ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/18/2018 00:25 | ԳՈՐԾ #
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել սպանված աներորդու կնոջը գաղտնալսելու համար երևանցի Արթուր Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արթուր Խաչատրյանը, նպատակ ունենալով տեղեկություններ հավաքել իր կնոջ եղբոր` Սամվել Շահվերդյանի սպանության դեպքի վերաբերյալ, վերջինիս կնոջ բնակարանի խոհանոցում գտնվող գազի անվտանգության ձայնաազդանշանային սարքի մեջ 02.02.2016թ. տեղադրել է «N9» տեսակի «GSM» թրեքեր, որը շահագործելով առանց Լիանա Հարությունյանի համաձայնության՝ օրենքով չնախատեսված եղանակով 02.02.2016-19.09.2016թ. ընկած ժամանակահատվածում գաղտնալսելու միջոցով հավաքել է նրա և նրա ընտանիքի անդամների անձնական և ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով։
Գործով դատավարությունն ավարտվել է եւ առաջին ատյանի դատարանի դատավճռով տղամարդը դատապարտվել է կալանքի՝ մեկ ամիս ժամանակով, իսկ վերաքննիչ բողոքները մերժվել։
Թե նախաքննության եւ թե դատաքննության ընթացքում տղամարդն ընդունել է առաջադրված մեղադրանքը, բայց եթե դատարանում հրաժարվել է ցուցմունք տալ, ապա նախաքննության ընթացքում պատմել է նման արտասովոր քայլի գնալու պատճառը. պարզվում է դեռեւս 2007 թվականին սպանված աներորդու սպանության մեջ Ա.Խաչատրյանը տարիների ընթացքում սկսել կասկածել նրա կնոջը։
Ըստ նրա՝ կնոջ եղբոր՝ Սամվել Շահվերդյանի, հետ գտնվել է եղբայրական հարաբերությունների մեջ: Միասին շահագործել են Երևան քաղաքի Մերգելյանի անվան ինստիտուտի դիմացի հատվածում տեղակայված «Թագ» սրճարանը, որը պատկանում է կնոջը, ով հանդիսանում է նաեւ ՍՊ ընկերության հիմնադիրը:
2007թվականի ապրիլի 28-ի երեկոյան՝ ժամը 23-ի սահմաններում, Սամվելը դուրս է եկել իրենց սրճարանից՝ ասելով, որ տուն է գնում , իսկ10 րոպե անց զանգահարել է Սամվելի կինը և ասել, որ շենքի շքամուտքում նրան սպանել են: Անմիջապես վազելով գնացել է այնտեղ ու տեսել, որ Սամվելն ընկած է:
Ըստ Արթուր Խաչատրյանի՝ իր մոտ դեռ վաղուց կասկածներ են եղել այն մասին, որ Սամվելի կինը հնարավոր է որևէ առնչություն ունի ամուսնու սպանության հետ, այդ իսկ պատճառով որոշել է ձեռքի տակ գտնվող գաղտնալսող սարքը օգտագործել որևէ տեղեկություն ստանալու նպատակով: Նախ որդու միջոցով բջջային հեռախոսաքարտ է ձեռք բերել, որը նշված սարքի մեջ, որից հետո հյուր է գնացել աներորդու, զննել բնակարանը, թե տան որ հատվածում է ավելի նպատակահարմար տեղադրել այն և որոշել, որ ամենահարմարը խոհանոցն է՝ գազի անվտանգ շահագործման համար նախատեսված սարք: Օգտվելով այն հանգամանքից, որ տանտիրուհին բողոքել է գազի սպասարկման հետ կապված՝ ինքն էլ ասել է, որ միգուցե դա պայմանավորված է հիշյալ սարքի խափանված լինելու հանգամանքով, որից հետո ասել է, որ այդ սարքը կտանի և կփոխի, ինչն էլ արել է և մի քանի օր անց։ Մասնավորապես՝ գնել է գազի անվտանգ շահագործման համար նախատեսված սարք, դրա մեջ տեղադրել գաղտնալսող սարքը, ապա տարել տուն ու փոխել հնի հետ։ Բջջային հեռախոսահամարներով պարբերաբար զանգահարել է գաղտնալսող սարքի մեջ տեղադրված հեռախոսահամարին և լսել տանը տեղի ունեցած խոսակցությունները։ 2016թվականի օգոստոս ամսին, հասկացել է, որ այդ սարքը չի աշխատում, դիմել է իր վաղեմի ծանոթ, մասնագիտությամբ երաժիշտ-նվագող, Նոր Նորքի բնակչին, որ գնա սպանված աներորդու կնոջ տուն ու հանի գազի անվտանգ շահագործման համար նախատեսված սարքը, բերի տա իրեն, որ այն փոխարինի ինքը, քանի որ այդ ընթացքում հարաբերությունները լարվել էին եւ ինքը նրանց տուն չէր այցելում: Երկրորդ անգամ արդեն չի կարողացել փոխել սարքը, քանի որ տանտիրուհին սկսել է ինչ-որ բան կասկածել եւ թույլ չի տվել, որ մտնեն տուն եւ սարքի հետ ինչ-որ բան անեն։
Գաղտնիքը բացահայտվել է ու հարուցվել քրեական գործ։ Արթուր Խաչատրյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը, բայց չի զղջացել ու հրաժարվել գաղտնալսման միջոցով իրեն հայտնի դարձած հանգամանքների մասին պատմել ։
Նշենք, որ խոսքը գնում է հանցագործ աշխարհում որպես հեղինակություն հայտնի «Մերգելյանցի Սամվելիկ» կամ «Բարեց Սամվելիկի» սպանության մասին, որը տեղի է ունեցել 2007 թվականի ապրիլի 28-ին։ Նրա անունը կապվում էր ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» անվան հետ:
Սպանության մասին ահազանգն ոստիկանությունում ստացվել է ապրիլի 28-ին՝ ժ. 23:15-ի սահմաններում, առ այն , որ Կոմիտաս պողոտայի թիվ 1 շենքի բակում կրակոցներ են հնչում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժ. 23:00-ի սահմաններում ու դիմակավորված անձը կամ անձինք ավտոմատ ինքնաձիգից կրակահերթ են արձակել եւ սպանել են 1966թ. ծնված, նախկինում սպանության համար դատապարտված Սամվել Նորիկի Շահվերդյանին՝ «Մերգելյանցի Սամվելիկին»: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 10 հատ 9 մմ տրամաչափի ավտոմատի պարկուճներ եւ մեկ հատ գնդակ: Ըստ նախաքննության վարկածի՝ սպանությունը կատարվել է թիկունքից, երբ Ս. Շահվերդյանը մոտեցել է այն շենքին, որտեղ բնակվում է: Մամուլն այն ժամանակ գրել էր, որ նրա հետ է եղել նաեւ հայրը, որի ուղղությամբ, սակայն, կրակ չի արձակվել, եւ նա չի տուժել եւ կարծիք կա, որ սպանությունն իրականացրել էին պրոֆեսիոնալ քիլլերները։
Փամփուշտները եղել են «Մակարով» տեսակի ատրճանակի փամփուշտներ, բայց քանի որ սպանությունը կատարվել է ավտոմատ հրազենով, կարծիք կա, որ սպանության գործիք հանդիսացող զենքը եղել է «Շմայս» տեսակի ավտոմատ, որն արտադրվում էր 90-ականներին Հրազդանում, եւ որը լիցքավորվում էր հենց «Մակարովի» փամփուշտներով: Նշենք, որ ցայսօր սպանված Ս.Շահվերդյանի կնոջ եւ ընտանիքի մյուս անդամների, այդ թվում քրոջ ընտանիքի միջեւ կան գույքային տարաձայնություններ։
Պատրաստեց՝ Քրիստինե Հարությունյանը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/19/2024 08:34 Գուրգեն Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ հարցաքննությունից․ «Ժողովուրդ»
- 03/19/2024 08:32 Վարչապետի եւ ԱԺ նախագահի եղբայրները բիզնեսմեններ են. Փաշինյանը խաբել է. մաս 184. «Ժողովուրդ»
- 03/19/2024 08:20 Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի․ «Հրապարակ»
- 03/19/2024 08:18 Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում․ «Հրապարակ»
- 03/19/2024 08:14 Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել․«Հրապարակ»
- 03/19/2024 08:11 ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր․«Հրապարակ»
- 03/19/2024 08:05 Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/19/2024 12:55 Փաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը. ադրբեջանագետ
- 03/18/2024 18:06 Լինելով թերուս և կիսագրագետ՝ Փաշինյանը դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան
- 03/18/2024 10:50 Թույլ չեմ տալու քաղաքը այլանդակել. Ավինյանը՝ անօրինական սրճարանների ու շինությունների մասին
- 03/17/2024 15:18 Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ, փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/19/2024 14:02 Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում. Գոռ Աբրահամյան
- 03/19/2024 13:07 Փրկարարները մասնատել են ծառը
- 03/19/2024 13:00 Շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ
- 03/19/2024 11:48 Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում․ հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/18/2024 23:57 Հայտնի մոդելը խոստովանել է, որ գայթակղել է 16 տարին չլրացած դեռահասին․ նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ
- 03/15/2024 23:24 40-ամյա կույս տղամարդը բացատրել է սեքսով զբաղվելու ցանկության բացակայությունը
- 03/15/2024 17:30 Հայտնի է օրվա ամենադեպրեսիվ ժամը
- 03/15/2024 17:06 Որոնք են որոշ մարդկանց պաթոլոգիկ դավաճանության պատճառները
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2024 18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի
- 03/17/2024 20:22 Երեխան ծնվել է 10 սանտիմետրանոց պոչով
- 03/11/2024 18:48 Ծովաստղերի էքստրակտում հայտնաբերվել են հակաքաղցկեղային միացություններ
- 03/09/2024 15:23 Խորհուրդներ ուսանողներին, թե ինչպես արդյունավետ և առանց սթրեսի պատրաստվել քննություններին