ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը զգում է իր շուրջը ձեւավորվող բացասական ֆոնը եւ փորձում է կանխել դա. քաղաքագետ 01/28/2020 20:39 | ԼՐԱՀՈՍ
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադրին եւ «Ադեկվադ» կուսակցության անդամներին բերման ենթարկելով իշխանությունը երկու խնդիր է լուծում՝ նախ հասարակական ուշադրությունը շեղել հայտնի գրիչի պատմությունից , ապա նույն այդ հասարակության շրջանում վախի մթնոլորտ սերմանել։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ՝ անդրադառնալով այսօր իրավապահների ձեռնարկած գործողություններին,
«Այդ գրիչի պատմությունով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրային կարծիքը տրամադրվեց իր դեմ եւ այդ «մասկի շոու»-ի առաջինն նպատակն էր այս քայլերով փոքր-ինչ շեղել հանրային տրամադրությունները գրիչից եւ այդ ասուլիսից ու տեղափոխել դեպի այդ տղաները։ Երկրորդ խնդիրը պայմանավորված է այն հանգամանքի հետ, որ ուժային կառույցները չեն կարողանում պատշաճ լուծել այսպես ասած տարբեր շրջանակների՝ եւ ՍԴ-ի, եւ նախկին նախագահի եւ այլ գործիչների խնդիրները եւ ասուլիսին էլ նկատելի էր, որ Փաշինյանը նյարդայնացած է։ Այդ իմաստով, նա այսկերպ նաեւ փորձում է վախի մթնոլորտ սերմանել, որպեսզի դրանով փորձի կոմպենսացնել այն բացասական գործընթացները, որոնք կատարվում են իր շուրջը»,-կարծում է Երվանդ Բոզոյանը։
Քաղաքագետը շեշտեց՝ ստացվել է այնպես, որ բամբասանք դուրս եկավ նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից հեղաշրջում նախապատրաստելու վերաբերյալ վարչապետի ներկայացրածը։ «Մարդիկ այդ ասուլիսի ժամանակ սպասում էին, թե ինքը ինչ փաստեր է ներկայացնելու այդ, իբր հեղաշրջման հետ կապված, բայց պարզվեց, որ վարչապետը ոչ մի փաստ չի բերում, այսինքն, Վանեցյանի խնդիրը սահմանափակվեց սկետչի հիշատակումով, ինչը ցույց տվեց, որ Փաշինյանը կամ պատրաստ չէ խոսել Վանեցյանի մասին կամ դրա հետ կապված որեւէ փաստ չունի ու խոսում է իր վախերի մասին»,-նշեց քաղաքագետը։
Երվանդ Բոզոյանը շեշտեց՝ Փաշինյանը յուրահատուկ ունակություն ունի բոլորին թշնամացնել իր դեմ եւ հիմա ոչ միայն նախկիններն են նրա թշանամին, այլեւ խորհրդարանական ուժերը, պետական ապարատի աշխատողները, որոնք հայտարարվեցին հեղափոխությանը խոչընդոտողներ։
«Փաստացի նա դիսկոմֆորտ վիճակում է հայտնվել բոլորի հետ, չկա մի միջավայր, որտեղ ինքը ներդաշնակ լինի։ Փաշինյանը նույնիսկ իր կուսակցության մեջ ունի պրոբլեմներ եւ դա էլ է հասկանալի, որովհետեւ, երբ հասարակությունը բաժանված է տարբեր մասերի, պառակտված է, իր կուսակցությունը չի կարող միասնական լինել»,-ասաց Երվանդ Բոզոյանը։
Ինչ վերաբերվում է դիտարկմանը, թե ինչու իրավապահները տոնական օրով ձեռնարկեցին վերոնշյալ գործողությունները, քաղաքագետը նշեց. «Տոնը գուցե հասարակության , ժողովրդի համար է, բայց, եկեք անկեղծ լինենք, այն ասուլիսը, որը նա ունեցավ եւ այն գրիչը, որը որպես փաստ ներկայացրեց, այնքան մեծ ազդեցություն են թողել իր վրա, որ ըստ էության, իր համար տոն, շաբաթ, կիրակի գոյություն չունեն, նա ամեն օր զգում է այն բացասական գործընթացներն ու տրամադրությունները, որ ձեւավորվում են իր շուրջը եւ փորձում է դա կանխել»։
Հիշեցնենք, Կապանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն հայտարարել է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իշխանափոխությունից հետո բազմիցս քծնել է իրեն, փորձել իր ծառայություններն առաջարկել, սակայն Փաշինյանը հրաժարվել է: Այն բանից հետո, երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ապացույցներ ներկայացնելու համար Փաշինյանին 20 օր ժամանակ տվեց՝ հակառակ դեպքում դատարան հայց ներկայացնելու զգուշացումով, Նիկոլ Փաշինյանը խոստացավ «հուժկու հակահարված» հասցնել վերջինիս եւ ապացույցներ հրապարակել եւ Երեւան վերադառնալով հրապարակեց մի գրիչի լուսանկար:
«Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե՞ ոչ: Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն», -Ֆեյսբուքում գրել էր Փաշինյանը՝ հավելելով, որ այն իրեն 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին Հրայր Թովմասյանն է փոխանցել: Այս գրառմանը հաջորդեց Փաշինյանի մեկ այլ գրառում, որով նա հայտնեց, թե շոկ է ապրել գրիչի գինն իմանալուց հետո:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/08/2024 08:21 Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ»
- 05/08/2024 08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
- 05/08/2024 08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ»
- 05/08/2024 08:04 Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․«Հրապարակ»
- 05/08/2024 08:01 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններուն մահվան 32, 2023-ին`53, 2024-ի առաջին 5 ամսում` 30 դեպք. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:58 Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:56 Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն