Թեմաներ
Երկուշաբթի 05 / 13 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/12/2024   23:33 Ամոթ է նրանց իշխանություն անվանելը, ինչ իշխանություն. Շիրակի թեմի առաջնորդ 05/12/2024   23:21 Շոյգուն չնշանակվեց պաշտպանության նախարար. Պուտինը Բելոուսովի թեկնածությունն է առաջարկել 05/12/2024   22:47 Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները 05/12/2024   21:17 Խաղաղության գնալու իրական օրակարգը. հրամապարկվեց շարժման` խաղաղության ծրագիրը 05/12/2024   21:04 Երևանի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկի բակում առկա է հաստաբուն ծառի ընկնելու վտանգ 05/12/2024   20:47 Պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային այլանդակ հարձակումները. Շարժման առաջնորդը դիմեց ԱԱԾ տնօրենին 05/12/2024   20:38 Երևանում ծառն ընկել է «Nissan» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաների վրա 05/12/2024   20:29 Իշխան Զաքարյանը չի մերժել գործընթացին միանալը. Բագրատ Սրբազանը հանդիպել է նրա հետ 05/12/2024   20:15 Պատերազմը կարող է սկսվել միայն Հայաստանի գործող իշխանությունների և Ալիևի փոխադարձ համաձայնության արդյունքում. Մելիքյան 05/12/2024   20:09 Նիկոլ Փաշինյան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. ստերի հավաքածուն` մեկ տեսանյութում 05/12/2024   19:56 Հրաձգություն Ալաբամայում․ կան վիրավորներ 05/12/2024   19:39 ՌԴ Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/12/2024   19:04 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/12/2024   18:50 Բլինքենը հայտարարել Է Ուկրաինային ռազմական մատակարարումներն արագացնելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին 05/12/2024   18:40 Ստի դեմ պայքարի երթով` երիտասարդ հոգևորականի առաջնորդությամբ երիտասարդները շարժվեցին Հանրապետության Հրապարակ 05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/12/2024   17:45 Նարեկ Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին սամբոյի Եվրոպայի առաջնությունում 05/12/2024   17:31 Պայթյուն՝ Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում գտնվող ավտոտնակում 05/12/2024   17:20 Երեւանում մեկնարկում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը, երիտասարդները ոտքի են կանգնել․ ուղիղ 05/12/2024   17:06 Ստի ու կեղծիքի օրեր են , թշնամության և ատելության օրեր են և ամենամեծ մեղքի՝ ինքնաարդարացման օրեր են. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 05/12/2024   16:56 ՏՏ ոլորտի ընկերություններին 5 միլիարդ դրամ կբաժանեն 05/12/2024   16:31 Եկեղեցու ներկայիս ակտիվությունն ունի խորհրդանշական դեր. Ստեփան Դանիելյան 05/12/2024   16:12 Երկու ոսկե մեդալ է նվաճել 44-օրյա պատերազմի մասնակիցը 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/12/2024   15:46 Պայթյուն՝ Արարատ գյուղի բենզալցակայաններից մեկում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ 05/12/2024   15:20 Կոսովոն հրաժարվել է սերբական դինարից 05/12/2024   15:00 ԱՄՆ-ում մահացել է տղամարդը, ում խոզի երիկամ էին փոխպատվաստել 05/12/2024   14:39 ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ. Sputnik Արմենիա 05/12/2024   14:18 «Շարժումը այս փուլում գրանցեց երկու կարևոր փաստ». Անժելա Էլիբեգովա 05/12/2024   14:00 Ադրբեջանն ասում է Հայաստանը Արևմտյան Ադրբեջանն է, ողջ Հայաստանը տանք ու խաղաղ իրենց տիրապետության տակ ապրե՞նք. Դանիելյան 05/12/2024   13:42 ՌԴ Բելգորոդում շենքի մի մասնակի փլուզումից հետո փրկվել է 12 մարդ 05/12/2024   13:28 Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ 05/12/2024   13:19 Ոստիկանների բռնի գործողություններից հիվանդանոցում հայտնված Արմեն Բաղդասարյանը եկել է Պատարագի 05/12/2024   12:52 Եթե այսպես շարունակվի՝ ընդդիմադիր ցուցարար սպանելու համար Նիկոլը ոստիկանության ղեկավարությունը պարգևավճար է տալու. Արտակ Զաքարյան 05/12/2024   12:32 Դանակահարություն՝ Լոռու մարզում․ գյուղերից մեկում ծննդյան արարողության մասնակիցների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 05/12/2024   12:11 Լույս աշխարհ է եկել անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը 05/12/2024   11:59 Էրդողանն ու Միցոտակիսը կքննարկեն հարաբերությունների «ճանապարհային քարտեզը» 05/12/2024   11:35 Կիրակի օրով էլ եք աշխատում. Բագրատ արքեպիսկոպոս 05/12/2024   11:23 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/12/2024   11:02 Կանադայում ձերբակալել են սիկհ առաջնորդի սպանության մեջ չորրորդ կասկածյալին 05/12/2024   10:45 Ծաղկաձորում մեկնակել է Արցախ-Հայաստան երիտասարդական ֆորումը, որը կտևի 3 օր (տեսանյութ) 05/12/2024   10:28 Բագրատ արքեպիսկոպոսը պետք է դառնա ոչ թե քաղաքական լիդեր, այլ ստանձնի արբիտրի դերը, որի առկայության դեպքում որևէ ղեկավար չի դառնա այն հրեշը, որ դարձավ Փաշինյանը․ Պողոսյան 05/12/2024   10:23 Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ․ Վահե Հովհաննիսյան 05/12/2024   10:12 Երեք ներկայացում, լեփ լեցուն դահլիճներ ու աննկարագրելի էմոցիաներ 05/12/2024   10:08 Երևանի քաղաքապետարանի մոտ ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել երթևեկելի հատվածը 05/12/2024   09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա 05/11/2024   23:26 Տավուշի թեմի առաջնորդը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանում 05/11/2024   21:57 Պատահար Սևանի ճանապարհին. վիրավորներից մեկը զինծառայող է. shamshyan.com 05/11/2024   21:46 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում
05/11/2024   13:51 Ոստիկանները Երեւանի կենտրոնում բիրտ ուժ են գործադրել եկեղեցու սպասավորների նկատմամբ (տեսանյութ) 05/11/2024   19:17 Անկախ նրանից, թե այս մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե անգրագիտության հետևանքով, այն իրենից ներկայացնում է զրպարտություն. Ալեն Սիմոնյան 05/12/2024   11:35 Կիրակի օրով էլ եք աշխատում. Բագրատ արքեպիսկոպոս 05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/11/2024   21:05 Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել 05/11/2024   18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/11/2024   07:52 Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ» 05/12/2024   10:23 Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ․ Վահե Հովհաննիսյան 05/11/2024   15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից 05/11/2024   15:32 Սյունիքում եւ Գեղարքունիքում զորքերի հետքաշումը տեղի չի ունեցել Ալմաթիի հռչակագրով. ինչ է պատասխանել ԱԳՆ-ն 05/11/2024   12:41 Բևեռի անդամները հանդիպում են ունեցել Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ 05/11/2024   17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/11/2024   21:46 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում 05/11/2024   17:47 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Սյունիքում 05/11/2024   10:27 Ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանին «սուրճի հրավիրելու» մտադրությամբ Էջմիածնի դպրոց գնացած երիտասարդներին 05/11/2024   21:57 Պատահար Սևանի ճանապարհին. վիրավորներից մեկը զինծառայող է. shamshyan.com 05/12/2024   09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա 05/11/2024   13:39 Ձեզ լավ նայեք, Փաշինյան ջան.վարչապետը չնախատեսված կանգառ ունեցավ Գայ բնակավայրում, կողմնակիցները հավաքված էին (տեսանյութ)

Արարատ Միրզոյանը չեխ գործընկերներին ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները 04/29/2019   15:11  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 29-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես  հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարը վստահություն է հայտնել, որ այցի հագեցած ծրագիրը չեխ գործընկերներին հնարավորության կտա ծանոթանալու այն իրողություններին ու զարգացումներին, որոնք առկա են նոր Հայաստանում: Նա բարձր է գնահատել երկու խորհրդարանների միջեւ ձեւավորված կապերը` նշելով, որ թե՛ այս այցը, թե՛ ՀՀ ԱԺ-ում վերջերս ձեւավորված պատգամավորական բարեկամական խումբը նոր խթան կհանդիսանան հետագա փոխգործակցության համար:

Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Չեխիայի կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար` ընդգծելով, որ մեր երկիրը չափազանց կարեւորում է այն ու դրա ամբողջական իրականացման ուղղությամբ ակնկալում ակտիվ համագործակցություն:

Խորհրդարանի ղեկավարը խորհրդանշական է համարել, որ չեխ պատգամավորների ներկայացուցչական պատվիրակությունը Հայաստան է այցելել այն օրերին, երբ ոգեկոչվում է 1915 թ. Օսմանյան կայսրությունում իրակացված հայերի Ցեղասպանության նահատակների հիշատակը: Նա երախտագիտություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատին, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` հիշատակելով այն ի թիվս մարդկության դեմ գործած հանցագործությունների:

«Հայկական կողմը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորելու սկզբունքին»,-նշել է Արարատ Միրզոյանը` հավելելով, որ մեր իշխանությունները միջազգային հանրությունից ակնկալում են հավասարակշռված դիրքորոշում եւ սատարում` Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

«Մենք եկել ենք տեսնելու այն քայլերը եւ ծանոթանալու այն ծրագրերին, որոնք իրականացվում են նոր Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո»,-նշել է Մարեկ Բենդան, ով նաեւ Չեխիայի խորհրդարանի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն է: Նա ներկայացրել է այն միջոցառումները, որոնք Չեխիայում անցկացվել են Հայոց ցեղասպանության 104-ամյակի կապակցությամբ, որին մասնակցել են ու ելույթներ ունեցել նաեւ չեխ պատգամավորները: «Մենք շնորհակալ ենք հայերից, որ հիշում են իրենց անցյալը եւ ոգեկոչում նախնիների հիշատակը»,- ասել է Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը:

«Բոլոր հակամարտությունները, այդ թվում ԼՂ հիմնահարցը, պետք է հանգուցալուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Չեխիան սատարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին»,-հավաստիացրել է Մարեկ Բենդան:

Սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը ներկայացրել է այն բարեփոխումները, որոնք իրականացվել են իր երկրում հետհեղափոխական շրջանում` ընդգծելով, որ յուրաքանչյուր պետություն ունի այդ ճանապարհն անցնելու իր յուրահատկությունները: Նա հույս է հայտնել, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը նոր հնարավորություններ կընձեռի ոչ միայն միասնական, այլեւ երկկողմ համագործակցության ձեւաչափում:

 
Հյուրերի խնդրանքով ԱԺ նախագահն անդրադարձել է այն առաջնահերթություններին, որոնք ուղղված են տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին. ժողովրդավարության ամրապնդում, համակարգված եւ հետեւողական պայքար կոռուպցիայի դեմ, տնտեսության զարգացմանն ու դատական համակարգի առողջացմանն ու անկախացմանը միտված քայլեր:

Կողմերն անդրադարձել են նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման առկա ներուժին, մասնավորապես` առեւտրատնտեսական համագործակցությանը:

Արարատ Միրզոյանը վերահաստատել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի` Հայաստան այցելելու հրավերը` ընդգծելով, որ խորհրդարանական հարաբերությունների զարգացումն առանձնահատուկ դերակատարություն ունի երկու երկրների միջեւ կապերի հետագա խորացման ու ընդլայնման գործում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:42 27/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանն ընտանիքի անդամների հետ մասնակցել է Քաղաքացու օրվան նվիրված տոնակատարությանը
19:15 26/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը միջազգային գործընկերների հետ քննարկել է ԱԺ աջակցության հնարավոր ծրագրերը
17:38 25/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը հայ-էստոնական համագործակցությունն ընդլայնելու բազմաթիվ հնարավորություններ է տեսնում
17:49 23/04/2019  |  Մեկնաբանություն«Դուռը փակեք, մնում ենք բանտում կամ՝ Սերժի հրաժարականի որոշ մանրամասներ». Արարատ Միրզոյան
16:53 23/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱզգային ժողովի բակում պատգամավորները հայ-ռուսական բարեկամության ծառուղի հիմնեցին
12:19 23/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակին
19:02 19/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ 49-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին
14:36 17/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
16:50 16/04/2019  |  ԼՐԱՀՈՍՀիմա մենք պետք է ամեն անգամ ոտնահարե՞նք այս հարցերը. ԱԺ նախագահը անհարգալից է համարել Գոռ Հովհաննիսյանի վերաբերմունքը խորհրդարանի նկատմամբ
15:32 10/04/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը Միջխորհրդարանական միության նախագահին ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]