Թեմաներ
Կիրակի 05 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծինում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում 05/04/2024   21:19 Մարդիկ հոգնել են ու զզվել են․ Մարդիկ հույս են ուզում․ Մելիքյան 05/04/2024   21:04 Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթը մեծ ոգեւորություն է առաջացրել. Շուշիի ազատագրման օրը շարժումը երիտասարդաց գիշեր կկազմակերպի 05/04/2024   20:46 Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/04/2024   20:31 ԱՄՆ-ի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին 05/04/2024   20:16 Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին` լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին 05/04/2024   20:14 Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացել են Բագրատ Սրբազանի երթին (տեսանյութ) 05/04/2024   20:03 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/04/2024   19:52 Ոգին հաղթելու է դուխին. Արթուր Վանեցյան 05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   19:06 Հասանք Սևքար, ուղղությունը Ենոքավան` չնայած հորդառատ անձրևին, քայլերթը շարունակվում է 05/04/2024   18:58 Տեսակցեցի, ապօրինի ազատազկված 4 տավուշեցիների, նրանց միակ մտահոգությունն է, որ վտանգավոր օրերին տեղում չեն Տիգրան Աբրահամյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   18:37 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին 05/04/2024   18:28 Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան 05/04/2024   18:16 ՌԴ Բելգորոդում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ 05/04/2024   17:56 «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը 05/04/2024   17:36 Դիվանագետներն իրենց աջակցությունն է հայտնել շարժմանը 05/04/2024   17:26 Զոհված զինծառայողների ծնողները միացել են տավուշյան շարժմանը 05/04/2024   17:14 Բագրաստ Սրբազանի առաջնորդությամբ՝ երթի մասնակիցները հասել են Սարիգյուղ 05/04/2024   17:10 Տավուշյան շարժումը պետք է դառնա համահայկական 05/04/2024   17:09 Թող ոչ ոք չկասկածի՝ գնալու ենք մինչեւ վերջ եւ հասնելու ենք մեր նպատակին. Դանիելյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   16:37 ՌԴ ՆԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել 05/04/2024   16:22 Ուխտ եմ կնքել՝ այս խաչը իմ պարանոցին կմնա, մինչեւ հաղթանակներ կունենանք. Բագրատ Սրբազան 05/04/2024   16:19 Բաքուն քար լռություն է պահպանում Բագրատ Սրբազանի՝ Տավուշից դեպի Երևան մեկնարկած շարժման վերաբերյալ․ Ոսկանյան 05/04/2024   15:54 Ծառն արմատախիլ անելու դեպքում, այնուամենայնիվ, գլխավոր արմատը մնում է հողում ու ավելի խորն է գնում. Վրթանես սրբազանը` Արցախ վերադառնալու մասին 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   15:41 ՌԴ Սոչիում նույնպես ջրի մակարդակի բարձրացում են կանխատեսում 05/04/2024   15:33 Հրատապ. Տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան (տեսանյութ) 05/04/2024   15:15 Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/04/2024   14:32 Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ ԶԼՄ-ներ 05/04/2024   14:14 Ֆրանսիահայ լրագրողը օդանավակայանում բաժանում է իրեն տրված կրուասանները. Արդեն 14 օր է, ինչ նա հայտարարել է հացադուլ (տեսանյութ) 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/04/2024   13:54 Սփյուռքը ստիպված կլինի ավելի կտրուկ քայլերի դիմել․ ԳԿԽ Վարչություն 05/04/2024   13:39 Բժիշկը նշել է մարսողությունը բարելավելու ուղիները 05/04/2024   13:20 Սա էլ ձեզ դասական միջանձնային կոնֆլիկտ. Էրիկ Ալեքսանյանը արձագանքել է գլխավոր դատախազին 05/04/2024   13:11 Վահագն Խաչատուրյանի մեդալին Հունգարիան պատասխանեց դիվանագիտական ապտակով. Գրիգոր Բալասանյանի անդրադարձը (տեսանյութ) 05/04/2024   13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր 05/04/2024   12:49 Ադրբեջանի վարչապետը պատրաստվում է մեկնել Անկարա 05/04/2024   12:41 Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը 05/04/2024   12:38 Դանիայում դեռահասներն սկսած 15 տարեկանից կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/03/2024   14:03 Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները

Դատախազական մտածելակերպից չենք կարողանում ձերբազատվել. այդ հայտարարություններն ինձ համար գրոշի արժեք չունեն, ուղղակի ծածկադմփոց են. Նորիկյան 04/06/2020   21:11  |  ԼՐԱՀՈՍ

Դատախազական մտածելակերպից չենք կարողանում ձերբազատվել, չենք կարողանում ձևավորել մի այնպիսի պրակտիկա, որտեղ խափանման միջոց կալանավորումն իրականացվի բացառիկ դեպքերում, երբ իսկապես ողջամիտ կասկած կա, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել կամ թաքնվել քննությունից: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը: 

Թեև ԵԽ հանձնարարականի համաձայն՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված պետք է փոփոխվեն անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները, բայց օրերս Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել կալանավորել գրավի դիմաց ազատ արձակված և շուրջ 50 օր ազատության մեջ գտնվող մեղադրյալին, այսինքն՝ կատարվել է հակառակ պրոցեսը:

«Սույն թվականի փետրվարի 14-ին իմ պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը կալանավորելու վերաբերյալ, միևնույն ժամանակ բավարարել է մեր միջնորդությունը՝ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ և գրավ է կիրառել: Իմ պաշտպանյալը փետրվարի 14-ից 50 օր գտնվել է ազատության մեջ և դատախազությունը, թեև մարտի 6-ին է ներկայացրել վերաքննիչ բողոքը, բայց մարտի 23-ին ինձ Վերաքննիչ քրեական դատարանից տեղեկացրել են, որ նշանակվել է դատական նիստ: Հեռախոսով տեղեկացրել եմ, որ պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, չեմ ներկայանալու դատական նիստին և խնդրել եմ, որ դատական նիստը հետաձգվի և կայանա իմ և պաշտպանյալիս ներկայությամբ»,- ասաց Նորիկյանը՝ հավելելով, որ դատական նիստը նշանակվել էր մարտի 31-ին:

Փաստաբանը կրկին կապ է հաստատել դատարանի աշխատակազմի հետ՝ խնդրելով հետաձգել դատական նիստը՝ վկայակոչելով ԲԴԽ որոշումը, որով ԲԴԽ-ն կոչ էր արել դատարաններին հետաձգել դատական նիստերը՝ կորոնավիրուսով պայմանավորված: Նորիկյանը նշեց, որ ապրիլի 1-ին դատարանի աշխատակազմից զանգ է ստացել, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ որոշում է կայացրել գրավի կիրառումը ճանաչել անթույլատրելի: Նշենք, որ դատական նիստին բացակայել է պաշտպանական կողմը:

«Գլխավոր դատախազության հայտարարությունը, ԱՆ նախարարի հայտարարությունը, ԵԽԽՎ հանձնարարականները, ՄԻՊ-ի մտահոգությունները որքանով են կատարվում կամ կիրառվում իրական կյանքում »,- հռետորական հարց հնչեցրեց փաստաբանը՝ հավելելով, որ պատրաստվում է միջնորդություն ներկայացնել՝ խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ: «50 օր մարդը մնացել է ազատության մեջ, որևէ ձևով չի խախտել որևէ նորմ: Հարգելի դատախազություն, եթե այդքան մտահոգված եք ՔԿՀ-ներում կորոնավիրուսի տարածման վտանգով, դուք ինքներդ եք ներկայացրել վերաքննիչ բողոքը, ճիշտ է մարտի 6-ին էիք ներկայացրել, բայց գրություն ուղարկեիք և հետ պահանջեիք մարտի 31-ին: Այսինքն՝ ակնհայտ է չե՞ն գործերի և հայտարարությունների միջև էական տարբերությունները:Հետևաբար՝ այդ հայտարարություններն ինձ համար գրոշի արժեք չունեն, այդ հայտարարություններն ուղղակի ծածկադմփոց են, ինչ-որ տպավորություն ստեղծելուն ուղղված քայլեր են: Այդքան հայտարարություններ եք արել, պատասխանատու ձևով հայտարարեք՝ քանի խափանման միջոց է փոխվել, ՔԿՀ-ներում ինչ վիճակ է, արդյո՞ք վերահսկելի է կալանավորների և դատապարտյալների առողջական վիճակը: Ինչու՞ չի կատարվում Արդարադատության նախարարի հորդորը: ԱՆ նախարարը հայտարարություն է տարածել, որ դիմել է իրավապահ մարմիններին ՝ ձեռնպահ մնալ խափանման միջոց կալանավորման վերաբերյալ որոշումներ կայացնելուց»,- ասաց Նորիկյանը՝ հավելելով, որ պատրաստվում է դիմել դատախազին, որ վերջինս փոխի խափանման միջոցը, հակառակ դեպքում ստիպված կլինի նոր միջնորդություն ներկայացնի դատարան՝ գրավ կիրառելու վերաբերյալ.«Կար միջնորդությունը, բավարարվել էր միջնորդությունը: Այս պետական միջոցները, որ դուք մսխում եք՝ իմաստը ո՞րն էր»:

Դիտարկմանը, որ Դատախազությունը հայտարարություն էր տարածել, որի համաձայն՝ սեփական նախաձեռնությամբ միջնորդություններ են ներկայացվել 20 կալանավորի խափանման միջոցի փոփոխման համար, Նորիկյանը պատասխանեց, որ ներկայացնում է կոնկրետ գործի ոդիսական:

«Հորդորում եմ ՀՀ իրավապահ մարմիններին, դատաիրավական համակարգի ներկայացուցիչներին, ԲԴԽ-ին, դատարաններին՝ ձեռնարկել իրենց իրավասությունից բխող բոլոր գործառույթները՝ ապահովելու համար ՀՀ ՔՕ-ում այլ սկզբունքներից զատ մարդասիրության սկզբունքի գերակայությունը և հնարավորինս ապահովել տվյալ իրավիճակով պայմանավորված առավելապես ծայրահեղ պայմաններում խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ որոշումներ: Մենք սա էլ կհաղթահարենք, բայց ուզում եմ, որ մեր հանրային գիտակցության մեջ ինչ-որ բան փոխվի: Մեր դատարանները,դատախազների մի մասը, քննիչների որոշ մասի պատկերացմամբ և ընկալմամբ՝ կալանքն ընկալվում է որպես պատիժ, այն պայմաններում՝ երբ ընդամենը խափանման միջոց է՝ անձի պատշաճ վարքագիծը վերահսկողության տակ պահելու համար: Եթե բացակայում է այնպիսի մի էական հանգամանք, որը հիմք կտա վարույթն իրականացնող մարմնին՝ հանգելու հետևության, որ անձին ազատության մեջ գտնվելու պայմաններում վտանգի տակ է դրված քրեական վարույթը, խնդիր չկա՝ թող հիմնավորեն, տանեն կալանավորեն: Մարդը 50 օր պատշաճ մնա ազատության մեջ, որևէ ձևով անօրինական ազդեցություն չգործադրի, տրամաբանությունը որն է՞, բերել նորից կալանավորել: Ես չեմ հասկանում՝ ինչ խնդիր է, ում հետ է մրցավազքի մեջ մտել դատախազությունը: Այսպես մենք ոչնչի չենք հասնի: Ի սեր Աստծո՝ դուք ապահովեք վարույթի անաչառությունը, բազմակողմանիությունը, տարեք դատարան, թող օբյեկտիվ դատաքննություն իրականացվի: Եթե մեղավոր ճանաչվի, թող մարդը կրի կատարված հանցանքի համար համապատասխան պատիժը»,- ասաց Նորիկյանը:

Հարցին, թե արդյո՞ք կալանավորների նկատմամբ նման վերաբերմունքը կապված չէ նախկին պաշտոնյաներին կալանքի տակ պահելու ցանկության հետ, Նորիկյանը պատասխանեց, որ կապ չունի, թե ով է կալանավորված և յուրաքանչյուր քրեական գործով պետք է առանձնահատուկ վերաբերմունք դրսևորվի:

«Եթե առկա է ողջամիտ վտանգ, որ նա ազատության մեջ մնալու պայմաններում կարող է խոչընդոտել քննությանը, անօրինական ազդեցություն գործադրել դատավարության կամ վարույթի իրականացման մասնակիցների վրա, մեր ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, նախադեպային որոշումները շատ հստակ տալիս են այդ պատասխանը»,- ասաց Նորիկյանը:

Ճշգրտող հարցին, թե արդյո՞ք նրանց կալանքի տակ պահելու ցանկության պայմաններում չեն տուժում հազարավոր կալանավորներ, Նորիկյանը պատասխանեց, որ չկան շատ նախկին պաշտոնյաներ, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում և, որ չի կարծում, որ մեկ անձով պայմանավորված պետք է երկրի ամբողջ դատաիրավական համակարգը ձախողել:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:57 30/03/2020  |  ԿորոնավիրուսԵթե Պարետի ցուցումները չեն կատարվում,գրոշի արժեք չունի մարդկանց տեղորոշման նոր գործիքակազմը.Նորիկյան
17:01 26/03/2020  |  ԼՐԱՀՈՍԱնորոշ ժամկետում դատական նիստերի հետաձգումը կարող է վտանգել արդարադատության իրականացման գործընթացը. Նորայր Նորիկյան
15:50 09/03/2020  |  ՄեկնաբանությունԵս չգիտեմ, թե Հայաստանի վարչապետին ովքեր են այսպիսի «դարակազմիկ» խորհուրդներ տալիս, բայց սա նշանակում է, որ մենք թքած ունենք ՀՀ օրենքների և իրավապահ հակակարգի վրա. Նորիկյան
15:19 03/02/2020  |  ԼՐԱՀՈՍԶՈՒ-երում մահվան դեպքերի վիճակագրությունը, եթե անգամ նվազել է, գրոշի արժեք չունի, երբ խաղաղ պայմաններում զինվոր է մահանում. Նորայր Նորիկյան
21:07 30/01/2020  |  ԼՐԱՀՈՍԱմեն գնով կասեցնել այս ինքնոչնչացման ընթացքը. Նորայր Նորիկյան
14:52 26/01/2020  |  ԼՐԱՀՈՍԾրագրային ուղերձի փոխարեն միմյանց տեղը բերել-չբերելու մասին ակնարկներ. Նորիկյանը` վարչապետի ասուլիսի մասին
22:35 18/01/2020  |  ՄեկնաբանությունՈրն է եղել Կուտոյանի կողմից կրակոցներ արձակելու պատճառը. պաշտոնական վարկածը նոր հարցեր է առաջացնում
10:16 13/01/2020  |  ՄեկնաբանությունՆիկո՛լ ջան, ուզում եմ հավատալ. Նորայր Նորիկյան
19:51 28/11/2019  |  ԼՐԱՀՈՍԸնդհանրապես որևէ մեկին տրված չէ ամենաթողությամբ զբաղվելը. Նորայր Նորիկյան
17:39 16/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀանրային կյանքից պետք է դուրս մղվի «մլիցու», «գործ սարքող» ոստիկանի ընկալումը. Նորայր Նորիկյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]