Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 08 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/08/2024   15:17 32 տարի առաջ ազատագրվեց Շուշին 05/08/2024   15:14 Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածության հզոր լիցք. Դավիթ Անանյան 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/08/2024   14:49 Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա 05/08/2024   14:47 Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում 05/08/2024   14:41 Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը 05/08/2024   14:29 Սովետական միության ժամանակ էլ ճնշումներ եղան, Եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետական միություն չկա ու չի էլ լինելու․ Սրբազան 05/08/2024   14:25 Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա 05/08/2024   14:22 Ռուսներն հարցերի պատասխաններն ուզում են ստանալ. առկա աշխարհաքաղաքական իրավիճակում «պրիմիտիվ շուստրիությունն» այս իշխանությանն այլևս չի օգնի. Արման Աբովյան 05/08/2024   14:12 Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցումը 05/08/2024   14:08 Արշակ Սրբազանը հրավիրվել է ԱԱԾ․ Մայր Աթոռից չեն հերքում 05/08/2024   13:56 Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է 05/08/2024   13:47 Կրեմլում հայտարարել են, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և սպասված 05/08/2024   13:26 Շվեդիայի Հայ Առաքելական Եկեղեցու խորհուրդը իր անվերապահ աջակցությունն ու զորակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը. հայտարարություն 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   13:20 Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն 05/08/2024   13:17 Ադրբեջանը օրակարգ է մղում «ադրբեջանցիների Հայաստան վերադարձի» հարցը 05/08/2024   13:08 Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում․ կալանավորվել է նրա համադասարանցին 05/08/2024   13:03 Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 05/08/2024   12:53 Պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել Է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) խորհրդի լիագումար նիստին 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին 05/08/2024   12:44 Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին 05/08/2024   12:42 Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան 05/08/2024   12:37 Վայոց ձորի մարզի Արենի համայնքում նոր հանրակրթական դպրոց կկառուցվի 05/08/2024   12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան 05/08/2024   12:11 Միջազգային համագործակցություն. Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն 05/08/2024   12:07 Միքայել Սրբազանի առաջնորդությամբ երթը Գյումրի քաղաքից դուրս եկավ․ Հոռոմի կամրջի մոտ կմիանան նաև արթիկցիները 05/08/2024   12:04 Հայաստանի կառավարությունը նոր վարկ է վերցնում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք Սիսիան-Քաջարան հարավային հատվածի վերակառացման համար 05/08/2024   11:59 Ստամբուլի օդանավակայանում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել 05/08/2024   11:58 Կառավարությունը որոշեց 1 մլրդ 12 մլն հատկացնել մարզպետների աշխատակազմերին 05/08/2024   11:51 Ոստիկանությունը դեռ երբեք ուժ չի կիրառել եկեղեցականի նկատմամբ, եթե նման բան անեն` իրենց կխայտառակեն. Միքայել սրբազան 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/08/2024   11:35 Համազգային հանրահավաք՝ Երեւանում 05/08/2024   11:31 Մխիթար Գոշն իր դատաստանագրքում ողջ դատական իշխանությունը վերապահել է հոգևորականներին. Տեղյակ չէիք, չէ՞.Մելիքյանը՝ ՔՊ-ին 05/08/2024   11:27 Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 05/08/2024   11:25 Մայիսի 8-ին Ջերմուկում ձյուն է (տեսանյութ) 05/08/2024   11:25 Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտահոգ հայրենակիցների կողքին․ Դանիայի ՀԱԵ համայնքային խուրհուրդ 05/08/2024   11:21 Իշխանությունը վախեցած է այս շարժումից, սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով.Միքայել սրբազան 05/08/2024   11:17 Այսօր տեղի կունենա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբ 05/08/2024   11:14 Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն Միքայելյան 05/08/2024   10:56 Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ 05/08/2024   10:52 Հետապնդումն իրականացվում է քաղաքական իշխանության վերնախավի ուղիղ հանձնարարությամբ. Կարեն Վանեցյանի փաստաբանները դիտարկում են ՄԻԵԴ դիմելու հարցը 05/08/2024   10:45 Մեկնարկեց Գյումրիից երթը Երևան՝ ի աջակցություն Բագրատ սրբազանի. ուղիղ 05/08/2024   10:35 Լիովին աջակցում եմ Բագրատ արքեպիսկոպոսի նախաձեռնությունը, սատարում եմ Միքաել արբազանին. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան 05/08/2024   10:26 Օհանավանում այնքան առատ կարկուտ է տեղացել, որ ձյան շերտ է հիշեցնում. լուսանկար 05/08/2024   10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան 05/08/2024   10:11 Ավտոմեքենան ընկել է ձորակը. կան տուժածներ 05/08/2024   08:21 Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ» 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/08/2024   08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ»
05/07/2024   11:33 Արտառոց դեպք՝ Երևանում․ շտապօգնության 22-ամյա բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել և թույլ չի տվել դուրս գալ ավտոմեքենայից 05/06/2024   16:43 Գուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան 05/07/2024   17:30 Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը 05/06/2024   20:41 Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված 05/07/2024   08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» 05/06/2024   17:49 Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին 05/07/2024   20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել 05/06/2024   20:34 Ադրբեջան սարքովի պետության հետ խաղաղության պայմանագրի կնքումից խոսող ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը հիշու՞մ է 2004 թ. փետրվարի 19-ի գիշերվա մասին 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/07/2024   19:07 Ինչու է Փաշինյանը ահաբեկված Արթուր Վանեցյանից 05/07/2024   12:23 Իշխանությունները ցնցումների մեջ են․ Տավուշում ճնշումներ են սկսվել, պահանջում են քաղաքացիներից՝ ազատման դիմումներ գրել 05/06/2024   20:19 Տավուշից մեկնարկած երթը 30 000 -50 000-ով կմտնի Երևան. Ալեն Սիմոնյանը ու մյուսները թող հանգիստ նստեն տեղներն ու սպասեն, իմպիչմենտի ժամանակը գալու է. Արթուր Գևորգյան 05/07/2024   08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ» 05/07/2024   18:08 «Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին 05/06/2024   17:15 Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/07/2024   07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» 05/06/2024   18:19 Քաղաքացիները շարժվում են դեպի Սոլակ գյուղ 05/07/2024   22:15 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը

Քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ շատ արագ պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Նիկոլ Փաշինյան 09/24/2018   17:09  |  Քաղաքական

Երևանի ավագանու ընտրությունները բացառիկ էին, լիարժեք հնարավորություն կար, որ քաղաքացին առանց որևէ պարտադրանքի գնար և իր քվեարկությունը կատարեր: Այս մասին Նյու Յորքից ֆեյսբուք սոցիալական ցանցի իր  էջով ուղիղ հեռարձակմամբ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՝ ամփոփելով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները: 

«Սա չափազանց կարևոր իրադարձություն է մեր քաղաքական կյանքի համար: Ուզում եմ բոլորիս շնորհավորել այս ընտրությունների կապակցությամբ, որովհետև այս ընտրությունները բացառիկ էին այն առումով, որ քաղաքացին չուներ որևէ պարտադրանք և հանգիստ կարող էր գնալ ընտրատեղամաս ու կատարել իր քաղաքացիական պարտքը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա, շնորհավորելով Հայկ Մարությանին, մաղթեց ժողովրդահաճո գործունեություն և արդյունավետ աշխատանք Երևանի քաղաքապետի պաշտոնում: ՀՀ վարչապետը շնորհավորեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, «Լույս» դաշինքին, որոնք նույնպես Երևանի ավագանու մաս կկազմեն: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուշադիր պետք է հետևել դիտորդների դիտողություններին, որպեսզի ընտրական համակարգը հասցվի բարձր մակարդակի:

«Շատ է քննարկվում ընտրություններին քաղաքացիների մասնակցության հարցը: Շատերը փորձում են ասել, թե մեծամասնությունը չի մասնակցել ու հետևություններ պետք է անել: Սրա հետ կապված ուզում եմ ասել, որ այդ փաստարկները ծիծաղելի են: Նախորդ ավագանու ընտրություններին ավելի քիչ մարդ է մասնակցել, և դա այն դեպքում, երբ մարդիկ գազելներով, ընտրակաշառքով հարկադրաբար բերման են ենթարկվել ընտրատեղամասեր: Երկրորդը, մեր ընտրական ցուցակները չեն արտահայտում այն իրական պատկերն, ինչը գոյություն ունի: Մեր շատ հայրենակիցներ 20-25 տարի առաջ հեռացել են երկրից, բայց  շարունակում են մնալ ընտրացուցակներում: Դրանից բացի, ընտրակաշառքային ընտրություններում, նույնիսկ հաշվի չէին առնում մի հանգամանք, անկողնային տարիքով մարդկանց բերում էին ընտրատեղամասեր:Այսօր տարիքով մարդիկ պարտավորված չեն եղել ձայն ապահովելու: Այս ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը, նրանց տված մանդատը որևէ կասկածի տեղիք չի տալիս»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ խնդրել էր քաղաքացիներին քվեարկել նաև ԱԺ արտահերթ ընտրություններին հասնելու համար մանդատ տալու օգտին, որ սկսի քաղաքական ուժերի հետ քննարկումները: Նա շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին այդ վստահությունը տալու համար:

«Շատ բարձր եմ գնահատում այն փաստը, որ «Լույս»  դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը շնորհավորել է «Իմ Քայլը» դաշինքին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Ժառանգությունը, «Օրինաց երկիր»-ը շնորհավորել են: Սա քաղաքական նոր մշակույթ է, ինչը շատ կարևոր է: Ուզում եմ ասել, որ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանին կանցնի քաղաքի գործերին, իսկ մենք կանցնենք քննարկումներին քաղաքական ուժերի հետ, որպեսզի տեսնենք , թե ինչպես, ինչ ժամկետներում ենք անցնում արտահերթ ընտրություններին: Քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ շատ արագ պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Քաղաքական անորոշությունը արգելակում է մեր տնտեսությունում ներդրումների ներգրավումը: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ այն խորհրդարանը, որը գործում է, ըստ էության, չունի գործելու մանդատ: Բոլոր խորհրդարանական ուժերը միասին վերցրած շատ քիչ ձայն հավաքեցին: Մեզ հարկավոր է ժողովրդին հնարավորություն տալ, որ նոր ընտրությամբ լիազորեն իրենց ցանկացած քաղաքական ուժին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը, որ պատրաստ են բանակցություններ վարել, ԲՀԿ-ի ներկայացուցիչների հայտարարությունները:  Նա ընդգծեց, որ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ իշխանությունը մեծ վստահության ռեսուրս ունի:

«Այսօր ակնարկներ են հնչում, թե իշխանությունը վստահության մեծ ռեսուրս ունի և ընտրությունները կեղծելու կարիք չկա, իսկ ինչ կլինի, եթե իշխանության վարկանիշը ցածր լինի: Պատասխանը շատ պարզ է, եթե այդպես է, ուրեմն  չի լինի այդ իշխանությունը: Մենք պետք է մոռանանք լցոնումները, լծակների կիրառումը, որոնցով փորձ էր արվում ժողովրդից իշխանությունը խլել: Այդ դեպքում հեղափոխությունը իմաստ չի ունենա… ավելի լավ է գետինը մտնենք, եթե ինչ-որ պահի կրիմինալին պիտի օգտագործենք: Հասկանում եմ, աչքը տեսածից է վախում, բայց կարծում եմ, որ մեր աչքը տեսնում է բաներ, որոնցով պետք է հպարտանալ: Հպարտանում եմ, խոնարհվում եմ ժողովրդի առաջ, սա ժողովրդի բացառիկ հաղթանակն է: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ քաղաքական պրոցեսները գտնվում են քաղաքացու ձեռքին: Համոզված եմ, մենք բոլորս սա կհամարենք արժեք»,-հավելեց վարչապետը:

Նա ընդգծեց, որ այսուհետ ժողովուրդն է որոշելու քաղաքական գործընթացները: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ժողովրդի քվեն շատ պարտավորեցնող է, կասկած չկա, որ իրենք անմնացորդ նվիրված են և շարունակելու են նվիրվել իրենց գործին:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նա պատրաստվում է մեկնել ՄԱԿ-ի կենտրոնակայան,  որտեղ մասնակցելու է մի քանի միջոցառումների: Նախատեսված է վարչապետի ելույթը Նելսոն Մանդելայի 100-ամյակին նվիրված գագաթնաժողովին, դրանից բացի նա ելույթ կունենա Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում «Հայաստան» ցուցադրության բացմանը: Այսօր նաև հանդիպումներ նախատեսված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Կիպրոսի, Ռուանդայի ղեկավարների հետ: Սեպտեմբերի 25-ին ՀՀ վարչապետը ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում: ԱՄՆ-ից հետո Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դուշանբե մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին:  

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:29 24/09/2018  |  Ընտրական իրավունքԸնտրությունները տեղի են ունեցել ազատ ու արդար պայմաններում. ՀՅԴ
15:35 24/09/2018  |  Ընտրական իրավունքԱրտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված.Արա Բաբլոյան
14:44 24/09/2018  |  ՄեկնաբանությունԵրեկվա ընտրություններն անորոշ ժամանակով հետաձգեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները. Արթուր Ղազինյան
13:02 24/09/2018  |  Ընտրական իրավունքԿԸՀ -ն կազմեց ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը. վերջնական ամփոփումը կլինի 7 օր անց
12:58 24/09/2018  |  ԼՐԱՀՈՍԵրևանի նոր ավագանի կանցնի 3 քաղաքական ուժ
12:56 24/09/2018  |  Ընտրական իրավունքԿԸՀ-ն կհրապարակի ընտրողների ստորագրված ցուցակները
12:50 24/09/2018  |  ԼՐԱՀՈՍ«Սասնա ծռերը» շնորհավորել է «Իմ քայլին» համոզիչ հաղթանակի առթիվ
12:47 24/09/2018  |  ԼՐԱՀՈՍԲՀԿ-ն ընդունում է քվեարկության արդյունքները.Գագիկ Ծառուկյանը շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին
11:23 24/09/2018  |  Ընտրական իրավունք«Իմ քայլը դաշինքն» ամենաշատ քվեն ստացել է Շենգավիթ վարչական շրջանում
10:53 24/09/2018  |  ԼՐԱՀՈՍՆերհայաստանյան գործընթացները և դրանց աշխարհի արձագանքը հստակ ցույց են տալիս, թե ինչու է հարևան երկրի նախագահը նյարդայնանում. Տիգրան Բալայան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]