ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արջի ծառայություն մատուցողներին խորհուրդ կտայի անիմաստ տեղն իշխանության պահապանների դերի մեջ չմտնել. Գեւորգ Դանիելյան 05/13/2020 21:20 | Հարցազրույց

Լանզարոտի կոնվենցիայի (պաշտոնական անվանումն է՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա) որոշ դրույթների խնդրահարույց լինելու մասին, թերևս, առավել հետևողական արձագանքողներից են նաև իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը և Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Եվ ահա, լրատվության որոշ միջոցներ հրապարակել են, որ 10 տարի առաջ հիշյալ անձինք, համապատասխանաբար զբաղեցնելով արդարադատության նախարարի և սոցիալական ապահովության և աշխատանքի հարցերով նախարարի պաշտոնները, կարծիք են տվել այդ կոնվենցիայի ստորագրման նպատակահարմարության առնչությամբ։ Այս արտաքուստ հակասական իրավիճակի առնչությամբ «Փաստինֆո»-ն պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել ենք պարոն Գևորգ Դանիելյանին։
- Պարոն Դանիելյան, այս մասին ակնարկում էին սոցցանցերում, բայց կոնկրետ ամսաթվերով հրապարակումները եղան միայն այս օրերին, ինչպե՞ս եք դա մեկնաբանում։
- Նախ, յուրաքանչյուրին հայտնի է, որ այդպիսի հնարքները բացառապես վկայում են հակափաստարկների աղքատության մասին, դրանք կիրառվում են ճարահատյալ, երբ ասելիք չկա։
Ստորագրության նպատակահարմարության մասին կարծիքը շեշտադրողները լավագույն դեպքում առնվազն համարժեք պատկերացում չունեն դրա իրավական նշանակության մասին, իսկ վատագույն դեպքում՝ փորձում են բավարար չափով իրավական գիտելիքների չտիրապետող հանրային միջավայրում ցանկալի տպավորություն ստեղծել, թե իբր կա տեսակետները վերանայելու փաստ, սա, թույլ տվեք ասել՝ պարզունակ մանիպուլյացիա է։ Սա այն դեպքն է, երբ փորձում են մութ սենյակում կատու որսալ։ Մյուս կողմից, այս արջի ծառայություն մատուցողներին խորհուրդ կտայի անիմաստ տեղն իշխանության պահապանների դերի մեջ չմտնել, իմ դիրքորոշումը բացարձակապես քաղաքական ենթատեքստ չունի և թելադրված է ընդամենը մեր երեխաների և թոռնիկների լավագույն շահերով։ Մեր նկատառումները միտված են օրենսդրական քաղաքականությունը բարելավելուն, ոչ թե այդ քարոզիչների ոճով անվերապահորեն ցանկացած նախաձեռնություն պաշտպանելուն, մանավանդ, որ այդ պաշտպանողները որևէ պատասխանատվություն չեն կրում և ուրիշի հաշվին ակտիվություն են անում։
- Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում ստորագրելու նպատակահարմարության առնչությամբ ձեր և պարոն Գևորգ Պետրոսյանի կարծիքը։ Տաս տարի առաջ ներկայիս խնդիրները նկատելի՞ չէին։
- Ոչ, նկատելի չէին, քանի որ բոլորովին այլ էին ընկալումները, այլ էր սոցիալ֊հոգեբանական մթնոլորտը։ Որևէ մեկը դեմ չէր, օրինակ, որ երեխաները խելամտության կանխավարկածով սեռական դաստիարակություն ստանան, սակայն դա չպետք է նենգափոխվեր և հավասարեցվեր այնպիսի կրթական ծրագրերի հետ, որոնց վատթարագույն արդյունքի ականատեսն ենք եվրոպական շատ երկրներում։ Տա Աստված, որ հայրենի իշխանությունը տուրք չտա ներկայումս մեծ ակտիվություն դրսևորած այն ուժերին, որոնք քարոզում են հենց այդպիսի կրթական ծրագրերի անխուսափելիությունը և հընթացս առաջ են մղում նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գաղափարը։ Մեր խնդիրն էլ հենց այն է, որ աջակցենք առողջ ուժերին՝ դիմակայելու այդպիսի խիստ կասկածելի նկրտումներին։
- Իսկ ի՞նչ իրավական նշանակություն ունի միջազգային պայմանագրի ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ կարծիքը, այն, իրո՞ք, ակնհայտ ենթադրում է, որ ստորագրված պայմանագիրը պետք է վավերացվի։
- Այդպիսի թյուրըմբռնմանը, հավանաբար, տեղիք է տվել կոնվենցիայի խնդրահարույց լինելու առնչությամբ իմ տեսակետին՝ արդարադատության նախարարության արձագանքը, որում արտացոլված է այդպիսի տարամեկնաբանության տեղիք տվող դատողություն, ինչին սակայն հանգամանորեն անդրադարձել եմ։
Սակայն, հավանաբար, անհրաժեշտ է առավել համակողմանի անդրադառնալ այդ խնդրին։ Միջազգային պայմանագրի ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ տաս տարի առաջ իմ կողմից կարծիք հայտնելու մասին հայթայթած տեղեկատվությունը, որպես գյուտ ներկայացնելու առթիվ ներկայացնեմ որոշ նկատառումներ՝
ա) ակնհայտ հակացուցումներ չբովանդակող, այդ թվում վիճահարույց բազմակողմանի միջազգային պայմանագրերը ստորագրվում են, որպեսզի արտաքին քաղաքականության համատեքստում ի սկզբանե այն տպավորությունը չձևավորվի, թե գործադիր իշխանության մարմինները խուսափում են իրենց երկրում ներազգային քննարկումներ իրականացնելուց և փորձում են սպառիչ դիրքորոշում հայտնել նաև Սահմանադրական դատարանի փոխարեն: Ստորագրելը նույնիսկ իրավական անգնահատելի հնարավորություն է՝ Սահմանադրությամբ սահմանված կարգով կոնվենցիան քննարկելու և այն չեղյալ համարելու համար։ Ընդ որում, մեր ներկայիս նկատառումներն ուղղված են եղել նրան, որ վավերացնելուց հետո զերծ մնանք եվրոպական վատագույն փորձի ընդօրինակումից և
բ) տաս տարի առաջ անգամ ամենավառ երևակայության դեպքում հնարավոր չէր կռահել, որ այդ կոնվենցիան երբևէ կարող էր համարվել, որպես «հարմար առիթ» երեխաներին անհրաժեշտ սեռական դաստիարակության քողի տակ այնպիսի կրթություն նախատեսելը, որի արդյունքում մանուկների մոտ անխուսափելիորեն ծագում է անառողջ հետաքրքրասիրություն՝ սեռական հարաբերությունների և այլասերվածության հանդեպ (սա մանկական հոգեբանների տեսակետն է)։ Փաստն այն է, որ եվրոպական շատ քաղաքներում ծնողների հուզումների ազդեցության տակ այդ կրթական ծրագրերը հանվում են։
Վերը նշված դատողությունների համար հիմք է հանդիսանում կոնվենցիայի ստորագրումից հետո այնպիսի միջազգային փաստաթղթերի ի հայտ գալը, որոնք արդեն այլ եզրահանգումների առիթ են՝ մասնավորապես կրթական ծրագրերի վերաբերյալ Առողջապահության միջազգային կազմակերպության մշակած չափորոշիչները և այլն։ Մտահոգիչ է նաև մանուկների կրթության համար լույս տեսած, այսպես կոչված՝ ձեռնարկների առնչությամբ հանրության մտահոգություններին՝ ակնհայտ ոչ համարժեք արձագանքները։
Այսպիսով, ստորագրության նպատակահարմարությունը դիտարկվել է սոսկ իրավաքաղաքական մշակույթի տվյալ փուլի բաղադրիչների հաշվառմամբ։ Հույս ունեմ, որ տեսակետ հայտնողներին հանիրավի այլ հարթությամբ հակադարձելու անպտուղ փորձերի, անհեռատես, այսպես կոչված, բացահայտումների փոխարեն, կձևավորվի հանրային քննարկումների առողջ հարթակ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/23/2021 10:21 Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից «Փաստ»
- 01/23/2021 10:17 Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան «Հրապարակ»
- 01/23/2021 10:13 Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը «Ժողովուրդ»
- 01/23/2021 10:09 Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը «Փաստ»
- 01/23/2021 10:07 Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» «Ժողովուրդ»
- 01/23/2021 09:06 Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա. «Փաստ»
- 01/23/2021 09:01 Իշխանությանն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/25/2021 22:39 Ինչո՞ւ Վահե Հակոբյանը չի հրավիրվել նախաքննական մարմին ու չի հարցաքննվել. Փաստաբան
- 01/25/2021 22:14 Դուք կատարում եք քաղաքական պատվերն այն մարդու, որը նոյեմբերի 9-ից ընդմիշտ Հայաստանի պատմության մեջ մնալու է որպես դավաճան. Ռոբերտ Հայրապետյան
- 01/25/2021 21:28 Նիկոլը մեռել է. Նիկոլը մեռել է նոյեմբերի 10-ին. Միքայել Մինասյան
- 01/25/2021 18:12 Լեւոն Տեր–Պետրոսյանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ, քննարկել է նաեւ հայ ռազմագերիների վերադարձի հարցը
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները