ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարդան Արամյանը ներկայացրեց ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի հիմքում ընկած երեք հենասյուները 11/15/2017 11:41 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի լիագումար նիստում մեկնարկել են Հայաստանի Հանրապետության 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Հիմնական զեկուցողը՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց երեք հենասյուները, որոնք հիմք են հանդիսացել բյուջեի նախագիծը կազմելու համար:
«Առաջին հենասյունը տնտեսական աճին միտված հարկաբյուջետային քաղաքականությունն է: Մենք մօ քանի անգամ ասել ենք, որ բյուջեն ոչ միայն հոսքերի աղյուսակ է, այլև մակրոկառավարման կարևորագույն գործիք, և խելամիտ է այն մոտեցումը, որ հարկաբյուջետային քաղաքականությունը լինի տնտեսական աճին միտված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արամյանը:
Նախարարն ընդգծեց, որ 2014 թ. հետո Հայաստանի տնտեսության վրա մեծ ազդեցություն են ունեցել արտաքին տնտեսական շոկերը՝ ընդգծելով, որ իրենց առջև խնդիր էին դրել այդ շոկերն անցնելուց հետո իրականացնել տնտեսությունը կայունացնող քաղաքականություն:
«Դա, կարծես, ստացվում է, սակայն դա բավական չէ, որ մենք կարողանանք մեր առջև ծառացած սոցիալական խնդիրներին լուծում տալ: Մեզ անհրաժեշտ է բարձր տնտեսական աճ՝ առնվազն 5 տոկոս: Իսկ դրա համար մենք պետք է իրականացնենք տնտեսական աճին միտված հարկաբյուջետային քաղաքականություն»,- մանրամասնեց նախարարը:
Երկրորդ հենասյունը կանոնների վրա հիմնված հարկաբյուջետային քաղաքականությունն է, որի հիմքում տնտեսական աճն է, երկրի անվտանգությունը և սոցիալական նպատակայնությունը: «Մենք կարծում ենք, որ սոցիալական խնդիրների լուծման լավագույն տեսլականը ներառական տնտեսական աճ ստեղծելն է: Դա ոչ միայն սոցիալապես անապահով մարդուն աջակցելն է, այլև պայմանների ստեղծումը, որպեսզի այն մարդիկ, ովքեր ունակ են եկամուտներ գեներացնել, հնարավորություն ունենան գեներացնել այդ եկամուտները»,- ասաց Վարդան Արամյանը:
Նախարարը տնտեսության համար կարևորեց երկրի անվտանգությունը: Նա ընդգծեց, որ տնտեսական աճը կարելի է ապահովել ներդրումների միջոցով, իսկ ներդրումներ անում են այն երկրում, որտեղ ինչպես մակրոտնտեսական միջավայրի, այնպես էլ անվտանգության կայունություն կա: Այս առումով Արամյանը կարևորեց երկրի պաշտպանունակության բարձր մակարդակի ապահովումը:
Երրորդ հենասյունը հաշվեկշռված եկամտային քաղաքականությունն է:
«Բյուջեի եկամուտների հիմնական բեռն ընկել է հարկերի վրա: Մենք հիմնականում աճ ենք ունենալու ի հաշիվ հարկային հավաքագրումների: Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ հարկերը հավաքվում են տնտեսությունից, և, եթե կանխատեսումները և մոտեցումները լինեն խեղված, մեծ է ռիսկը, որ մենք կարող ենք տնտեսության մեջ խեղումներ մտցնել: Եթե տնտեսավարողը չունի հարկային պարտավորություններ, և դու փորձում ես ամեն գնով նրանից գումարներ կորզել, դա կարող է հանգեցնել նրան, որ կլինեն հարկային գերավճարներ, ինչը մեր քաղաքականության հիﬓական սկզբունքներին դեմ է: Հետևաբար, մենք կարծում ենք, որ հարկային քաղաքականությունը և վարչարարությունը պետք է լինեն ադեկվատ»,- պարզաբանեց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/04/2024 13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր
- 05/04/2024 11:25 Հրդեհված տնից փրկարարները հանել են երեխաների մարմինները. նոր մանրամասներ
- 05/04/2024 10:42 Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում ․ Ջուրը լցվել է հարակից տները
- 05/04/2024 10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն