Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից 05/05/2024   21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի 05/05/2024   21:31 «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   21:07 Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   20:41 «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը 05/05/2024   20:11 Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   19:42 Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին` գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին. թյուրքագետ 05/05/2024   19:37 Նոր սկանդալ` Բաքվի ու Թեհրանի միջեւ. հարեւանների ներքին անցուդարձին վերաբերող լուրերը` մեկ տեսաշարով 05/05/2024   19:27 Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան 05/05/2024   19:08 Բոլորիդ սպասում եմ մայիսի 9-ին` Երևանում. Բագրատ Սրբազանը` քաղաքացիներին 05/05/2024   19:02 Թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով. Գեղամյան 05/05/2024   18:38 Նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան 05/05/2024   17:55 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է 05/05/2024   17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում 05/05/2024   17:42 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին 05/05/2024   17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում 05/05/2024   17:22 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024   16:57 Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ 05/05/2024   16:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ 05/05/2024   16:21 Սա մեր լինելության, գոյաբանական վերջին ճիգն է, եթե ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. Նուռ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   15:47 Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու 05/05/2024   15:32 Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Դանիելյան 05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան

Աղմկահարույց մանրամասներ երեք անձի մահվան ելքով ավտովթարի քրեական գործով 04/06/2020   17:21  |  Քրեական խրոնիկոն

Սա մի պատմություն է մայրաքաղաք Երևանում երեք անձի մահվան ելքով 2017թ ապրիլին տեղի ունեցած ավտովթարի գործի վերաբերյալ, որով ամբաստանյալը ՀՀ վերաքննիչ դատարանի մարտի 27-ի որոշմամբ կալանքից գրավով ազատ արձակվեց, իսկ դրանից առաջ` քննչական կոմիտեի, դատախազության ու դատական համակարգի փաստացի անգործություն դրսեւորեց դրանով իսկ երկրում օրենքի գերակայության մթնոլորտը խաթարելու ու վտանգավոր նախադեպ ստեղծվեց։

Իբրև տուժող երկու կողմերի օրինական ներկայացուցիչներ հուսով ենք, որ սույն հրապարակումը, մամուլի և հանրության ուշադրությունը հետ կպահեն Վճռաբեկ դատարանին, և ապա` առաջին ատյանի դատարանին ու դատախազությանը հանցագործությունը շարունակաբար պարտակելու ու իրենց պարտականությունները չկատարելու գայթակղությունից։

Սույն դեպքի սարսափելի կադրերը ներկայացված են shamshyan.com կայքում առկա վթարի վերաբերյալ հրապարակման մեջ։

Եվ այսպես, Դատալեքս համակարգում հրապարակված նյութերի, ինչպես նաև դատաքննության կողմերից ստացված տվյալների համաձայն, ԵԱԴԴ/0066/01/17 գործով ամբաստանյալ Արման Բաղդասարյանը 2017թ ապրիլի 22-ին ժամը 00:40-ի սահմաններում` իր անձնական օգտագործման ՌԴ պետհամարանիշերով Նիսսան մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները` կարմիր լույսի առկայության պայմաններում մեծ արագությամբ մուտք է գործել խաչմերուկ, որի արդյունքում մխրճվել Օպել մակնիշի մեքենայի մեջ` պատճառելով մահ նրա երեք ուղևորներին։

Այնուհետեւ, անօգնական թողնելով դեռևս չմահացած ուղևորներից մեկին,  հնարավոր պատժից խուսափելու և ավտովթարը առաջացնող պատճառները քննությունից թաքցնելու նպատակով թողել է պատահարի վայրը և հեռացել։ Ապա հատել է ՀՀ պետական սահմանը և փորձել է Վրաստանով մեկնել Ռուսաստան, սակայն իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել և ներկայացվել է քննությանը: Մեր ունեցած տվյալների համաձայն վերջինս Ռուսաստանում ունի շահերի կենտրոն՝ 10 տարուց ավել ապրում է Ռուսաստանում, ունի որոշակի բիզնեսներ, ըստ ամենայնի հանդիսանում է նաև Ռուսաստանի քաղաքացի։ Հավանաբար այս պատճառով է նպատակադրվել փախնել Ռուսաստան, որտեղից նրան ետ վերադարձնելը կլիներ ավելի դժվար, գուցե և անհնար։

Փաստ 1. Մեղադրյալը դեպքի հաջորդ օրը հայտնաբերվել է Թբիլիսի օդանավակայանում, իսկ ս.թ. մարտի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նրան գրավով ազատելու որոշում է կայացրել, անտեսելով ՀՀ ՔԴՕ 135-րդ հոդվածի 1-ին մասի այն դրույթը, որ գրավով ազատելու որոշում չի կարելի կայացնել, եթե առկա է քննությունից թաքնվելու միտում։

2017 թվականի ապրիլի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Դ.Մարտիրոսյանի որոշմամբ թիվ 60105117 քրեական գործով Արման Բաղդասարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածով:

Ի դեպ, Նիսսանի հետևի նստատեղին առկա են եղել արյան հետքեր, բայց քննչական մարմինները այդպես էլ չեն կարողացել բացահայտել Նիսանի 3-րդ ուղևորի ինքնությունը, ինչը կարող էր կարևոր լույս սփռել գործի նյութերի վրա։ Օրինակ` արդյոք վարորդը եղել է ալկոհոլի կամ որևէ թմրանյութի ուժեղ ազդեցության տակ։ Իհարկե, ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու փաստը կարելի էր վերհանել նաև տվյալ երեկո խնջույքի մասնակիցներին կամ այդ խնջույքի տեսալուսանկարահանված կադրեր հայտնաբերելու միջոցով, ինչը կրկին չի արվել պետական մեղադրողների կողմից։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ Ա.Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով: Ի դեպ, տարօրինակ է, որ գործի նյութերից բացակայում է Ա․ Բաղդասարյանի ձերբակալման ժամանակ կազմված արձանագրությունը։ Հետագայում կալանավորման և կալանքի ժամկետները, ըստ Դատալեքսում հրապարակված դատական ակտերի, երկարացվել են «վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու չհիմնավորված հավանականության» վրա հղումներով։

Դատաքննության ողջ ընթացքում տուժողների իրավահաջորդները նշել են, ամբաստանյալը ունի ֆինանսական մեծ կարողություն, մեծ կապեր, ինչպես Հայաստանում, այնպես էլ ՌԴ-ում, հետևաբար գրավի գումարը չի կարող ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը, մասնավորապես թաքնվելու վտանգը: Դատալեքսում առկա նյութերում նշված է, որ ամբաստանյալ Արման Բաղդասարյանը չունի բարձրագույն կրթություն, բացի այդ, նրա նկատմամբ նախկինում հարուցվել է քրեական գործ հայրենիքի նկատմամբ իր պարտականություններից խուսափելու համար, որը իր հնարավորությունների շնորհիվ կարճվել է:

Դատական գործընթացը, ինչպես շատ դեպքերում, սկսել է ձգձգվել տարիներով, ինչը մարտի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը /նախագահությամբ դատավոր Վ.Ռշտունու/ մեկնաբանել է ի շահ ամբաստանյալի։

Գործի քննության ողջ ընթացքում ո՛չ քննչական մարմինը, ո՛չ դատախազությունը չեն փորձել ձեռք բերել ապացույցներ առ այն, արդյոք մեղադրյալը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և մեքենան վարել է թույլատրելիից շատ մեծ արագությամբ, որոնք կհանդիսանային հավելյալ ծանրացուցիչ հանգամանքներ հետագայում քրեական պատիժը սահմանելիս։ Որևէ փուլում չի ստուգվել ամբաստանյալի օրգանիզմում թմրանյութերի առկայությունը։

Փաստ 2. Տուժող կողմը (այլ ոչ քննչական մարմինը) դատարան է ներկայացրել երկու տեսագրություն` վայրկյաններ վթարից առաջ արագաչափ տեսախցիկով նկարված (այստեղ երևում է 113կմ/ժ արագությունը) և անմիջապես վթարի պահի ավելի մեծ արագությունը։ Վթարի պահին մեքենայի արագությունը պարզելու համար, մեր կարծիքով, դատախազությունն այնպիսի հարցադրումով է ներկայացրել փորձագիտական եզրակացության, որի պատճառով այդ արագությունը որոշվել «չի հաջողվել»։ Անհրաժեշտության դեպքում դրանք նույնպես կհրապարակենք։

Վերոնշյալ խնդրահարույց քննության արդյունքում տևական ժամանակ դատաքննության փուլում գտնվող սույն գործը, ըստ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ս.թ. մարտի 27-ի դատական ակտի, «իրենից բարդություն չի ներկայացնում» և սպասվում է արագ որոշման կայացում։

Մինչ այդ, 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված Համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի ընդունումից հետո գործի դատաքննությունը այլ ընթացք է սկսել ստանալ։ Ամբաստանյալի ներկայացուցիչները բազմաթիվ անգամներ փորձել են մեղադրյալին գրավով ազատ արձակելու միջնորդություններ ներկայացնել, որոնք դատարանները տարբեր կազմերով մերժել են։

Հերթական միջնորդության վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ս.թ. փետրվարի 17-ի որոշմամբ մերժվել է որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելը։ Այս որոշումը ամբաստանյալի պաշտպանները բողոքարկել են վերադաս ատյան և մարտի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը /նախագահությամբ դատավոր Վ.Ռշտունու/, քննության առնելով ամբաստանյալի պաշտպանների վերաքննիչ բողոքը, որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020թ փետրվարի 17-ի որոշումը բեկանել և փոփոխել՝ ամբաստանյալ Ա.Բաղդասարյանի նկատմամբ կիրառելով գրավ՝ տասը միլիոն ՀՀ դրամ չափով։

Որոշումն, ըստ էության, պատճառաբանված է այն հանգամանքով, որ ամբաստանյալ Արման Բաղդասարյանի նկատմամբ Համաներման մասին օրենքը «չկիրառելու առերևույթ սահմանափակումներ չկան» և Վերաքննիչ  դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա չէ այնպիսի շահ, որն արդարացնում է ամբաստանյալ Բաղդասարյանին տևական ժամանակ անազատության մեջ պահելը։

Բայց արդյո՞ք վտանգավոր նախադեպ չի ստեղծվում սույն բողոքն ընդհանրապես քննության առնելը։ Նշենք, որ սույն գործով մի շարք վկաներ դեռ դատարանում հարցաքննված չեն, իսկ ամբաստանյալը մեղքը ընդունում է միայն մասնակի։

Խորհրդակցելով մեր փաստաբանների հետ գտնում ենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մարտի 27-ի դատական ակտն ակնհայտ անհիմն է և անօրինական հետևյալ պատճառաբանություններով.

Նույն քրեական գործով դեռևս 26.02.2019թ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը /նախագահությամբ դատավոր Ն.Հովակիմյանի/, քննելով ամբաստանյալ Ա. Բաղդասարյանի պաշտպան Ա.Ղազարյանի վերաքննիչ բողոքը՝  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 05.02.2019թ. որոշումը բեկանելու  և ամբաստանյալ Արման Բաղդասարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ, որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը թողնել առանց քննության` այն «վերաքննիչ բողոքարկման ենթակա չլինելու հիմքով»: Նույն դատական գործընթացի մեկ այլ դրվագով 08.07.2019-ին կրկին բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում է կայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը /նախագահությամբ դատավոր Լ.Աբգարյանի/։

Ըստ գործի նյութերի վերը նշված երկու դատական ակտերը պատճառաբանվել են ՀՀ Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներով արտահայտված  իրավական դիրքորոշմամբ առ այն, որ «Քրեադատավարական օրենքը որևէ նշում չի պարունակում որպես խափանման միջոց ընտրված կալանքն անփոփոխ թողնելու մասին որոշման` վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության մասին (...): Հետևաբար, (...) [խափանման միջոց ընտրված կալանքն անփոփոխ թողնելու մասին] որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով չի կարող բողոքարկվել  ՀՀ վերաքննիչ  քրեական դատարան»:

Վերոգրյալից  պարզորոշ  հետևում է, որ ինչպես ՀՀ օրենսդրության,  այնպես էլ ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման համաձայն, ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին որոշումը  վերաքննության կարգով չի կարող բողոքարկվել, ինչը հաստատվել է նաև սույն քրեական գործով  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վերը  հիշատակված որոշումներով:

Նման պայմաններում ակնհայտ է, որ 27.03.2020 թ. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը /նախագահությամբ դատավոր Վ.Ռշտունու/,  քննության է առել մի  վերաքննիչ բողոք, որը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ, հետևաբար  խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածով  և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով ամրագրված՝ օրինականության սկզբունքը:

Բացի դրանից, Վերաքննիչ դատարանը խախտել է նաև սույն գործով տուժող կողմերի իրավունքները՝  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 382-րդ հոդվածով սահմանված կարգով  15-օրյա ժամկետում վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու  վերաբերյալ,  քանի որ Վերաքննիչ դատարանում  բողոքը ստացվել է 2020 թվականի մարտի 20-ին, դրա պատճենը տուժող կողմերին է տրամադրվել 25.03.2020 թ., իսկ դատական ակտը կայացվել է 27.03.2020 թ.:

Փաստ 3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը իրավունք չի ունեցել քննել սույն միջնորդությունը։

Վերաքննիչ դատարանի 27.03.2020 թ. դատական ակտի պատճառաբանությունների մասով հարկ ենք համարում նշել հետևյալը. Ինչպես վերը նշվեց, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի /նախագահությամբ դատավոր Վ.Ռշտունու/ դատական ակտը պատճառաբանված է այն հանգամանքով, որ ամբաստանյալ Արման Բաղդասարյանի  նկատմամբ Համաներման մասին օրենքը չկիրառելու առերևույթ սահմանափակումներ չկան:

Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի 13-րդ կետում նշված հիմքով գործի հարուցման մերժում, վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե չի հատուցվել կամ այլ կերպ չի հարթվել պատճառված վնասը, կամ առկա է վեճ հատուցման ենթակա վնասի կապակցությամբ: Այս դեպքում ևս գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով: Սույն պարբերությամբ նախատեսված կարգավորումը գործում է, եթե համաներման մասին օրենքով այլ բան նախատեսված չէ, ինչը հենց 2018թ Համաներման մասին օրենքի դեպքում է։

Սույն քրեական գործի նյութերից հետևում է, որ գործով տուժող կողմերը ներկայացրել են քաղաքացիական հայցեր՝ հանցագործության  արդյունքում պատճառված նյութական և բարոյական  վնասի հատուցման պահանջով, որոնք ամբաստանյալի կողմից չեն ընդունվել, առավել ևս չեն հատուցվել կամ հարթվել, որպիսի հանգամանքն ինքնին բացառում է ամբաստանյալ Արման Բաղդասարյանի նկատմամբ Համաներման ակտի կիրառումը, այսինքն  Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն այս մասով  ևս  ակնհայտ  անհիմն և անօրինական ենք համարում:

Սույն քրեական գործի քննության ընթացքում մեր կողմից արձանագրված խախտումների ու տարօրինակությունների շղթան դեռ կարելի է շարունակել։ Վերոնշյալ և մի շարք այլ խնդրահարույց հանգամանքներ առիթ են տալիս եզրահանգելու, որ ականատեսն ենք արդարադատության համակարգի կողմից հերթական ոչ պատշաճ դատաքննությանը, ինչի արդյունքում ընդամենը ոչ լրիվ երեք տարի կալանքից հետո ազատության մեջ է հայտնվել երեք անձի մահվան պատճառ դարձած ամբաստանյալը։ Հուսով ենք, որ այս բացատրական նյութի հրապարակումը սթափության կոչ կհանդիսանա արդարադատության համակարգին` սույն  գործը պատշաճ ավարտին հասցնելու և մեղավորին կամ մեղավորներին հասանելի պատիժը նշանակելու համար։

Մենք` վերոգրյալ քրեական գործով երկու տուժողների իրավահաջորդներս, կոչ ենք անում ՀՀ իշխանություններին, ինչպես նաև արդարադատության համակարգի պատկան մարմիններին, աչալուրջ լինել այս գործի դատաքննությանը, իսկ բոլոր լրատվական միջոցներին, սոցիալական ցանցերի բլոգերնեին և ողջ հանրությանը հնարավորինս լույս սփռել արդարության հաղթանակի և վերոնշյալ քրեական գործում առկա անօրինական գործողությունների վրա, որպեսզի այն չդառնա նախադեպ այլ քրեական գործերի համար։ Անօրինականությունն իր չարիքով կարող է խարխլել արդարադատության հիմքերը մեր երկրում։

Երկու տուժող կողմերի իրավահաջորդներ`

Արա Գասպարյան

Սերժ Հարությունյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:42 04/04/2020  |  Արտակարգ պատահարներԵրևանում վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ է եղել. ԱՆ
10:36 01/04/2020  |  Արտակարգ պատահարներՃՏՊ Չորաթան գյուղում. կա զոհ
10:30 31/03/2020  |  Արտակարգ պատահարներՃՏՊ Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին. կա զոհ
10:21 29/03/2020  |  Արտակարգ պատահարներ«Բեկոն» մսամթերքի գործարանի մոտակայքում «Nissan» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է. կան տուժածներ
13:30 27/03/2020  |  Արտակարգ պատահարներՀրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
14:32 26/03/2020  |  Արտակարգ պատահարներԻրար են բախվել 5 ավտոմեքենա. տուժածներ չկան
11:49 26/03/2020  |  Արտակարգ պատահարներՃՏՊ Սեբաստիայի փողոցում. կան տուժածներ
11:27 26/03/2020  |  Արտակարգ պատահարներԴիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏ Պ. կա երկու զոհ
10:06 25/03/2020  |  Արտակարգ պատահարներԱվտոմեքենան բախվել է բենզալցակայանի լիցքավորման սարքին
12:09 21/03/2020  |  Արտակարգ պատահարներԳորիս-Սիսիան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]