Թեմաներ
Ուրբաթ 05 / 17 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/17/2024   08:11 Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ» 05/17/2024   08:05 Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ» 05/17/2024   07:55 ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ» 05/17/2024   07:46 Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ» 05/17/2024   07:41 Սամվել Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. երկու իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» 05/17/2024   07:39 Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ» 05/16/2024   23:56 Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ 05/16/2024   23:52 Հայկական կողմը չի խնդրել ՌԴ սահմանապահները մնան հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին․ Արմեն Գրիգորյան 05/16/2024   23:46 Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ 05/16/2024   23:42 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը 05/16/2024   23:37 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 05/16/2024   23:23 Թափանցիկությունն ու հրապարակայնությունն այս կառավարության համար հիմնարար խոչընդոտ է․ Թաթոյան 05/16/2024   23:08 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/16/2024   23:02 65-ամյա տղամարդը հայտնաբերեցին Մեծամոր քաղաքում 05/16/2024   22:38 Ռուսաստանն ու Չինաստանը կարող են ջրածնով աշխատող ավտոմեքենաների արտադրություն հիմնել 05/16/2024   22:22 Ալափարսում վթարից հետո ավտոմեքենաները հայտնվել են ձորակում 05/16/2024   22:08 Իշխանություններն անհանգստացած են Բագրատ Սրբազանի առաջնորդությած շարժումից, փորձում են պառակտել․ Իշխանյան 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/16/2024   21:58 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին 05/16/2024   21:52 Միրզոյանը ԵԽԽՎ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   21:30 Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե անգամ մենակ էլ մնամ էս հրապարակում․ Բագրատ Սրբազան 05/16/2024   21:19 Ականատեսները պատմել են Ֆիցոյի դեմ մահափորձի մանրամասները 05/16/2024   21:07 ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ 05/16/2024   21:02 Շատ մեծ հանրահավաք կլինի՝ ձեր ուզած ու պատկերացրած քայլերը հասցնելու իրենց հանգրվանին․ շարժման առաջնորդ 05/16/2024   20:56 Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին 05/16/2024   20:49 Պատասխան են տալու Արցախի կորստի համար․ Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. Վիտալի Բալասանյան 05/16/2024   20:47 Ոստիկանության գործողություններից տուժած լրագրողների դեպքերը պատշաճ քննության առարկա կդարձվե՞ն 05/16/2024   20:45 Մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք. դատապարտում ենք գիշերային կապիտուլյացիոն գործարքը. Վահագն Մելիքյան (տեսանյութ) 05/16/2024   20:38 Խնդիրը ծագել է Տավուշում, բայց լուծումն այնտեղ չէ. Շարժման առաջնորդ 05/16/2024   20:35 Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան 05/16/2024   20:32 Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   20:20 Էրդողանը Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիրը «պատմական հնարավորություն» է անվանել 05/16/2024   20:08 Երևանը պատրաստ է ընդլայնել Քիշնևի հետ գործակցությունը. նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր 05/16/2024   19:54 Մեր հաշվարկով 16 հեկտար ավել հող է անցնում իրենց, թուրքերն անգամ իրենց ամենալավ երազում չէին կարող տեսնել, որ դրանք իրենցը կլինեն. Կիրանցի բնակիչ 05/16/2024   19:43 Չինաստանը պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ. Պետդեպ 05/16/2024   19:37 ՄԻՊ-ն առ այժմ զերծ է մնում Կիրանց մեկնել՝ կիրանցեցիների հետ հանդիպման 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   19:07 Ուժեղ քամու հետևանքով հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա. 05/16/2024   19:01 Արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Դիվանագիտական համահայկական խորհուրդ 05/16/2024   18:56 Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղություն հաստատելու նպատակով են սա անում. Ոսկեպարցի 05/16/2024   18:53 Գնել Սանոսյանի հայրն ու երկու եղբայրները տարիներ շարունակ աշխատել են ՌԴ-ում, առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են․ խոսնակը՝ Սանոսյանի դղյակի մասին 05/16/2024   18:46 ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ 05/16/2024   18:36 Քաղաքացին անվնաս հայտնաբերվել է 05/16/2024   18:31 Վարչապետն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ» 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները

Սերժ Սարգսյան. Մեր բանակն այսօր ուժեղ է և մարտունակ, ունակ է կատարելու իր առջև դրված խնդիրները 10/24/2017   16:17  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին, որն սկսվել է ՊԱՀՀ-ի «ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» թեմայով վերապատրաստման գերատեսչական փորձնական դասընթացով: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ավագ սպայական և քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն և գլխավոր կազմի համար ուսումնական այս փուլում իրականցվող ծրագիրը մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի դասախոսությամբ: Նիստին մասնակցել են պաշտպանության նախարարը, ՊՆ և Զինված ուժերի բարձրագույն ղեկավար կազմը, ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանները: Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տարածաշրջանային մարտահրավերներին, Հայաստան-սփյուռք համագործակցությանը:

Նիստի սկզբում ՊՆ ՊԱՀՀ-ի պետ Հայկ Քոթանջյանն իր հակիրճ ողջույնի խոսքում ներկայացրել է հիմնադրումից ի վեր համալսարանի հիմնական ձեռքբերումները, անդրադարձել նաև առաջիկա ծրագրերին:
 

Նախագահ Սերժ Սարգսյանի դասախոսությունը Պաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում

 

Ուրախ եմ գտնվելու Պաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում: Տասնամյակներ առաջ, երբ մարտի դաշտում մեր կամավորական ջոկատները կենաց-մահու կռիվ էին մղում մեր հայրենիքի համար, երբ օրհասական հարցեր էին նույնիսկ բանակի հանդերձավորումը և թեկուզ ամենապարզունակ զենքով սպառազինելը, որևէ մեկի մտքով չէր անցնում, որ մի օր մենք ունենալու ենք մեկի փոխարեն երեք ռազմական համալսարան: Որևէ մեկը չէր էլ պատկերացնում, որ այդ օրերի դասակի և վաշտի հրամանատարները դառնալու էին գնդապետներ և գեներալներ: 

Այսօր մեկնարկում է ավագ սպայական և քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն և գլխավոր կազմի համար գերատեսչական պիլոտային ծրագիրը: Սա ևս մեկ քայլ է ռազմական կրթության լիարժեք ազգային համակարգի ձևավորման ուղղությամբ: Հասկանալի է, որ սա ընդամենը սկիզբն է, և դեռ ճանապարհ պետք է անցնել այս դասընթացը լիարժեք ակադեմիական մակարդակի ուսուցման վերածելու համար: Ինչպես ասում են՝ ցանկացած ճանապարհ սկսվում է առաջին քայլով:
Մեր բանակը ծնվել է պատերազմի կրակների մեջ: Ձևավորման հենց սկզբից տարերայնորեն կազմավորվող կամավորական ջոկատներին ավելի ուշ միացան խորհրդային բանակի հայազգի բազմաթիվ սպաներ: Մեր այսօրվա գեներալների մեջ կան ինչպես նախկին Խորհրդային միությունում իրենց ծառայությունը սկսած սպաներ, այնպես էլ ազատագրական շարժման աշխարհազորի ներկայացուցիչներ: Այսպիսով, իր ծննդյան օրվանից մեր բանակը եղել և մնում է ժողովրդական բանակ:

Մեզ պարտադրված պատերազմում մեր նորաստեղծ բանակը լուծեց իր առջև դրված խնդիրը և անցած բոլոր տարիների ընթացքում ևս դրված խնդիրները լուծել է հաջողությամբ: Մեր հերոս ընկերներն իրենց կյանքի գնով պաշտպանեցին Արցախն ու Հայաստանը, միաժամանակ դրեցին հայոց հաղթական բանակի հիմքերը: Հասունացել է ժամանակը, իրոք եկել է պահը, երբ մենք պետք է կատարենք նոր և նշանակալի առաջընթաց քայլ:

Մեր բանակն այսօր ուժեղ է և մարտունակ, ունակ է կատարելու իր առջև դրված խնդիրները: Սակայն դա չի նշանակում, թե մեր զինված ուժերը չպետք է կատարելագործվեն և զարգանան: 

Մենք այսօր սահմանում ենք նոր՝ անհամեմատ բարձր նշաձող:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կտրուկ արդիականացումը ժամանակի պահանջն է: Դա նաև թելադրված է ինչպես այսօրվա, այնպես էլ ապագայի մարտահրավերներով:

Ես այսօր խնդիր եմ դնում մշակել բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր՝ 2018-2025 թվականների համար: Այդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենք համատեղ ուժերով՝ ես, որպես գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, զինված ուժերի հրամանատարական կազմը, մեր զինվորները և ողջ հասարակությունը:
Նախարարին հանձնարարում եմ երկամսյա ժամկետում զեկուցել այս ուղղությամբ իր կատարած աշխատանքի մասին: Քննարկումներից և լրամշակումներից հետո այդ ծրագիրը մենք կհաստատենք 2018 թվականի հունվարի 28-ին, այսինքն ՝ մեր Բանակի ծննդյան օրը:

Ծրագիրը պետք է լինի այս փուլում մեր պետության գլխավոր խնդիրներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը: Յոթ տարի հետո ներկայումս արդեն իսկ մարտունակ բանակը պետք է հասած լինի որակական նոր՝ բացառիկ մակարդակի:

Արդիականացման առաջին կարևոր ուղղությունը սահուն անցումն է Սահմանադրության փոփոխություններից բխող՝ զինված ուժերի կառավարման համակարգի նոր պայմանների: «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որ այս օրերին քննարկվում է Ազգային ժողովում, լուծում է այդ խնդրի կարևոր, բայց միայն առաջին մասը` իրավական ձևակերպումը: Այնուհետև պահանջվելու է մանրակրկիտ աշխատանք` ենթաօրենսդրական ակտերի մշակման ու ներդրման և գործնական քայլերը ճիշտ հերթականությամբ իրականացնելու առումով:

Բանակի արդիականացումը վերաբերում է և՛ կազմակերպվածության մակարդակին, և՛ զինատեսակներին, և՛ զինվորականների սոցիալական հարցերին, այսինքն՝ բանակի հետ կապված խնդիրների ողջ համալիրին: Մենք դրանով զբաղվել ենք միշտ, բայց այժմ խնդիր է դրվում արագացնել այդ գործընթացները՝ ապահովելով թռիչքաձև զարգացում: Պետք է շարժվենք առաջանցիկ տեմպերով:

Հաջորդ տարվա բյուջեում, ինչպես գիտեք, նախատեսվում է ռազմական ծախսերի կտրուկ աճ: Աճը, սակայն, միայն մեկ տարով չի սահմանափակվելու, այլ լինելու է շարունակական: Դուք քաջատեղյակ եք, որ վերջին մի քանի տարում կտրուկ բարելավվել են մեր զինատեսակների քանակը և որակը: Այս աշխատանքները շարունակական են լինելու: Տարեցտարի նոր և էական ձեռքբերումներ ենք ունենալու այս ուղղությամբ:

Մենք բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ բանակն առանձին և մեկուսի չի կարող զարգանալ, ուստի ժամանակին համընթաց պետք է քայլի մեր ողջ պետությունը: Մենք պետք է ունենանք աշխարհի ամենաարդիականացված բանակներից մեկը: Այսինքն` պետք է ունենանք շարունակաբար կատարելագործվող պետություն, որի շնորհիվ նաև արդիականցվում է բանակը: Դա հնարավոր է, և մենք ձեզ հետ, մեր ողջ հասարակության հետ միասին իրականություն ենք դարձնելու այդ նպատակը:

Պետք է բարելավվեն զինվորական ծառայության պայմանները բոլորի համար՝ առաջին գծում կանգնած զինվորից մինչև հրամանատար: Այստեղ մանրուքներ չկան և չպետք է լինեն: Ամեն ինչ կարևոր է՝ սկսած հանդերձանքից, վերջացրած սպայական կազմի բնակարաններով: Սոցիալական ապահովության երաշխիքներն այս հարցում չափազանց կարևոր են:

Կարգապահությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակի: Ծնողը զավակ է մեծացնում, բանակ է նրան ուղարկում և պետք է վստահ լինի, որ իր զավակը զորանոց մտնելով՝ գտնվում է մի նոր հոգատար ընտանիքում: 

Սպան և հրամանատարը նորակոչիկի համար պետք է լինեն ավագ եղբայր և ծնող: Ոչ կանոնադրային հարաբերությունները և անփութությունը պետք է իսպառ բացառվեն: Այդ պատճառով մենք կորուստներ չպետք է ունենանք: Դրանք անտեղի կորուստներ են:
Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք բուժսպասարկման խնդիրներին: Նոր մակարդակի պետք է բարձրացվի այդ ոլորտի աշխատանքը: 

Ամիսներ անց Երևանի պետական բժշկական համալսարանում իր դռները կբացի տարածաշրջանում ամենաարդիական վերականգնողական կենտրոնը զինհաշմանդամների համար: Այն պետք է դառնա զինհաշմանդամների բուժման, սոցիալական պաշտպանության և վերաինտեգրման միասնական հասցե:

Այսօր բավական լուրջ առաջընթաց է գրանցվել Հայաստանի բժշկական կենտրոնների վիճակի առումով՝ թե՛ Երևանում, թե՛ մարզերում: Ցավոք, մեր զինված ուժերի կենտրոնական հոսպիտալն այլևս չի համարվում արդիական` գերժամանակակից այլ հաստատությունների հետ համեմատ: Կասկածից վեր է, որ սպային, զինծառայողին և նրա ընտանիքին սպասարկող բուժհաստատությունը պետք է լինի լավագույններից մեկը երկրում: Ես հանձնարարել եմ պաշտպանության նախարարին ավարտին հասցնել նոր հոսպիտալի տեխնիկական առաջադրանքի մշակումը և նախագծման աշխատանքները: Վստահ եմ, որ տեսանելի ապագայում մենք սկսելու ենք այդպիսի հոսպիտալի շինարարություն:

Մենք կատարեցինք առաջին կարևոր քայլը մեր լավագույն կադրերին դեպի զինվորական մասնագիտություն գրավելու ուղղությամբ: Այլևս իրականություն է Հայաստանի ամենագեղատեսիլ վայրում, գերժամանակակից պայմաններում գործող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը: Օրեր անց հենց այնտեղ ենք նշելու մեր մարտական ընկերոջ 60-րդ տարեդարձը: Այսօր եկել է պահը լրջորեն մտածելու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանների արդիականացման մասին:

Այս ողջ շղթայի յուրաքանչյուր օղակը՝ սահմանի առաջին գծից մինչև թիկունքի խոշոր բուժհաստատություն, պետք է գործի ճկուն, համակարգված, անխափան և արագ: Յուրաքանչյուր օղակ պետք է գործի առավելագույն արդյունավետությամբ:

Բանակն այն տեղն է, որտեղ պետք է լրացուցիչ կրթություն ստանան թե՛ շարքայինը, թե՛ սպան: Բանակը պետք է լինի մարդու շարունակական աճի կարևոր հանգրվան և ոչ սոսկ ընդգրկի հայրենիքը պաշտպանելու, հայրենիքի առջև պարտքը կատարելու ժամանակահատվածը: Զորամասերում պետք է պայմաններ ստեղծվեն զինծառայողների գիտելիքները հարստացնելու համար:

Ես ուզում եմ այստեղ մի փոքրիկ շեղում կատարել և ասել՝ բոլոր այն շահարկումները, որ այս օրերին մենք տեսնում ենք՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու հետ կապված նոր համակարգի անցնելու և տարկետման իրավունքը վերացնելու, ուղղակի անհեթեթություն է: Ժամանակին, երբ մենք փորձում էինք անցնել այս համակարգին՝ ես նկատի ունեմ 15-16 տարի առաջ, էլի նույն շահարկումներն էին, բայց այն ժամանակ մեր խնդիրները մի փոքր այլ էին, և մենք չգնացինք մինչև վերջ: Սակայն այն ժամանակ այս հարցը ուսումնասիրելով՝ մենք տեսանք, որ երբեք որևէ մեկին երկու տարի բանակում ծառայելը կամ երկու տարի, երեք տարի, չորս տարի այլ աշխատանքով զբաղվելը չի խանգարել հասնելու գիտության մեջ ամենաբարձր հաջողությունների: Այնպես որ՝ խնդրում եմ նման առիթի դեպքում այս շահարկումներին ուղղակի շատ կոշտ պատասխանել: Ուզում եմ տեղեկացնել, որ ես էլ անձնապես ուսումնառության ընթացքում ուսումս կիսատ եմ թողել, երկու տարի ծառայել եմ, այնուհետև վերադարձել ու շարունակել եմ: Անկեղծորեն ասած՝ ես մեկ այլ ուսանող էի առաջին և երկրորդ կուրսերում՝ սկզբում, բոլորովին այլ ուսանող էի երկրորդ կուրսից հետո: Եվ քանի որ թեմայից մի փոքր շեղվեցի, ուզում եմ նաև մեկ այլ խնդրի հետ կապված ձեզ դարձյալ խնդրել և ակտիվության կոչ անել՝ կապված այն խոսակցությունների հետ, որ պետք է անցնել պրոֆեսիոնալ բանակի ձևավորման, որ բոլորը պետք է լինեն պայմանագրային և այլն: Նախ՝ մարդիկ, ովքեր խոսում են այդ մասին, բնավ տեղյակ չեն, որ մեր բանակի գրեթե երկու երրորդը, այո՛, պրոֆեսիոնալ, պայմանագրային ծառայողներ են՝ պայմանագրային սպաներ, ենթասպաներ, քաղաքացիական ծառայողներ: Եվ երկրորդ՝ այդ մարդիկ ընդհանրապես չեն հասկանում, թե ի՞նչ է նշանակում պաշտպանական անվտանգություն: Եվ երբ մենք 18 տարեկաններին զորակոչում ենք, դա միայն նրա համար չէ, որպեսզի այսօր նրանք սահմանը պաշտպանեն. մեզ անհրաժեշտ է մոբիլիզացիոն ռեզերվ, և եթե տարիներ շարունակ մենք 18 տարեկաններին չզորակոչենք և զորակոչենք կամ պայմանագրեր կնքենք միայն այն մարդկանց հետ, ովքեր ցանկանում են ծառայել, դա կնշանակի, որ մեր մոբիլիզացիոն ռեզերվի մի մեծ մասը կյանքում զենք չի տեսել և ի վիճակի չէ այդ զենքն օգտագործել: Այսինքն՝ երկու տարվա զորակոչը բազմաթիվ խնդիրներ լուծող գործընթաց է: Նույնիսկ չեմ ուզում այդ խնդիրներին անդրադառնալ: Այնպես որ՝ պետք է ակտիվ լինեք: Հասկանու՞մ եք ՝ մարդիկ են խոսում բանակի, անվտանգության մասին, ովքեր, անկեղծ ասած, երևի մի 5-10 էջ էլ չեն կարդացել կամ գործնականում չեն առնչվել այս խնդիրների հետ, իսկ մարդիկ, ովքեր գիտեն, ովքեր տեղյակ են, ովքեր կյանքի փորձ ունեն, ուղղակի, շատ ներողություն բառիս համար, զահլա չունեն նրանց հետ խոսելու կամ վիճելու: Բայց այդպես չի լինի, մենք չենք կարող այդպես զարգանալ:

Ռազմարդյունաբերական համալիրը ևս լուրջ քայլեր է կատարում` արդիականանալու և մեր զինված ուժերը ժամանակակից տեխնիկայով ու սպառազինությամբ հագեցնելու ուղղությամբ: Մշակվել է Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ծրագիրը, որը մի կողմից շատ հավակնոտ է, մյուս կողմից` ոլորտի նկատմամբ մեծ հետաքրքրություն արթնացնող, հատկապես` երիտասարդների շրջանում:

Ակնհայտ է, որ միայն մեր զինված ուժերի համար միջոցներ արտադրելով՝ մեր ռազմարդյունաբերությունը մրցունակ չի լինի: Հետևաբար, իմ կողմից դրված խնդիրն է` լիարժեք օգտագործել մեր մրցակցային առավելությունները` հարուստ ավանդույթները, միջազգային մակարդակով մրցունակ գիտնականների առկայությունը, և դրանց վրա կառուցել ռազմական գիտության և արդյունաբերության վաղվա օրը: Հայաստանը կարող է իր ուրույն տեղը զբաղեցնել ժամանակակից տեխնոլոգիաներ արտադրող և արտահանող երկրների շարքում:

Մեր ժողովուրդը բարձր է գնահատում իր պաշտպանների անձնուրաց ծառայությունը: Կարևոր է, որ ծառայությունն ավարտելուց հետո հայրենիքը նույնպես իր պարտքը հատուցի զինվորականներին: 
Այո՛, ասել եմ և կրկնում եմ՝ մեր սպայակույտը հայ մտավորական սերուցքի մի նոր և յուրատեսակ խումբ է: Հետևաբար, մեր սպայակազմը պետք է ապրի իր այդ հասարակական դիրքին վայել կյանքով: Մեր սպան պետք է ունենա կյանքի ու աշխատանքի լավագույն պայմաններ և աշխատավարձ, իսկ զորացրվելուց հետո՝ արժանավայել թոշակ:

«Զինվորական ծառայության մասին» նոր օրենքի նախագծով նախատեսվում է լրջորեն վերանայել սպայական անձնակազմի համար բնակարանային խնդրի լուծման հարցը: Փորձը ցույց է տալիս, որ տարիներ շարունակ ձգվող, բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր պարունակող, ավելի շատ ջլատող, քան հարց լուծող բնակարանային հերթագրման ծրագիրն իրեն չի արդարացրել: Դրա փոխարեն կարելի է փորձել անցում կատարել մատչելի հիպոթեքային վարկավորման ծրագրի: Թեև այդ ծրագրի իրականացումը լրացուցիչ ֆինանսական բեռ է ստեղծում մեր պետական բյուջեի համար, հանձնարարել եմ մանրամասն ուսումնասիրել և լուծում տալ խնդրին` ծրագրի իրագործման նպատակով: Եվ ես գրեթե վստահ եմ, որ մենք հունվարի 1-ից կարողանալու ենք այս համակարգն արդեն գործադրել: 

Մենք նաև պատրաստ ենք լուրջ համաֆինանսավորման աղբյուր գտնել մեր այն սպաների համար, ովքեր կցանկանան միանալ կուտակային կենսաթոշակային ծրագրին` ի լրումն առկա զինվորական թոշակի` իրենց ծերության համար ապահովության պաշար ձևավորելու նպատակով: Նախնական հաշվարկը թույլ է տալիս ակնկալել, որ իր աշխատավարձի 5 տոկոսը հիմնադրամում հավաքող սպան 65 տարեկանից հետո ստանալու է ամսական այնքան թոշակ, որքան իր զորացրման պահին զբաղեցրած պաշտոնին հավասար հաստիքում ծառայող սպայի աշխատավարձն է:

Ընթացիկ տարվա հունվարի 1-ից գործունեությունը սկսեց Զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների հիմնադրամը: Տա Աստված, որ այդ հիմնադրամը երբեք անհրաժեշտ չլինի, բայց իրականությունը մի փոքր այլ է: Այս ծրագրով մենք լուծում ենք մինչև օրս մեր ամենախոցելի խումբը հանդիսացող` զոհված և հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին ֆինանսական օգնության խնդիրը: Դա մեր ազգային երախտագիտության դրսևորումն է մեր հերոսներին:
Հիմնադրամը մինչև օրս գործող ամենաթափանցիկ և հաշվետու ընթացակարգերն է որդեգրել: Պետք է խթանենք նաև այս հիմնադրամին կամավոր վճարումները:

Այս տարի մենք ամբողջությամբ լուծում ենք նաև զոհված զինծառայողների անօթևան ընտանիքների և 1-ին կարգի հաշմանդամների բնակարանային խնդիրները: Ինչպես հիշում եք, հայտնի ժողովի ժամանակ այդպիսի խնդիր դրվեց, և պաշտպանության նախարարը դեկտեմբերի վերջին կզեկուցի բոլորին, որ այս խնդիրն այդ պահի դրությամբ ամբողջովին լուծված է: Այս քաղաքականությունը շարունակվելու է:

Մենք մինչև հիմա պահպանել ենք ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում: Պահպանելու ենք այսուհետ ևս: Չենք ներքաշվելու քանակական մրցավազքի մեջ, գերադասելու ենք որակական լուծումները: 

Փողն, իհարկե, կարևոր է, բայց ավելի կարևոր է խելքն ու ունակությունը: Մենք փողը ծախսելու ենք խելամտորեն, շարունակելու ենք այս երկուսի՝ փողի և խելամտության համադրումը: 

Այն, ինչ անհրաժեշտ է մեր զինված ուժերի համար, այդ թվում` ֆինանսական միջոցները, առկա են և միշտ լինելու են: Բանակի համար ոչինչ չենք խնայելու: Ես դա խոստանում եմ:

Արդի բանակը, սակայն, առաջին հերթին հենց դուք եք` սպայակազմը: Առանց սպայակազմ՝ բանակ լինել չի կարող: Միայն սպաներից կազմված ստորաբաժանումներ կարող են լինել, բայց միայն զինվորներից բաղկացած ստորաբաժանումներ չեն կարող լինել: Առավելագույնը մի քանի ժամվա ընթացքում միանգամից հրամանատար է ջոկվում: Սա բոլորը պետք է գիտակցեն: Սա չի նշանակում, որ մենք թերագնահատում ենք մեր զինվորներին: Բոլորը պետք է գիտակցեն, որ հիմնական գործող անձը, բանակ ձևավորողը սպան է:

Այս բոլոր բարեփոխումները կիրականան, եթե միայն ինքներս գտնենք փոխվելու և մեր շուրջը փոփոխության ձգտում սերմանելու կարողությունը: Սա էլ չափազանց կարևոր հանգամանք է: Երեկ ես ոստիկանությունում հանդիպում եմ ունեցել և այդ հանդիպման ժամանակ կրկնել եմ այն, ինչ տարիների ընթացքում ասում եմ՝ եթե որևէ կառույցի, որևէ ստորաբաժանման, որևէ հիմնարկի միջին և ստորին օղակները տեսնեն, որ այդ կառույցի, ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարությունը իրականության մեջ պայքարում է հոռի երևույթների դեմ, որ նրա համար անընդունելի են այդ, երբ տեսնեն, որ ղեկավարությունը ձգտում է նորին, միշտ ձգտում է փոփոխվել այս արագ փոփոխվող աշխարհում, ապա այնտեղ գործերը կստացվեն: Բայց երբ ներքևներում, միջին օղակներում տեսան, որ միայն իրենցից պահանջում են, այն էլ ձևական, իսկ ղեկավարությունը դա չի անում՝ ոչ մի բան էլ չի ստացվելու: Եվ ես չէ, որ ձեզ պետք է ասեմ՝ չէ՞ որ, բանակում օրենք կա՝ արա՛ այնպես, ինչպես ես: Եթե հրամանատարը չի կարողանում կրակել, նա չի կարող ենթակային սովորեցնել ճիշտ կրակել: Սա ակնհայտ է:

Օրինապաշտ, հայրենասեր, հմուտ սպան ոչ միայն հաղթանակի, այլև մեր առօրյայի կռողն է: Ուստի, առաջին հերթին կոչ եմ անում հենց ձեզ. աչալուրջ լինել ձեր պարտականությունների կատարման ընթացքում, արմատախիլ անել կոռուպցիոն յուրաքանչյուր դրսևորում, ճանապարհ հարթել երիտասարդ սպաների առաջընթացի և անցնցում սերնդափոխության համար:

Մեր զինված ուժերում պետք է ամրապնդվեն փոխադարձ հարգանքի և միասնության վրա հիմնված հարաբերությունները: Մեզ պետք է մեկ ընտանիքի շունչ ունեցող բանակ, և դրա հիմնական պատասխանատուները բոլոր մակարդակների հրամանատարներն են:

Տարօրինակ կլիներ, եթե չանդրադառնայի Հայաստանի շուրջ ձևավորվող ռազմավարական իրավիճակին: Ընդհանուր իրավիճակը գնահատում եմ կայուն, սակայն այդ կայունությունը փխրուն է և լի բազմաթիվ անկանխատեսելի հանգամանքներով: Մեր սահմաններից ոչ շատ հեռու ծավալվում են լրջագույն ռազմաքաղաքական գործընթացներ, որոնց մենք ուշի-ուշով հետևում ենք:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ իմ սկզբունքային մոտեցումները վերջերս ներկայացրել եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից: Այնտեղ ասածներս այժմ նորից այստեղ կրկնելու կարիքը չեմ տեսնում:

Ցանկանում եմ, այնուամենայնիվ, ընդգծել մի քանի հանգամանք:

Առաջին՝ այս փուլում մենք Արցախում ռազմական խնդիր լուծելու կամ դնելու նպատակ չունենք: Արցախի քաղաքացիական բնակչությունը հակառակորդի անխտրական կրակից պաշտպանելու խնդիրը մենք հիմնականում արդեն լուծել ենք և լուծել ենք վաղուց : Խնդրի խաղաղ կարգավորումը, ի թիվս այլ պայմանների, պետք է իսպառ բացառի որևէ ռազմական սպառնալիք Արցախի խաղաղ բնակչության հանդեպ:

Երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իսկապես, չունի ռազմական լուծում: Ուստի, հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել այդ լուծումը գտնելու նպատակով: Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք:

Բանակցությունները պետք է տեղի ունենան զենքի լռության շնորհիվ ձևավորվող փոխադարձ վստահության պայմաններում: Կարճաժամկետ տակտիկական կամ քարոզչական առավելություն ստանալով` կողմերից ոչ մեկը որևէ էական հարց իր համար չի լուծում: Ընդհակառակը, սադրանքները պարզապես անհնարին են դարձնում լուրջ բանակցությունները: 

Այստեղ էլ ուզում եմ մի փոքրիկ շեղում կատարել թեմայից և ասել, որ ինձ համար անկեղծորեն շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ ժնևյան բանակցություններից հետո ադրբեջանական կողմը մի հատուկ չարությամբ փորձում է շեշտել, որ ես ինչ-որ պայմանավորվածություններ եմ խախտել: Անկեղծորեն տարօրինակ է, և ես մեր հաջորդ հանդիպմանը շատ անհամբեր սպասում եմ, որպեսզի իմ գործընկերոջը հարցնեմ, թե ինչն է նրանց զայրացրել: Ընդ որում՝ խոսում են մարդիկ, ովքեր, փաստորեն, ընդհանրապես տեղյակ չպետք է լինեն մեր խոսակցությանը, որովհետև մենք երկուսով ենք խոսել, և եթե մենք պայմանավորվածություն ենք ունեցել որևէ մեկին չասելու, ապա ինչպես են իր օգնականները, կամ, չգիտեմ, տեղակալները և այլն, թեմային ծանոթացել: Ձեզ հավատացնում եմ՝ մեր խոսակցությունից ես կես բառ անգամ որևէ տեղ չեմ ասել: Իսկ ի՞նչ եմ ասել Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը՝ ես ասել եմ, որ որևէ հայ ղեկավար չի կարող փաստաթուղթ ստորագրել, որը խաթարելու է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ ես ասել եմ, որ Ղարաբաղն Ադրբեջանից դուրս պետք է լինի: Եվ երրորդ՝ ասել եմ, որ Ադրբեջանի նախագահն էլ է մտահոգված իր զինվորների անվտանգությամբ և զոհվելով: Այսինքն՝ այստեղ որևէ նոր բան կա՞: Ես կրկնել եմ այն, ինչ 20 տարի ասում եմ, ինչ 25 տարի մենք խոսում ենք: Այսինքն, եթե որևէ մեկին թվում էր, թե եթե մենք Ժնևում բանակցել ենք, ասել ենք և հայտարարություն ենք ընդունել, որ լարվածությունը պետք է թուլանա՝ դա չի նշանակում, որ Ղարաբաղի անկախության ձգտումն էլ պետք է թուլանա: Անկեղծ ասած, ինձ համար շատ տարօրինակ է: 

Մենք վրեժի և կոլեկտիվ պատժի գործողություններ չենք իրականացրել, չենք իրականացնում և չենք էլ իրականացնելու: Սակայն ամեն մի ռազմական կորստի դիմաց լինելու է հակառակ կողմի զինվորականների դեմ ուղղված հատուցման գործողություն:

Իմ այս շեշտադրումների երրորդ խումբը մեր գաղափարախոսության մասին է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը էթնիկական և կրոնական բնույթ չի կրում: Մենք որևէ խնդիր չունենք ո՛չ ադրբեջանցի ժողովրդի, ո՛չ էլ առավել ևս մահմեդական կրոնի հետ: Մենք վստահ ենք, որ ադրբեջանցի ժողովուրդը խաղաղություն է ցանկանում, պարզապես այդ ցանկությունը պետք է ճիշտ հունի մեջ գցել:

Արցախի ազատագրական շարժման ամենաառաջին իսկ օրվանից մենք ամեն ինչ արել ենք այդ պահին գործող օրենքի և միջազգային իրավունքի շրջանակներում: Մենք իսկապես մեր առջև խնդիր ենք դրել բոլոր գործողություններն իրականացնել այն ժամանակվա գործող ԽՍՀՄ օրենքին և միջազգային իրավունքին համապատասխան: Չգիտեմ՝ ինչքանով մենք պետք է շնորհակալ լինենք մեր ավագ ընկերներին, ովքեր կարողացել են այդ ճիշտ գաղափարը ներարկել մեզ: Եվ հենց այս պատճառով մենք հստակորեն ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, կոնֆլիկտը տարբերվում է նախկին Խորհրդային միության տարածքում եղած բոլոր կոնֆլիկտներից՝ ոչ միայն այն պատճառով, որ այս կոնֆլիկտների ծագումնաբանությունն է տարբեր, այլ առաջին հերթին այն պատճառով, որ ամեն ինչ արվել է օրենքին և իրավունքին համապատասխան: 

Պատմության ընթացքում և նոր ժամանակաշրջանում մենք դիմակայել ենք ամենաանհավատալի պայմաններում և շարունակել ենք մեր ընթացքը: Պատերազմի սկզբնական շրջանում մի արտասահմանցի ինձ հարցրեց՝ իսկ ինչի՞ վրա եք հույսներդ դրել: Պատասխանեցի, որ մենք շատ բարեկամներ ունենք, բայց բացի ինքներս մեզնից և Տեր Աստծուց, ուրիշ ոչ մեկի վրա մենք հույս չենք դնում:

Այդ վստահությամբ մենք այսօր էլ շարունակում ենք կառուցել ժամանակակից պետություն, որը լինելու է ամուր և մրցունակ, ունենալու է բարձր տեխնոլոգիաներով և գերարդիական սպառազինությամբ զինված բանակ: Եվ դուք հատուկ դերակատարում ունեք այս տեսլականը կյանքի կոչելու գործում:

Ուզում եմ, որպեսզի բոլորդ գիտակցեք՝ այն ժամանակը, որ հատկացնում եք գիտելիք ձեռք բերելուն՝ ամենակարևոր ժամանակահատվածն է մարդու համար, և այդ ժամանակահատվածը պետք է արդյունավետ օգտագործել՝ անկախ նրանից, թե ինչպիսին է գիտելիք մատուցողի որակը. ես այստեղ որևէ վատ բան չեմ ուզում որևէ մեկին ասել: Բայց դա ժամանակ է, որ դուք պետք է գիտելիք կուտակեք: Առանց գիտելիքի՝ չկա առաջընթաց:

Շնորհակալ եմ ուշադրության համար և բոլորիդ հաջողություն եմ մաղթում:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]