Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 08 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/08/2024   16:59 ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար 05/08/2024   16:55 Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները միացել են Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժմանը 05/08/2024   16:52 Բրիտանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին 05/08/2024   16:50 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ տուժողներին պատճառված վնասը ավելի քան 102 000 000 ՀՀ դրամ է կազմում 05/08/2024   16:41 Ավերիչ կարկուտի հետևանքները Կարբիում (տեսանյութ) 05/08/2024   16:36 Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը» 05/08/2024   16:34 Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում 05/08/2024   16:10 Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ 05/08/2024   15:54 Առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ. բարձրադիր գոտիներում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ 05/08/2024   15:17 32 տարի առաջ ազատագրվեց Շուշին 05/08/2024   15:14 Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/08/2024   14:49 Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա 05/08/2024   14:47 Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում 05/08/2024   14:41 Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը 05/08/2024   14:29 Սովետական միության ժամանակ էլ ճնշումներ եղան, Եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետական միություն չկա ու չի էլ լինելու․ Սրբազան 05/08/2024   14:25 Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա 05/08/2024   14:22 Ռուսներն հարցերի պատասխաններն ուզում են ստանալ. առկա աշխարհաքաղաքական իրավիճակում «պրիմիտիվ շուստրիությունն» այս իշխանությանն այլևս չի օգնի. Արման Աբովյան 05/08/2024   14:12 Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցումը 05/08/2024   14:08 Արշակ Սրբազանը հրավիրվել է ԱԱԾ․ Մայր Աթոռից չեն հերքում 05/08/2024   13:56 Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է 05/08/2024   13:47 Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված 05/08/2024   13:26 Շվեդիայի Հայ Առաքելական Եկեղեցու խորհուրդը իր անվերապահ աջակցությունն ու զորակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը. հայտարարություն 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   13:20 Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն 05/08/2024   13:17 Ադրբեջանը օրակարգ է մղում «ադրբեջանցիների Հայաստան վերադարձի» հարցը 05/08/2024   13:08 Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում․ կալանավորվել է նրա համադասարանցին 05/08/2024   13:03 Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 05/08/2024   12:53 Պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել Է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) խորհրդի լիագումար նիստին 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին 05/08/2024   12:44 Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին 05/08/2024   12:42 Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան 05/08/2024   12:37 Վայոց ձորի մարզի Արենի համայնքում նոր հանրակրթական դպրոց կկառուցվի 05/08/2024   12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան 05/08/2024   12:11 Միջազգային համագործակցություն. Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն 05/08/2024   12:07 Միքայել Սրբազանի առաջնորդությամբ երթը Գյումրի քաղաքից դուրս եկավ․ Հոռոմի կամրջի մոտ կմիանան նաև արթիկցիները 05/08/2024   12:04 Հայաստանի կառավարությունը նոր վարկ է վերցնում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք Սիսիան-Քաջարան հարավային հատվածի վերակառացման համար 05/08/2024   11:59 Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել 05/08/2024   11:58 Կառավարությունը որոշեց 1 մլրդ 12 մլն հատկացնել մարզպետների աշխատակազմերին 05/08/2024   11:51 Ոստիկանությունը դեռ երբեք ուժ չի կիրառել եկեղեցականի նկատմամբ, եթե նման բան անեն` իրենց կխայտառակեն. Միքայել սրբազան 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/08/2024   11:35 Համազգային հանրահավաք՝ Երեւանում 05/08/2024   11:31 Մխիթար Գոշն իր դատաստանագրքում ողջ դատական իշխանությունը վերապահել է հոգևորականներին. Տեղյակ չէիք, չէ՞.Մելիքյանը՝ ՔՊ-ին 05/08/2024   11:27 Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 05/08/2024   11:25 Մայիսի 8-ին Ջերմուկում ձյուն է (տեսանյութ) 05/08/2024   11:25 Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Դանիայի ՀԱԵ համայնքային խուրհուրդ 05/08/2024   11:21 Իշխանությունը վախեցած է այս շարժումից, սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով.Միքայել սրբազան 05/08/2024   11:17 Այսօր տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբ 05/08/2024   11:14 Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն Միքայելյան 05/08/2024   10:56 Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ
05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/07/2024   07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» 05/06/2024   18:19 Քաղաքացիները շարժվում են դեպի Սոլակ գյուղ 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը

ՀՀ գլխավոր դատախազը Գյումրիում ամփոփել է Շիրակի մարզի դատախազության 2019թ. աշխատանքների արդյունքները 01/31/2020   19:01  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է ՀՀ Շիրակի մարզի դատախազություն՝ տեղում ծանոթանալու 2019թ. ընթացքում մարզի դատախազության գործունեության արդյունքներին: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, իրավապահ մյուս մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների, ՀՀ Շիրակի մարզպետի մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում մարզի տարածքում դրսևորված հանցավորության ընդհանուր միտումները, դրանց կանխման, բացահայտման ուղղությամբ իրականացված գործողությունների, իրավապահ մարմինների և պետական այլ մարմինների գործակցության արդյունավետությանը նպաստող և խոչընդոտող գործոնները, քրեական վարույթներով դատախազական գործառույթների իրացման վիճակն ու արդյունքները:

2019թ. ընթացքում Շիրակի մարզում արձանագրվել է հանցագործությունների 1422  դեպք, որը 2018թ. համեմատ(1309 դեպք) ավելի է 113-ով կամ 8,6%-ով: Վերջինս պայմանավորված է մի կողմից մարզի դատախազության նախաձեռնությամբ հանցագործությունների և դրանց բացահայտման հաշվառման առավել արդյունավետ կառուցակարգերի ներդրմամբ, մյուս կողմից բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի աճով, ՃԵԿ կանոնների հանցավոր խախտումների դեպքերի ավելացմամբ, ինչպես նաև առանձին հանցատեսակների դեմ պայքարում իրավապահ մարմինների գործադրած ջանքերի ոչ բավարար արդյունավետությամբ: Հանցագործությունների բացահայտումը կազմել է մոտ 63%՝ նախորդ տարվա 65,6%-ի դիմաց:

Հանցավորության աճն արձանագրվել է հիմնականում միջին ծանրության հանցագործությունների կտրվածքով: Դրան նպաստել են կոռուպցիոն հանցագործությունների, ավտոմեքենաներից կատարված գույքի հափշտակության դեպքերը:

Չնայած դրան՝ որոշակիորեն ավելացել են նաև ծանր(11,1 %-ով) և առանձնապես ծանր (23,1 %-ով) հանցագործությունները: Հատկանշական է, որ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտումն ավելացել է մոտ 14.4 տոկոսային կետով՝ 2018թ.-ի 37,5 %-ի դիմաց 2019թ.-ին կազմելով 51,9 %: Նախորդ տարի արձանագրվել է սպանության 2 և սպանության փորձի 3 դեպք, որոնք բացահայտվել են։

Չնայած ավելացել են ճանապարհատրանսպորտային հանագործությունները, սակայն արձանագրվել է մահվան ելքով ՃԵ կանոնների խախտման դեպքերի 14,3%-ով նվազում:

2019թ. արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործության 453 դեպք` նախորդ տարվա 433-ի դիմաց: Սակայն այս պայմաններում 5-ով կամ 5,5%-ով նվազել է բնակարանային գողությունների քանակը՝ 2018թ. 91 դեպքի դիմաց 2019թ. կազմելով 86 դեպք: Ընդ որում՝ այս հանցագործությունների բացահատումը կազմել է 34.8 տոկոս՝ 2018թ. 28,6%-ի դիմաց:

ՀՀ գլխավոր դատախազն այս առնչությամբ նշել է, որ բնակարանային գողությունների դեմ պայքարում մարզում արձանագրված արդյունքները մեծապես պայմանավորված են բազմաբնակարան շենքերի մուտքերը անվտանգության տեխնիկական միջոցներով հագեցնելու, այս հանցագործության տեսակի համար առավել ռիսկային համարվող տարածքներում տեսախցիկներ տեղակայելու, նշված միջոցառումների իրականացման հարցում ոստիկանության և համայնքային իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ: Արթուր Դավթյանը հանձնարարել է շարունակել սկսված գործընթացը՝ նաև ուժեղացնելով ոստիկանության պարեկապահակային ծառայությունների հերթապահությունը այն գոտիներում, որոնք ամենաշատն են թիրախավորվում հանցագործների կողմից:

Խորհրդակցության ընթացքում մտահոգիչ են համարվել արձանագրված ավազակության 3 դեպքերը՝ 2018թ. նման բնույթի հանցագործության դեպքերի բացակայության ֆոնին: Դրան հակառակ՝ շոշափելիորեն՝ 70,6%-ով նվազել են կողոպուտի դեպքերը՝ 2018թ. 17 դեպքի դիմաց 2019թ կազմելով 5 դեպք։

Մարզի դատախազության կողմից նշանակալի աշխատանք է իրականացվել տարաբնույթ հանցագորությունների կատարմանը նպաստող հանգամանքները և պատճառները վերացնելու ուղղությամբ: Պատկան մարմիններին կամ կազմակերպություններին, հիմնականում՝ նախարարներին, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին, Շիրակի մարզպետին, բազմաթիվ համայնքապետերին ընդհանուր ներկայացվել է 71 միջնորդագիր՝ 2018թ. 31-ի դիմաց: Դրանց արդյունքում ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, կարգապահական պատասխանատվության են ենթարկվել բազմաթիվ պաշտոնատար անձինք:

Լուրջ առաջընթաց է արձանագրվել մարզի դատախազության կողմից 2019թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում: Այս շրջանակում մարզի դատախազության կողմից կատարվել է 467 ուսումնասիրություն (2018թ.-ին՝ 226), որոնցով հայտնաբերվել է խախտման 172 փաստ: Դրանցով պետական շահերին հասցված վնասը կամովին հատուցելու վերաբերյալ նախազգուշացվել է 81 անձ, ինչի արդյունքում կամովին վերականգնվել է մոտ 20մլն ՀՀ դրամ: Հարուցվել է 5 քրեական գործ: Ուսումնասիրությունների մեծ մասով գործընթացը շարունակվում է 2020թ.-ին:

Դրական գնահատելով ձեռբերված արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է վերոնշյալ ուղղություններով դատախազական ներգործության միջոցների նպատակային կիրառման ինտենսիվության ապահովումը՝ միաժամանակ հավելելով, որ անհրաժեշտ է քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության արդյունավետությունը, քննությունների որակը, բազմակողմանիությունն  ու լրիվությունը, ինչպես նաև դատավարության մասնակիցների իրավունքները մաքսիմալ երաշխավորելու տեսանկյունից ակտիվացնել նաև նախաքննության և օպերատիվ–հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմիններին ցուցումներ, հանձնարարություններ տալու իրավասության կիրարկումը:    

Շիրակի մարզում շոշափելի արդյունքներ են ապահովվել նաև կոռուպցիայի դեմ պայքարում: 2019թ. կոռուպցիոն դեպքերով քննվել է 201 քրեական գործ, ինչը 85-ով կամ 73,27%-ով ավելի է 2018թ. համեմատ: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել այս բնույթի 7 քրեական գործ՝ 14 անձի նկատմամբ, որոնցից 2 քրեական գործով 3 անձինք դատապարտվել են: Գոհունակություն հայտնելով հատկապես կոռուպցիոն դեպքերի հայտնաբերման հարցում իրավապահ մարմինների մարզային կառույցների կողմից կատարված հսկայածավալ աշխատանքի առթիվ՝ Արթուր Դավթյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել այս գործերով իրականացվող քննությունները հնարավորինս սեղմ ժամկետներում, դատավարական օրենքի պահանջներին համահունչ, անհրաժեշտ քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների լիարժեքության ապահովմամբ ավարտին հասցնելու, ավելորդ ձգձգումներից խուսափելու հարցը:

Խորհդրակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ անհրաժեշտ է նախապատրաստական լուրջ միջոցառումներ իրականացնել քրեական ենթամշակույթի քրեականացման մասին օրենսդրական նոր կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո քրեականացվող արարքների հնարավոր դրսևորումների կանխմանը, բացահայտմանը, դրանք կատարող անձանց պատասխանատվության ենթարկվելն ապահովելուն, ինչպես նաև  քրեական ենթամշակույթի կեղծ և հանցածին արժեքներից երիտասարդությանը զերծ պահելուն միտված իրազեկման ակտիվ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:

Գլխավոր դատախազի կողմից տրվել են նաև մարզի դատախազության արդյունավետության բարձրացմանը միտված այլ հանձնարարություններ:          

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:32 30/01/2020  |  ԼՐԱՀՈՍՉեմ պատկերացնում՝ ինչպես կարող է մարդը լավացում ախտորոշմամբ հիվանդանոցից ազատվի և օրերի ընթացքում սպանի մորը. Արթուր Դավթյան
12:00 28/01/2020  |  ԼՐԱՀՈՍԱշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հայի ազգային հպարտության աղբյուրն է Ազգային բանակը . ՀՀ գլխավոր դատախազի ուղերձը
20:23 19/01/2020  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազը պնդում է՝ ապացույցները Կուտոյանի ինքնասպանության մասին են վկայում
15:19 18/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազը ցավակցական խոսք է հղել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ
16:44 16/01/2020  |  ԼՐԱՀՈՍԱՀԽ-ն ՍԴ դատավորների վաղաժամ թոշակի գնալու օրենքի ընդունման խախտումների մասին գրություն է ուղարկվել դատախազին
16:28 10/01/2020  |  ԼՐԱՀՈՍԴատախազը խոստացել է գործն օբյեկտիվ քննել. Հայկուհի Խաչատրյան
16:50 28/12/2019  |  ԼՐԱՀՈՍՍոցիալական օգնության անվան տակ համայնքի բնակիչներին գումարներ են հատկացվել, ապա գանձվել որպես հարկերի վճարում.
14:49 28/12/2019  |  ԼՐԱՀՈՍ2008թ. կայացված մեղադրական դատավճիռները բեկանելու և դրանցով դատապարտված անձանց արդարացնելու ևս երկու միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան
10:52 26/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱրթուր Դավթյանը խրախուսական պարգևատրման է արժանացրել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների 4 ծառայողների
12:43 25/12/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է նախորդ տարվա ընթացքում զավակներ ունեցած՝ դատախազության համակարգի աշխատակիցներին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]