հեռացնել Ստյոպա Սաֆարյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից։

Մենք անիմաստ ենք համարում այդ հարցով դիմել Կառավարությանը, քանի որ Ստյոպա Սաֆարյանը՝ որպես Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության հայելին է։

Իսկ որքանով է Հանրային խորհրդի նախագահի բարեվարքությունը ընդունելի Խորհրդի մյուս անդամների համար, կարծում եմ վերջիններս պետք է լուրջ քննարկման առարկա դարձնեն այդ հարցը»,-նշված է հայտարարության մեջ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:56 17/05/2020  |  ԼՐԱՀՈՍԻ պատասխան Հանրային խորհրդի նախագահի գրառմանը Անժելա Էլիբեկովայի վերաբերյալ. Արա Ղազարյան
21:22 17/05/2020  |  ԼՐԱՀՈՍՎստահ եմ՝ Ձեր միջամտության պարագայում ՀԽ նախագահն այլևս իրեն թույլ չի տա նման ամոթալի վարքագիծ. Ռուբեն Մելիքյան
18:39 17/05/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչպես միշտ՝ վարչապետը հայտարարել է, որ նպատակ ունի անկողմնակալ դատական համակարգ ձևավորել. Ռուբեն Մելիքյան
18:01 17/05/2020  |  ԼՐԱՀՈՍժամանակի ու տարածության զգացողությունը կորցրել եք տիկնայք, պարոնայք եւ այլք՝ սա 2018-ի մայիսը չէ, ոչ էլ հոկտեմբերն ու դեկտեմբերը․ Արփինե Հովհաննիսյան
14:39 17/05/2020  |  ԼՐԱՀՈՍԿնոջ արժանապատվությունը «դուխով» վիրավորողների համար առավել կարևոր է մարդկանց աչքին փրկել իրենց «վարկանիշը». Անի Սամսոնյան
12:25 12/05/2020  |  ՄեկնաբանությունԱզգային ժողովում ում էլ զրպարտեն, վիրավորեն, ծեծեն միշտ մնալու են անպատժելի. Անի Սամսոնյան
10:24 06/05/2020  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարությունն անդրադարձել է Անի Սամսոնյանի հայտարարությանը
16:04 05/05/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագիծը չի ապահովելու թափանցիկություն, օրենքն ունենալու է ձևական նշանակություն. Անի Սամսոնյան
15:32 30/04/2020  |  Մեկնաբանություն«Գնացեք Նիկոլ Փաշինյանին ասեք, որ չեք կարողացել և չեք կարողանում ղեկավարել իշխող խմբակցությունը». Սամսոնյանը՝ Մակունցին
14:27 30/04/2020  |  ԼՐԱՀՈՍԱնի Սամսոնյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն Հեղափոխության պահապանների խմբավորման հետ կապված

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]