ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լոռու մարզպետարանում պարարտանյութերի բաշխման գործընթացում չարաշահումներ են հայտնաբերվել 06/06/2018 15:26 | Քրեական խրոնիկոն
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ պարարտանյութերի բաշխման պետական ծրագրի շրջանակում Լոռու մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ: Այս մասին հայտնում է Դատախազության լրատվական ծառայությունը:
ՀՀ ՔԿ Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման գործում աջակցելու պետական ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավար Լ.Դ.-ն 2015թ. կազմել, հաստատել և մարզպետարան է ներկայացրել համայնքի բնակիչների կողմից պարարտանյութեր գնել ցանկացող հողօգտագործողների կեղծ ցուցակներ:
Դրանցում նա ձևականորեն ներառել է համայնքի թվով 66 շահառու բնակիչների տվյալներ, ապա հանձնման-ընդունման ակտերով ստացել ընդհանուր 11.274.000 ՀՀ դրամ արժողությամբ 93.950 կգ պարարտանյութ, որի դիմաց որպես կանխավճար վճարվել է ընդամենը 3.000.000 ՀՀ դրամ: Իսկ վճարման ենթակա մնացած՝ 8.274.000 դրամ արժողությամբ պարարտանյութից հողօգտագործողների անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի՝ 7.870.000 ՀՀ դրամ արժողությամբ 65.583 կգ քաշով պարարտանյութն օգտագործել է իր կողմից մշակվող հողերը պարարտացնելու նպատակով, մի մասն էլ հատկացրել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող՝ Լոռու մարզի Կաթնառատ և Սարատովկա համայնքների ղեկավարներին:
Արդյունքում, 2015թ. ընթացքում Լ. Դ.-ի կողմից հափշտակվել է խոշոր չափերի պարարտանյութը և պարարտանյութի դիմաց հավաքագրված գումարներ:
Այնուհետև, հափշտակության հանգամանքը թաքցնելու նպատակով համայնքի ղեկավարը իր կողմից կազմած՝ պարարտանյութերի դիմաց վճարում կատարած անձանց վերաբերյալ ցուցակներում կեղծ տեղեկություններ ներառելով համայնքի բնակիչների կողմից պարարտանյութ ստանալու, դրա դիմաց վճարումներ կատարել չկարողանալու վերաբերյալ՝ դրանք ներկայացրել է Լոռու մարզպետարան: Վերոնշյալ արարքները կատարելու համար Լ. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Միաժամանակ, քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ նաև այն մասին, որ ՀՀ Լոռու մարզպետի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովը նշված փաստով ուսումնասիրություններ կատարելէ Միխայլովկա համայնքում: Արդյունքում պարզվել են համայնքի ղեկավարի կողմից ներկայացված 94 հոգանոց ցուցակում ընդգրկված շահառուների կողմից պարարտանյութ չստանալու, բնակիչների անվամբ հատկացված պարարտանյութը համայնքի ղեկավարի կողմից անձամբ և իր գործընկերներ՝ Սարատովկա և Կաթնառատ համայնքների ղեկավարների հետ օգտագործելու փաստերը: Հանձնաժողովը պարզել է նաև, որ այդ ցուցակում ընդգրկվել են ինչպես մահացած, այնպես էլ՝ ՌԴ-ում գտնվող անձանց վերաբերյալ անհատական տվյալներ:
Ուսումնասիրության արդյունքներով կազմվել է արձանագրություն, որին կցվել են նաև բնակիչների գրավոր հայտարարությունները:
Նման փաստական տվյալների առկայության պայմաններում մարզպետարանի իրավասու պաշտոնատար անձինք, համապատասխան իրավական ակտերով լիազորված լինելով վերահսկելու պարարտանյութի տրամադրման դիմաց գումարների հավաքագրման գործընթացը, իմանալով Միխայլովկա համայնքին տրամադրված պարարտանյութը շահառու հողօգտագործողներին չհատկացվելու, այն համայնքի ղեկավարի և նրա հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց կողմից օգտագործված լինելու մասին, իրենց ստորագրությամբ հաստատել, մարզպետարանի կնիքով վավերացրել և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն են ներկայացրել 2015թ. Միխայլովկա համայնքի պարտապան շահաառուների վերջնական ցանկերը: Դրանցում տեղեկություններ են ներառվել համայնքի բնակիչների կողմից պարարտանյութ ստանալու, դրա դիմաց վճարումներ կատարել չկարողանալու վերաբերյալ:
Ներկայացված կեղծ փաստաթղթերի հիման վրա ՀՀ կառավարության 2017թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ դադարեցվել է Միխայլովկա համայնքին հատկացված պարարտանյութերի դիմաց ընդհանուր 8.274.000 ՀՀ դրամի չափով պարտավորությունը:
Նկատի ունենալով, որ նշված քրեական գործով բացահայտվել է ենթադրյալ այլ հանցագործություն՝ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ նշված քրեական գործի նյութերով պարարտանյութերի բաշխման գործընթացում Լոռու մարզպետարանի պաշտնատար անձանց կողմից առերևույթ պաշատոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քեական գործ և առանձնացվել առանձին վարույթում:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
- 05/01/2024 08:04 Նիկոլ Փաշինյանն ամոթանք է տվել, թե` չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել, հանուն Հայաստանի անկախության․ «Հրապարակ»
- 05/01/2024 07:44 ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ»
- 05/01/2024 07:40 Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ»
- 05/01/2024 07:37 Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ»
- 04/30/2024 08:22 «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպարտամենտ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն