Թեմաներ
Կիրակի 05 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից 05/05/2024   21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի 05/05/2024   21:31 «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   21:07 Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   20:41 «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը 05/05/2024   20:11 Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   19:42 Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին` գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին. թյուրքագետ 05/05/2024   19:37 Նոր սկանդալ` Բաքվի ու Թեհրանի միջեւ. հարեւանների ներքին անցուդարձին վերաբերող լուրերը` մեկ տեսաշարով 05/05/2024   19:27 Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան 05/05/2024   19:08 Բոլորիդ սպասում եմ մայիսի 9-ին` Երևանում. Բագրատ Սրբազանը` քաղաքացիներին 05/05/2024   19:02 Թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով. Գեղամյան 05/05/2024   18:38 Նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան 05/05/2024   17:55 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է 05/05/2024   17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում 05/05/2024   17:42 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին 05/05/2024   17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում 05/05/2024   17:22 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024   16:57 Տեղեկատվական բոլոր հոսքերը թե՛ դրական, թե՛ չեզոք և թե՛ թիրախավորող միևնույն է՝ պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ 05/05/2024   16:32 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ 05/05/2024   16:21 Սա մեր լինելության, գոյաբանական վերջին ճիգն է, եթե ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. Նուռ 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   15:47 Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու 05/05/2024   15:32 Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց Ցեղասպանությունը, թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Դանիելյան 05/05/2024   15:03 Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան

Դասական ավիաընկերությունները դուրս կգան հայկական ավիաշուկայից. «168 ժամ» 02/11/2020   09:55  |  Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Բյուջետային ավիաընկերությունների՝ հայկական շուկա մուտք գործելու լուրը որքան աղմկոտ եղավ, այնքան էլ, ըստ ամենայնի, աղմկոտ է լինելու վերջիններիս շնորհիվ հայկական շուկայի կազմաքանդումը: Առաջին ծիծեռնակը կարծես արդեն հայտնի է:

168.am-ի տեղեկություններով՝ «Tarom airlines» ավիաընկերությունը դադարեցրել է տոմսերի վաճառքը, ինչը, թերեւս, պայմանավորված է ստեղծված անհավասար մրցակցային պայմաններով. շարունակել վճարել 10.000 ՀՀ դրամ օդի տուրք՝ մատուցելով անհամեմատ լավ պայմաններով ծառայություններ, ինչը չի գործելու «Ryanair» եւ «Wizz Air» ավիաընկերությունների դեպքում:

Տոմսերի վաճառքի դադարեցման հաջորդ քայլը, իհարկե շուկան լքելը կլինի, եւ, ցավոք, «Tarom»-ը, թերեւս, հայկական ավիացիոն շուկան լքող միակ ավիաընկերությունը չի լինի. խոսքը վերաբերվում է նաեւ «Air France», «Aegean», «Austrian airlines» ավիաընկերություններին… Թե ո՞ր ավիաընկերությունը կդառնա հաջորդ հավանական լքող ավիաընկերությունը, ժամանակը ցույց կտա:

Իսկ մինչ հայկական շուկան կդատարկվի դասական ավիաընկերություններից, որոնք ոչ միայն տարբերվում էին իրենց ծառայություններով, այլեւ գումարներ էին մուտք անում պետական բյուջե, բյուջետային ավիաընկերությունները կշարունակեն հայ ուղեւորներին թողնել Միլանի փողոցներում՝ առանց իրենց վրա պատասխանատվություն վերցնելու:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին «Ryanair» ավիաընկերության Միլան-Երեւան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղեւորների մերժել էին ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Մոտ 50 ուղեւոր մնացել էին Միլանում, ընդ որում, նրանց մեջ մանկահասակ երեխաներ, հղի կանայք կային:

Դե ինչ, սպասենք բյուջետային ավիաընկերություններով պայմանավորված՝ մի շարք խնդիրների, եւ հուսանք, որ նախքան մնացած ավիաընկերությունների հեռանալը պարզ կդառնա վերջապես, թե ինչ սուբսիդավորման մասին է այսքան խոսվում եւ գործող իշխանությունների կողմից համառորեն ծածուկ պահվում հասարակությունից:

Ռումինական «Tarom Airline» ավիաընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչ Արարատ Մուրադյանը, ով շուրջ 30 տարի այս շուկայում աշխատանքի փորձ ունի, 168.am-ի հետ զրույցում հաստատեց մեր այն տեղեկությունը, որ տոմսերի վաճառքն այս պահին դադարեցված է:

«Այս պահին դեռ պարզ չէ՝ կշարունակե՞նք թռչել, թե՞ ոչ: Եվ ես եմ նամակ ստացել, եւ Ռումինիայի դեսպանն է նամակ ուղարկել իրենց երկրի Տրանսպորտի նախարարություն, եւ այնտեղից պատասխանել են, որ վաճառքը դադարեցված է, որոշում են հետագա հարցը»,- ասաց Արարատ Մուրադյանը՝ հավելելով, որ Ռումինիայում մեկ տարվա մեջ արդեն երրորդ կառավարությունն է հրաժարական ներկայացրել տառացիորեն 4-5 օր առաջ, իսկ իրենց ընկերությունը ենթարկվում է Ռումինիայի տրանսպորտի նախարարությանը, հետեւաբար՝ նրանք են իրենց հետագա ճակատագիրը որոշողը:

«Տարոմի» ներկայացուցիչը պնդում է, որ իրենց բոլոր խնդիրները կապված են «Ռյան Էյրի» հետ:

«Բոլոր ավիաընկերություններին, այդ թվում՝ նաեւ մեզ, օդանավակայանն ինչ-որ զեղչեր մեկ տարով տալիս էր, երբ նոր չվերթ էր գալիս, բայց եթե մեզ տալիս են 10-15% զեղչ, «Ryanair»-ին տվել են 90% զեղչ»,- ասաց Արարատ Մուրադյանը:

Մեր ճշտող հարցին, թե փաստորեն, բացի օդի 10.000 դրամ տուրքից, որ լոուքոսթերները չէին վճարում, այլ արտոնություն է՞լ է տրված նրանց, ռումինական ավիաընկերության ներկայացուցիչը պատասխանեց՝ այո:

«Օդանավակայանը նոր կարգ է սահմանել, որ նոր ուղղությունների համար տրամադրում է մեծ զեղչեր: Բայց խնդիրն այն է, որ, բացի լոուքոսթերներից, նոր ուղղություն բացող չի լինելու: «Air France»-ի բազան «Շառլ դը Գոլ» օդանավակայանն է, «Աերոֆլոտինը»՝ Շերեմետեւոն, «Ավստրիական ավիաուղիների» բազան Վիեննայի օդանավակայանն է, եւ միայն լոուքոսթերներն են, որ ամբողջ Եվրոպայով ցրված բազաներ ունեն: Այսինքն՝ սա նշանակում է, որ նոր ուղղություն կարող են բացել միայն լոուքոսթ ընկերությունները»,- նշեց Արարատ Մուրադյանը:

Ըստ նրա՝ իրենց էլ կարող են նույն զեղչը տրամադրել, եթե նոր ուղղություն բացեն, բայց ո՞վ կհամարձակվի լոուքոսթի առկայության դեպքում նման ռիսկի գնալ:

Արարատ Մուրադյանի խոսքով՝ ողջ օդանավակայանին ցուցում է տրված «Ռյան Էյրի» վայրէջքի ժամին մոբիլիզացվել, բոլորը խառնվում են իրար:

«Մեր գործընկերներն են, բայց եթե այդ ժամանակ ցանկացած աշխատողի մոտենանք, ինչ-որ բան հարցնենք, անմիջապես հետեւում է հետեւյալ արձագանքը՝ Արարատ ջան, կներես, «Ryanair»-ն իջնում է, բոլորս վազում ենք էնտեղ: Եթե մեր հաշվառման ժամանակ կարող են 3 աշխատող տրամադրել, «Ryanair»-ի համար 5-7 հոգի կարող են լինել: Հետո գալիս՝ տելետրապը զբաղեցնում են, իսկ դա 80 եվրո է, բայց ուրիշի համար նման բան երբեք չեն անի: Մի խոսքով, շատ բաներ կան»,- մանրամասներ հայտնեց Արարատ Մուրադյանը:

Մեր դիտարկմանը, թե այդ պարագայում բոլոր կլասիկ ավիաընկերությունների համար թռչելը պետք է որ շահավետ չլինի, Արարատ Մուրադյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով՝ «Ավստրիական ավիաուղիներն» էլ են ուզում շուկայից դուրս գալ, որովհետեւ «Wizz Air»-ին թույլ են տվել Վիեննայից թռչել Զվարթնոց, դեռ տեղյակ չեն, թե Ֆրանսիական ավիաուղիներն ու Լոտն ինչ քաղաքականություն կվարեն: Արարատ Մուրադյանը նշում է նաեւ, որ, եթե «Ավստրիական ավիաուղիները» դուրս եկան շուկայից, ԱՄՆ մեկնող մեր հայրենակիցները խնդիր են ունենալու, քանի որ շատերը Վիեննայով են մեկնում, սակայն լոուքոսթ ընկերությունը տրանզիտ չվերթ չի իրականացնում: Վերջինիս խոսքով՝ ԱՄՆ մեկնող ուղեւորը, փաստորեն, պետք է լոուքոսթով մեկնի Վիեննա, այնտեղ Շենգեն վիզա պետք է ունենա, որ դուրս գա, ուղեբեռը ստանա, հետո առանձին տոմսով թռչի Վիեննայից Լոս Անջելես, ինչը կրկնակի թանկ է լինելու, իսկ եթե որեւէ խնդիր լինի, հյուրանոց էլ չի տրամադրվելու ուղեւորին, որովհետեւ լոուքոսթն առհասարակ չի զբաղվում ուղեւորով:

«Հայտարարվում էր, չէ՞, որ օդի տուրք չեն մուծում պետբյուջե, մենք օդանավակայանին ամբողջ գումարն էինք տալիս, դրանից էլ էր փող մտնում բյուջե, լոուքոսթի համար դա էլ չեղարկվեց, միայն թե «Ryanair»-ը թռչի, էժան գնով շատ իտալացի բերի, որ գան էստեղ, ռեստորաններ ու հյուրանոցներ շատ հաճախեն, փող ծախսեն, էդ հարկերը գնան պետբյուջե: Հիմա տեսեք՝ ինչ է կատարվում: Այսքան չվերթերի միջից 10 իտալացի կամ եկած կլինի, կամ՝ ոչ: Որովհետեւ լոուքոսթով եկող իտալացին ապրում է հոսթելում, նա փող չի ծախսում: Փող ծախսող իտալացին, նախ՝ երբեք լոուքոսթով չի թռչի, հետո էլ ինչի՞ է գալիս Երեւան՝ Կուրշավելի կամ Լաս Վեգասի փոխարեն»,- նկատում է ռումինական ավիաընկերության ներկայացուցիչը: Ըստ Արարատ Մուրադյանի՝ եկողներն այն հայերն են, ովքեր 10-15 տարի չեն կարողացել գալ Հայաստան, հիմա 50 եվրոյով գալիս-գնում են, ապրում են որեւէ բարեկամի տանը, ռեստորան, բնականաբար, չեն հաճախում, որովհետեւ օրը մի բարեկամ հյուր է կանչում իրենց:

«Ի՞նչ ստացվեց. իտալացին չեկավ, եկող հայերը գումար առանձնապես չեն ծախսում, եւ դրան գումարած էլ՝ մեր այն հայերը, ովքեր առավելագույնը կարող էին իրենց թույլ տալ Լաստիվեր կամ Աղվերան գնալ, հիմա 50 եվրոյով գնում են, Միլանում ու Հռոմում են նկարվում: Այսինքն՝ այստեղ ծախսվող փողն էլ դուրս է գնում»,- ասաց Արարատ Մուրադյանը:

Փաստորեն, լոուքոսթերներին այդքան արտոնություններ են տալիս, դրա պատճառով անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում, կլասիկները դուրս են գալիս, բայց խոստացված տնտեսական էֆեկտը չկա:

Վերջերս «Ryanair» ընկերության աշխատանքի ոչ ճիշտ կազմակերպման արդյունքում Միլան-Երեւան չվերթի ուղեւորները մնացել էին Միլանի օդանավակայանում եւ չէին կարողացել վերադառնալ Հայաստան: Արարատ Մուրադյանին՝ որպես ավիացիայում բազում տարիների փորձ ունեցող անձնավորության, հարցրինք՝ իրատեսակա՞ն է համարում արդյոք, որ նման բան կատարվեր, օրինակ, Tarom կամ այլ դասական ավիաընկերության ուղեւորների հետ:

«Բացառվում է: Լոուքոսթը կայանում է 25 րոպե, մենք կանգնում ենք 45 րոպե, բայց մենք չվերթը սպասարկում ենք իմ 3 օգնականների հետ միասին: Այս տարբերակում իրենք ներկայացուցիչ չունեն: 25 րոպեի ընթացքում ով նստեց, լավ, ով չնստեց, կորավ: Ինքը փող հետ չի տալիս: Այն, ինչ կատարվեց Միլանում, չէր կարող պատահել կլասիկ ավիաընկերության հետ մի պարզ պատճառով: Կլասիկի ներկայացուցիչը 2-3 աշխատող կպահանջեր, կարագացնեին, կհետեւեին, իսկ քանի որ իրենք ոչ ոքի փող հետ չեն տալիս, դռները փակել ու թռել են: Միեւնույն է, փողը մուծած է»,- ասաց Արարատ Մուրադյանը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168ժամ» թերթի՝ 11.02.20թ. համարում

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]