ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետի նախկին մամուլի քարտուղար, պատգամավոր Եղոյանին հրելով փորձել են դուրս հրավիրել ռեստորանի տարածքից 06/03/2019 12:51 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի քարտուղար Արման Եղոյանը պարզաբանում է ներկայացրել իր մասնակցությամբ վիճաբանության մասին մամուլի հրապարակումներին։
«Երեկ անհաջողություն ունեցա կիրակնօրյա հանգիստս անցկացնելու համար ընկերուհուս հետ այցելել «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիր, մի կողմ թողնելով սպասարկման և սննդի որակի մասին դատողությունները, միանգամից անդրադառնամ ռեստորանային համալիրի տնօրեն ներկայացած Ռազմիկ Աբգարյանի ագրեսիվ պահվածքը հարուցած հանգամանքների շարադրմանը:
Հաշիվը փակելուց և մանրը ստանալուց հետո նկատեցի, որ աշխատակիցը չի տրամադրել ՀԴՄ կտրոնը, պարզաբանում պահանջեցի մատուցողից, թե ինչու գումարը ստանալուց և մանրը վերադարձնելուց հետո հաճախորդին չի տրամադրվում ՀԴՄ կտրոն. վերջինս առաջարկեց այդ հարցով խոսել համալիրի տնօրենի հետ:
Մինչ համալիրի տնօրենին մոտենալը մատուցողը տպեց և ինձ տվեց ՀԴՄ կտրոնը: Տնօրենի հետ խոսելիս խնդրեցի պարզաբանել, թե ինչու հաճախորդին չեն տրամադրում ՀԴՄ կտրոն: Վերջինս ասաց, որ իրենք պարտավոր չեն կտրոնը հաճախորդին տրամադրել, իրենք տպում են կտրոնները, եթե ես բողոք ունեմ կարող եմ բողոքարկել համապատասխան մարմիններ, որոնք էլ կգան կստուգեն համակարգիչը և կտեսնեն, որ բոլոր կտրոնները տպված են: Իմ այն պարզաբանմանը, որ ինքը այնուամենայնիվ պարտավոր է գումարը ստանալուց հետո հենց հաճախորդի՛ն տրամադրել կտրոն, այլ ոչ՝ բանավոր հավաստիացնել, որ միշտ տպում են, և առաջարկել բողոքել համապատասխան մարմիններ, համալիրի տնօրեն ներկայացող Ռազմիկ Աբգարյանը սկսեց դրսևորել ակնհայտ անհարգալից ու ագրեսիվ պահվածք, իսկ երբ իմ ընկերուհին փորձեց լուսանկարահանել իր պահվածքը հենց այն նույն մատուցողը փորձեց խոչընդոտել նրան:
Իմ դիտարկմանը, որ ՀՀ օրենսդրությունը չի արգելում հասարակական վայրում նկարահանումներ իրականացնել, համալիրի տնօրենն ասեց, որ իրեն դա շատ չի հետաքրքրում ու զուգահեռ սկսեց հարցուփորձ անել, թե ով եմ ես ու ինչ եմ արել այս երկրի համար ու նման այլ հարցեր: Ես ասացի, որ սովորական ՀՀ քաղաքացի եմ և պահանջում եմ, որ ինքը բոլոր գնումների համար ստացած գումարի դիմաց ՀԴՄ կտրոնները տրամադրի քաղաքացիներին: Ինքը սկսեց ինձ հրել, դուրս հրավիրել տարածքից, հետո էլ սկսեց փնտրել ինչ-որ հեռախոսահամարներ, զանգահարել ինչ-որ տեղեր, ասեց, որ ես հիմա իմ հալը կտեսնեմ, իրեն պահում էր ագրեսիվ, օգտագործում հայհոյախառը արտահայտություններ և դրսևորում ակնհայտ խուլիգանական պահվածք: Վերջը զանգահարեց ոստիկանություն, ասեց, որ օպերատիվ խումբ գա և այլն: Խումբը եկավ, ես ներկայացրեցի իրավիճակը, ու արդեն ոստիկաններին ի պաշտոնե ներկայացա, որից հետո գնացինք ոստիկանություն և պատմեցինք այս ամենը:
Կարծում եմ, որ և՛ ոստիկանությունը, և՛ հարկային մարմինները նման քաղաքացիներով և տնտեսվարողներով շատ լրջորեն պետք է զբաղվեն: Չգիտեմ՝ ով է նրանց այսքան ինքնավստահություն ներշնչել, որ իրենք կարող են իրենց թույլ տալ քաղաքացիների հետ խոսելիս նման ամբարտավանություն դրսևորել ու այսքան կոպտորեն խախտեն հասարակական կարգը», - Facebook-յան իր էջում գրել է Արման Եղոյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/04/2024 13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր
- 05/04/2024 11:25 Հրդեհված տնից փրկարարները հանել են երեխաների մարմինները. նոր մանրամասներ
- 05/04/2024 10:42 Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում ․ Ջուրը լցվել է հարակից տները
- 05/04/2024 10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն