Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 08 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/08/2024   18:42 Արդյո՞ք ՍԴ դատավորների մեծամասնությունը հավատարիմ կմնա իր կոչմանը 05/08/2024   18:34 Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովը 05/08/2024   18:32 Մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի 05/08/2024   18:18 Քենեդի կրտսերի ուղեղում որդ է հայտնաբերվել. ԶԼՄ 05/08/2024   18:08 «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի 05/08/2024   18:03 Վիրահայոց թեմը միանում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժմանը 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև 05/08/2024   17:39 Հրդեհ ավտոմեքենայում 05/08/2024   17:31 ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու 05/08/2024   17:28 Լևոն Եղոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ 05/08/2024   16:59 ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար 05/08/2024   16:55 Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները միացել են Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժմանը 05/08/2024   16:52 Բրիտանիան արտաքսում է Ռուսաստանի ռազմական կցորդին 05/08/2024   16:50 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ տուժողներին պատճառված վնասը ավելի քան 102 000 000 ՀՀ դրամ է կազմում 05/08/2024   16:41 Ավերիչ կարկուտի հետևանքները Կարբիում (տեսանյութ) 05/08/2024   16:36 Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշինքը» 05/08/2024   16:34 Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում 05/08/2024   16:10 Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ 05/08/2024   15:54 Առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ. բարձրադիր գոտիներում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ 05/08/2024   15:17 32 տարի առաջ ազատագրվեց Շուշին 05/08/2024   15:14 Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/08/2024   14:49 Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա 05/08/2024   14:47 Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում 05/08/2024   14:41 Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը 05/08/2024   14:29 Սովետական միության ժամանակ էլ ճնշումներ եղան, Եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետական միություն չկա ու չի էլ լինելու․ Սրբազան 05/08/2024   14:25 Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա 05/08/2024   14:22 Ռուսներն հարցերի պատասխաններն ուզում են ստանալ. առկա աշխարհաքաղաքական իրավիճակում «պրիմիտիվ շուստրիությունն» այս իշխանությանն այլևս չի օգնի. Արման Աբովյան 05/08/2024   14:12 Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցումը 05/08/2024   14:08 Արշակ Սրբազանը հրավիրվել է ԱԱԾ․ Մայր Աթոռից չեն հերքում 05/08/2024   13:56 Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է 05/08/2024   13:47 Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված 05/08/2024   13:26 Շվեդիայի Հայ Առաքելական Եկեղեցու խորհուրդը իր անվերապահ աջակցությունն ու զորակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը. հայտարարություն 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   13:20 Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն 05/08/2024   13:17 Ադրբեջանը օրակարգ է մղում «ադրբեջանցիների Հայաստան վերադարձի» հարցը 05/08/2024   13:08 Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում․ կալանավորվել է նրա համադասարանցին 05/08/2024   13:03 Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 05/08/2024   12:53 Պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել Է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) խորհրդի լիագումար նիստին 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին 05/08/2024   12:44 Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին 05/08/2024   12:42 Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան 05/08/2024   12:37 Վայոց ձորի մարզի Արենի համայնքում նոր հանրակրթական դպրոց կկառուցվի 05/08/2024   12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան 05/08/2024   12:11 Միջազգային համագործակցություն. Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն 05/08/2024   12:07 Միքայել Սրբազանի առաջնորդությամբ երթը Գյումրի քաղաքից դուրս եկավ․ Հոռոմի կամրջի մոտ կմիանան նաև արթիկցիները 05/08/2024   12:04 Հայաստանի կառավարությունը նոր վարկ է վերցնում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք Սիսիան-Քաջարան հարավային հատվածի վերակառացման համար 05/08/2024   11:59 Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել 05/08/2024   11:58 Կառավարությունը որոշեց 1 մլրդ 12 մլն հատկացնել մարզպետների աշխատակազմերին
05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/07/2024   07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/07/2024   15:52 Որեւէ մեկը չի կարող եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/07/2024   17:38 Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է․ Արթուր Վանեցյան 05/06/2024   23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ

Երբ ճարտարապետության տեսաբանը միտումնավոր է և սուբյեկտիվ 11/14/2019   18:43  |  Վերլուծություններ

Բազմիցս ենք արձանագրել, որ այսօր ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում տեսական-քննադատական միտքն իսպառ բացակայում է: Եթե որևէ մասնագիտական անդրադարձ էլ լինում է, ապա՝ ոչ թե անկախության տարիներին, մեր օրերի ստեղծածին, ներկա կառույցներին ու գործընթացներին, այլ առնվազն՝ խորհրդային ժառանգությանը:

Եվ թեպետ մասնագիտական բուհում ճարտարապետության տեսություն առանձին մասնագիտացում կա և տարեկան բավականին թվով շրջանավարտներ, սակայն, պրոֆեսիոնալ տեսաբան չկա ու չիք: Համենայնդեպս, տեսական-քննադատական մտքի արտահայտություն հոդվածներ ու հրապարակումներ գոյություն չունեն, իսկ այն, ինչ երբեմն տպագրվում է «Ճարտարապետություն և շինարարություն» ամսագրում, ոչ միայն հեռու է մասնագիտական խոսք ու գնահատական լինելուց, ավելին, հաճախ նույնիսկ ընթերցողներին մոլորեցնելու նպատակ ունի: Եվ բնավ պատահական չէ սա, քանի որ ամսագիրը մասնագիտությամբ ճարտարապետ որևէ աշխատակից չունի, որը կկարողանար զատել ցորենը որոմից՝ սերունդներին որպես ժառանգություն թողնելով եթե ոչ՝ օբյեկտիվ գնահատական, գոնե՝ առնվազն ճշմարիտ տեղեկատվություն:

Այս համատեքստում առկա իրավիճակին անդրադառնալու առիթ տվեց 2019 թվականի մայիս-հունիս ամիսներին տվյալ ամսագրում հրատարակված «Երևանի ճեմուղի-պողոտաների զարգացման արահետներով» առաջին տպավորությամբ՝ մասնագիտական հոդվածը, որի հեղինակը Դավիթ Քերթմենջյանն է՝ ՀՊՃՀ դասախոս, ճարտարապետության դոկտոր:

Որպես կանոն՝ ցանկացած մասնագիտական հոդված ունենում է որոշակի կառուցվածք և մեթոդոլոգիա: Բայց կարդում ես խնդրո առարկա հոդվածը և չես հասկանում, թե ինչու, ասենք, հեղինակը մի դեպքում մանրամասնորեն անդրադարձել է կառույցին, հիշատակել է հեղինակ -ճարտարապետին, մեկ այլ դեպքում՝ շատ թեթևակի / հնար լիներ՝ կարող է նաև շրջանցեր/, կառույցի մասին նշել է, իսկ հեղինակի անունն անգամ չի հիշատակել: Հետո նորից ես կարդում հրապարակման վերնագիրը և ցանկանում հասկանալ՝ ի՞նչ խնդիր է իր առջև դրել հեղինակը՝ ճարտարապետության դոկտոր Քերթմենջյանը, երբ անդրադարձել է Երևանի կարևոր ճեմուղիներին ու հրապարակներին, սակայն դրանց կարևոր ակցենտների, նրանց հեղինակների կամ տվյալ քաղաքաշինական ու ճարտարապետական երևույթների վերաբերյալ սիրողական, ոչ պրոֆեսիոնալ, կամ ավելի ճիշտ՝ միտումնավորություն պարունակող վերաբերմունք է դրսևորել:

Այսպես, հեղինակն անդրադառնում է Գլխավոր պողոտային, պողոտան հարստացնող փոքր ճարտարապետական ձևերին՝ Վարդան Մամիկոնյանի արձան, Գարեգին Նժդեհի, Արամ Մանուկյանի արձաններ, նրանց հեղինակների մասնակի վկայակոչումներով՝ Վարդան Մամիկոնյանի արձանի հեղինակներին նշում է, իսկ մյուս երկուսի հեղինակներին՝ համապատասխանաբար՝ քանդակագործներ՝ Գագիկ Ստեփանյան, Դավիթ Մինասյան, անտեսում: Միաժամանակ, ոչ միայն մասնագիտական սխալ է թույլ տալիս՝ Գլխավոր պողոտայում շինարարական աշխատանքների փուլում գտնվող «Հին Երևան» քաղաքաշինական ծրագրի տարածքը ճշգրիտ ներկայացնելու առումով՝ անորոշ կերպով ակնարկելով, թե «սպասվում է «Հին Երևան» համալիրի կառուցումը»՝ Գլխավոր և Մաշտոցի պողոտաների հատման հանգույցում, մինչդեռ «Հին Երևան» նախագիծը տևական ժամանակ է արդեն իրականացվում է Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում: Ավելին, շուրջ 15 տարվա ոդիսական ունեցող այս ծրագրի հեղինակի՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանի անունն անգամ զլանում է նշել ճարտարապետության դոկտորը՝ խախտելով և՛ մասնագիտական էթիկան, և՛ ակնհայտ սուբյեկտիվիզմ հանդես բերելով:

Վերջինս ակնհայտ է, քանի որ նույն հոդվածի մեկ այլ հատվածում՝ անդրադառնալով հրապարակներին, մասնավորաբար՝ Երևանի քաղաքապետարանի հրապարակին, բավական երկար խոսում է տվյալ հրապարակի դոմինանտ կառույցներից երկուսի՝ քաղաքապետարանի շենքի և գինու մառանների շենքի մասին՝ հեղինակների անունները շեշտելով, և դարձյալ մոռանում է հիշատակել Մոսկվայի տան հեղինակ ճարտարապետի՝ Լևոն Վարդանյանի անունը:
Ընդհանրապես, նման հոդվածները, որ տեղեկատվական զգալի նյութ են պարունակում, բացարձակ արժեք չունեն, եթե դրանք շեշտված միտումնավորությամբ լեցուն են և ընթերցողին ստույգ տեղեկություն չեն տալիս, ինչը Քերթմենջյանի հոդվածի յուրաքանչյուր պարբերության մեջ զգալի է:

Գլխավոր պողոտային դետալացված անդրադառնալով, ընդ որում՝ գլխավորն ու երկրորդականը չզատելով, հեղինակը մի քանի տողով է ընդամենը անդրադառնում Հյուսիսային պողոտային, որը նորանկախ Հայաստանի առաջին գլոբալ քաղաքաշինական ծրագիրն է և որի ստեղծմամբ տվյալ հատվածում հանրային 0 միավորի փոխարեն մի քանի տարի անց ունեցանք երկու հեկտարից ավելի հանրային տարածք, այդ թվում՝ 4 հրապարակներ: Պողոտա, որտեղ կառուցված շենքերը հեղինակել են 12 ճարտարապետներ և որն այսօր Երևանի ամենաբանուկ հետիոտն փողոցն է: Ընդ որում, որքան էլ տարօրինակ է, հեղինակն այս դեպքում էլ զլացել է նշել Հյուսիսային պողոտայի կառուցապատման նախագծի հեղինակի՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անունը:

Բնականաբար, այստեղ նույնպես միտումն է առկա, քանի որ Շահումյանի հրապարակին անդրադառնալով՝ հեղինակը ոչ միայն օբյեկտիվությունից հեռանում է մղոններով, այլև կրկին մասնագետին ոչ հարիր և ոչ ստույգ տեղեկություններ է փոխանցում ընթերցողին: Ասենք, անդրադառնալով կառավարության նոր մասնաշենքին, որը հանրության շրջանում Սպիտակ տուն անվանումը ստացավ, հեղինակը չի նշում, որ այն կառուցվել է ՀՀ արդարադատության նախարարության այրված շենքի տեղում, այլ ոչ պատահաբար՝ հետևյալ ոչ մասնագիտական ձևակերպումն է անում՝«Սևան հյուրանոցի տեղից քիչ վերև կառուցվեց կառավարական 4-րդ տունը»:

Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ մասնագիտությամբ ճարտարապետ հեղինակն իր մեջ 5 նախարարություն և 8 ոլորտ ամփոփող խոշոր համալիրի հեղինակի՝ ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անունը դարձյալ «պատահաբար» չի նշում, իսկ, այ, կառավարական նոր մասնաշենքի դիմաց ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի բանկի և գյուղբանկի շենքերի համադրությամբ կառուցված բիզնես-կենտրոն- «Ամերիա» բանկի նոր մասնաշենքի հեղինակ-ճարտարապետի անունը նշում է՝ կրկին ցուցաբերելով ոչ պրոֆեսիոնալ և ոչ համաչափ մոտեցում ու վերաբերմունք: Նարեկ Սարգսյանի անունը բացակայում է նաև նրա հեղինակած Իտալիայի փողոցի մասին խոսելիս:

Ամփոփենք. Խնդրո առարկա հոդվածի ճարտարապետության դոկտոր-հեղինակը, որ նաև մասնագիտական բուհում դասավանդում է, ոչ թե Նարեկ Սարգսյանին ու Լևոն Վարդանյանին է վատություն է անում, նրանց կառույցները զարդարում են մեր քաղաքները, այլև իր ուսանողների համար հստակ ձևակերպում է, թե ինչպիսին չպիտի լինի դասախոսը, մասնագետը, ճարտարապետ-տեսաբանը:

Հեղինակ Ա. Ե.

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]