ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀԿ ԳՄ ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 04/23/2020 17:40 | ԼՐԱՀՈՍ
Սիրելի´ հայրենակիցներ,
Ապրիլի 24-ին հայ ժողովուրդն ու քաղաքակիրթ աշխարհը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Օսմանյան Թուրքիայում անցած դարասկզբին պետականորեն ծրագրված և աննախադեպ դաժանությամբ մարդկության դեմ իրագործված մեծագույն հանցագործություններից մեկի` Մեծ եղեռնի հետևանքով իր բնօրրանում ոչնչացվեց, հայրենազրկվեց հայ ժողովրդի մի հատվածը:
Մենք հարգանքի տուրք ենք մատուցում, խնկարկում և խոնարհվում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սրբադասված մեր նահատակների հիշատակի առջև:
Խաղաղություն նրանց տառապած հոգիներին:
Այսօր նաև երախտագիտությամբ ենք հիշում իրենց կյանքի փրկության, արժանապատվության և ազգի հարատևման համար պայքարած ու անասելի փորձությունների միջով անցած մեր նախնիներին:
Փառք նրանց:
Ուղիղ հինգ տարի առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրապարակվեց հայ ժողովրդի միասնական կամքն ու միտքն արտահայտող կարևորագույն մի փաստաթուղթ` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, որի մայր օրինակը ի պահ հանձնվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Այն այսօր` հինգ տարի հետո էլ, նույնքան արդիական է և այս հարցում մեր համերաշխության, համախմբվածության խորհրդանիշ ու համազգային պայքարի ուղենիշ:
Այսօր մեր պարտքն է մեր սերունդներին փոխանցել անվտանգ և հզոր հայրենիք: Բոլորը պետք է վստահ լինեն, որ նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու: Այլևս երբեք թույլ չենք տալու:
Պատմական արդարության համար մղվող համազգային պայքարը պարտավոր ենք բացառիկ միասնականությամբ շարունակել: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման խնդիրը պետք է այնքան ժամանակ լինի Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մաս, մինչև հասնենք մարդկային խղճի և արդարության հաղթանակին` անհանդուրժողականության, ատելության և չարի հանդեպ:
Ցեղասպանության հարցում մերժողականությունն ապագա չունի, հատկապես՝ այսօր, երբ աշխարհի բազում երկրներ և կազմակերպություններ իրենց ձայնն են միացրել արդարության պայքարին։
Ապրիլի 24-ին մենք պարտավոր ենք առանձնահատուկ սրությամբ գիտակցել հայոց անկախ պետականության բացառիկ նշանակությունը։ Պետականություն, որն իր հզորությամբ այսուհետ թույլ չի տա նման հանցագործության կրկնությունը, որի համար կշարունակի գերակա մնալ մեր արդար դատը միջազգային ատյաններում պաշտպանելու պարտավորությունը, և որն այս հանցագործության հետքերը սրբելու յուրաքանչյուր փորձ կդիտարկի որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության շարունակություն:
Սիրելի´ հայրենակիցներ,
Այսօր, գլուխ խոնարհելով մեր սրբադասված անմեղ զոհերի հիշատակի առջև, մենք պարտավոր ենք արձանագրել, որ հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ և խաղաղ ապրելու ձգտման հիմքում պետք է ընկած լինի այնքան բաղձալի միասնականությունը:
Ծիծեռնակաբերդի բարձունքում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի շուրջ որպես մեր ցավի և պայքարի խորհրդանիշ ամեն տարի խոնարհվող ծաղիկների փոխարեն, hամաճարակի ներկայիս պայմաններում բյուր աղոթքներով հիշենք ու ոգեկոչենք մեր նախնիների հիշատակը և վերահաստատենք Հայկական բարձրավանդակում հայ ժողովրդի հարատևման ամուր վճռականությունն ու կամքը, մեր մշտական պայքարը քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/09/2024 08:17 ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:14 Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:11 Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
- 05/09/2024 08:08 Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:04 Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում․ «Հրապարակ»
- 05/09/2024 07:57 Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
- 05/09/2024 07:50 Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն