ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարկ վճարողների գործունեության նկատմամբ ընթացիկ հսկողությունը տարբեր տեսչությունների փոխարեն իրականացվում է կենտրոնացված սկզբունքով 09/06/2017 15:08 | ԼՐԱՀՈՍ
Պետական եկամուտների կոմիտեն ամփոփում է տեխնիկապես հագեցած մոնիթորինգի կենտրոնի գործունեության եռամսյա արդյունքները: Այս մասին հայտնում է ՊԵԿ լրատվական ծառայությունը:
Հարկային համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման հետևանքով օպտիմալացման, ռեսուրսների տնտեսման գործընթացներ են կատարվել: Պետական եկամուտների կոմիտեն բիզնես դաշտի հսկողություն է իրականացնում «խելացի» համակարգի միջոցով:
«Էլեկտրոնային հսկողության կատարելագործումը թույլ է տվել արդյունավետ կառավարել հսկողական աշխատանքների համար նախատեսված ռեսուրսները՝ գործընթացը հարկ վճարողների համար դարձնելով թափանցիկ և գործընկերային»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Հարկ վճարողների գործունեության նկատմամբ ընթացիկ հսկողությունը տարբեր տեսչությունների փոխարեն իրականացվում է կենտրոնացված սկզբունքով՝ մոնիթորինգի կենտրոնից:
«Վերլուծության՝ օբյեկտիվ և միասնական չափանիշներով ձևավորված էլեկտրոնային համակարգն է դուրս բերում հարկ վճարողների ռիսկային վարքագիծը՝ հիմք տալով հսկողական միջոցառումների անցկացման համար: Այդպիսով, օպտիմալացման տրամաբանությանը համահունչ՝ կրճատվել են տարածքային հարկային տեսուչ-հարկ վճարող շփումները և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը»,-ընդգծել է Վախթանգ Միրումյանը:
Մոնիթորինգի կենտրոնում ինքնաշխատ համակարգը կատարում է ՀԴՄ և հաշվարկային այլ փաստաթղթերով՝ հարկային հաշիվներով և հաշիվ-ապրանքագրերով, իրականացվող գործարքների մոնիթորինգ: Այն համադրվում է մասնագետների վերլուծության հետ՝ ճշգրտելու տնտեսվարողի ռիսկայնությունը՝ գործունեության ոլորտի առանձնահատկություններից ելնելով, որից հետո կոմիտեն ծանուցում է ուղարկում ռիսկային հարկ վճարողներին:
«2017թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀԴՄ-ներով կատարվող գործարքների մոնիթորինգի արդյունքներով հարկ վճարողներին ուղարկվել է 2322 ծանուցում, ընդ որում՝ 455 հարկ վճարող ծանուցվել է մեկից ավելի անգամ: ՀԴՄ ծանուցումների վերաբերյալ առարկություն կամ պարզաբանում է ներկայացրել 258 հարկ վճարող:
«Օրենսդրությամբ սահմանված հսկողական միջոցառումներ իրականացնելու նպատակով համապատասխան ստորաբաժանումներին են տրամադրվել 362 հարկ վճարողի տվյալներ: Ներկա պահին 140 հարկ վճարողի մոտ հսկողական միջոցառումներ են իրականացվել»,-տեղեկացրել է կոմիտեի նախագահի տեղակալը:
Հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը հաշվարկային փաստաթղթերի հիման վրա կատարված մոնիթորինգի արդյունքներով ուղարկվել է 718 ծանուցում, ընդ որում՝ 48 հարկ վճարողի ծանուցվել է մեկից ավելի անգամ: Առարկություն կամ պարզաբանում է ներկայացրել 118 հարկ վճարող: Հսկողական միջոցառումներ իրականացնելու նպատակով համապատասխան ստորաբաժանումներին են տրամադրվել 136 հարկ վճարողների տվյալներ:
ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը վստահեցրել է, որ ծանուցման բովանդակության հետ համաձայն չլինելու դեպքում հարկ վճարողները կարող են էլեկտրոնային եղանակով՝ առանց ավելորդ միջոցներ ծախսելու, ներկայացնել առարկություններ և բացատրություններ: Այդկերպ հսկողությունը դառնում է առավել թիրախային և թափանցիկ, իսկ միջոցառումներ իրականացնող աշխատակիցների գործելաոճը՝ հիմնավորված:
«Հարկ վճարողների հետ գործընկերային հարաբերությունների ձևավորումն օգնում է կոմիտեին գնահատել մշակված ռիսկային չափանիշների օբյեկտիվությունը, արդյունավետությունը՝ անհրաժեշտության դեպքում վերանայելով և կատարելագործելով դրանք»,-նշել է Վախթանգ Միրումյանը՝ հավելելով, որ այդ նպատակով հարկ վճարողների արձագանքների և իրականացված հսկողական միջոցառումների արդյունքերի ընթացիկ վերլուծություն է կատարվում:
Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի՝ հարկ վճարողների հետադարձ կապի միջոցով շարունակաբար կատարելագործվող համակարգն ապահովում է ՊԵԿ-ի կողմից իրականացվող հսկողական գործառույթի թափանցիկությունը և կոմիտեի որդեգրած գործելաոճին համապատասխան՝ բարձր արդյունավետությունը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/16/2024 08:41 Ոստիկանների հեղինակությունը 2018-ին ավելի բարձր էր. հարցում. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:30 Թոշակները եւ աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208. «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:26 Իշխանությունը սարսափած է արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:20 ՔՊ-ականները ուշի-ուշով հետեւում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շխումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ»
- 05/16/2024 08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ»
- 05/16/2024 08:16 Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»
- 05/16/2024 08:12 Գեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը