Թեմաներ
Երկուշաբթի 05 / 13 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/13/2024   14:24 Հայաստան-Իրան միջպետական մայրուղին փակ է Վայքի հատվածում 05/13/2024   14:15 Դիվանագիտության մասին, որ խոսում են, թող հիշեն ՄԱԿ ԱԽ նիստում դրվագը, երբ Բայրամովը Միրզոյանին հերքել էր՝ Փաշինյանի խոսքերում․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հիշեցնում է 05/13/2024   14:10 Սյուռքահայ համայանքներում ևս բողոքի ակցիաներ են անցկացվում 05/13/2024   14:08 Արարատ Միրզոյանը դասալիք է անվանել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած դիվանագետներին 05/13/2024   14:06 Միրզոյանը կառուցողական է գնահատել Ալմաթիում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը 05/13/2024   13:59 ԵԱՀԿ-ն կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին համապարփակ խաղաղության հասնելու հարցում․ Իեն Բորջ 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/13/2024   13:48 Երթի մասնակիցները մտան ԳԱԱ պատմության ինստիտուտ 05/13/2024   13:45 ԵՊՀ-ում կրթական դասադուլ են հայտարարել 05/13/2024   13:15 Ադրբեջանի հետ քննարկվող խաղաղության պայմանագրում Ալմա-Աթայի հռչակագրի ամրագրումը կարող է կայուն խաղաղություն հաստատել տարածաշրջանում․ Միրզոյան 05/13/2024   13:11 Պայծառ անակնկալ էր ինձ համար, չէիր սպասում, որ վերածնունդը կգա եկեղեցու կողմից. Մարինե Պետրոսյան 05/13/2024   13:11 Բոլորիս նպատակը պետականության ամրացումն է․ Միլիտոնյան 05/13/2024   13:07 Երևանում կայացել է Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը 05/13/2024   13:07 Հայաստանի ղեկավարը ծրագրված քանդեց պետականությունը, իսկ եկեղեցին ուզում է վերականգնել այն. Ռոստոմյան 05/13/2024   13:02 Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգին 05/13/2024   12:59 Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել 05/13/2024   12:57 Բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանությամբ քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/13/2024   12:55 Եկեղեցին այն ուժն է, որի շուրջ կարող ենք համախմբվել՝ մանավանդ Բագրատ սրբազանն իրավունք ունի անել դա. Խաչիկ Մանուկյան 05/13/2024   12:53 Արթուր Սուքոյանի գործով պաշտպանը պահանջում է՝ իրենց տրամադրել «դեպքի օրը» հնարավոր տեսագրության կրիչը, եթե այդպիսին կա 05/13/2024   12:50 Այս պահին Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպում է ունենում գրողների տանը 05/13/2024   12:45 «Սրբապիղծը դուք եք, հասկացաք»․ Տիգրան Ավինյանի կողմից ոսկե մեդալով պարգևատրված Հայկազ Ջոմարդյանը վիրավորում է լրագրողին, նրա ենթակայությամբ ոստիկանները՝ քաղաքացիներին 05/13/2024   12:43 Այս 6 տարի է՝ «բորդյուր լիզող» մե՞նք ենք ասել, թիկնապահներով բռնել վրաները թքել մե՞նք ենք արել. Շարժման առաջնորդ (տեսանյութ) 05/13/2024   12:39 Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում 05/13/2024   12:35 Ինչ ունենք այս պահին. Վահե Հովհաննիսյան 05/13/2024   12:24 Գեղարքունիքում ավտոերթ է սկսվել. քաղաքացիները դեմ են իշխանությունների միակողմանի զիջումներին 05/13/2024   12:22 Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա 05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/13/2024   12:17 Շամշադինում ասում են՝ գիժը չի ամաչում, գժի տերն է ամաչում․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 05/13/2024   12:14 Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հերթական այց «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով 05/13/2024   12:09 Ոստիկանների կողմից լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու առնչությամբ ՆԳՆ-ն ծառայողական է նշանակել, ՄԻՊ-ը՝ դատապարտել, իրավապահները՝ դեռ լուռ են 05/13/2024   12:07 Պլան B էլ ունենց, պլան C էլ, բայց «պլան» չունենք. Դանիելյանը կատակեց (տեսանյութ) 05/13/2024   11:59 Այսօր բերման է ենթարկվել 177 քաղաքացի․ Տավուշի թեմի առաջնորդ 05/13/2024   11:56 Աբովյան քաղաքի Էներգետիկական քոլեջի ուսանողները ևս միացել են դասադուլին 05/13/2024   11:53 Շարժման առաջնորդը հրապարակեց հետաքրքիր անուններ (տեսանյութ) 05/13/2024   11:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելում է ստեղծագործական միություններ. Հայաստանը Վարչապետ ունի՞, թե ոչ 05/13/2024   11:46 Եթե ներկա իշխանությունները եկել են իշխանության՝ 2018թ․սկսած, հայ եկեղեցին գոյություն ունի 1700 տարուց ավել և մինչև հիմա գործում է ազգի, ժողովրդի, երկրի շահերի համար․ Հրայր սարկավագ Հակոբյան 05/13/2024   11:41 Քրեակատարողական և ոստիկանության ծառայողների կողմից համատեղ իրականացված աշխատանքի արդյունքում կանխվել է թմրանյութ իրացնելու փորձը 05/13/2024   11:35 Մենք ե՞նք մարդկանց թիկնապահներով բռնել,վրաները թքել,էս ժողովուրդն ա՞ արել.մերը հաշտության օրակարգ է. արքեպիսկոպոս 05/13/2024   11:29 Բոլոր բերման ենթարկվածներս ազատ արձակվեցինք․ Վարազդատ Հարությունյան 05/13/2024   11:17 Բերման ենթարկվածների թիվը հասել է 151-ի 05/13/2024   11:12 Քաղաքացին տեղեկացնում է, որ իրեն բերման են ենթարկել, բայց ոստիկանական բաժանմունքներում տեղ չկա 05/13/2024   11:02 Բագրատ Սրբազանը այցելում է ստեղծագործական միություններ հարցնելու՝ Հայաստանը վարչապետ ունի՞. ուղիղ 05/13/2024   10:52 ՄԻՊ աշխատակազմը ոստիկանների կողմից լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու միջադեպով պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 05/13/2024   10:49 134 քաղաքացի բերման է ենթարկվել. նոր տվյալներ 05/13/2024   10:44 Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) 05/13/2024   10:39 Ժամը 10:30-ի դրությամբ 113 քաղաքացի է բերման ենթարկվել 05/13/2024   10:37 Մուշավան թաղամասում ավտոմեքենա է այրվել 05/13/2024   10:29 Կարմիրբերետավորները հոգևորականի են բերման ենթարկել (տեսանյութ) 05/13/2024   10:18 Խաղաղ ակցիայի 88 մասնակից է բերման ենթարկվել 05/13/2024   09:38 Ոստիկանները բիրտ ուժ են կիրառում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ու խոտ հավաքում. ինչ է կատարվում քաղաքում
05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/11/2024   19:17 Անկախ նրանից, թե այս մանիպուլյացիան իմ հանդեպ արվել է դիտավորությամբ, թե անգրագիտության հետևանքով, այն իրենից ներկայացնում է զրպարտություն. Ալեն Սիմոնյան 05/12/2024   11:35 Կիրակի օրով էլ եք աշխատում. Բագրատ արքեպիսկոպոս 05/11/2024   18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/11/2024   21:05 Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել 05/12/2024   10:23 Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ․ Վահե Հովհաննիսյան 05/11/2024   15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից 05/11/2024   15:32 Սյունիքում եւ Գեղարքունիքում զորքերի հետքաշումը տեղի չի ունեցել Ալմաթիի հռչակագրով. ինչ է պատասխանել ԱԳՆ-ն 05/13/2024   10:29 Կարմիրբերետավորները հոգևորականի են բերման ենթարկել (տեսանյութ) 05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/11/2024   17:34 Տիգրան Ուրիխանյանը մեկնաբանել է՝ ինչ հիմքով է ազատ արձակվել 05/11/2024   21:46 Երկուշաբթի նախատեսվում են հոսանքազրկումներ հետևյալ հասցեներում 05/11/2024   17:47 Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է նաեւ Սյունիքում 05/11/2024   21:57 Պատահար Սևանի ճանապարհին. վիրավորներից մեկը զինծառայող է. shamshyan.com 05/12/2024   09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա 05/12/2024   22:47 Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները 05/12/2024   23:21 Շոյգուն չնշանակվեց պաշտպանության նախարար. Պուտինը Բելոուսովի թեկնածությունն է առաջարկել 05/12/2024   20:29 Իշխան Զաքարյանը չի մերժել գործընթացին միանալը. Բագրատ Սրբազանը հանդիպել է նրա հետ

Մեղադրական հակվածությամբ նախաքննությունը վտանգում է իրավական պետության հիմքերը. Ա.Հովսեփյան 10/09/2017   16:16  |  ԼՐԱՀՈՍ

Մեղադրական հակվածությամբ նախաքննությունը և դատաքննությունը վտանգում են իրավական պետության հիմքերը։ Այս մասին ՀՀ քննչական կոմիտեի մասնագիտական տոնի առթիվ իր ուղերձում այսօր նշել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը՝  ընդգծելով, որ նախաքննության համակողմանիության և օբյեկտիվության ապահովումը Քննչական կոմիտեի մարտահրավերներից է։

ՔԿ նախագահը պարզաբանել է, որ խորհրդային ժամանակներից կարծրացած է եղել այն գաղափարը, որ քննիչը մեղադրական գործառույթ իրականացնող մարմին է, քրեական հետապնդման մարմին. Առայսօր իր ազդեցությունը պահպանում է դեռևս Խորհրդային պետության գլխավոր դատախազ Ա. Վիշինսկու այն կործանարար գաղափարը (1924թ.), ըստ որի` քննիչը դատախազի օգնականն է: Նախաքննության մեղադրական ուղղվածությունն ուղղակիորեն նպաստում է նաև մեղադրական արդարադատության ձևավորմանը։

«Հանրահայտ է, որ քրեական գործերով արդարադատության ապացուցողական զանգվածի բացարձակ մեծամասնությունը ձևավորվում է քննիչի կողմից, ուստի քննիչի մեղադրական հակվածության պայմաններում նրա գործունեության արդյունքները նույնպես կլինեն մեղադրական։ Մեղադրական հակվածությամբ նախաքննությունը և դատաքննությունը վտանգում են իրավական պետության հիմքերը»,- նշել է Աղվան Հովսեփյանը։

Իր ուղերձում ՀՀ Քննչական կոմիտեի նախագահն ընդգծել է, որ ՔԿ քննիչների իրավամտածողության հիմքում արդեն իսկ ձևավորվել է այն գաղափարը, որ քննիչը ոչ թե հետապնդող, այլ հետազոտող է։ Քննիչի սրբազան պարտականությունն է կատարել համակողմանի քննություն, վեր հանել ինչպես մեղադրական, այնպես էլ արդարացնող ապացույցներ։

Քննիչի որոշմամբ արդարացնող հիմքով կարճումների թիվը 2015թ. համեմատ 2016թ. աճել է 173-ով:

Ա.Հովսեփյանը փաստել է, որ  էապես աճել են մինչև երկու ամիս ժամկետում ավարտվող քրեական գործերի քանակը և զուգահեռ նվազել մեկ տարուց ավել քննվող քրեական գործերը։ 2017 թվականի առաջին կիսամյակում քրեական գործերի արդեն 51%-ը, այսինքն՝ կեսից ավելին, քննվել է նախատեսված երկամսյա ժամկետում:

Նվազում է նկատվում նաև ավելի երկար ժամկետներում քննված գործերի մասով:

Մեկ տարուց ավելի ժամկետում քննված գործերի քանակը  2017 թվականի 1-ին կիսամյակում ընդամենը 2.0%-ն է:

Նախաքննության ժամկետների կրճատմանը նպաստել են մասնավորապես հետևյալ միջոցառումները`

Կապի օպերատորների հետ հեռախոսազանգերի վերծանումները նախաքննության մարմնին արդեն հասանելի են 1-2 օրվա ընթացքում՝ նախկինում  20-30 օրվա փոխարեն։

Նախաքննության ընթացքում անհրաժեշտ տեղեկատվական բազաներից, մասնավորապես՝ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից, Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրից, Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային ռեգիստրից, Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական բազայից, քննիչը հնարավորություն ունի առցանց ստանալ քրեական գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ։ Նախկինում այս տվյալները հնարավոր էր ստանալ լավագույն դեպքում 10-15 օրվա ընթացքում հարցումների  միջոցով:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ էր տարատեսակ փորձաքննությունների անհիմն նշանակման դեպքերը, ինչպես նաև փորձաքննությունների կատարման ժամկետների ձգձգման ոչ օբյեկտիվ պատճառները: Էապես բարելավվել է դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննությունների նշանակման և կատարման վիճակը: Մասնավորապես՝  ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի պետական բժշկական և Մանկավարժական համալսարանների աջակցությամբ ներկայումս դատահոգեբանական փորձաքննություններ իրականացնում են նաև այդ բուհերի հոգեբան մասնագետները:

Դատահոգեբուժական փորձաքննությունների առնչությամբ  ՔԿ նախագահը նշել է, որ ներկայումս Երևանի պետական բժշկական համալսարանում վերապատրաստում են անցնում «Սյունիքի  մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր»  և «Լոռու  մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ընկերությունների հոգեբույժ մասնագետները: Արդյունքում՝ մարզային քննչական վարչությունների, կայազորային քննչական բաժինների քննիչները կխնայեն և՛ ժամանակ, և՛ միջոցներ՝ դատահոգեբուժական փորձաքննությունները վերոնշյալ հիմնարկներում նշանակելով:

Աշխատանքներ են տարվել նաև դատահաշվապահական փորձաքննությունների կատարման ժամկետները կրճատելու մասով, ինչն իր արդյունավետությունը կապահովի քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման պարագայում:

Ձեռքբերումներով հանդերձ, այնուամենայնիվ, նախաքննության փուլում փորձաքննությունների կատարման ժամկետների հարցը շարունակում է մնալ օրակարգային և պահանջում է համալիր լուծում, ընդգծել է Ա.Հովսեփյանը:

ՔԿ նախագահն իր ուղերձում նշել է, որ հետևողականորեն քայլեր են կատարվել նաև էլեկտրոնային նախաքննության ինստիտուտը ներդնելու ուղղությամբ: Մասնավորապես, 2016 թվականից սկսած՝ քննչական աշխատանքի միասնական տեխնիկական կողմն ապահովելու նպատակով «Մերգելյանի անվան գիտահետազոտական ինստիտուտի» աջակցությամբ մշակվել և ներդրվել է դատավարական փաստաթղթերի ձևանմուշների միասնական էլեկտրոնային ծրագիրը:

Նախաքննության ժամկետների կրճատման, ինչպես նաև քննիչների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված ընթացակարգ է սահմանվել քրեական գործերի թվայնացման ծրագրի միջոցով: Ներկայումս տարածքային ստորաբաժանումներում գործում է ներքին ցանց, որով ապահովվում է թվայնացված քրեական գործերի ամբողջ շարժի նկատմամբ ամենօրյա վերահսկողությունը համապատասխան վերահսկողական գործառույթներ իրականացնող ծառայողների կողմից:

Ըստ Ա.Հովսեփյանի, ներկայումս քննարկվում է նաև համակարգը ՀՀ գլխավոր դատախազին հասանելի դարձնելու հարցը:

Նախաքննության մարմինների գործունեության արդյունավետությունն էապես կախված է նաև օպերատիվ–հետախուզական մարմինների հետ համագործակցությունից, նշել է ՔԿ ղեկավարը՝ հավելելով, որ  թերևս ՀՀ–ում քննչական միասնական մարմնի ձևավորման սկզբնական փուլում մտավախություն կար, որ նախաքննության և հետաքննության մարմինների ինստիտուցիոնալ տարանջատման դեպքում նրանց միջև համագործակցության արդյունավետությունը կնվազի` նկատի ունենալով հատկապես Ղազախստանի չհաջողված փորձը: Սակայն քրեական գործերով դիտարկումներն ակնհայտորեն վկայում են այլ զարգացման մասին. ներկայումս նախաքննության և հետաքննության մարմինների միջև համագործակցության ինտենսիվությունն էապես բարձրացել է, յուրաքանչյուրը, գիտակցելով իրավապահ համակարագում իր գործառույթները, ձգտում է հնարավորինս բարեխղճորեն կատարել իր պարտականությունները։ Այս հարցում գերատեսչական մրցակցությունն ունենում է բացառապես դրական արդյունքներ։

Ձևավորման սկզբնական ժամանակահատվածից սկսած Կոմիտեն ՀՀ Նախագահի և կառավարության աջակցությամբ իրականացրել է նյութատեխնիկական անհրաժեշտ պայմանների ապահովմանն ուղղված քայլեր: Մասնավորապես՝ Կոմիտեի ծառայողների աշխատավարձը բարձրացել է շուրջ 2,5 անգամ: 2014 թվականի հոկտեմբերից առ այսօր հիմնանորոգվել են՝ 15 վարչական շենքեր՝ (Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի (Մասիս), Արագածոտնի, Շիրակի (Արթիկ), Տավուշի (Նոյեմբերյան), Կոտայքի (Հրազդան) մարզային քննչական վարչությունների, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի և Մարտունու քննչական բաժնինների, Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության, Երևան քաղաքի քննչական վարչության, Արաբկիր, Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժինների շենքերը):

Վերոնշյալ քննչական բաժինները կահավորվել են, ապահովվել ժամանակակից տեխնիկայով, ինտերնետ կապով և համակարգչային ներքին ցանցով:

Բարելավվել են քննչական բաժինների աշխատանքային պայմանները, ստեղծվել են առավել նպաստավոր միջավայր և պայմաններ՝ մինչդատական վարույթի ընթացքում դատավարության մասնակիցների մասնակցությամբ քննչական գործողություններն իրականացնելու համար:

Քննչական բաժիններում քննչական գործողությունների իրականացումն արդյունավետ կազմակերպելու նպատակով առանձնացվել են անչափահասների հարցաքննության, անձի ճանաչման և իրեղեն ապացույցների պահման համար սենյակներ՝ համապատասխան կահավորմամբ:  Նախատեսվում են Կոմիտեի քննչական վարչություններին և բաժիններին 2018 թվականի ընթացքում ապահովել 5 նոր վարչական շենքերով (Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, Շիրակի մարզային քննչական վարչության և Ախուրյանի քննչական բաժին, Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի և Սիսիանի քննչական բաժիններ, Գավառի բաժին, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին):

Կառույցի ղեկավարը նշել է, որ քննիչների միջին ծանրաբեռնվածությունը տատանվում է՝ կախված հաստիքների լրացվածությունից.

2015 թվականի առաջին կիսամյակում քննիչների ծանրաբեռնվածության միջին ցուցանիշը կազմել է 25 քրեական գործ, 2016 թվականի առաջին կիսամյակում ՝ 27, իսկ  2017թ. նույն ժամանակահատվածում՝ 23 գործ:

Համակարգը բանիմաց և փորձառու կադրերով համալրելը կարևորագույն խնդիր է: Կոմիտեի ձևավորման՝ վերանշանակման փուլի ավարտին ունեցել ենք 118 թափուր հաստիք, 2017թ հոկտեմբերի 1-ի դրությամբ թափուր է 60 հաստիք: Կին ծառայողների թիվը 41-ն է կամ 6%, որոնցից 26-ը նշանակվել են Կոմիտեի ձևավորումից  հետո: Երիտասարդ ծառայողների / մինչև 30 տարեկան / թիվը 254-ն է կամ 37%:

Կոմիտեն ակտիվորեն համագործակցում է մարդկանց շահագործման և թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ներգրավված շահագրգիռ կառույցների, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ և, մասնավորապես, 2015թ. Եվրոպայի Խորհրդի ,Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցների մասինե կոնվենցիայի իրականացման երկրորդ փուլի գնահատման գործընթացում, ՄԱԿ-ի համաշխարհային զեկույցի, մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի՝ երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկույցի, ԱՄՆ պետքարտուղարության՝ Մարդկանց թրաֆիքինգի մասին 2015թ. տարեկան զեկույցի նախապատրաստմանը և աջակցել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից՝ Հայաստանում հարկադիր աշխատանքի և աշխատանքային թրաֆիքինգի փորձնական հետազոտության իրականացմանը:

Կիբեռհանցագործությունների գործերով մասնագիտացված քննիչների վերապատրաստման, միջազգային փորձի ուսումնասիրման, տեխնիկական կարողությունների ամրապնդման ուղղություններով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ իրականացվել է ակտիվ համագործակցություն, և պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտի մասնագետների կողմից քննիչների վերապատրաստման անցկացման և համապատասխան քննչական գործողություններ կատարելու համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ և ծրագրային ապահովումներ ձեռք բերելու վերաբերյալ:

Կիբեռհանցագործությունների գործերով Կոմիտեի մասնագիտացված քննիչներն ընդգրվել են նաև Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ կազմակերպվող Արևելյան գործընկերության տարածաշրջանում միջազգային համագործակցության զարգացման «CyberCrimeEAP2» ծրագրի աշխատանքային խմբում, որը կոչված է բարելավել քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու հարցումների կատարման արդյունավետությունը:

Ըստ ՔԿ նախագահի, ՀՀ քննչական կոմիտեն իր գործունեության մեջ առանձնակի տեղ է հատկացնում  միջազգային իրավական համագործակցության ամրապնդմանը և հանցավորության  դեմ պայքարում այլ պետությունների իրավապահ կառույցների հետ փոխգործակցության սերտացմանը:

Մասնավորապես,  2016թ. մարտին Վաշինգտոնում ԱՄՆ-ի քննության դաշնային բյուրոյի տնօրենի հետ քննարկվել է համագործակցության զարգացման ուղիներին վերաբերող հարցերի լայն շրջանակ և ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ փոխադարձ իրավական օգնություն ցուցաբերելու, համագործակցությունը խորացնելու վերաբերյալ։

2016թ. սեպտեմբերին Մինսկում աշխատանքային քննարկումների արդյունքներում երեք երկրների քննչական կոմիտեների նախագահներն ստորագրել են համատեղ հայտարարություն՝ միջգերատեսչական փոխգործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտության վերաբերյալ։

2016թ. դեկտեմբերին ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել  հանցավորության դեմ պայքարում միմյանց իրավական օգնություն ցուցաբերելու՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեռ և կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության առանձնահատկությունների վերաբերյալ փորձի փոխանակման, քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության ոլորտում:

27.04.2017թ. ՌԴ  Սանկտ Պետերբուրգ քաղաքում  տեղի է ունեցել ՀՀ, ԲՀ և ՌԴ քննչական կոմիտեների համատեղ կոլեգիայի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է իրավական համագործակցությանը և փորձի փոխանակմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչի արդյունքում՝ ստորագրվել  է համատեղ հայտարարություն։

2017 թվականի հոկտեմբերին Երևանում նախատեսված է համատեղ կոլեգիայի երկրորդ նիստը:

Նախաքննություն իրականացնող անձը՝ քննիչը, խոցելի է, քանի որ նրա յուրաքանչյուր գործողություն մանրամասն կարգավորվում է օրենքով: Քրեադավարական ձևից նույնիսկ չնչին շեղումները կարող են առաջացնել իրավաբանական պատասխանատվություն, իր ուղերձում նշել է Աղվան Հովսեփյանը: Օրինակ՝ 2015թ. 46 և 2016թ. 41 քննիչներ կարգապահական պատասխանատվության են ենթարկվել, քննիչների նկատմամբ հարուցվել են նաև քրեական հետապնդումներ՝ 2016թ. կոմիտեի ծառայողների վերաբերյալ քննվել է 49 քրեական գործ, որից 2-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 42-ի վարույթը կարճվել է: Այս ամենը վկայում է նախ և առաջ այն մասին, որ քննիչը պետք է ունենա բարձր պատասխանատվություն սեփական աշխատանքի և գործառույթների նկատմամբ,  և խստագույնս պահպանի իր գործառույթները կարգավորող օրենքների պահանջները:

Քննչական կոմիտեն, որի վարույթում քննվել են ՀՀ–ում 2015-2016թթ. քննչական մարմինների վարույթում եղած քրեական գործերի շուրջ 94%-ը, նախաքննության արդյունավետության բարձրացման նպատակով իրականացնում է լայնածավալ միջոցառումներ, և  դրական արդյունքներն արդեն իսկ տեսանելի են։

Ընդգծելով, որ նախաքննության արդյունավետության կարևորագույն ցուցանիշներից է քրեական գործերի դատավարական ավարտը, ՔԿ ղեկավարն արձանագրում է, որ ՀՀ քննչական կոմիտեի արտադրողականությունը ըստ ավարտված գործերի՝ 2015 թվականի առաջին կիսամյակի համար եղել է 30%, 2016 թվականի նույն ժամանակահատվածում՝ 34.%, իսկ 2017 թվականի առաջին կիսամյակում՝ 36%, և նկատվում է կայուն աճ:

Աճել է նաև մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերի քանակը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նվազել են փոխանցված քրեական գործերի քանակը։ Եթե` 2015 թվականից 2016 թվական փոխանցվել է 3268, ապա՝ 2016 թվականից 2017թ.՝ 2566 քրեական գործ, այսինքն՝ 702 գործով պակաս:

ՀՀ քննչական կոմիտեի արտադրողականությունը որոշելու չափանիշների մեջ  կասեցված քրեական գործերի քանակը այլևս չի հաշվառվում։ Քրեական գործերի վարույթը կասեցնել՝ նշանակում է կամ չբացահայտել հանցագործություն կատարող անձին, կամ չհայտնաբերել նրա գտնվելու վայրը։ Քրեական գործի վարույթը կասեցնելը ինքնին դրական երևույթ չէ, ուստի այն չի կարող դիտվել որպես քննչական աշխատանքի արտադրողականության դրական ցուցանիշ։

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ձևավորվել է «Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի 24.09.2013թ. կարգադրության հիման վրա մշակված և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից 19.05.2014թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]