ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Քրեական մշակույթի դեմ պայքարը պետք է լինի համալիր». Դիտորդների խմբի կարծիքը 09/09/2019 16:13 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել եւ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրվել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ուղղված է քրեական ենթամշակույթըի դեմ պայքարին:
Այս առնչությամբ իր դիրքորոշումն է արտահայտել Դիտորդների խումբը:
Տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Նախագիծը, ըստ բնութագրի, հնարավորություն կստեղծի առավել արդյունավետ, լիարժեք եւ վճռական պայքար մղել քրեական միջավայր երեւույթի գոյությունը բացառելու ուղղությամբ՝ այդպիսով ապահովելով հասարակական անվտանգությունն ու պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանումը:
Ողջունելով ՀՀ արդարադատության նախարարության պատրաստակամությունը նշյալ խնդրի առնչությամբ պայքար մղելու ուղղությամբ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը նեկայացնում է իր դիրքորոշումն ու նկատառումները նախագծի վերաբերյալ:
Խումբը գտնում է, որ վերոնշյալ հարցը քրեակատարողական համակարգի ամենից արմատական եւ խնդրահարույց տարրերից մեկն է, եւ, այս առումով, ավելի նախընտրելի կլիներ շահագրգիռ կողմերին՝ ներառյալ Խմբին, հնարավորություն տալ մասնակցել նախագծի պատրաստման նախնական փուլերին եւ այդ փուլից սկսած ներկայացնել իր մոտեցումները:
Այս առումով, միայն օրենսդրական մակարդակում կարգավորումներ նախատեսելը, Խմբի կարծիքով, դեռեւս բավարար չէ, քանի որ քրեական մշակույթի դեմ պայքարը պահանջում է նաեւ այլ քայլեր: Մասնավորապես, անհրաժեշտ է պատժի կրման ընթացքում ազատազրկված անձանց համար ուժեղացնել սոցիալական վերականգնողական ծառայությունները, ներդնել ռիսկերի եւ կարիքների գնահատման գործուն եւ արդյունավետ մեխանիզմներ, վերանայել ՔԿՀ-ների կադրային քաղաքականությունը եւ այլն: Թվարկած քայլերի առնչությամբ Խումբը արդեն իսկ հանդես է եկել առավել մանրամասն առաջարկներով /«Խումբը հանդես է եկել քրեակատարողական համակարգում առկա քրեական ենթամշակույթի խնդրի լուծման առաջարկներով»/:
Անդրադառնալով բուն նախագծին եւ դրա դրույթներին՝ պետք է նշել հետեւյալը՝Նախագծով առաջարկվող փոփոխության համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 223.1-223.3 հոդվածները լրացվում են: Ըստ փոփոխության՝ 223.1 հոդվածով նախատեսվում է Քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը: Խմբի դիտարկմամբ՝ հոդվածը եւ հանցագործության տեսակի սահմանումը ինքնին բավականին լայն է եւ խնդրահարույց՝ որոշակիության եւ իրավակիրառ պրակտիկայում արդյունավետ կիրառման տեսանկյունից: Արդյունավետ կիրառելիություն ապահովելու համար առաջարկվում է դրույթները սահմանել առավել կոնկրետ, տալ հոդվածի որակման ենթակա յուրաքանչյուր եզրույթի մանրամասն բացատրությունը:
Նույն հոդվածի 4-րդ մասով տրվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի սահմանումը, ինչը կրկին խնդրահարույց է, քանի որ բացակայում են որակման համար կոնկրետ պահանջներն ու չափանիշները: Նկարագրությունը, որը տրված է հոդվածի 4-րդ մասով, չնայած օրենսդրական մակարդակում ստացել է հարուստ նկարագրություն, սակայն պրակտիկ կրառելիության տեսանկյունից զուրկ է որոշակիությունից եւ կհանգեցնի տարընթարցման:
Նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է, որ «Իր կողմից քրեական միջավայր ստեղծելու կամ ղեկավարելու մասին իրավապահ մարմիններին կամովին հայտնած եւ քրեական միջավայրի կողմից կատարված հանցանքի բացահայտմանը կամ կանխմանը նպաստած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»: Նման կարգավորումը առավել ամբողջական դարձնելու նպատակով առաջարկում ենք նախատեսել հայտնելու վերաբերյալ հստակ ժամկետներն ու դրա օբյեկտիվության գնահատման չափանիշները:
Իրավական որոշակիության խնդիր նկատելի է նաեւ նախագծի 223.2 եւ 223.3 հոդվածներով նախատեսված՝ «Քրեական միջավայրին հարելը կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելը» եւ «Քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը» հանցակազմերի առնչությամբ: Իրավական որոշակիության խնդիրը բացատրվում է նրանով, որ նախագծով այս դրույթներին տրված է տարածական սահմանում, ինչը, օրինակ, պրակտիկայում քննիչների կողմից կիրառելիս հնարավոր է բարդությունների տեղիք տա:
ԽՄԲԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արձանագրվածի առնչությամբ Խումբը գտնում է, որ քրեական մշակույթի դեմ պայքարը պետք է լինի համալիր՝ ներառելով ինչպես օրենսդրական կարգավորումները, այնպես էլ պրակտիկայում պատժի կրման ընթացքում ազատազրկված անձանց հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը, մանավորապես՝
պատժողական քաղաքականության անցում վերականգնողականի,
սոցիալական վերականգնողական ծառայությունների ուժեղացում,
կադրային քաղաքականության փոփոխություն,
պատժից ազատման ինստիուտների պրակտիկ գործունեության բարելավում եւ այլն,
նախագծի վերաբերյալ հանրային քննարկման կազմակերպում՝ քրեակատարողական համակարգի ներկայացուցիչների, նմանատիպ քրեական գործերով վարույթն իրականացնող մարմինների եւ շահագրգիռ այլ մասնակիցների մասնակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/08/2024 08:21 Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ»
- 05/08/2024 08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
- 05/08/2024 08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ»
- 05/08/2024 08:04 Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․«Հրապարակ»
- 05/08/2024 08:01 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններուն մահվան 32, 2023-ին`53, 2024-ի առաջին 5 ամսում` 30 դեպք. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:58 Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:56 Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն