Թեմաներ
Կիրակի 05 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/05/2024   14:37 Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արացախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում 05/05/2024   14:12 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան 05/05/2024   14:04 Քաղաքացիների ողջույններն անպակաս են. Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ քայլերթին նոր քաղաքացիներ են միանում 05/05/2024   13:57 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024   13:51 Աշխարհում ոչ ոք զիջելով խաղաղության չի հասել, ոչ ոք. Սիմոնյան 05/05/2024   13:14 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը» խորագրով նստացույց` Լիբանանում ՀՀ դեսպանատան դիմաց 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   11:24 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Աբրահամյան 05/05/2024   11:19 Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք. Սրբազանը` իշխանություններին 05/05/2024   10:59 Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան 05/05/2024   10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան 05/05/2024   10:11 «Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան 05/05/2024   10:03 Բագրատ Սրբազանը պատարագ է մատուցում Հաղարծնի վանքում 05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում 05/04/2024   21:19 Մարդիկ հոգնել են ու զզվել են․ Մարդիկ հույս են ուզում․ Մելիքյան 05/04/2024   21:04 Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթը մեծ ոգեւորություն է առաջացրել. Շուշիի ազատագրման օրը շարժումը երիտասարդաց գիշեր կկազմակերպի 05/04/2024   20:46 Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/04/2024   20:31 ԱՄՆ-ի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին 05/04/2024   20:16 Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին` լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին 05/04/2024   20:14 Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացել են Բագրատ Սրբազանի երթին (տեսանյութ) 05/04/2024   20:03 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/04/2024   19:52 Ոգին հաղթելու է դուխին. Արթուր Վանեցյան 05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   19:06 Հասանք Սևքար, ուղղությունը Ենոքավան` չնայած հորդառատ անձրևին, քայլերթը շարունակվում է 05/04/2024   18:58 Տեսակցեցի, ապօրինի ազատազկված 4 տավուշեցիների, նրանց միակ մտահոգությունն է, որ վտանգավոր օրերին տեղում չեն Տիգրան Աբրահամյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   18:37 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին 05/04/2024   18:28 Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան 05/04/2024   18:16 ՌԴ Բելգորոդում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ 05/04/2024   17:56 «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը 05/04/2024   17:36 Դիվանագետներն իրենց աջակցությունն է հայտնել շարժմանը 05/04/2024   17:26 Զոհված զինծառայողների ծնողները միացել են տավուշյան շարժմանը 05/04/2024   17:14 Բագրաստ Սրբազանի առաջնորդությամբ՝ երթի մասնակիցները հասել են Սարիգյուղ 05/04/2024   17:10 Տավուշյան շարժումը պետք է դառնա համահայկական 05/04/2024   17:09 Թող ոչ ոք չկասկածի՝ գնալու ենք մինչեւ վերջ եւ հասնելու ենք մեր նպատակին. Դանիելյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   16:37 ՌԴ ՆԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել 05/04/2024   16:22 Ուխտ եմ կնքել՝ այս խաչը իմ պարանոցին կմնա, մինչեւ հաղթանակներ կունենանք. Բագրատ Սրբազան 05/04/2024   16:19 Բաքուն քար լռություն է պահպանում Բագրատ Սրբազանի՝ Տավուշից դեպի Երևան մեկնարկած շարժման վերաբերյալ․ Ոսկանյան 05/04/2024   15:54 Ծառն արմատախիլ անելու դեպքում, այնուամենայնիվ, գլխավոր արմատը մնում է հողում ու ավելի խորն է գնում. Վրթանես սրբազանը` Արցախ վերադառնալու մասին 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   15:41 ՌԴ Սոչիում նույնպես ջրի մակարդակի բարձրացում են կանխատեսում 05/04/2024   15:33 Հրատապ. Տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան (տեսանյութ) 05/04/2024   15:15 Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/03/2024   22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել 05/03/2024   18:55 Մոսկվան Երևանից ակնկալում է պատասխանել ռուս խորհրդարանականների կոչին՝ կապված Սիմոնյանի հայտարարությունների հետ. Զախարովա 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ)

ՄԻՊ-ը բողոքներ ու ահազանգեր է ստանում ծնողներից, ովքեր մտահոգված են իրենց երեխաների անվտանգությամբ, դասապրոցեսների խաթարմամբ 04/20/2018   17:22  |  ԼՐԱՀՈՍ

ՄԻՊ աշխատակազմը հաղորդագրություն է տարածել՝ վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անչափահասների ներգրավվածության առնչությամբ:

ՄԻՊ հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

1.Պաշտպանի աշխատակազմը բողոքներ ու ահազանգեր է ստանում ծնողներից, ովքեր մտահոգված են իրենց երեխաների անվտանգությամբ, ինչպես նաև դասապրոցեսների խաթարմամբ: Այդպիսի բողոքներ ներկայացրել են նաև դպրոցական տարիքի մեկից ավելի երեխա ունեցող ծնողները: Բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ այս մտավախություններից ելնելով՝ ծնողները նախընտրում են երեխաներին այս օրերին դպրոց չտանել կամ չուղարկել: Սրա վերաբերյալ առկա են նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներ:

2.Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել նաև դպրոցների տնօրենների և ուսուցիչների ահազանգեր այն մասին, որ տարբեր անձինք շրջում են դպրոցներով, պահանջում են ապահովել իրենց մուտքը դպրոցներ՝ դասերին մասնակցող երեխաներին քաղաքական բնույթ կրող հավաքներին ու երթերին ներգրավելու նպատակով: Ըստ ահազանգերի՝ այդ անձինք բարձրաձայն կոչերի, այդ թվում՝ բարձրախոսով վանկարկումների միջոցով երեխաներին դուրս են հրավիրում դպրոցներից, ուսուցչական կազմերի ու տնօրենների հասցեին հնչեցնում վիրավորական արտահայտություններ և երեխաներին կոչ անում չենթարկվել դասերին մասնակցելու ուսուցիչների կամ տնօրենների պահանջներին: Ստացած ահազանգերից մեկով էլ հանրակրթական դպրոցի ուսուցիչը տեղեկացրել է, որ դպրոց այցելած անձինք այդ պահին բակում գտնվող երեխաներին փորձել են տանել իրենց հետ: 

Այս տեղեկությունները վերաբերում են ինչպես հիմնական, այնպես էլ ավագ դպրոցներին:

3.Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այս խիստ անհանգստացնող ահազանգերն ու բողոքները հատկապես ուշադրությամբ են ուսումնասիրվում: Յուրաքանչյուր հնարավոր դեպքում կապ է հաստատվում բողոք ներկայացրած անձի, համապատասխան դպրոցի ու Կրթության և գիտության նախարարության իրավասու ներկայացուցիչների հետ: Իրականացվում են քայլեր յուրաքանչյուր իրավիճակի հանգամանքները պարզելու ու երեխաների շահերի պաշտպանությանը նպաստելու ուղղությամբ:

4.Վերջին օրերի ընթացքում հավաքի մասնակիցների և Ոստիկանության միջև առանձին դեպքերում տեղի ունեցող բախումներն ու Ոստիկանության կողմից անձանց մեկուսացնելու կամ բերման ենթարկելու դեպքերն առավել ամրապնդում են ծնողների մտահոգությունները, որոնցառջև երեխաների անվտանգությունն ապահովելու պարտականություն է կրում պետությունը` ի դեմս ուսումնական հաստատության տնօրինության և ուսուցչական կազմի:  Ոստիկանության բաժիններում անչափահասների առկայությունըհատկապես բարդացնում է նրանց իրավունքների երաշխավորման շուրջ վիճակը: Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ անչափահասների հարցում պետք է գործել հատուկ կանոններով՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակում նրանց տարիքային ու հոգեբանական առանձնահատկությունները, բացառել նրանց նկատմամբ բռնության գործադրում: Պաշտպանի ներկայացուցիչները անչափահասների հարցում ցուցաբերում են հատուկ ուշադրություն:

5.Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգեր են ստացվում նաև այն մասին, որ ոստիկանության ծառայողները երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով դասապրոցեսի ընթացքում մի շարք դեպքերում փակ են պահում դպրոցները, ինչի արդյունքում խոչընդոտներ են ստեղծվում հենց ծնողների համար, քանի որ այդ պատճառով ծնողները հաճախ չեն կարողանում վերցնել իրենց երեխաներին դպրոցներից:

6.Ստացվել են նաև ահազանգեր այն մասին, որ Ոստիկանության ծառայողներն առանց մանկավարժի կամ հոգեբանի մասնակցության կամ ներկայության հարցման են ենթարկել երեխաներին՝ հավաքների նրանց մասնակցելու հարցում նպաստողների կամ հրահրողների վերաբերյալ: Ոստիկանության ներկայացուցիչների կողմից այսպիսի ցանկացած դեպք համարում ենք անթույլատրելի, քանի որ դա չի բխում նրանց լիազորություններից:

7.    Հատուկ ընդգծում ենք, որ յուրաքանչյուր ծնող, իր երեխային դպրոց հանձնելով, իրավաչափորեն ակնկալում է երեխայի անվտանգության և կրթության իրավունքի պատշաճ ապահովում: Դպրոցում գտնվելու ընթացքում երեխայի իրավունքների և անվտանգության համար ծնողի առջև առաջնահերթ պատասխանատվություն են կրում հենց դպրոցի տնօրենն ու ուսուցչական կազմը, իսկ Պաշտպանի աշխատակազմ ստացած ահազանգերն ու բողոքները վկայում են նրանց կողմից այդ պարտականությունները կատարելու լուրջ խոչընդոտների մասին:

8.Անհրաժեշտ ենք համարում կրկին արձանագրել, որ Մարդու իրավունքների պաշտպանը հստակ գիտակցում է երեխայի՝ միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքների երաշխավորմանկարևորությունը: Խոսքը վերաբերում է նաև«Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 15-րդ հոդվածով ամրագրված՝ միավորումների և խաղաղ հավաքների ազատության երեխայի իրավունքին: Հատուկ ընդգծվում է, որ կարծիք ունենալու և որոշումների կայացմանը մասնակցելու երեխայի իրավունքի երաշխավորումը Պաշտպանի ու նրա աշխատակազմի համար առաջնահերթ նշանակություն ունեն:

9.Դրա հետ միասին, երեխայի նշված իրավունքի իրացման հարցը գնահատելիս պարտադիր է երեխայի լավագույն շահով ղեկավարվելը՝ հաշվի առնելով կոնկրետ իրավիճակի հանգամանքները: Այս առումով, հենց նույն միջազգային փաստաթղթերն ամրագրում են նաև երեխայի իրավունքների իրացման անհրաժեշտ նախապայմանները, ինչպիսիք են՝ երեխայի տեղեկացված մասնակցության սկզբունքը, իր տարիքին և հասունությանը համապատասխան իրավունքների իրացումը, ծնողների և օրենքով երեխայի համար պատասխանատու անձանց կարևոր դերակատարությունն ու պատասխանատվությունն իր իրավունքներն իրականացնելիս երեխային ուղղություն տալու հարցում և այլն: Երեխայի իրավունքների իրացումը որևէ դեպքում չի կարող ինքնանպատակ լինել. այն պետք է ուղղված լինի հենց երեխայի՝ հասարակական կյանքին լիարժեք ներգրավվածության ապահովմանը:

10.Համաձայն ՄԱԿ-ի միջազգային մարմինների իրավական չափանիշների՝ երեխաներն ունեն խաղաղ, այդ թվում՝ քաղաքական բնույթ կրող հավաքների գիտակցված մասնակցելու իրավունք: Սակայն երեխաները այդ հավաքներին կամ երթերին չպետք է մասնակից դարձվեն առանց ծնողների վերահսկողության:

11.Այս ամենը վկայում է այն մասին, որ ստեղծված պայմաններում առաջնահերթ է դառնում երեխաների անվտանգության ապահովման ու նրանց պաշտպանվածության, բնականոն կրթական պրոցեսի ապահովման հարցը:

12.Ուստի, տեղի ունեցող բոլոր գործընթացների մասնակիցները պետք է հստակ գիտակցեն, որ խաղաղ հավաքներին երեխաների մասնակցության իրավունքի իրացում չէ, երբ դպրոցներ ինքնակամ մուտք գործելու փորձերով երեխաներինքաղաքական բնույթ կրող հավաքի կամ երթի ներգրավելու նպատակովնրանց բաց թողնելու պահանջներ են ներկայացվում առանց ծնողների տեղեկացվածության ու համաձայնության, ինչպես նաև առանց հաշվի առնելու տնօրենների ու ուսուցիչների պահանջները: Հատկապես մտահոգող են այս պայմաններում երեխաներին տարբեր խմբերի կողմից իրենց հետ հավաքների մասնակցելու նպատակով տանելու փորձերը:

13.Վերահաստատում ենք, որ խիստ անթույլատրելի են այն շարունակական գործողությունները, որոնք միտված են ոչ իրավաչափ եղանակներով երեխաներին հավաքներին ու երթերիններգրավելուն:

Այս գործընթացների կազմակերպման կամ իրականացման հետ առնչություն ունեցող անձինք պետք է ձեռնպահ մնան այդպիսի գործողություններից՝ անկախ նրանից, թե ինչ կազմակերպություն կամ խումբ են ներկայացնում:

14.  Այդ անձինք, ինչպես նաև դպրոցների տնօրեններն ու ուսուցչական կազմը, ոստիկանության և բոլոր մյուս մարմինների ներկայացուցիչները պարտավոր են իրենց գործողություններում առաջնորդվելբացառապես երեխայի լավագույն շահով, կոնկրետ դեպքում՝ երեխաների անվտանգության, ծնողների կամ կրթական հաստատության պատասխանատու ներկայացուցիչների վերահսկողության, ինչպես նաև երեխաների կրթության իրավունքի երաշխավորման սկզբունքով:

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:32 20/04/2018  |  ԼՐԱՀՈՍՔաղաքացիական զգեստներով բերման ենթարկող անձինք ոստիկանության ծառայողներ են. Ահարոնյան
12:09 20/04/2018  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը դեմ չէ վարչապետ դառնալուն
23:01 19/04/2018  |  ՔաղաքականՑանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառելու, բայց չի կարող երկրում տիրել ամենաթողության. Սերժ Սարգսյանը՝ հավաքների մասին
22:03 19/04/2018  |  ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը մտադիր է բեռնատարներով բլոկադա իրականացնել
18:39 19/04/2018  |  ՔաղաքականԿոչ եմ անում ցուցարարներին և իրավապահներին հանդես բերել զսպվածություն եւ պատասխանատվություն. ՀՀ նախագահ
17:04 19/04/2018  |  ԼՐԱՀՈՍԳարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել՝ պահպանել ողջախոհությունը և հայրենասիրության մեջ օրինահարգությունը
23:08 18/04/2018  |  ԼՐԱՀՈՍՈստիկանությունը հորդորում է տուրք չտալ արկածախնդրության
22:45 18/04/2018  |  ՔաղաքականՄարդկանց իրավունքներն ամենաառաջնայինն են, սակայն պետք է իրականացվեն տրամաբանության սահմաններում. Սերժ Սարգսյան
22:33 18/04/2018  |  ՔաղաքականՇարժումը անակնկալ է պատրաստում Սերժ Սարգսյանի համար
22:07 18/04/2018  |  Քրեական խրոնիկոնՏիգրան Մազմանյանին ու Էրիկ Խաչատրյանին ձերբակալելն ամոթալի որոշում է. Նիկոլ Փաշինյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]