Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   10:21 Բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին 05/02/2024   09:00 ՊՆ-ն Կիրանցում իրականացնում է ականազերծում 05/02/2024   08:35 Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ 05/02/2024   08:29 Կիրանցում 31 քաղաքացի է բերման ենթարկվել 05/02/2024   08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ» 05/02/2024   08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» 05/02/2024   08:13 Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը կալանավորվեց 05/02/2024   08:08 «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա, փակել են գյուղի մուտքերը 05/02/2024   07:53 Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ` հատուկ գործողություն են իրականացրել Կիրանցում. «սաղ գյուղին ջարդելով բերել են» 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/02/2024   07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» 05/02/2024   07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» 05/01/2024   23:52 Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հրդեհ է բռնկվել 05/01/2024   23:44 Կիրանցի դպրոցն այսօր էլ նշանառության տակ է. Փաշինյանն առաջարկեց ծառ տնկել` չերևալու համար 05/01/2024   23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար 05/01/2024   23:23 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կան. Փաշինյան 05/01/2024   23:20 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   23:07 Թբիլիսիում հատուկջոկատայինները ցուցարարներին ցրելու համար ռետինե փամփուշտներ եւ պղպեղի բալոններ են կիրառել 05/01/2024   22:55 Ոչ թե չորս գյուղ ենք տալիս, այլ` Ադրբեջանից վերցնում ենք չորս գյուղ` որպես փաստարկ. Փաշինյանը կրկին մանիպուլացնում է 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:26 Նիկոլ Փաշինյանը՝ Ալիեւի հետ բանակցությունների մասին. Հարցազրույցը՝ ուղիղ 05/01/2024   22:13 Թուրքիայում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել Է 226-ի 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   21:43 Կոլումբիան հայտարարել Է Իսրայելի հետ հարաբերությունների խզման մասին 05/01/2024   21:29 ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը․ ընդգրկված ֆիզիկական անձանց թվում են Ադրբեջանի քաղաքացիներ 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   21:08 Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» 05/01/2024   20:59 ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել օրվա կապակցությամբ 05/01/2024   20:53 Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան 05/01/2024   20:52 Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան 05/01/2024   20:43 Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով 05/01/2024   20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան 05/01/2024   20:15 Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան 05/01/2024   20:13 Ուկրաինայում ռազմական գործողությունները հասել են վճռորոշ կետի․ Bloomberg 05/01/2024   20:00 ԽՍՀՄ-ի օրոք Կիրանցի կամուրջը եղել է հայկական, հիմա տալիս են Ադրբեջանին. կառավարությունը միայն 60 տոկոս երաշխիք է տվել, որ ոչ մի տուն չի անցնի Ադրբեջանին. Կիրանցի համայնքապետ (տեսանյութ) 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   19:49 Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին 05/01/2024   19:41 Ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները Վարդենիսի օկուպացրած տարածքներից դուրս չգան, իսկ մենք պետք է դուրս գանք Տավուշից. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   19:11 Փարիզում մայիսմեկյան ակցիայի ժամանակ ոստիկանների վրա աղյուսներ են նետել եւ հրկիզել ֆուրգոնը 05/01/2024   18:55 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   18:49 ՊՆ-ն պնդում է, որ երկու դիրք չի հանձնվել 05/01/2024   18:44 Չեմ ասում՝ հեղաշրջումներ լինեն, ուզում եմ՝ ով էլ լինի երկրի ղեկավարի պաշտոնում, հայամետ լինի ու հայրենասեր. արցախցի սարկավագ 05/01/2024   18:40 ԱԺ պատգամավորի կողմից մատնանշված նյութերը գտնվել են Կադաստրի կոմիտեում․ հերքում 05/01/2024   18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները 05/01/2024   18:16 Ահաբեկիչ են սրանք, այ ցավդ տանեմ. Գառնիկ Դանիելյան 05/01/2024   18:08 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը նստացույց է սկսում՝ կառավարության շենքի մոտ
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան

Մեր խնդիրը Հայաստանում խորքային փոփոխություններ անելն է, և շնորհակալ եմ, որ աջակցում եք այդ խնդրի լուծման հարցում. վարչապետը Նյու Յորքում հանդիպել է տեղի հայության ներկայացուցիչների հետ 09/25/2019   16:39  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Նյու Յորք այցի առաջին օրվա ավարտին Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում հանդիպում են ունեցել տեղի հայ համայնքի շուրջ 500 ներկայացուցիչների հետ։

Եկեղեցու մուտքի մոտ Հայաստանի վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Դանիել Եպիսկոպոս Ֆընդիկյանը, Վիգեն Արքեպիսկոպոս Այքազյանը և Մեսրոպ վարդապետ Պարսամյանը։ Նյու Յորքի հայության ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին դիմավորել են ջերմ ծափողջույններով և մեծ խանդավառությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Նյու Յորքի հայության հարյուրավոր ներկայացուցիչներին և հանդես եկել ելույթով.

«Սիրելի հայրենակիցներ,

ինձ համար իսկապես մեծ պատիվ և հաճույք է հանդիպել ձեզ հետ։ Անցյալ տարի, երբ մենք այցելեցինք եկեղեցի, ինչը ծրագրում նախատեսված չէր, որովհետև մտածում էինք, որ ժամանակի խնդիր կլինի, բայց այնպես ստացվեց, որ այցելեցինք, ափսոսանքի մեծ զգացում ունեցա, որ չենք պլանավորել նաև Նյու Յորքի հայության հետ հանդիպում։ Այս տարի մտածեցինք, որ չենք հեռանա Նյու Յորքից՝ առանց ձեզ հետ հանդիպելու։ Այնպես որ շատ ուրախ եմ։

Երեկ չէ առաջին օրը մենք Լոս Անջելեսում բավական լավ և տպավորիչ հավաք ունեցանք, և այդ հավաքում ես ելույթ ունեցա, որտեղ խոսեցի մեր համազգային կյանքի մի քանի կարևոր ասպեկտների մասին։ Ես չեմ ցանկանա կրկնել այն, ինչ ասել եմ նախորդ օրը Լոս Անջելեսում։ Ընդհանուր առմամբ կուզենայի կիսվել հետևյալով, թե ինչպիսի տպավորություններ ունեմ հեղափոխությունից անցած 1 տարի 5 ամսից։

Ամենակարևոր տպավորությունը հետևյալն է. ընդհանրապես փոփոխությունների ճանապարհը բավական դժվար ճանապարհ է, և երբ հեղափոխությունը տեղի ունեցավ, հեղափոխությունից հետո ամենակարևոր մարտահրավերը, որին մենք ականատես ենք լինում, այն է, որ մարդիկ հասկանան, որ այն ամենը, ինչ ասվում է և տեղի է ունեցել, իսկապես իրականություն է, որովհետև ինչքան էլ տարօրինակ թվա՝ ոչ բոլորը և միշտ չէ, որ արձանագրում են, որ դա իսկապես իրականություն է։

Օրինակ, ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է այս բոլոր իրադարձություններից, քաղաքական փոփոխություններից հետո Հայաստանի Հանրապետությունում լինել պետական պաշտոնյա և մտածել, որ հնարավոր է նորից կաշառք վերցնել, ինչ-որ ապօրինություն թույլ տալ։ Դա ինձ համար ամենազարմանալի հարցն է, որի պատասխանը չեմ գտնում։ Դուք գիտեք, որ շատ հաճախ՝ ամեն ամիս, երբեմն ամեն շաբաթ կաշառքով, ընդ որում, առձեռն ինչ-որ պաշտոնյա է ձերբակալվում, և ես չեմ կարողանում հասկանալ այդ մարդկանց մտքի աշխատանքի տրամաբանությունը։ Ես միշտ այդ հարցն եմ տալիս՝ այդ մարդիկ հեռուստացույց չե՞ն նայում, այդ մարդիկ լուրեր չե՞ն կարդում, այդ մարդիկ Հայաստանի Հանրապետությունի՞ց են, թե՞ ոչ։

Սա թերևս ամենամեծ մարտահրավերն է, որովհետև հեղափոխությունից հետո, երբ այդ տոնախմբությունն իր ավարտն է ունենում, և անցնում ես առօրյա աշխատանքին, երբեմն հանդիպում ես հայացքների, առաջարկությունների՝ ինչ եղավ, այս ամեն ինչը լավ է, իսկ ե՞րբ ենք բաժանելու մեր փողերը, ոլորտները, ներմուծման քվոտաները, և հասկանում ես, որ իրականում առանձին վերցրած փոքր խմբի մեծ չի տարածված այդ երևույթը։ Սա թերևս ամենամեծ մարտահրավերն է։

Ուզում եմ նորից, ևս մեկ անգամ կրկնել, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել և տեղի է ունենում, իրականություն է, և նրանք, ովքեր չեն արձանագրելու սա, նրանց դեպքում՝ անկախ նրանից, թե որտեղ են, չի կարող լինել կոմպրոմիս։ Մարդկանց թվում է, թե ամեն ինչ նույնն է մնալու, բայց ուղղակի Սերժ Սարգսյանի փոխարեն լինելու է այնտեղ նստած ուրիշ մարդ։ Սկզբից կար այդպիսի արտահայտություն՝ սրա՞ համար ենք հեղափոխություն անում, այսինքն՝ մարդիկ, որ երթևեկության կանոնները խախտում են, տուգանվում են, նեղվում են, ասում են՝ մենք սրա՞ համար էինք հեղափոխություն անում, գողը գողություն է անում, բռնվում է, ասում է՝ սրա՞ համար էինք հեղափոխություն անում, կաշառակերը կաշառք է վերցնում, բռնվում է, ասում է՝ սրա՞ համար էինք հեղափոխություն անում, մյուսը չի կարողանում իր ծանոթին աշխատանքի ընդունել, ասում է՝ սրա՞ համար էինք հեղափոխություն անում, այսինքն՝ հեղափոխության այդպիսի ընկալում կար, որ ենթադրենք, նրանք, ովքեր երկար տարիներ աշխատել են, որ յուղոտ պաշտոն ստանան կամ իրենց բարեկամներին յուղոտ պաշտոնների տեղավորեն և չի ստացվել, և մտածում են, որ եղավ հեղափոխությունը, այն, ինչ մենք ուզում էինք և չէինք կարողանում անել, հիմա կանենք՝ պետք է այդ փողն աշխատեինք, անպատիժ լինեինք։

Սա թերևս ամենամեծ մարտահրավերն է, որ գոյություն ունի, բայց ես էլի ուզում եմ արձանագրել, որ ինչպես ասել եմ, չեմ պատկերացնում կոմպրոմիս այսպիսի երևույթների հետ, որովհետև եթե հանկարծ ինքս մտնեմ այդպիսի երևույթների հետ կոմպրոմիսի մեջ, դա կնշանակի, որ այս փոփոխությունները, հեղափոխությունը, որ տեղի են ունեցել, ուղղակի անիմաստ են։

Հետևաբար, մեր առաքելությունը ոչ թե ինչ-որ կարգավիճակի հասնելն է և այդ կարգավիճակը վայելելը, այլ մեր խնդիրը երկրում խորքային, բովանդակային, ինստիտուցիոնալ փոփոխություններ բերելն է, և մեր երկրի որակը, մեր երկրում կյանքի որակը, մեր երկրում ինստիտուտների աշխատանքի որակը փոխելը։ Սա մի ճանապարհ է, որտեղ կոմպրոմիսներ չեն լինելու։ Ես համարում եմ, որ շատ ուժեղ մանդատ եմ ստացել Հայաստանի Հանրապետության ժողովրդից, որպեսզի Հայաստանից արմատախիլ արվեն կոռուպցիան, ապօրինությունները, հովանավորչությունը, մենաշնորհները, և դա պետք է արվի մինչև վերջ և անմնացորդ։

Ուզում եմ հավաստիացնել, որ հիմա նույնիսկ այդ հարցում ավելի վճռական եմ, քան մեկ տարի առաջ, որովհետև հասկանում եմ, որ այդ վճռականությունն է այն միակ մեթոդը, որով պետք է մեր երկրի առաջ կանգնած բոլոր խնդիրները լուծենք, որի արդյունքը պետք է լինի հետևյալը՝ Հայաստանը պետք է լինի իրապես ժողովրդավարական, իրապես ինքնիշխան, իրապես սոցիալական, իրապես իրավական պետություն։ Ահա սա է մեր խնդիրը։ Շնորհակալ եմ ձեզ, որ մեզ աջակցում եք, ինձ աջակցում եք այդ խնդրի լուծման համար։ Հիմա հաճույքով կպատասխանեմ ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին։

Շնորհակալ եմ»։

Հայաստանի Հանրապետության վարչապետի ելույթից հետո Նյու Յորքի հայության ներկայացուցիչները հարցեր են ուղղել նրան։ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Հայաստանում կաշառակերության դեմ պայքարին, պետական կառավարման որակի բարձրացմանը, տնտեսության առաջնահերթություններին,  գործազրկության հաղթահարմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, մարդկանց տնտեսական գործունեության քաջալերմանը, Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումներին և տեսլականին, տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերակայություններին, սփյուռքահայ երիտասարդության կապը հայրենիքի հետ ամրապնդելուն և հայկական ինքնության պահպանմանը, բժշկական նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը վերաբերող և մի շարք այլ հարցերի։

Կից ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման տեսանյութը։

Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու տարածքում բացվել է նաև թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:26 25/09/2019  |  ՎերլուծություններԼոս-Անջելեսյան այցի օրակարգը՝ տարաշխարհիկ շոու
09:57 25/09/2019  |  ԼՐԱՀՈՍՆյու Յորքում Հայաստանի վարչապետը հանդիպել է Հունաստանի վարչապետին
09:48 25/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Չեխիայի վարչապետերը քննարկել են երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր
14:44 24/09/2019  |  ՏնտեսությունՎարչապետի հայտարարությունը ծանր նստեց շինարարության վրա
12:59 24/09/2019  |  ԼՐԱՀՈՍՍիլիկոնյան հովտում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության ղեկավարության հետ և քննարկել համագործակցության զարգացման հարցեր
12:57 24/09/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը ժամանել է Սիլիկոնյան հովիտ. ՀՀ կառավարության և Դրափեր համալսարանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
10:08 24/09/2019  |  ՄամուլՓաշինյանը որոշել է չմեծացնել «աբիժնիկների» բանակը. «Հրապարակ»
09:56 24/09/2019  |  ՄամուլՈստիկանությունն անցնելու է «հատուկ» ռեժիմի. Փաշինյանը վերստին ցնցելու է կառավարությունը. «Իրատես»
14:13 23/09/2019  |  ԼՐԱՀՈՍՄեր ժպիտները թող ոչ ոք որպես թուլություն չընկալի. Փաշինյանի մեսիջները՝ եկեղեցուն, մամուլին, դատարաններին
13:27 23/09/2019  |  ԼՐԱՀՈՍՄիայն այն բանի պատճառով, որ Կառավարության վրա ճնշում են գործադրում՝ մենք չենք պատրաստվում Ամուլսարի հանքը փակել. Փաշինյան (տեսանյութ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]