Թեմաներ
Երեքշաբթի 05 / 14 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/14/2024   09:46 Ոստիկանները, բիրտ ուժ կիրառելով, բերման են ենթարկում անչափահասին 05/14/2024   08:23 Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է. Սուտ 206. «Ժողովուրդ» 05/14/2024   08:18 Վոյաժներին ոչինչ չի խանգարում․ «Հրապարակ» 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/14/2024   08:13 Իշխանական նավը երերում է․ «Հրապարակ» 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/14/2024   08:05 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ» 05/14/2024   08:00 Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով . «Ժողովուրդ» 05/14/2024   07:56 Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ» 05/14/2024   07:53 Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմ. «Ժողովուրդ» 05/14/2024   07:46 Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ» 05/14/2024   07:42 Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ» 05/13/2024   23:58 Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com 05/13/2024   23:53 «Կարմիրբերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ պատժիչ բնույթ ունեին․ Արման Թաթոյան 05/13/2024   23:50 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/13/2024   23:45 Բժիշկը նախազգուշացրել Է կերակրի սոդայի վտանգի մասին 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար 05/13/2024   22:41 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/13/2024   22:27 Ես իրենց հետ գործ չունեմ, բայց եթե գա՝ ազատ լինեմ, կզրուցենք․ Ճարտապետների պալատի նախագահը՝ Տավուշի թեմի առաջնորդին 05/13/2024   22:21 Փաշինյանը հանցանք է գործում ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության. գլխավոր դատախազությունը համամիտ է, հերքումներ չկան 05/13/2024   21:59 Մեզ հետ պայմաններով ու պարտադիր խորհուրդներով մի խոսեք, շարժումն օրակարգ ունի ու չի շեղվելու այդ օրակարգից. Շարժման առաջնորդ (տեսանյութ) 05/13/2024   21:53 Բովանդակային դաշտից փորձում են շեղել, սադրանքներին չենք տրվի. Ապիտոնյանը՝ նախկին դիվանագետներին դասալիք որակելու Միրզոյանի հայտարարության մասին (տեսանյութ) 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   21:38 Հնդկաստանի Մումբայ քաղաքում գովազդային վահանակի ընկնելու հետեւանքով 54 մարդ Է տուժել 05/13/2024   21:22 Կոչ եմ անում ՝ 1000 և ավելի ուսանողների վաղը դասադուլ անել․ այցելելու եմ ԵՊՀ․ Բագրատ Սրբազան 05/13/2024   21:08 Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրը 05/13/2024   20:52 Որքան ճնշումները ավելանում են, այնքան մարդկանց թիվը շատանում է․ այսօր բերման է ենթարկվել 171 քաղաքացի 05/13/2024   20:45 «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է 05/13/2024   20:36 Նախկինում հպարտ էինք, որ հայ ենք, հիմա ամաչում ենք, որ ասենք հայ ենք․ լիբանանահայ (տեսանյութ) 05/13/2024   20:26 Վաղը դասադուլին են միանալու և ուսանողների հետ հանդիպելու Վարդան Ոսկանյանը և Վարուժան Գեղամյանը 05/13/2024   20:17 Եգիպտոսում Բլինքենին նախազգուշացրել են «Ռաֆահ» անցակետի փակման հետեւանքների մասին 05/13/2024   20:02 Բագրատ Սրբազանը աղոթում է Սուրբ Աննա եղեղեցում 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/13/2024   19:42 Բողոքի ակցիաներ մարզերում եւ Երեւանում. հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ միացում 05/13/2024   19:37 Իսրայելցի դիվանագետները վերադառնում են Թուրքիա 05/13/2024   19:25 Թբիլիսիում սկսվում է օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիան 05/13/2024   19:14 Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը 05/13/2024   19:10 Եթե մարդիկ բողոքում են , ուրեմն մի բան այնպես չի գնում, մարդիկ բնական ցասում ունեն. ճարտարապետ 05/13/2024   18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ 05/13/2024   18:50 Անթալիայում՝ գետում հայտնաբերել են ՌԴ քաղաքացու դին 05/13/2024   18:44 Ես Բագրատ սրբազանի հետ սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, բավականին մտերիմ հարաբերություններ ենք ունեցել,բայց հիմա սառել են. Ղալումյան 05/13/2024   18:35 Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել 05/13/2024   18:31 Ստամբուլում ձերբակալել են տղամարդուն, ով փորձել է երկրից կարիճներ տեղափոխել 05/13/2024   18:30 Փաշինյանը մեկնել է Դանիա 05/13/2024   18:29 Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ առեւտրի նախարար Իեն Բորջին 05/13/2024   18:11 Քաղաքացիները փակել են Բագրատաշենի ճանապարհը 05/13/2024   18:06 Վաղվանից Շիրակում` դասադուլ, գործադուլ, անհնազանդության ակցիաներ 05/13/2024   18:00 Քաղաքացիները փակել են Երևան-Ապարան մայրուղին
05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/12/2024   11:35 Կիրակի օրով էլ եք աշխատում. Բագրատ արքեպիսկոպոս 05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/12/2024   10:23 Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ․ Վահե Հովհաննիսյան 05/13/2024   10:29 Կարմիրբերետավորները հոգևորականի են բերման ենթարկել (տեսանյութ) 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/13/2024   13:11 Պայծառ անակնկալ էր ինձ համար, չէիր սպասում, որ վերածնունդը կգա եկեղեցու կողմից. Մարինե Պետրոսյան 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/12/2024   09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/12/2024   22:47 Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/13/2024   12:50 Այս պահին Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպում է ունենում գրողների տանը 05/12/2024   23:21 Շոյգուն չնշանակվեց պաշտպանության նախարար. Պուտինը Բելոուսովի թեկնածությունն է առաջարկել 05/12/2024   20:29 Իշխան Զաքարյանը չի մերժել գործընթացին միանալը. Բագրատ Սրբազանը հանդիպել է նրա հետ

«Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխու թյունը կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության, եւ մենք կկարողանանք Հայաստանը դարձնել իսկական տեխնոլոգիական կենտրոն». վարչապետ 10/07/2019   11:21  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխու թյունը կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության, եւ մենք կկարողանանք Հայաստանը դարձնել իսկական տեխնոլոգիական կենտրոն». վարչապետը մասնակցել է ՏՏ 23-րդ համաշխարհային կոնգրեսի պաշտոնական բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը: Աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշորագույն իրադարձությունը 2019 թվականին անցկացվում է Երևանում։ Մասնակցում են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդներ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի և շոու բիզնեսի ներկայացուցիչներ։

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել բացման ելույթով, որում նշել է.

«Տեղեկատվական տեխնոլո­գիա­ների 23-րդ համաշխարհային կոնգրեսի հարգելի մասնակիցներ, հարգելի հյուրեր,

ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում՝ համաշխարհային նշանակության այս հավաքի բացման առիթով։

Մեզ համար մեծ պատիվ է և հաճույք այսպիսի համաժողով հյուրընկալելը, որովհետեւ այն շատ լավ առիթ է ձեզ եւ ձեր միջոցով միջազգային հանրության հետ խոսելու Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելու մեր ռազմավարության մասին, եւ ես հույս ունեմ՝ մեր երկրում անցկացրած մի քանի օրերի ընթացքում դուք կզգաք այն նոր էներգիան եւ մթնոլորտը, որ մեր երկիրը համակել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխու­թյունից հետո։

Ուզում եմ ընդգծել, որ այդ հեղափոխությունը տեղի ունեցավ ապակենտրոնացման միջոցով, ինչի արդյունքում Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա դարձավ ժողովրդավարության կենտրոն։

Քաղաքական հեղափոխությունից հետո այժմ մենք գտնվում ենք տնտեսական հեղափոխության շրջա­փուլում, որը նույնպես տեղի է ունենում ապակենտրոնացման շնորհիվ, որովհետև մենք տնտեսական հեղափոխության հիմնական միջոց համարում ենք յուրաքանչյուր քաղաքացու անհատական ջանքը, անհատական նախաձեռնությունը, որը նա անում է ոչ թե կառավարության հրահանգով, այլ իր անձնական որոշումներով, իր անձնական նպատակներով և ամբիցիաներով։

Մեր երկրի տնտեսությունը տպավորիչ աճ է գրանցում, այս պահին ունենք 7 տոկոս տնտեսական աճ, մեր երկրում տուրիզմը տպավորիչ աճ է գրանցում, այս տարի ունենք տուրիզմի շուրջ 13 տոկոս աճ, տպավորիչ աճ է գրանցում նաեւ տեխնոլոգիական ապրանքների արտահանումը. առաջին յոթ ամսվա կտրվածքով միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը մեր երկրից աճել է 40.9 տոկոսով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը՝ 34.4 տոկոսով:

Այս ամենը մեզ վստահություն է տալիս, որ Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխու­թյունն իր հերթին կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության, եւ մենք կկարողանանք Հայաստանը դարձնել տեխնոլոգիական, նորա­րարա­կան առաջատար երկրներից մեկն աշխարհում, իսկական տեխնոլոգիական կենտրոն։

Այս նպատակը մեզ հասանելի եւ իրատեսական է թվում նաեւ այն պատճառով, որ հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ տեխնոլոգիական հանրահայտ նորարարությունների հեղինակներ են։

1853 թվականին մեր հայրենակից Հովհաննես Ղուկասյանն ստեղծեց կերոսինային լամպը՝ այսպիսով նոր ուժ հաղորդելով տեխնոլոգիական լուսավորության դարաշրջանին, հեղափոխություն իրականացնելով մարդկանց առօրյա կյանքում։

1854 թվականին մեր հայրենակից Քրիստափոր Տեր-Սերոբյանն ստեղծեց ԱՄՆ դոլարի կանաչ գույնը, եւ այդ կանաչը մինչեւ հիմա համարվում է դոլարի բացառիկ գույն։

1911 թվականին մեր հայրենակից Գաբրիել Կազանչյանն ստեղծեց մազեր չորացնող սարքավորումը՝ բոլորիս հայտնի ֆենը։

1916 թվականին մեր հայրենակից Ստեփան Ստեփանյանն ստեղծեց մեխանիկական բետոնախառնիչը, որը ժամանակակից աշխարհում նույնքան տարածված է, որքան ֆենը։

1930-ականներին մեր հայրենա­կից Հովհաննես Ադամյանը ձեւակերպեց եւ ստեղծեց այն ալգորիթմը, տեխնոլոգիան, որը հնարավոր դարձրեց գունավոր հեռուստացույցների ստեղծումը։ Ժամանա­կա­կից աշխարհը դժվար է պատկերացնել առանց գունավոր հեռուստացույցի, դոլարի կանաչի, ֆենի, կամ մեխանիկական բետոնախառնիչի։

1931 թվականին, մեր հայրենակից Ասատուր Սաֆարյանն ստեղծեց ավտոմեքենաների ավտոմատ փոխանց­ման տուփը՝ նոր հեռա­նկարներ բացելով ավտոմոբիլա­շինության հետագա զարգացման համար։

1939 թվականին մեր հայրենակից Լյութեր Գեւորգ Սիմիջյանն ստեղծեց բոլորիս հայտնի բանկոմատը, որը նույնքան տարածված է ժամանակակից աշխարհում, որքան դոլարը, որքան ֆենը, որքան բետոնի մեխանիկական խառնիչը, որքան գունավոր հեռուստացույցը, ավտոմատ փոխանցումատուփով ավտոմեքենան։

1960-ականներին մեր հայրենակից Միքայել Տեր-Պողոսյանը դարձավ տոմոգրաֆիայի հիմնադիր­ներից մեկը, որը հեղափոխական նշանակության նորարարություն էր առողջապահության ոլորտում։

1970-ականներին մեր հայրենակից Ռայմոնտ Տամատյանն ստեղծեց մագնիսական ռեզոնանսային սկանա­վորման սարքը, որը մի նոր հեղափոխություն դարձավ առողջապահության ոլորտում։

Այս երկու հայտնագործություն­ները միլիոնավոր, հարյուր միլիոնավոր կյանքեր են փրկել ամբողջ աշխարհում, բարելավել են հարյուր միլիոնավոր մարդկանց կյանքի որակը։

1995 թվականին մեր հայրենակից Էմիկ Ավակյանն ստեղծեց հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ինքնագնաց սայլակը՝ փոխելով հաշմանդամություն ունեցող միլիոնավոր մարդկանց կյանքը։

2006 թվականին մեր հայրենակից Յուրի Օգանիսյանը հայտնաբերեց Մենդելեեւի պարբերական աղյուսակի 118-րդ քիմիական տարրը, որը հենց գիտնականի պատվին կոչվում է ogannesson:

Այս թվարկումը դեռ երկար կարելի է շարունակել՝ հիշատակելով աշխարհահռչակ «Միգ» ինքնաթիռ­ների հեղինակ Արտյոմ Միկոյանին, ամերիկյան բանակում օգտագործվող հակագազերի հեղինակ Արթուր Բլբուլյանին, պլաստիկ վիրաբուժու­թյան համահիմնադիրներից մեկին՝ Վարազդատ Կազանջյանին, ժամանա­կակից միալծակ ծորակի հեղինակ Ալեքս Մանուկյանին։

Այս ամենը եւ այն փաստը, որ խորհրդային առաջին համակարգիչը՝ «Նաիրի» անունով ստեղծվել է Հայաստանում, այն փաստը, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ գործուն մասնակցություն են ունեցել խորհրդային եւ ամերիկյան տիեզերա­կան ծրագրերում, այն փաստը, որ այսօր էլ համաշխարհային տեխնոլոգիական, նորարարության ոլորտում մեր շատ հայրենակիցներ լրջագույն հաջողություններ են գրանցում, մեզ վստահություն է տալիս, որ Հայաստանն իսկապես դառնալու է տեխնոլոգիական ոլորտի կարեւոր կետերից մեկն աշխարհում, կարևոր կենտրոններից մեկն աշխարհում։

Այս նպատակով մենք ընդարձակ հարկային արտոնություններ ենք նախատեսել Հայաստանում նոր ստեղծվող տեխնոլոգիական ընկերությունների համար, որոնք մինչեւ 2023 թվականն ազատված են շահութահարկից և վճարում են ընդամենը տասը տոկոս եկամտային հարկ։ Որպես արդյունք՝ մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը վերջին յոթ տարում աճել է շուրջ հինգ անգամ եւ ամեն տարի կայուն 20-25 տոկոսանոց աճ է գրանցում։

Մենք խնդիր ենք դրել լրջորեն զարգացնել կրթությունը՝ սկսած նախակրթարաններից մինչեւ մագիստրա­տուրա եւ ասպիրանտուրա եւ ասում ենք, որ մեր երկրում կրթությունը պետք է դառնա ազգային ապրելակերպ՝ այն տրամաբանությամբ, որ մեր երկրում մարդը երբեք ու երբեք չպետք է դադարի սովորել եւ մեր բոլորի՝ սկսած վարչապետից ավարտած համակարգչային օպերատորով, կրթական ցենզը, պրոֆեսիոնալ մակարդակն ամեն հաջորդ օր պետք է ավելի բարձր լինի, քան նախորդ օրը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ կոնգրեսի սիրելի մասնակիցներ,

մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար։

Ինչպես երկար տարիներ, աշխարհի տարբեր երկրներ՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Սինգապուրը, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Իրանը, բազմաթիվ այլ երկրներ սեփական տաղանդը զարգացնելու եւ դրսեւորելու, կրթություն ստանալու եւ հայտնագործություններ անելու հնարավորություն են տվել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ մեր բազմաթիվ հայրենակիցների, որոնց մի մասին ես հիշատակեցի որպես համաշխարհային նշանակության նորարարությունների հեղինակների, այնպես էլ հիմա՝ ազատ եւ զարգացող ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը դառնում է ավելի ու ավելի գրավիչ երկիր տեխնոլոգիական, կրթական, նորարարական ներդրումների, գործունեության եւ կրթության համար։

Մենք ընդամենն ամիսներ առաջ ստեղծել ենք նոր՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որպեսզի ոլորտով հետաքրքրված բոլոր մասնագետները, սկսնակները, ներդրողներն ու գործընկերներն իմանան, նրանց համար կոնկրետ լինի, թե Հայաստանում որն է իրենց հասցեն։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Արշակյանն այս համաժողովը Հայաստանում անցկացնելու ամենամեծ ջատագովներից մեկն էր, եւ ես հույս ունեմ, որ այս հիրավի հիշարժան իրադարձությունը շատ բան կփոխի տեխնոլոգիական աշխարհի եւ Հայաստանի Հանրապետության հարաբերություններում։

Եվ մեզ բոլորիս, սիրելի ներկաներ, հաջողություններ եմ մաղթում բարձր տեխնոլոգիաների միջոցով աշխարհն ավելի մարդասեր, ավելի աստվածավախ, ավելի քաղաքակիրթ ու հանդուրժող դարձնելու գործում։

Հարգելի հյուրեր,

Տեխնոլոգիան՝ տեխնոլոգիա, բայց խնդրում եմ բաց չթողնեք հայկական արեւահամ մրգերը, անմոռանալի խորտիկները, դրախտային գինին ու կոնյակը վայելելու այս բացառիկ հնարավորությունը։

Եվ, իհարկե, հայկական աշունը, որը տաք ու հյուրընկալ է, ինչպես միշտ։ Հույս ունեմ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Հայաստանը վայելելու ժամանակ է թողել մեր բոլոր հյուրերի համար։

 

Շնորհակալ եմ ուշադրության համար»:

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովն անցկացվում է Երևանում, հոկտեմբերի 6-9-ը։ Համաժողովը հյուրընկալվել է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը հիմնադրվել է 1978 թվականին՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից: Համաժողովն անցկացվում է երկու տարին մեկ անգամ:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:21 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ
16:23 06/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը ծանոթացել է Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի տնտեսության գործունեությանը
15:29 05/10/2019  |  ՔաղաքականՓաշինյանը ցանկանում է դուր գալ ամբոխին և ծափահարությունների արժանանալ. Քաղաքագետ
15:25 05/10/2019  |  ԼՐԱՀՈՍՁեզանից ու ձեր պատասխանատու աշխատանքից է կախված՝ ինչպիսին կլինի վաղվա Հայաստանը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ուսուցիչներին
14:37 05/10/2019  |  ՎերլուծություններՓաշինյանի նեոհհշական վստահելիները
13:15 05/10/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին՝ ծննդյան օրվա առթիվ
20:14 04/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ Զինված ուժերի 7000 ժամկետային զինծառայողի սնունդը մատակարարվում է նոր համակարգով. վարչապետի մոտ քննարկվել են համակարգի ներդրման ուղղությամբ հետագա անելիքները
13:32 04/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
09:15 04/10/2019Փաշինյանի հաջորդ թիրախը Դավիթ Տոնոյանն է. առաջիկայում պատրաստվում է նրան եւս պաշտոնանկ անել. «Իրատես»
20:01 03/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանն ընդունել է կոնգրեսական Ֆրանկ Փալոնին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]