Թեմաներ
Երեքշաբթի 05 / 14 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/13/2024   23:58 Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com 05/13/2024   23:53 «Կարմիրբերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ պատժիչ բնույթ ունեին․ Արման Թաթոյան 05/13/2024   23:50 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/13/2024   23:45 Բժիշկը նախազգուշացրել Է կերակրի սոդայի վտանգի մասին 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար 05/13/2024   22:41 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 05/13/2024   22:27 Ես իրենց հետ գործ չունեմ, բայց եթե գա՝ ազատ լինեմ, կզրուցենք․ Ճարտապետների պալատի նախագահը՝ Տավուշի թեմի առաջնորդին 05/13/2024   22:21 Փաշինյանը հանցանք է գործում ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության. գլխավոր դատախազությունը համամիտ է, հերքումներ չկան 05/13/2024   21:59 Մեզ հետ պայմաններով ու պարտադիր խորհուրդներով մի խոսեք, շարժումն օրակարգ ունի ու չի շեղվելու այդ օրակարգից. Շարժման առաջնորդ (տեսանյութ) 05/13/2024   21:53 Բովանդակային դաշտից փորձում են շեղել, սադրանքներին չենք տրվի. Ապիտոնյանը՝ նախկին դիվանագետներին դասալիք որակելու Միրզոյանի հայտարարության մասին (տեսանյութ) 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   21:38 Հնդկաստանի Մումբայ քաղաքում գովազդային վահանակի ընկնելու հետեւանքով 54 մարդ Է տուժել 05/13/2024   21:22 Կոչ եմ անում ՝ 1000 և ավելի ուսանողների վաղը դասադուլ անել․ այցելելու եմ ԵՊՀ․ Բագրատ Սրբազան 05/13/2024   21:08 Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրը 05/13/2024   20:52 Որքան ճնշումները ավելանում են, այնքան մարդկանց թիվը շատանում է․ այսօր բերման է ենթարկվել 171 քաղաքացի 05/13/2024   20:45 «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է 05/13/2024   20:36 Նախկինում հպարտ էինք, որ հայ ենք, հիմա ամաչում ենք, որ ասենք հայ ենք․ լիբանանահայ (տեսանյութ) 05/13/2024   20:26 Վաղը դասադուլին են միանալու և ուսանողների հետ հանդիպելու Վարդան Ոսկանյանը և Վարուժան Գեղամյանը 05/13/2024   20:17 Եգիպտոսում Բլինքենին նախազգուշացրել են «Ռաֆահ» անցակետի փակման հետեւանքների մասին 05/13/2024   20:02 Բագրատ Սրբազանը աղոթում է Սուրբ Աննա եղեղեցում 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/13/2024   19:42 Բողոքի ակցիաներ մարզերում եւ Երեւանում. հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ միացում 05/13/2024   19:37 Իսրայելցի դիվանագետները վերադառնում են Թուրքիա 05/13/2024   19:25 Թբիլիսիում սկսվում է օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հերթական բողոքի ակցիան 05/13/2024   19:14 Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը 05/13/2024   19:10 Եթե մարդիկ բողոքում են , ուրեմն մի բան այնպես չի գնում, մարդիկ բնական ցասում ունեն. ճարտարապետ 05/13/2024   18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ 05/13/2024   18:50 Անթալիայում՝ գետում հայտնաբերել են ՌԴ քաղաքացու դին 05/13/2024   18:44 Ես Բագրատ սրբազանի հետ սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, բավականին մտերիմ հարաբերություններ ենք ունեցել,բայց հիմա սառել են. Ղալումյան 05/13/2024   18:35 Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել 05/13/2024   18:31 Ստամբուլում ձերբակալել են տղամարդուն, ով փորձել է երկրից կարիճներ տեղափոխել 05/13/2024   18:30 Փաշինյանը մեկնել է Դանիա 05/13/2024   18:29 Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի եւ առեւտրի նախարար Իեն Բորջին 05/13/2024   18:11 Քաղաքացիները փակել են Բագրատաշենի ճանապարհը 05/13/2024   18:06 Վաղվանից Շիրակում` դասադուլ, գործադուլ, անհնազանդության ակցիաներ 05/13/2024   18:00 Քաղաքացիները փակել են Երևան-Ապարան մայրուղին 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/13/2024   17:46 Ռուս սահմանապահները Ներքին Հանդում էլ չեն հսկում անցուդարձը, հավաքել են մալուխները 05/13/2024   17:38 Սիսիան Պօղոսեանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից 05/13/2024   16:46 Բարդուղիմեոս առաքյալի մասունքները կհանգրվանեն Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (տեսանյութ) 05/13/2024   16:39 ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո պարտավորությունների կատարման վերաբերյալ 05/13/2024   16:38 Ղազախստանում նախկին նախարարը 24 տարվա ազատազրկման է դատապարտվել կնոջ դաժան սպանության համար 05/13/2024   16:27 Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը 05/13/2024   16:14 Ավտոերթի մասնակիցները փակել են Երեւան-Սեւան մայրուղին. ոստիկանները մեծ ուժեր են կենտրոնացրել (տեսանյութ) 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/13/2024   16:07 Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է և կոչով դիմում ՆԳՆ ղեկավարությանը, Քննչական կոմիտեին 05/13/2024   16:03 Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործով նախագահող դատավորն ինքնաբացարկ հայտնեց 05/13/2024   15:50 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին
05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/12/2024   11:35 Կիրակի օրով էլ եք աշխատում. Բագրատ արքեպիսկոպոս 05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/12/2024   10:23 Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ․ Վահե Հովհաննիսյան 05/13/2024   10:29 Կարմիրբերետավորները հոգևորականի են բերման ենթարկել (տեսանյութ) 05/12/2024   15:58 Եղանակի տեսությունն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում 05/13/2024   13:11 Պայծառ անակնկալ էր ինձ համար, չէիր սպասում, որ վերածնունդը կգա եկեղեցու կողմից. Մարինե Պետրոսյան 05/12/2024   09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա 05/12/2024   22:47 Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/12/2024   23:21 Շոյգուն չնշանակվեց պաշտպանության նախարար. Պուտինը Բելոուսովի թեկնածությունն է առաջարկել 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   12:50 Այս պահին Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպում է ունենում գրողների տանը 05/12/2024   20:29 Իշխան Զաքարյանը չի մերժել գործընթացին միանալը. Բագրատ Սրբազանը հանդիպել է նրա հետ 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/12/2024   20:47 Պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային այլանդակ հարձակումները. Շարժման առաջնորդը դիմեց ԱԱԾ տնօրենին

Նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Հռոմի Պապը, Դոնալդ Թրամփը, այլ առաջնորդներ 09/21/2017   15:21  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից.

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը:

«Ձե՛րդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության ազգային տոնն ինձ առիթ է ընձեռում, Ձեզ ինչպես նաև Ձեր հայրենակիցներին փոխանցել խաղաղության և բարգավաճման իմ սրտանց մաղթանքները։ Թող Աստված ուղեկցի և աջակցի Ձեր ջանքերին՝ կառուցելու մշտապես ավելի համախմբված և միասնական հասարակություն՝ հույս ներշնչելով երիտասարդ սերունդներին։

Այս մաղթանքով, ես ամբողջ սրտով աղոթք եմ հղում ի Աստվածային օրհնություն Ձե՛րդ Գերազանցության, երկրի առաջնորդների և ողջ հայ ժողովրդի»,- ասված է Հռոﬕ Սրբազան Քահանայապետի շնորհավորական նամակում:

Տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ Սերժ Ազատի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ընթացիկ տարում մեր երկրները նշում են երկու նշանակալից հոբելյան՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը: Անցած տասնամյակների ընթացքում երկկողմ կապերի ամբողջ համալիրի զարգացման գործում մենք քիչ հաջողությունների չենք հասել: Հաստատված է արդյունավետ համագործակցություն Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք այսուհետ ևս կամրապնդենք Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա դաշնակցային հարաբերությունները: Դա համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների արմատական շահերին, ընթանում է Անդրկովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հունով Հարգելի՛ Սերժ Ազատի, անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ խաղաղություն և բարօրություն»:

Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մեծարգո՛ Նախագահ,

Միացյալ Նահանգների կառավարության և ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ և Հայաստանի ժողովրդին անկախության հռչակման 26-րդ տարեդարձի առթիվ, որը նշվում է սեպտեմբերի 21-ին:

Այս տարի մենք նաև նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին: Ձեր անկախացումից ի վեր մենք աշխատել ենք միասին՝ մեր ընդհանուր շահերի ներքո աջակվելու Հայաստանի ժողովրդավարությանն ու տնտեսությանը: Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը Հայաստանին նոր սահմանադրության իրականացման ու կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու հարցերում:

Մենք ձգտում ենք ընդլայնել մեր երկրների համար երկուստեք շահավետ առտևտրային նու ներդրումային կապերը: Մենք նաև բարձր ենք գնահատում Հայաստանի մասնակցություն միջազգային խաղաղապահ գործողություններին և ՆԱՏՕ-ի ու այլ բազմազգ վարժանքներին, մասնավորապես այս տարվա ամռանը տեղի ունեցած «Ազնիվ գործընկեր» վարժանքին, որը գլխավորում էր ամերիկյան կողմը:

Մենք գնահատում ենք Հայաստանի ցուցաբերած աջակցությունը սիրիացի փախստականներին: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին ժողովրդավարության, անվտանգության և տարածաշրջանային կայունության հարցերում ունեցած առաջընթացի համար: Լավագույն մաղթանքներս այս տոնական օրվա ու առաջիկա տարվա համար»,- ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:

«Ձե'րդ Գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից Ձեզ և ի դեմս Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին հղում եմ սրտանց շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ: Ձեր ղեկավարությամբ Հայաստանում պահպանվում է քաղաքական կայունությունը, զարգանում է ազգային տնտեսությունը և շարունակաբար բարձրանում է բնակչության բարեկեցությունը:

Չինական կողմը անկեղծորեն ուրախ է Հայաստանի սոցիալ-տնտեսական բնագավառում ձեռքբերված հաջողությունների համար: Ես մեծ նշանակություն եմ տալիս հայ-չինական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ օգտվել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման հնարավորությունից, Ձեզ հետ հետագա ջանքեր գործադրել, որպեսզի երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով հասնեն նոր առաջխաղացման՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների: Հայաստանի Հանրապետությանը մաղթում եմ բարգավաճում, իսկ նրա ժողովրդին՝ երջանկություն:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք»,-ասված է Չինաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:

«Շատ ուրախ եմ Ձեր ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքներն ու ջերմ բարեմաղթանքները՝ երջանկություն մաղթելով Հայաստանի ժողովրդին առաջիկա տարում»,- ասված է Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Էլիզաբեթ Երկրորդի շնորհավորական ղերձում:

«Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր անկախության հռչակման տարեդարձը: Այս առանձնահատուկ օրվա առիթով Ձեզ և Ձեր համաքաղաքացիներին իմ և իմ համերկրացիների անունից հղում եմ իմ սրտագին բարեմաղթանքները:

Այս տարին առանձնահատուկ է հայ-գերմանական հարաբերությունների համար. 25 տարի առաջ մեր երկու երկրները հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ: Այդ ժամանակից ի վեր ստեղծվել է սերտ և փոխվստահելի համագործակցություն, որը մենք կարող ենք ավելի խորացնել: Գերմանիան ողջունում է Հայաստանի և Եվրամիության միջև նոր, համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտը և հետայսու ևս գործընկերաբար կաջակցի Հայաստանին եվրատլանտյան հանրությանն ինտեգրվելու ճանապարհին: Մաղթում եմ Ձեզ անձամբ՝ քաջառողջություն, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ խաղաղ, ազատ և բարեկեցիկ լավ ապագա»,- ասված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

«Մեծարգո՛ Սերժ Ազատի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այս օրը տոն է համայն հայության համար, ցանկացած հայի` Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում: Հզոր, ծաղկող ու բարգավաճող Հայրենիքը բոլոր հայերի երազանքն է ու հպարտությունը՝ աշխարհի որ ծայրում էլ նրանք լինեն:

Հայ ժողովուրդը միշտ պայքարել է իր պետականության, սեփական հողում ազատ ու անկախ ապրելու ,իր իրավունքները, իր օջախն ու ընտանիքը պաշտպանելու համար, սրբազան պայքար, որը հաղթանակով պսակվեց 1991 թվականի սեպտեմբերին:

Մենք ավելի քան վստահ ենք, որ ինչպես այս բոլոր տարիների ընթացքում, այնպես էլ այսուհետ մեր ժողովուրդը միասին ու միակամ, համախմբված ու հաստատակամորեն կընթանա իր երազանքների իրականացման, հայոց պետականության շարունակական զորացման ու ամրապնդման, համազգային խնդիրների լուծման, Հայաստանի Հանրապետության կայուն ու առաջընթաց զարգացման ճանապարհով:

Մեծարգո՛ Սերժ Ազատի,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, բարօրություն ու մեծագույն հաջողություններ՝ ի փառս Մայր Հայաստանի եւ հայ ժողովրդի»,-ասված է Արցախի Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաև Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Աբեն,Ավստրայի Դաշնային Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլեն, Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդը, Սինգապուրի Հանրապետության նախագահ Հալիմա Յաքոբը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան, Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհաննիսը, Բելառուսի Հանրաետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Խորվաթիայի Հանրապետության նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչ, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան,Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, Բուլղարիայի Նախագահ Ռուﬔն
Ռադևը, Սաուդյան Արաբիայի Թագավորության Թագավոր Սալման բին Աբդալազիզ Ալ Սաուդը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Սուրսուլթան Նազարբաևը, Մարոկկոյի Թագավորության Թագավոր Մուհամմադ Վեցերորդը, Թուրքﬔնստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհաﬔդովը, Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության տոնի առթիվ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:06 21/09/2017  |  ԼՐԱՀՈՍԷդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել
14:16 21/09/2017  |  ԼՐԱՀՈՍՊատասխանատվության բարձր գիտակցումով ու անմնացորդ նվիրումով կկերտե՛նք մրցունակ ու զորեղ Հայաստան. Տարոն Մարգարյան
13:55 21/09/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներն այցելեցին «Եռաբլուր»
13:09 21/09/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ Վարչապետ. Մեզ հաջողվել է ամրապնդել նորանկախ պետության հիմքերն ու առաջ շարժվել երկրի զարգացման ճանապարհով
12:47 21/09/2017  |  ԼՐԱՀՈՍՈրպես քաղաքացի` մեզնից յուրաքանչյուրը պետության տերն է. ԱԺ Նախագահ
12:14 21/09/2017  |  ԼՐԱՀՈՍՊուտինը շնորհավորել է ՀՀ Նախագահին
11:44 21/09/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի 200 ուսանողներ սեպտեմբերի 21-ի օրամուտը դիմավորեցին «Եռաբլուր» պանթեոնում
11:12 21/09/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Նախագահը այցելել է «Եռաբլուր» պանթեոն
11:00 21/09/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի անկախ Հանրապետությունը 26 տարեկան է
10:21 21/09/2017  |  ԼՐԱՀՈՍԲակո Սահակյան. Հզոր, ծաղկող ու բարգավաճող Հայրենիքը բոլոր հայերի երազանքն է ու հպարտությունը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]