ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը 2019թ. պետական բյուջեով նախատեսում է լրջագույն սոցիալական ծրագրեր. Նիկոլ Փաշինյան 11/13/2018 13:44 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի կառավարությունը լրջագույն սոցիալական ծրագրեր է նախատեսում 2019թ. պետական բյուջեի նախագծով: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ես արդեն առիթ ունեցել եմ այս ամբիոնից ասել, որ մենք բյուջետային որոշումների արդյունքում կհասնենք մի իրավիճակի, երբ Հայաստանի Հանրապետությունում 85 հազար նպաստառուները և թոշակառուները, ում ստացած նպաստը և թոշակը գտնվում է պարենային գծից ներքև, 2019թ. կստանան այնքան թոշակ, որ մենք համոզված կլինենք, որ նրանք իրենց ուտելիքը, սնունդը գնելու հնարավորություն կունենան»,- ընդգծեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
Նա հավելեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխության արդյունքում արդեն իսկ բարձրացրել են 206 հազար քաղաքացու աշխատավարձ՝ այդ ընթացքում տարեկան 14 միլիարդ դրամ թողնելով շրջանառության մեջ:
«Եկամտահարկի փոփոխությունների արդյունքում ավելանալու է 210 հազար մարդու աշխատավարձ: Արդեն ասացի, որ միկրոբիզնեսի հետ կապված որոշումների արդյունքում, ըստ էության, ավելանալու է մոտավորապես 70 հազար քաղաքացու եկամուտ: Մենք որոշում ենք կայացրել, որ 2019թ. կբարձրանան պոլիկլինիկաների 14 հազար աշխատողների աշխատավարձերը: Սրանք կարևոր ցուցանիշներ են ընդգծելու համար, որ մենք զուգահեռաբար հավասարակշռված առաջ են գնում աշխատանքը խրախուսելու և սոցիալական ապահովության որոշակի երաշխիքներ ստեղծելու ճանապարհով»,- մանրամասնեց Փաշինյանը:
Նա բյուջեի քննարկումների համատեքստում գլոբալ առումով շատ կարևոր է համարում նորից վերադառնալ բյուջեի ձևավորման մասնակիցների թնջուկին, ինչը նույնպես որոշակի հարցեր է առաջացնում: «Իրականությունն այն է, որ առաջնային հարկ վճարողի կարգավիճակ Հայաստանի Հանրապետությունում ունի մոտավորապես 350 հազար մարդ: Ո՞ւմ նկատի ունենք առաջնային հարկ վճարող ասելով: Նկատի ունենք բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատում են մասնավոր կամ ոչ բյուջետային ընկերություններում:
Ըստ էության, այս 350 հազար մարդիկ են, ովքեր հարկեր են վճարում՝ դրանք զրոյից ստեղծելով: Իհարկե, պետական կառավարման համակարգի աշխատողները, Ազգային ժողովի պատգամավորները նույնպես իրենց աշխատավարձերից հարկ վճարում են, բայց նրանց աշխատավարձը, մյուս բոլոր բյուջետային հիմնարկների աշխատավարձը ձևավորվում է այդ 350 հազար հարկ վճարողների կատարած վճարումներից:
Մեր խնդիրն է վարել այնպիսի քաղաքականություն, որ ահա այս առաջնային հարկ վճարողների թիվը կրկնապատկվի, եռապատկվի, քառապատկվի: Ինչո՞ւ, որովհետև, ըստ էության, մենք ունենք այնպիսի իրավիճակ, որ այս 350 հազար մարդիկ`որպես հարկ վճարողներ, իրենց ուսերին են կրում ողջ պետական համակարգի անվտանգության, ճանապարհների որակի, ենթակառուցվածքների, կրթության, պետական կառավարման ֆինանսավորման պատասխանատվությունը:
Երբ մենք արձանագրում ենք, որ Հայաստանում բնակվող քաղաքացիների, աշխատունակ քաղաքացիների ընդամենը փոքր տոկոսն է այսպիսի գործառույթ կատարում, մենք ճշգրիտ ձևակերպում ենք այն խնդիրը, որը պետք է լուծենք»,- ասաց նա մանրամասնելով, որ իրենք ՀՀ որևէ քաղաքացու չեն մեղադրում չաշխատելու կամ հարկ չվճարելու մեջ, այլ ասում են, որ եղել է ուրիշ իրավիճակ, երբ խրախուսվել է աղքատությունը, որպեսզի ամեն ընտրությունից առաջ հնարավոր լինի կոնկրետ փողի ծախսմամբ հասնել ընտրության արդյունքներին, իրենք ասում են, որ բացել ենք բոլոր հնարավորությունները, իսկ տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու անհատական աշխատանքը խրախուսելուն:
Նա շեշտեց՝ կառավարության պարտավորությունն է վարել այնպիսի քաղաքականություն, որ քաղաքացին հավատա իր ուժերին, հավատա, որ ինքը կարող է արդյունք ստեղծել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/17/2024 08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ»
- 05/17/2024 08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ»
- 05/17/2024 08:11 Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:05 Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»
- 05/17/2024 07:55 ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
- 05/17/2024 07:46 Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը