ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ 05/28/2018 17:00 | ԼՐԱՀՈՍ
Մայիսի 28-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը հատկանշական համարեց, որ ֆրանսիացի գործընկերոջ այցը տեղի է ունենում, երբ համայն հայությունը նշում է Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման հարյուրամյակը։ Նախարարի խոսքով` խորհրդանշական է նաև, որ նախքան իրենց հանդիպումը նախարարներն այցելել են Մուսա Լեռան հուշահամալիր, որը հայ-ֆրանսիական բարեկամության յուրօրինակ խորհրդանիշներից է: «Մեր հարաբերությունները հիմնված են արժեքների վրա, որոնց հիմքում դրված է մարդու արժանապատվությունը և ազատությունը»,- նշեց արտգործանախարար Մնացականյանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց նաև, որ ֆրանսիացի գործընկերն այցի սկզբում Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Շնորհավորելով Հայաստանին և հայ ժողովրդին Հանրապետության տոնի կապակցությամբ` Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը վերահաստատեց ֆրանսիական կողմի պատրաստակամությունը` շարունակելու դարավոր բարեկամության և ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված համագործակցության խորացմանն ու առավել ընդլայնմանն ուղղված քայլերը:
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին՝ Ժան-Իվ Լը Դրիանը նշեց, որ Հայաստանն իր պատմության շրջադարձային մի կետում է՝ ողջունելով քաղաքական ուժերի և ժողովրդի պատասխանատվության և երկոսության ոգին: Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծեց, որ հպարտ է, որ հանդիսանում է առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով այցելում է Հայաստան վերոհիշյալ զարգացումներից հետո՝ վերահաստատելով Ֆրանսիայի՝ Հայաստանի կողքին լինելու և աջակցելու պատրաստակամությունը:
Զրուցակիցները համակարծիք էին, որ Հայաստանի և Ֆրանսիայի առանձնաշնորհյալ հարաբերությունները խարսխված են երկու ժողովուրդների ավանդական բարեկամության և փոխադարձ աջակցության դրսևորումների վրա, ինչի վկայությունն են երկկողմ հագեցած օրակարգը, մշտական քաղաքական երկխոսությունը, պետությունների ղեկավարների մակարդակով իրականացվող պարբերական պետական այցելությունները, տարբեր բնագավառներում խորը համագործակցային կապերը, ֆրանսահայ աշխույժ համայնքի առկայությունը։
Կողմերը մտքեր փոխանակեցին համատեղ ջանքերով առևտրատնտեսական, գիտակրթական և մշակութային կապերին, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցությանը նոր շունչ հաղորդելուն ուղղված քայլերի շուրջ:
Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Այս համատեքստում նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի կողմից բարձր մակարդակով այս կարևորագույն միջոցառումը կազմակերպելու և անցկացնելու հանձնառությունը:
Նախարարները քննարկեցին նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և այս ձևաչափով հայ-ֆրանսիական փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
ԱԳ նախարարները երկուստեք գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը կրթական ոլորտում երկկողմ սերտ փոխգործակցության ամենահաջողված օրինակներից է և Հայաստանի կրթական համակարգում հանդիսանում է ամենապահանջված համալսարաններից մեկը։
Հանգամանալից մտքեր փոխանակվեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումների և Սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ։
Նախարարներ Մնացականյանը և Լը Դրիանը հանգամանալից անդրադարձ կատարեցին ղարաբաղյան հիմնախնդրին: Զոհրաբ Մնացականյանը կարևորեց Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կողմից գործադրվող ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Կողմերը համակարծիք էին, որ գործընթացի հաջողության համար կարևոր է խաղաղությանը միտված մթնոլորտի ձևավորումը։
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության համար խթանման և մասնակցության ընկերության (Պրոպարկո)՝ Հայաստանում հաստատման և գործունեության մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը:
Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/08/2024 08:21 Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ»
- 05/08/2024 08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
- 05/08/2024 08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ»
- 05/08/2024 08:04 Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․«Հրապարակ»
- 05/08/2024 08:01 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններուն մահվան 32, 2023-ին`53, 2024-ի առաջին 5 ամսում` 30 դեպք. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:58 Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:56 Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն