Թեմաներ
Շաբաթ 05 / 11 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/11/2024   21:05 Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել 05/11/2024   20:38 ՄԻՊ ներկայացուցիչը բողոքի ակցիայի՝ վնասվածք ստացած մասնակցին տեսակցել է նախքան ԲԿ տեղափոխելը 05/11/2024   20:16 Զանգվածային ցույցեր են այսօր վերսկսվել Թբիլիսիում 05/11/2024   19:53 «Իմնեմնիմի»-ի գործով նախնական դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի օրը 05/11/2024   19:46 Ադրբեջանին զիջումների իրական դեմքը սա է. հաջորդը դու ես ու քո տունը. Վարուժան Գեղամյան 05/11/2024   19:17 Անկախ նրանից, թե այս մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե անգրագիտության հետևանքով, այն իրենից ներկայացնում է զրպարտություն. Ալեն Սիմոնյան 05/11/2024   19:12 Աննա Այվազյանը՝ Եվրոպայի չեմպիոն 05/11/2024   18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից 05/11/2024   18:38 ՊՆ-ն հերքում է լուրերը, թե Մուրացանի զինհոսպիտալի բժիշկների անձնագրերը հավաքել են, արգելում են մասնակցել ցույցերին 05/11/2024   18:29 Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան ճանապարհը 05/11/2024   18:23 Ջրառատում վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացման արարողությանը 05/11/2024   18:15 Ադրբեջանական կողմը փորձելու է արագացնել գործընթացները. Արա Պողոսյան 05/11/2024   18:03 48 քաղաքացի ազատությունից զրկվել է. վնասվածք է ստացել մեկ քաղաքացի. հայտարարություն 05/11/2024   17:53 Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին 05/11/2024   17:47 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Սյունիքում 05/11/2024   17:44 Հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների հիման վրա է իրականացվում դելիմիտացիան. Աբրահամյան 05/11/2024   17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել 05/11/2024   17:28 Հայաստանը «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիրն է 05/11/2024   16:51 Երեւանի կենտրնում թիվ 44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է երեք մեքենաների հետ 05/11/2024   16:47 Սպասում ենք ձեզ ազատագրված եւ հաղթանակած Հայաստանում. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է սփյուռքահայությանը (տեսանյութ) 05/11/2024   16:25 Սևակ Խաչատրյանն ազատ արձակվեց, զենք-զինամթերք նրա մոտ չի հայտնաբերվել. փաստաբան 05/11/2024   15:58 Սարկավագը շուտով ազատության մեջ կլինի 05/11/2024   15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից 05/11/2024   15:32 Սյունիքում եւ Գեղարքունիքում զորքերի հետքաշումը տեղի չի ունեցել Ալմաթիի հռչակագրով. ինչ է պատասխանել ԱԳՆ-ն 05/11/2024   15:19 Նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի միությունների ներկայացուցիչների հետ 05/11/2024   15:03 Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ռամիզ Թահիրովը ազատվել է պաշտոնից 05/11/2024   14:56 Չանեք այլևս նման բան. արցախցիներին չզանգեք ու վարչություն չհրավիրեք միտինգներին մասնակցելու համար. Բաբայան 05/11/2024   14:28 Ալմաթիում ավարտվել են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները.բաց հարցերի շուրջ դեռ կան տարաձայնություններ 05/11/2024   14:26 Արմենը աջ դաստակի ափային մակերեսի «ջնջխված» վերք է ստացել. ոստիկանները քաշքշելով մարմնական վնասվածք են պատճառել 05/11/2024   14:05 Ալմաթիում այսօր կշարունակվեն Միրզոյան-Բայրամով բանակցությունները 05/11/2024   13:58 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու 05/11/2024   13:53 Մահացել է նախկին պատգամավոր, ԵԿՄ անդամ Կարեն Սարիբեկյանը 05/11/2024   13:51 Ոստիկանները Երեւանի կենտրոնում բիրտ ուժ են գործադրել եկեղեցու սպասավորների նկատմամբ (տեսանյութ) 05/11/2024   13:39 Ձեզ լավ նայեք, Փաշինյան ջան.վարչապետը չնախատեսված կանգառ ունեցավ Գայ բնակավայրում, կողմնակիցները հավաքված էին (տեսանյութ) 05/11/2024   13:29 Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. 4-6 աստիճանով ցրտելու է 05/11/2024   13:23 Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունը, նրա ծառայակցի վերաբերյալ մեղադրանքով, ավարտվել է 05/11/2024   13:18 ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը 05/11/2024   13:00 Տեղ կա խնայում ենք անիմաստ, տեղ կա ծախսում ենք անիմաստ. Նիկոլ Փաշինյան 05/11/2024   12:56 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել Նիկոլյանին դադարեցնել արդեն 20 օր տեւող հացադուլը 05/11/2024   12:53 «Դուք դեռ բիրտ ուժ չեք տեսել». Ջոմարդյանը՝ լրագրողներին 05/11/2024   12:45 Ոստիկանական բիրտ ուժի հետեւանքով քաղաքացին վնասվածք է ստացել 05/11/2024   12:41 Բևեռի անդամները հանդիպում են ունեցել Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ 05/11/2024   12:29 Ոստիկանությունը առանց օրինական պահանջ ներկայացնելու բերման է ենթարկել արդեն 35 քաղաքացու 05/11/2024   12:25 Սևբերետավորներից մեկը վերցրեց սուրճը. ուզում ենք հավատալ՝ ոստիկանությունը ժողովրդի հետ է. (տեսանյութ) 05/11/2024   12:08 Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Զաքարյան 05/11/2024   12:05 Ոստիկանները որպես զենք են ներկայացրել Դուետ սուրճը 05/11/2024   12:01 Տիգրան Մեծ պողոտան փակած ակցիայի մասնակիցները սուրճ են հյուրասիրում մեքենաներում նստած քաղաքացիներին 05/11/2024   11:56 Ոստիկանությունը բերման է ենթարկել խաղաղ ակցիայի 50 մասնակցի 05/11/2024   11:46 Գայի պողոտայում բռնի ուժ է կիրառվում անհնազանդության ակցիա իրականացնողների նկատմամբ (տեսանյութ) 05/11/2024   11:20 Շնորհակալություն ոստիկանությանը՝ ուժ չկիրառելու համար. քաղաքացիները փակել են Ազատության պողոտան. ուղիղ
05/11/2024   13:51 Ոստիկանները Երեւանի կենտրոնում բիրտ ուժ են գործադրել եկեղեցու սպասավորների նկատմամբ (տեսանյութ) 05/10/2024   14:50 Որ համալսարաններն են միացել Սրբազանի կոչին ու դասադուլ հայտարարել 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/11/2024   19:17 Անկախ նրանից, թե այս մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե անգրագիտության հետևանքով, այն իրենից ներկայացնում է զրպարտություն. Ալեն Սիմոնյան 05/11/2024   07:52 Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ» 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/11/2024   12:41 Բևեռի անդամները հանդիպում են ունեցել Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ 05/11/2024   15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/10/2024   13:14 Դավիթ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանի՝ Բրյուսովի, դռները փակված են Բագրատ Սրբազանի և դասախոսների առջև 05/11/2024   15:32 Սյունիքում եւ Գեղարքունիքում զորքերի հետքաշումը տեղի չի ունեցել Ալմաթիի հռչակագրով. ինչ է պատասխանել ԱԳՆ-ն 05/10/2024   11:32 Սրբազանը մայր բուհում է. նրան դիմավորեցին ծափերով 05/10/2024   20:27 Հերիք եղավ էլի, ձեր սպիտակներով գնացեք, դուք նարկոբարոն եք անվանում նահատակված հերոսի ծնողին. Անաիս Սարդարյան (տեսանյութ) 05/11/2024   17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել 05/11/2024   10:27 Ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանին «սուրճի հրավիրելու» մտադրությամբ Էջմիածնի դպրոց գնացած երիտասարդներին 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ» 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/10/2024   15:03 Հոգևորական Վազգեն Գալստանյանը վարչապետին հրավիրեց իր մոտ, նման բան չէինք լսել. Անդրանիկ Քոչարյան

Արդեն կարող ենք փաստել, որ ունենք կայացած և հաջողված միասնական քննչական մարմին. ՀՀ Նախագահը շնորհավորել է  ՔԿ ծառայողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ 10/09/2017   20:00  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի հանդիսավոր նիստ՝ նվիրված Քննչական կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին, որին մասնակցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներից բացի, նիստին մասնակցել են նաև կոմիտեի տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

 ՀՀ Նախագահը Քննչական կոմիտեի ծառայողներին շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ, մաղթել տոկունություն և հաջողություն իրենց չափազանց պատասխանատու ու միաժամանակ հետաքրքիր աշխատանքում՝ վստահություն հայտնելով, որ Քննչական կոմիտեի ծառայողները լիովին գիտակցում են իրենց առաքելության կարևորությունն ու նշանակությունը:

ՀՀ Նախագահն ընդգծել է անձի, հասարակության և պետության շահերի պաշտպանությունը, որակական նոր մակարդակի բարձրացնելու կարևորությունը։ «Ընդամենը մի քանի ամիս առաջ ես առիթ ունեցա հրապարակայնորեն ներկայացնելու իրավապահ համակարգի վերաբերյալ իմ մի քանի պատկերացումները: Դատախազությունում հնչած իմ խոսքում իրավապահներին կոչ արեցի որակական նոր մակարդակի բարձրացնել անձի, հասարակության և պետության շահերի պաշտպանությունը: Նաև ընդգծեցի, որ այդ համակարգի հենասյուներից մեկը դատախազությունն է՝ առանձնահատուկ իր կարգավիճակով:

Համոզված եմ, որ մյուս հենասյունը ոչ պակաս յուրահատկություն ունեցող քննչական մարմիններն են: Նրանց դերը պետական համակարգում օբյեկտիվորեն մեծանում է: Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ առաջին անգամ ամրագրվեցին քննչական մարմինների գործառույթներին վերաբերող կոնկրետ դրույթներ:
Կարծում եմ, որ քննչական մարմնի գործունեության հաջողության գրավականը դատավարական ինքնուրույնություն ունեցող քննիչն է՝ այդ կարգավիճակից բխող բոլոր իրավապարտականություններով: Ինքնուրույնությունը չափազանց կարևոր երաշխիք է ոչ միայն քննիչի, այլև՝ բոլոր նրանց համար, ովքեր հայտնվում են նրա իրականացրած վարույթի ազդեցության տիրույթում,- ասել է ՀՀ Նախագահը և նշել,- երբ տարիներ առաջ սկսեցինք քննարկումները միասնական քննչական մարմին ստեղծելու շուրջ, որպես դրա նպատակներից մեկը դիտարկում էինք նաև քննիչի ինքնուրույնության բարձրացումը: Կարծում եմ՝ միասնական քննչական կոմիտե ստեղծելով՝ մեզ հաջողվել է այդ գաղափարի իրագործման ուղղությամբ լրացուցիչ արդյունավետ քայլ կատարել: Ավելին, քննիչի և ընդհանրապես քննչական մարմինների ինքնուրույնության երաշխավորված բարձրացման մասին է վկայում նաև սահմանադրական այն կարգավորումը, ըստ որի՝ քննչական մարմինները ոչ միայն իրականացնում են մինչդատական քրեական վարույթը, այլև կազմակերպում են այն:

Բնականաբար, նման գործառույթն ավելացնում է քննչական մարմինների պատասխանատվության բեռը: Դա հատկապես արտահայտվում է հանցավորության դեմ պայքարում և իրավունքի գերակայության ամրապնդման գործում»:

Նախագահի խոսքերով՝ «Քննչական մարմինները մինչդատական վարույթի շարժիչ ուժն են, իսկ Քննչական կոմիտեի դերակատարումն այստեղ առաջնայիններից մեկն է»: «Ընդամենը երեք տարի է անցել այն օրից, երբ ստեղծվեց Քննչական կոմիտեն: Արդեն կարող ենք փաստել, որ ունենք կայացած և հաջողված միասնական քննչական մարմին: Այս մարմինն ի վիճակի է լավագույնս լուծելու իր առջև դրված բոլոր խնդիրները: Ուզում եմ վստահ լինել, որ կառույցի հաջողությունները տեսանելի են լինելու նաև վաղը՝ պետական կառավարման նոր ձևի պայմաններում»,- ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիսավոր նիստի ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն իր ելույթում ներկայացրել է մինչդատական վարույթի ընթացքում քննիչների անկախությունը, քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկված և իրականացվող քայլերը, նշել, որ դրական արդյունքներն արդեն իսկ տեսանելի են։

«Նախաքննության արդյունավետության կարևորագույն ցուցանիշներից է քրեական գործերի դատավարական ավարտը։ ՀՀ քննչական կոմիտեի արտադրողականությունը, ըստ ավարտված գործերի, 2015 թվականի առաջին կիսամյակի համար եղել է 30%, 2016 թվականի նույն ժամանակահատվածում՝ 34 %, իսկ 2017 թվականի առաջին կիսամյակում՝ 36%, և նկատվում է կայուն աճ: Աճել է նաև մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերի քանակը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նվազել է փոխանցված քրեական գործերի քանակը։ Եթե 2015 թվականից 2016 թվական փոխանցվել է 3268, ապա՝ 2016 թվականից 2017թ.՝ 2566 քրեական գործ, այսինքն՝ 702 գործով պակաս»,- ասել է ՔԿ նախագահը և ընդգծել, որ  ՀՀ քննչական կոմիտեի արտադրողականությունը որոշելու չափանիշների մեջ  կասեցված քրեական գործերի քանակը այլևս չի հաշվառվում։

«Քրեական գործերի վարույթը կասեցնել՝ նշանակում է կա՛մ չբացահայտել հանցագործություն կատարող անձին, կա՛մ չհայտնաբերել նրա գտնվելու վայրը։ Քրեական գործի վարույթը կասեցնելը ինքնին դրական երևույթ չէ, ուստի՝ այն չի կարող դիտվել որպես քննչական աշխատանքի արտադրողականության դրական ցուցանիշ»,- հայտարարել է Ա.Հովսեփյանը։ 

ՔԿ ղեկավարը փաստել է, որ նախաքննության համակողմանիության և օբյեկտիվության ապահովումը Քննչական կոմիտեի մարտահրավերներից է։

«Խորհրդային ժամանակներից կարծրացած է եղել այն գաղափարը, որ քննիչը մեղադրական գործառույթ իրականացնող մարմին է, քրեական հետապնդման մարմին. Առայսօր իր ազդեցությունը պահպանում է դեռևս Խորհրդային պետության գլխավոր դատախազ Ա.Վիշինսկու այն կործանարար գաղափարը (1924թ.), ըստ որի` քննիչը դատախազի օգնականն է: Նախաքննության մեղադրական ուղղվածությունն ուղղակիորեն նպաստում է նաև մեղադրական արդարադատության ձևավորմանը։ Հանրահայտ է, որ քրեական գործերով արդարադատության ապացուցողական զանգվածի բացարձակ մեծամասնությունը ձևավորվում է քննիչի կողմից, ուստի քննիչի մեղադրական հակվածության պայմաններում նրա գործունեության արդյունքները նույնպես կլինեն մեղադրական։ Մեղադրական հակվածությամբ նախաքննությունը և դատաքննությունը վտանգում են իրավական պետության հիմքերը։

ՀՀ քննչական կոմիտեի քննիչների իրավամտածողության հիմքում արդեն իսկ ձևավորվել է այն գաղափարը, որ քննիչը ոչ թե հետապնդող, այլ հետազոտող է։ Քննիչի սրբազան պարտականությունն է կատարել համակողմանի քննություն, վեր հանել ինչպես մեղադրական, այնպես էլ՝ արդարացնող ապացույցներ»,- հայտարարել է Աղվան Հովսեփյանը՝ նշելով, որ քննիչի որոշմամբ արդարացնող հիմքով կարճումների թիվը 2015թ. համեմատ 2016թ. աճել է 173-ով:

Մյուս կարևոր խնդիրներից է մինչդատական վարույթի ժամկետների կրճատումը: Ձեռնարկված գործուն միջոցառումների արդյունքում էապես աճել է մինչև երկու ամիս ժամկետում ավարտվող քրեական գործերի քանակը, և զուգահեռ նվազել մեկ տարուց ավել քննվող քրեական գործերը։ 2017 թվականի առաջին կիսամյակում քրեական գործերի արդեն 51%-ը, այսինքն՝ կեսից ավելին, քննվել է նախատեսված երկամսյա ժամկետում: Նվազում է նկատվում նաև ավելի երկար ժամկետներում քննված գործերի մասով: Մեկ տարուց ավելի ժամկետում քննված գործերի քանակը  2017 թվականի 1-ին կիսամյակում ընդամենը 2.0%-ն է: Ձեռքբերումներով հանդերձ, ինչպես նշել է ՔԿ նախագահը, այնուամենայնիվ, նախաքննության փուլում փորձաքննությունների կատարման ժամկետների հարցը շարունակում է մնալ օրակարգային և պահանջում է համալիր լուծում:

Նախաքննության մարմինների գործունեության արդյունավետությունն էապես կախված է նաև օպերատիվ–հետախուզական մարմինների հետ համագործակցությունից։

«ՀՀ–ում քննչական միասնական մարմնի ձևավորման սկզբնական փուլում մտավախություն կար, որ նախաքննության և հետաքննության մարմինների ինստիտուցիոնալ տարանջատման դեպքում նրանց միջև համագործակցության արդյունավետությունը կնվազի` նկատի ունենալով հատկապես Ղազախստանի չհաջողված փորձը, սակայն քրեական գործերով դիտարկումներն ակնհայտորեն վկայում են այլ զարգացման մասին. ներկայումս նախաքննության և հետաքննության մարմինների միջև համագործակցության ինտենսիվությունն էապես բարձրացել է, յուրաքանչյուրը, գիտակցելով իրավապահ համակարգում իր գործառույթները, ձգտում է հնարավորինս բարեխղճորեն կատարել իր պարտականությունները։ Այս հարցում գերատեսչական մրցակցությունն ունենում է բացառապես դրական արդյունքներ», - հայտարարել է Ա.Հովսեփյանը։

ՔԿ ղեկավարն ընդգծել է,  որ քննիչի յուրաքանչյուր գործողություն մանրամասն կարգավորվում է օրենքով: Քրեադավարական ձևից նույնիսկ չնչին շեղումները կարող են առաջացնել իրավաբանական պատասխանատվություն:

«Այս ամենը վկայում է նախ և առաջ այն մասին, որ քննիչը պետք է ունենա բարձր պատասխանատվություն սեփական աշխատանքի և գործառույթների նկատմամբ,  և խստագույնս պահպանի իր գործառույթները կարգավորող օրենքների պահանջները»,- ասել է ՔԿ նախագահը՝ նշելով, որ անցած երեք տարիներին էապես բարելավվել են քննչական բաժինների աշխատանքային պայմանները, ստեղծվել են առավել նպաստավոր միջավայր և պայմաններ՝ մինչդատական վարույթի ընթացքում դատավարության մասնակիցների մասնակցությամբ քննչական գործողություններն իրականացնելու համար, և այդ ուղղությամբ աշխատանքները կլինեն շարունակական։

Մասնագիտական տոնի կապակցությամբ Հանրապետության Նախագահը բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, ինչպես նաև իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների պարգևատրել է պետական բարձր պարգևներով. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Սիրեկանի Ղամբարյանը, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնի պետ Արման Էռնեստի Սեյրանյանը պարգևատրվել են «Մխիթար Գոշ» մեդալով, Արագածոտնի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Գագիկ Տիգրանի Առաքելյանը՝ «Երախտագիտություն» մեդալով, Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Դավիթ Վարուժանի Թովմասյանը՝ ՀՀ Նախագահի շնորհակալագրով:

ՀՀ ՔԿ մի քանի տասնյակ այլ աշխատակիցներ արժանացել են պետական այլ  բարձր և գերատեսչական պարգևների։

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]