Թեմաներ
Չորեքշաբթի 12 / 06 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/06/2023   17:17 Սպիտակի և Դիլիջանի ոլորաներում մառախուղ է 12/06/2023   17:11 Գերիների վերադարձի համար արվում է ամերնօրյա աշխատանք. պնդում է Փաշինյանն առանց կոնկրետացնելու ձեռնարւվող քայլերը (տեսանյութ) 12/06/2023   17:01 Ալիևը Եվրախորհրդարանի պատգամավորներին անվանում է «մոլագար». ադրբեջանագետ 12/06/2023   17:00 Էդ ի՞նչ քաղաքական պայմաններ են Թուրքիան ու Ադրբեջանը առաջ քաշում, որի դիմաց պատրաստ են ճանապարհը բացել, ասեք մեզ. Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին 12/06/2023   16:57 Հայկական բեռնատարները հիմնականում անցնում են Լարսի անցակետով. Վահան Քերոբյան 12/06/2023   16:55 Այգուտ գյուղում այրվել է վագոն-տնակ. հայտնաբերվել է դի 12/06/2023   16:48 Երևանում ավտովթարի է ենթարկվել ՀՀ-ում Իսլանդիայի պատվո հյուպատոսը, նա հրաժարվել է սթափության թեստ հանձնել 12/06/2023   16:36 Մասիս համայնքում ավազի ապօրինի արդյունահանում է իրականացվել. պետությանը պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս 12/06/2023   16:32 ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանն է. Փաշինյանը մասնակցում է նիստին՝ ուղիղ 12/06/2023   16:22 Իշխանության կողմից իմ գործունեության սկզբում որոշակի ճնշում եղել է՝ մեկ զանգի տեսքով․ Հայկուհի Հարությունյանը՝ ճնշումների մասին 12/06/2023   16:18 Արմեն Գրիգորյանը հիմա էլ մեկնում է Լոնդոն 12/06/2023   16:14 Երեխան շան կծոցներից չի մահացել․ ՔԿ 12/06/2023   16:12 ՀԱՊԿ ԽՎ-ին Հայաստանի չներկայանալը չի ​​ազդի հակաօդային պաշտպանության մասին որոշման վրա 12/06/2023   16:12 ԱՄՆ-ն ցանկանում է երաշխավորել, որ օգնության կհասնի կարիքի մեջ գտնվող մարդկանց, այդ թվում՝ էթնիկ հայերին. Բլինքեն 12/06/2023   16:03 ՔՊ-ն միակողմանի խզում է «Բալասանյան» դաշինքի հետ հուշագիրը. ասում են՝ ստվերային կառավարում է իրականացվում 12/06/2023   15:56 Նախկինում թաքցված հարկային պարտավորություններից, նախաքննության ընթացքում, պետական բյուջե է վերականգնվել 200.000.000 ՀՀ դրամ 12/06/2023   15:40 Չգիտես ինչու, 2018թ.-ից առ այսօր նիկոլական “արդարադատության” դռները բաց են միայն ընդդիմադիր կամ հակաիշխանական հայացքներ ունեցող մարդկանց համար. Զաքարյան 12/06/2023   15:36 Բաքուն պատրաստակամ է, Երևանը՝ ոչ. Զախարովայի գնահատականը 12/06/2023   15:28 Տպավորություն ունեմ, որ չեք ընտրվելու. Գառնիկ Դանիելյանը՝ Հայկուհի Հարությունյանին (տեսանյութ) 12/06/2023   15:26 Չունեինք որոշում Ձեզ չընտրելու, բայց ինչպես կարելի է քաղաքակն թիմի հետ հանդիպման ողջ բովանդակությունը հանել դուրս. Լուսինե Բադալյանը՝ ԿԿՀ նախագահին (տեսանյութ) 12/06/2023   15:24 ՀՀ քաղաքացին ինչպե՞ս կարող է ունենալ արդարադատության անխուսափելիության զգացում, եթե վարչապետի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործը փորձում են կոծկել․փաստաբան 12/06/2023   15:23 Ինչու չեք հաշտվում Ալավերդիում պարտության հետ, ինչու եք փորձում խլել իշխանությունը, հարց վիրավորանքներ հնչեցնող ՔՊ պատգամավորին 12/06/2023   15:12 Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը սահմանին. Զախարովա 12/06/2023   15:10 Ձեզ հետ համատեղ բնակվող անձինք հայտարարագրեր չեն ներկայացրել, ինչու վարույթ չեք հարուցել․ ՔՊ-ականը՝ Հայկուհի Հարությունյանին 12/06/2023   15:00 Ձմռանը ևս արևապաշտպան միջոցների կիրառումը պարտադիր է. մասնագետը բացատրում է ինչու 12/06/2023   14:52 Գյուղի ակումբի մոտ թափառող շները հարձակվել են, երեխայի սիրտը վախից ճաքել է. դպրոցի փոխտնօրեն 12/06/2023   14:45 Վերաքննիչ դատարանը կրկին կալանքի տակ է պահել Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Նորայր Ասլանյանին 12/06/2023   14:29 Զախարովան չի ցանկանում, որ Հայաստանը խաբված մնա իր արևմտյան ընկերներից 12/06/2023   14:19 ԿԿՀ-ն կարգապահական վարույթ է հարուցել ավելի քան 15 դատավորի նկատմամբ, նույնքան էլ հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազություն 12/06/2023   13:51 Ալիևը ԱՄՆ-ին սպառնացել է՝ եթե Բաքվի հետ հարաբերությունները չվերականգնեն, կհրաժարվի վաշինգտոնյան հարթակից 12/06/2023   13:42 Մերժելով մեր նախագծի ընդունումը՝ ՔՊ-ն դրսևորել է ինքնիրավչություն և փաստացի զավթել իշխանությունը. «Հայաքվե» 12/06/2023   13:26 Նախօրեին վիրավորում ստացած զինծառայողի մոտ դրական տեղաշարժ կա, վիճակն արդեն բավարար է գնահատվում․ ՊՆ 12/06/2023   13:24 ԱՄՆ Սենատի հանձնաժողովի ղեկավարը Բլինքենին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Ալիևի վարչակարգին ԼՂ-ում էթնիկ զտումների համար 12/06/2023   13:22 Իշխանությունն ընտրություններում պարտվել է Մամիկոն Ասլանյանին, քինախնդիր թշնամական այս իշխանության կամակորությամբ Մամիկոն Ասլանյանը պահվում է անազատության մեջ․Մանուկյան 12/06/2023   13:21 Սպասվում է անձրև, մառախուղ. առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում 12/06/2023   13:19 Փաշինյանը խոստովանում է՝ կոռուպցիոն երեւույթներն ակտիվացել են, կան փաստեր 12/06/2023   13:16 Անահիտ Մանասյանը փաստաբանների օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել 12/06/2023   13:12 Փաշինյանի որոշմամբ Նանե Ասատրյանը վերականգնվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում 12/06/2023   13:12 Ես Հունաստանի վարչապետին կասեմ՝ Կիրիակոս, բարեկամս, մենք քեզ չենք սպառնում, եթե դու մեզ չսպառնաս. Էրդողան 12/06/2023   13:01 ԶՊՄԿ պահնորդի սպանության համար ադրբեջանցի զինծառայողի պատիժը խստացվեց․ նա դատապարտվեց ցմահ ազատազրկման 12/06/2023   12:56 Ապացուցեցինք, որ այս հակամարտությունն ունի ռազմական լուծում. Ալիեւը հոխորտացել է 12/06/2023   12:53 Ալիևը հայտարարել է, թե որ դեպքում ուժ չէին գործադրի Արցախում և որոնք են արցախցիների բնակվելու պայմանները 12/06/2023   12:46 2019-ին շրջափակված դատարանների դռները, արդարադատության դռները դեռ լիարժեք բացված չեն. Փաշինյան (տեսանյութ) 12/06/2023   12:44 Ողբերգական դեպք` Արարատի մարզում. Սուրենավանում թափառող շները հարձակվել են դպրոց մեկնող երեխաների վրա, 7-ամյա տղան մահացել է 12/06/2023   12:25 Աղմուկ-աղաղակով, դիմակ-հրազենով ձերբակալվածները մի քանի օրից սրճարաններում սուրճ են վայելում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 12/06/2023   12:19 Թելման Գասիմովը նշված տեսագրությունը ստացել է դեռևս 2017թ. նոյեմբերին․ ԱԱԾ-ն կոչ է անում գասիմովներին՝ դուրս գալ հիվանդ երևակայություններից 12/06/2023   12:09 Գրիգոր Մինասյանը կմեկնի արձակուրդ․ նրան կփոխարինի Լևոն Բալյանը 12/06/2023   12:06 Հարգելի՛ Նիկոլ, վազիր, վազիր արագ՝ առանց հետ նայելու. Սաակաշվիլին դիմել է Նիկոլ Փաշինյանին 12/06/2023   12:04 Շնորհավորում եմ փաստաբան գործընկերներիս մասնագիտական օրվա առթիվ. Թաթոյան 12/06/2023   11:51 Վենդետաների գործելակերպ չորդեգրելը մեր հեղափոխական պարտավորությունն է. Նիկոլ Փաշինյան
12/04/2023   23:18 Դպրոցականի մայրը նրան բռնել է այգում ուսուցչուհու հետ սեքսով զբաղվելիս 12/05/2023   22:01 Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է. տատն ու 2-ամյա թոռը հիվանդանոց են տեղափոխվել 12/05/2023   23:15 Կինը բռնացրել է ամուսնուն՝ իրենց երեխաների կնքամոր հետ դավաճանելիս 12/05/2023   14:55 Արեն Մկրտչյանին կտամ էդ իմ ստացած 36 հազար դրամը, եթե իհարկե ինքը կարողա ապրի դրանով. ալավերդցի 12/05/2023   20:14 «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ 100 տոկոսը Կիպրոսում գրանցված ինչ-որ կասկածելի ընկերությանը վաճառելու գործարքում ոչ միայն փողերի լվացման հոտ է գալիս, այլև՝ ազգային անվտանգության խնդիրներ կան․ Ֆանյան 12/05/2023   09:22 Հրդեհ Աբովյան փողոցում. այրվել է ռեստորան 12/05/2023   14:01 Սպասվում են տեղումներ, մառախուղ, առանձին վայերում՝ քամու ուժգնացում 12/05/2023   19:10 Միայն հիշում եմ, որ վատ էի զգում, հետոն չեմ հիշում․ ուշքի եմ եկել հիվանդանոցում՝ երրորդ օրը․ բռնի տեղահանվածը մեքենայով գլորվել է ձորը 12/06/2023   13:01 ԶՊՄԿ պահնորդի սպանության համար ադրբեջանցի զինծառայողի պատիժը խստացվեց․ նա դատապարտվեց ցմահ ազատազրկման 12/06/2023   10:29 Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում հնդիկ է հանկարծամահ եղել. shamshyan.com 12/04/2023   19:58 Սկանդալային տեսանյութ. Լոռիում պարեկները լկտի պահվածք են ցուցաբերել, բռնություն գործադրել քաղաքացու նկատմամբ ․ ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքը մեկ տարվա վաղեմության է 12/05/2023   23:36 էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 12/04/2023   18:50 Բայրամովը մեկնել է Մոսկվա 12/06/2023   08:20 Խրախճանք թաղապետարանում՝ աշխատանքային ժամին․ «Հրապարակ» 12/05/2023   21:20 38-ամյա տղամարդը ձերբակալվել է Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո 12/06/2023   12:53 Ալիևը հայտարարել է, թե որ դեպքում ուժ չէին գործադրի Արցախում և որոնք են արցախցիների բնակվելու պայմանները 12/06/2023   12:44 Ողբերգական դեպք` Արարատի մարզում. Սուրենավանում թափառող շները հարձակվել են դպրոց մեկնող երեխաների վրա, 7-ամյա տղան մահացել է 12/04/2023   21:26 Բնակիչներից մեկը սպանվել է գյուղի մեջ, մյուսն էլ՝ վիրավորվել․ ավերվել են բազմաթիվ տներ, վառվել մեքենաներ․ Սոսի գյուղապետ 12/06/2023   10:54 Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի ԱՄՆ 12/06/2023   08:28 Ֆիդանյանը հաղթեց Ֆիդանյանին․ «Հրապարակ»

Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում 07/18/2018   12:48  |  ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

GPartners իրավաբանական ընկերությունն այսօր հրապարակել է «Իրավական դիրքորոշում արտակարգ դրություն հայտարարելու ՀՀ նախագահի լիազորությունների վերաբերյալ» փաստաթուղթը:

Այն, ըստ էության, պատասխան է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցին, որը հրապարակվել էր դեռեւս 2010 թվականի մայիսին:

Gpartners-ի կազմած փաստաթուղթը բաղկացած է 5 մասից.

1.    Փաստական հանգամանքները մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը
2.    Արտակարգ դրություն հայտարարելու իրավական հիմքերը
3.    Կիրառված միջոցառումները եւ ներգրավված ուժերը
4.    Պետության անվտանգությունը
5.    Եզրակացություն

1.    ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

1.1 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունները եւ նույն թվականի փետրվարի 20-ից մինչեւ մարտի 2-ը տեղի են ունեցել զանգվածային բողոքի ակցիաներ զուգորդված զանգվածային անկարգություններով: Արդյունքում, մեղադրանք է առաջադրվել 152 անձի, իսկ դատարան է ուղարկվել 93 քրեական գործ: Զանգվածային անկարգությունների արդյունքում մահացել է 10 անձ, որից 8-ը՝ քաղաքացիական անձինք, 2-ը՝ ոստիկանության զինծառայող եւ սպա: Մարմնական վնասվածքներ են ստացել 221 քաղաքացիական անձ եւ ոստիկանության զինծառայող: Այրվել է 92 տրասպորտային միջոց եւ վնասվել եւ թալանվել է 12 օբյեկտ. 

1.2 2008 թվականի մարտի 8-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-736 որոշումով ուժի մեջ է թողել 2008 թվականի փետրվարի 24-ի Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 24-Ա որոշումը:   

2. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

2.1 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական հիմքը եղել է բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի Սահմանադրության փոփոխություններ) 55-րդ հոդվածի 14-րդ կետը, որի հիման վրա 2008 թվականի մարտի 1-ին Հանրապետության Նախագահի կողմից ընդունվել է թիվ ՆՀ-35-Ն հրամանագիրը (Հրամանագիր): Համաձայն Սահմանադրության 5-րդ հոդվածի Նախագահը պարտավոր էր գործել Սահմանադրությանը համապատասխան, որը ունի բարձրագույն իրավաբանական ուժ եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն:  

2.2 Սահմանադրությունը 55-րդ հոդվածի 14-րդ կետում հստակ սահմանում է, որ եթե առկա է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ, ապա Հանրապետության Նախագահը, կատարելով իր սահմանադրական պարտականությունները, ունի բացառիկ իրավունք հայտարարելու արտակարգ դրություն եւ իրականացնելու իրավիճակից թելադրվող միջոցառումներ: Այսինքն` Սահմանադրությունը Նախագահին տալիս է առկա դրության` սահմանադրական կարգին սպառնացող վտանգի դեպքում իրավական արձանագրման իրավունք: 

2.3 Սահմանադրությունը 117-րդ հոդվածի 6-րդ կետում (Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո) պարունակում կարեւոր նորմ.  

մինչեւ արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումն օրենքով սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության Նախագահը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին:

2.4 «Սահմանադրական կարգին սպառնացող վտանգ» միջազգային իրավական փաստաթղթերում եւ դատական պրակ նշանակում է վտանգ, որն ուղղված է հասարակական եւ պետական կյանքի հիմքերին, ընդգրկելով` պետության ինքնիշխանությունը, ամբողջականությունը եւ իհարկե մարդու իրավունքների պաշտպանությունը:  

2.5 2008 թվականի մարտի 2-ին իրավունքի ուժով գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ` 60 պատգամավորների նախաձեռնությամբ, որի նպատակն էր գնահատական տալ նախորդ օրը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Պետք է նշել, որ Ազգային ժողովը միաձայն կողմ քվեարկեց հայտարարությանը, որով անհրաժեշտ եւ իրավաչափ ճանաչեց Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մարտի 1-ի ՆՀ-35-Ն հրամանագիրը:

2.6 Կարեւոր է նշել նաեւ, որ արտակարգ դրություն հայտարարելու իրավունքը եւ իրավական ռեժիմի վերաբերյալ պահանջները սահմանված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այլ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով  եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական պրակտիկայով: Նշված համատեքստում պետք է նշել, որ 2008 թվականի մարտի 1-ին հայտարարված արտակարգ դրությունը թե ընթացակարգային եւ թե իրավական հետեւանքների առումով համապատասխանել է ներպետական օրենսդրությանը եւ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին: 

2.7 Միեւնույն ժամանակ կարեւոր է հստակ տարանջատել Հանրապետության Նախագահի ռազմական դրություն եւ արտակարգ դրություն հայտարարելու սահմանադրական լիազորությունները: Չնայած որ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ռազմական դրությունը դիտարկվում է որպես արտակարգ դրության ձեւերից մեկը, Սահմանադրություն 55-րդ հոդվածի 13-րդ կետը սահմանում է, որ ռազմական դրություն հայտարարվում է Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում: Այսինք` վերընշված սահմանադրական նորմը կիրառելի չէ փաստական հանգամանքներին: 
Լուսանկարը` Photolure

3. ԿԻՐԱՌՎԱԾ ՄԻԶՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՈՒԺԵՐԸ

3.1 Համաձայն Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի եւ 117-րդ հոդվածի 6-րդ կետի, Նախագահն իրավասու էր սահմանել արտակարգ դրության ռեժիմն ապահովող միջոցառումներ` այն հայտարարելու հետ միաժամանակ: Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա էր դրվել Հանրապետությունում արտակարգ դրության իրավական ռեժիմի պահպանման համար պատասխանատվությունը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության վրա՝ նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը:

3.2 Արտակարգ դրություն հայտարարելիս Նախագահի լիազորությունները Սահմանադրության շրջանակներում հստակ են: Կարեւոր է ընդգծել, որ իրավիճակից թելադրվող միջոցառումները ամբողջությամբ համապատասխանել են միջազգային իրավական փաստաթղթերին, մասնավորապես.

1.    արտակարգ դրության ամբողջ ընթացքում կիրառված սահմանափակումները  եղել են բացառապես իրավաչափ; 
2.    սահմանափակման ոչ ենթակա իրավունքները մնացել են անձեռնմխելի; 
3.    Սահմանադրությամբ սահմանված պահանջի համաձայն քննարկումներ են իրականացվել Ազգային ժողովի եւ Հանրապետության վարչապետի հետ; 
4.    կիրառված սահմանափակումները բավարարել են հետեւյալ չափանիշներին՝ նախատեսված էին օրենքով, հետապնդել են իրավաչափ նպատակ, անհրաժեշտ էին ժողովրդավարական հասարակության մեջ; 
5.    արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը հասանելի է դարձվել հասարակությանը;
6.    ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները համապատասխան միջազգային կազմակերպություններին իրավիճակի մասին տեղյակ պահելու համար;
7.    ապահովվել է արդյունավետ դատաքննության իրավունքի իրացումը;
8.    օրինաչափ էր ոչ միայն արտակարգ դրության հայտարարումը, այլեւ դրա ընթացքում կիրառված միջոցառումները:

3.3 Ի լրումն բերված փաստերի անհրաժեշտ է հավելել, որ արտակարգ դրության պայմաններում կիրառված միջոցառումները իրենց բովանդակությամբ ամբողջովին համահունչ են 2012 թվականի մարտի 21-ին ընդունված “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցառումներին եւ ներգրավված ուժերին, որտեղ հաշվի են առնվել երկրի ընդունված միջազգային իրավական պարտավորությունները: 

3.4 Վերլուծելով 2008 թվականի փետրվարի 23-ի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի թիվ 0038 հրամանը, պետք արձանագրել, որ այն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ է, որը կայացվել է օրենսդրությամբ նախատեսված մարմնի կողմից` սահմանադրական պարտականությունների կատարումը Զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով: 2008 թվականի փետրվարի 24-ի դրությամբ գործող “Պաշտպանության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը սահմանում էր, որ զինված ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը եւ Զինված ուժերի պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն է:

3.5 Այստեղ պետք է արձանագրել նաեւ, որ 2008թ մարտի 1-ին բանակը հրազեն չի օգտագործել եւ այդ օրը չի արձանագրվել որեւէ բախում բանակայինների եւ ցուցարարների միջեւ:

4. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

4.1 Կարեւոր է նշել, որ Սահմանադրության “Սահմանադրական կարգի հիմունքների” գլխում` Հոդված 8.2-ում, ամրագրված է նորմ, որի համաձայն` Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Վերընշված հոդվածը պարունակում է կարեւոր հիմնադրույթ` զինված ուժերի սահմանադրական գործառույթները (առաքելությունը):

4.2 Այսինքն, զինված ուժերի սահմանադրական գործառույթն է անվտանգության ապահովումը:  2007 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահը հաստատել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը (Անվտանգության ռազմավարություն), որը պետության, հասարակության եւ անհատի անվտանգության ապահովման, կայուն զարգացման, հայ ինքնության պահպանման պետական քաղաքականության համակարգն է:  Համաձայն Անվտանգության ռազմավարության 2-րդ մասի անկախության ոլորտում ազգային անվտանգության հիմնարար արժեքներին ծառայող գործոններն ու գործողություններն են` 

•    սահմանադրական կարգի, պետականության բոլոր բաղադրատարրերի, պետական կառավարման համակարգի բնականոն եւ արդյունավետ գործունեության ապահովումը,
•    ժողովրդավարական համակարգի զարգացումը եւ պաշտպանությունը,
•    մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքների եւ ազատությունների ապահովումը:

4.3 Սահմանադրությամբ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար է հանդիսանում Հանրապետության Նախագահը, որը համակարգում է բոլոր պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում եւ որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին:

4.4 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ գործել է “Պաշտպանության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքը,  որի հոդված 4-ի երկրորդ պարբերության զ) կետը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին եւ տալիս է ռազմական գործողություններ վարելու` զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամաններ: Պետք է նշել, որ նույն օրենքի հոդված 10-ը ամրագրում է, որ զինված ուժերի ղեկավարումն իրականացնում են Հանրապետության Նախագահը եւ Կառավարությունը` իրենք լիազորությունների շրջանակներում: Այսինք, Նախագահը ուներ օրենսդրական լիազորություններ որոշումներ կայացնելու զինված ուժերի ղեկավարման կամ օգտագործման վերաբերյալ:

4.5 Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 15-րդ հոդվածը սահմանում է արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղում, մասնավորապես, որ ազգի կյանքին սպառնացող արտակարգ դրության ժամանակ ցանկացած պետություն կարող է ձեռնարկել միջոցառումներ` ի շեղումն Կոնվենցիայով ամրագրված իր պարտավորությունների: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Lawless v. Ireland (գործ թիվ 332/57) գործում սահմանել է, որ արտակարգ իրավիճակ նշանակում է ճգնաժամ, որը բացասական ազդեցություն ունի ամբողջ բնակչության վրա եւ հանդիսանում է վտանգ հասարակության համար: Ավելին, 1967 թվականին Դատարանը իր հայտնի “Հունական գործ” վճռում սահմանել է, որ արտակարգ վիճակ նշանակում է կոնֆլիտ կամ վտանգ, որը ազդում է հանրային անվտանգությանը, առողջությանը եւ կարգին:

4.6 2004 թվականի ՄԱԿ-ի Գխավոր քարտուղարի հաշվետվությունը անվտանգության վերաբերյալ, ամրագրում է, որ ներքին կոնֆլիկտները նույնպես դասվում են անվտանգության իրավական եզրույթի մեջ:   Ավելին՝ միջազգային սովորութային իրավունքը ընդլայնել է անվտանգության եզրույթը ներառելով ոչ միայն ազգային անվտանգությունը  այլեւ մարդու անվտանգությունը՝ (human security):  

5. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

•    2008 թվականի մարտի 1-ին Հանրապետության Նախագահի կողմից ընդունված թիվ ՆՀ-35-Ն հրամանագիրը` արտակարգ դրություն հայտարարեկու վերաբերյալ համապատասխանում է 2005 թվականի Սահմանադրության (Հոդված 55-րդ, 14-րդ կետ), իսկ Հրամանագրով կիրառված միջոցառումները (ներառյալ` իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները), ինչպես նաեւ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ինստիտուցիոնալ լուծումները ամբողջությամբ համապատասխանել են ներպետական օրենսդրությանը եւ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին:

•    2008 թվականի մարտի 1-ին հայտարարված արտակարգ դրությունը թե ընթացակարգային, թե իրավական հետեւանքների առումով համապատասխանել է ներպետական գործող օրենսդրությանը եւ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչպես նաեւ Արտակարգ դրության ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանությունը վերաբերյալ Փարիզի մինիմում ստանդարտներին:

•    Հանրապետության Նախագահի 2008 թվականի մարտի 1-ի թիվ ՆՀ-35-Ն հրամանագիրը, ինչպես այլ, այդպես էլ զինված ուժեր ներգրավվելու եւ բանակը արտակարգ դրության ռեժիմն իրականացնելու մասնակից դարձնելու մասով լիովին համապատասխանում է Սահմանադրության Հոդված 8.2-ին, որտեղ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը (ընդգծում ենք, որ անվտանգության եզրույթի կիրառումը համապատասխանում է միջազգային իրավակիրառ պրակտիկային եւ ներառում է պետության անվտանգության ապահովումը ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգներից, որոնցից առաջնահերթերից է համարվում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը)։ Այստեղ կարեւոր է ընդգծել նաեւ այն հանգամանքը, որ 2008թ մարտի 1-ին բանակը հրազեն չի օգտագործել եւ այդ օրը չի արձանագրվել որեւէ բախում բանակայինների եւ ցուցարարների միջեւ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:25 17/07/2018Ռոբերտ Քոչարյանը «թանկ» փաստաբաններ է վարձել. «Ժամանակ»
00:02 13/07/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության հրավիրելու հարցին
11:01 10/07/2018  |  ԼՐԱՀՈՍՄարտի մեկի գործով ՀՔԾ-ն հարցաքննության ծանուցագիր է ուղարկել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին
09:47 10/07/2018  |  ՄամուլՅուրի Խաչատուրովը ևս կհարցաքննվի՝ վկայի կարգավիճակով. «Ժամանակ»
23:03 09/07/2018  |  ՔաղաքականԻնչ է փոխանցել Ռոբերտ Քոչարյանը Մանվել Գրիգորյանին՝ 2008 թվականի մարտի 1-ին
14:58 09/07/2018  |  ԼՐԱՀՈՍՌոբերտ Քոչարյանը պատրաստ է ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության, և նա որևէ մտավախություն չունի
09:47 06/07/2018  |  ՄամուլԵթե ուզում են Մարտի 1-ի գործը բացել, պետք է սկսեն ոստիկաններից. «Հրապարակ»
17:17 05/07/2018  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Հարությունյանն անդրադարձել է 2008-ի ընտրախախտումների վերաբերյալ ՀՔԾ հաղորդագրությանը
21:07 04/07/2018  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունների համար շատ կարեւոր է ամենօրյա պահել լարվածությունը, բայց դա չի կարելի անել այս գնով.Դավիթ Հարությունյան
16:38 04/07/2018  |  ԼՐԱՀՈՍՆորայր Նորիկյանը պնդում է՝ Միքայել Հարությունյանին առաջադրված մեղադրանքը պետք է փոփոխվի

Արխիվ

[]