ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բյուջեն պահպանողական է, ոչ թե հեղափոխական եւ ադեկվատ ՀՀ տնտեսության ներկա վիճակին. փորձագետ (տեսանյութ) 11/30/2019 13:46 | Տնտեսություն
Այն բոլոր գործոնները, որ նպաստել են այս տարվա տնտեսական աճին, իրավիճակային գործոններ էին և որևէ երաշխիք չկա, որ 2020 թվականին այդ գործոնները կլինեն և բյուջեն կրկին կունենա եկամուտների այնքան աճ, որքան ունեցավ այս տարի, հետևաբար դրվում է ավելի ցածր տնտեսական աճի կանխատեսում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը՝ անդրադառնալով 2020 թվականի պետբյուջեին։
Լիլիա Ամիրխանյանի ներկայացմամբ՝ խոսում են այն մասին, որ բյուջեի հիմքում իրատեսական թիվ են դնում՝ մաքսիմալին ձգտելու նպատակով, սակայն դա այդքան էլ իրատեսական գնահատական չէ բյուջեի համար. «Բյուջեի նախագիծն օրենքին հավասարազոր փաստաթուղթ է և նախագծով սահմանված թվերի հիման վրա են իրականացվում հաջորդ տարվա ողջ տնտեսական գործընթացները։ Այսինքն` դրված է այսքան թիվ՝ ըստ այդմ պետք է վարվի պետական տնտեսական քաղաքականություն»,-նշեց տնտեսագետը։ Իսկ, թե հաջորդ տարի ինչ անկախ գործոններ ի հայտ կգան, որոնց արդյունքում կլինի գերակատարում, այս պահի դրությամբ հայտնի չէ։
Անդրադառնալով 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նշված առաջնահերթություններին՝ տնտեսագետը նկատեց՝ եթե լինեինք մի պետություն, որը չգտնվեր աշխարհագրական այս տարածքում, չունենար այն կոնֆլիկտները, որն ունենք, ապա իհարկե մարդակենտրոն ցանկացած քաղաքականություն միմիայն ողջունելի կլիներ.
«Սակայն երբ 2020 բյուջեի նախագծով ավելի շատ առաջնահերթություններ են տրվում ոլորտների, որոնք ենթադրվում է՝ պետք է անմիջական ազդեցություն ունենան քաղաքացու գրպանի վրա և փոխարենն, օրինակ, կրճատվում են անվտանգային ոլորտի կարևոր ծախսերը, դա արդեն առաջացնում է հստակ հարցադրում՝ արդյոք մենք պատրաստ ենք ի հաշիվ անվտանգային հարցերի բարձրացնել սոցիալական ոլորտի օժանդակությունը։ Կարծում եմ՝ մեծ ուսումնասիրությունների կարիք չունենք։ Զուգահեռ ունենք հակառակորդ երկիր, որն իր ռազմական բյուջեն մեծացնում է ավելի քան 20 տոկոսով։
Անվտանգության խնդիրների համախումբ ունենք և այս պարագայում դա շատ արկածախնդրային և ռիսկային ճոխություն է ավելի շատ սոցիալական ոլորտի պաշտպանությանն ուղղելը»,-նշեց Լիլիա Ամիրխանյանը։
Նա ընդգծեց՝ ինչ վերաբերում է քաղաքացու գրպանի թվացյալ հավելաճին, ապա քաղաքացու եկամուտներն, ըստ էության, որևէ փոփոխության չեն ենթարկվելու։ Տնտեսագետի խոսքով, եթե ինչ-որ ոլորտներում ինչ-ինչ գործիքներով ապահովվելու էր աճ, ապա այժմ քննարկվում և ներդրվում են նախագծեր, որոնց հետևանքով այդ հավելաճը և գուցե դրանից մի փոքր էլ ավելի կրկին հետ է գանձվելու։
«Այսինքն` ասել, որ սոցիալական բյուջե է եղել, դեռ հարց է։ Բյուջեն պահպանողական է, ոչ թե հեղափոխական է, որոշ օբյեկտիվ պարամետրերով բյուջեն շատ ադեկվատ է այն վիճակին, որն այսօր ունի ՀՀ տնտեսությունը։ Բյուջեն շատ ավելի քիչ մրցակցային է, քան եղել է նախորդ տարիներին»,-հավելեց Լիլիա Ամիրխանյանը։
Ինչ վերաբերում է տնտեսական ակտիվության ցուցանիշին, ապա տնտեսագետի կարծիքով այն հեղափոխական չէ. «Ինչ վերաբերում է քաղաքացու բարեկեցության մակարդակին, կենսագործունեությանն առնչվող ոլորտներին, ապա դրա հեղափոխականությունը բացատրելու կարիք պետք է չլինի։ Եթե կարիք կա ԱԺ ամբիոնից պետության առաջին դեմքով փորձել տարատեսակ, ամենամանր օրինակներով բացատրել՝ որքան հեղափոխական տնտեսություն ունենք այսօր, արդեն իսկ խոսում է այդ բացատրելու անհրաժեշտության մասին, իսկ անհրաժեշտություն չի լինի, եթե մենք իսկապես ունենանք հեղափոխական տնտեսություն»,-նշեց Լիլիա Ամիրխանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/09/2024 08:17 ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:14 Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:11 Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
- 05/09/2024 08:08 Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»․ «Հրապարակ»
- 05/09/2024 08:04 Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում․ «Հրապարակ»
- 05/09/2024 07:57 Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
- 05/09/2024 07:50 Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/09/2024 12:03 Պատերազմները հաղթում են ուղեղով և դրա ապացույցը Շուշիի ազատագրման այս քարտեզն է. Սամվել Բաբայանը քարտեզ է հրապարակել
- 05/09/2024 10:56 Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/09/2024 20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
- 05/09/2024 15:36 Վայոց ձորի մարզում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա․ բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց
- 05/09/2024 12:53 Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 05/08/2024 18:08 «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/09/2024 23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար
- 05/09/2024 18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն