ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ռեստարտը» նախաձեռնություն է ստեղծում իրավապահ համակարգը բարեփոխելու նպատակով. Առաջին ակցիան ԱԱԾ-ի դիմաց էր 11/25/2019 11:54 | ԼՐԱՀՈՍ
«2018թ-ի ապրիլին համընդհանուր բողոքի արդյունքում տեղի ունեցավ Թավշյա հեղափոխություն, որի գլխավոր, հիմնական նպատակներից մեկը պետք է լիներ Հայաստանում ժողովրդի արժանապատվության վերականգնումը։ Մենք վստահ ենք, որ առանց պետական ինստիտուտների նկատմամբ վստահության Հայաստանում հեղափոխությունն ավարտված լինել չի կարող։ Մենք շարունակում ենք ունենալ ուժային կառույցներ, որոնցից ժողովուրդը վախենում է»,-այս մասին այսօր Ազգային անվտանգության ծառայության դիմաց հայտարարեց «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։
Նա նշեց, որ եթե պետական ինստիտուտները չեն իրականացնում իրենց պարտավորվածությունները՝ պաշտպանելու սեփական քաղաքացիների անվտանգությունը և զբաղված են անգործությամբ, ապա այդ կերպ մասնակից են դառնում այն հանցագործություններին, որոնք տեղի են ունենում։
«Մենք ֆիքսում ենք, որ սոցիալական ցանցերում անպատժելիության մթնոլորտ է, որն արդեն դուրս է եկել ցանցից և մի շարք դեպքեր են տեղի ունեցել, երբ փողոցում ուղղակի մարդկանց հայհոյել են ցանկանալով սադրել, որպեսզի ծեծկրտուք տեղի ունենա, և ԱԱԾ-ի նկատմամբ մինչև հիմա չկա վստահության մթնոլորտ։ Իսկ եթե այն չկա, ուրեմն Հայաստանում հեղափոխությունն ավարտված չէ»,-ասաց Պետրոսյանը։
«Ռեստարտի» անդամ Յուրի Ավագյանն էլ հավելեց, որ յուրաքանչյուր երկրում, երբ հեղափոխություն է տեղի ունենում կարևոր է նախկին ավտորիտար ռեժիմին ծառայած ուժային կառույցները նույնպես ենթարկվեն փոփոխության. «Եթե այդ կառույցները փոփոխության չեն ենթարկվում, նրանք գործում են հին փիլիսոփայությամբ։ Վառ օրինակն երևում է ոստիկանության համակարգում, երբ ծեծելու գործիքակազմը գոյություն չունի ու այդ մարդիկ չգիտեն ինչով զբաղվեն, մատնվել են անգործության, որովհետև իրենց ինստիտուցիոնալ դաստիարակությունն այնպես է, որ միայն այլ մեթոդներով են կարողանում գործեր բացահայտել»։
Ակցիայի մասնակիցները դատարկ թուղթ ԱԱԾ ընդունարան, որպեսզի ԱԱԾ-ն այդ թղթի վրա նշի այն վիդեոբլոգերների անունները, որոնք այսօր Հայաստանում գործում են ատելության խոսք ու անպատժելիություն խթանելու համար։
Հարցին, ո՞վ պետք է բարեփոխի իրավապահ համակարգը, Պետրոսյանը պատասխանեց. «Այս բոլոր պրոցեսները, բարեփոխումներն իրականացնելու պատասխանատվությունը ներկայիս ՀՀ Կառավարությանն է, բայց մինչ Կառավարությանը հարցադրումներ անելը, մենք հարցադրումներ ենք անելու առաջին հերթին տվյալ ոլորտի պատասխանատուներին։ Եթե նրանցից անհրաժեշտ պատասխաններ չստանանք, այսինքն` բավարար պատասխաններ չստանանք, տրամաբանական է, որ այդ հարցերը պետք է ուղղել նրանց, ովքեր ժողովրդի քվեն են ստացել ու փորձում են իրականացնել Հեղափոխության ժամանակ տրված խոստումները»։
Նա հայտնեց, որ այսուհետ այցելելու են բոլոր այն մարմիններին, որոնք պատասխանատու են Հայաստանում իրավապահ համակարգի պատշաճ գործունեության համար, ապա ավելացրեց, որ վաղը հանդիպելու են Ոստիկանապետի պաշտոնակատարի հետ և բոլոր հանդիպումներն առհասարակ լինելու են բաց. «Ցանկանում ենք, որ դրանք լուսաբանվեն լրատվականների կողմից։ Չի կարող լինել նոր Հայաստան հին իրավապահ համակարգի ներկայացուցիչներով»։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/02/2024 07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
- 05/02/2024 07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
- 05/01/2024 08:04 Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել, հանուն Հայաստանի անկախության․ «Հրապարակ»
- 05/01/2024 07:44 ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ»
- 05/01/2024 07:40 Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն