ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոր վտանգ ԵՏՄ-ից. մեր արտադրողները դուրս կմղվեն ռուսական շուկայի այն սեգմենտներից, որտեղ «մոդան» թելադրում են թուրքերը. «Հայկական ժամանակ» 08/22/2017 09:54 | Մամուլ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ վերջին օրերին մամուլում և քաղաքական դաշտում ակտիվորեն քննարկվում է Եվրասիական տնտեսական միության և Թուրքիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի հնարավոր ստորագրման հեռանկարները:
Խնդիրն իրոք կարևոր է: Սակայն հարցը դիտարկվում է հիմնականում քաղաքական տեսանկյունից, չնայած տեսականորեն Եվրասիական միությանը զուտ տնտեսական կառույց է: Թուրքիայի և ԵՏՄ-ի միջև նման համաձայնագրի ստորագրումը, եթե այն տեղի ունենա, կարող է լուրջ հետևանքներ ունենալ նաև տնտեսական իմաստով:
Ընդհանրապես, որքան էլ դա մեզ դուր չգա, Թուրքիայի տնտեսությանը մատների արանքով նայել չի կարելի: Թուրքիայի տնտեսությունը բավական տպավորիչ որակական փոփոխություններ է կրել վերջին տարիներին: Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով անցած տարի Թուրքիան եղել է աշխարհի 60-րդ տեղում: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունը նույն սանդղակում 67-րդն է:
«Մեկ շնչին Թուրքիայում հասնում է 10 հազար 700 դոլար ՀՆԱ, Ռուսաստանում՝ 8 հազար 900 դոլար: Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի դեպքում ունենք հիմնականում հումքային տնտեսություն, իսկ Թուրքիայի տնտեսությունն ավելի շատ վերամշակող բնույթ ունի, պարզ կդառնա, որ գործ ունենք տարածաշրջանի թերևս ամենալուրջ խաղացողի հետ:
Ու հիմա այդ սուբյեկտը կարող է ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել ԵՏՄ-ի հետ, որի անդամն ենք նաև մենք: Ի՞նչ է նշանակում առևտրի համաձայնագիր: Եթե երկու բառով նկարագրելու լինենք, ապա դա փոխադարձ անմաքս առևտուրն է: Հիմա, ելնելով դրանից, փորձենք ուրվագծել այն իրավիճակը, որը կստեղծվի Թուրքիայի և ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելուց հետո: Եվ որ ամենակարևորն է ինչպես դա կազդի մեր տնտեսության վրա:
Թուրքիային, իհարկե, հետաքրքրում է ռուսական շուկան: Մինչև Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելը մի քանի ապրանքատեսակների գծով թուրք արտադրողները հզոր դիրքեր էին գրավել ռուսական շուկայում:
Առևտրաշրջանառության ծավալը Թուրքիայի ու ՌԴ-ի միջև մոտենում է 40 միլիարդ դոլարի տարեկան…
Մի խոսքով, ԵՏՄ-ի և Թուրքիայի միջև ազատ առևտրի ռեժիմը ուղղակի սպառնալիք է մեր արտադրողների համար: Իհարկե, մյուս տեսանկյունից դա կարող է խթան հանդիսանալ, որ մեր տնտեսվարողները կձգտեն ներդրումներ անել, արդիականացնել արտադրությունը, նվազեցնել ինքնարժեքը և այլն: Սակայն, ցավոք սրտի, դա տեսական տարբերակ է, իսկ գործնականն այն է, որ մեր արտադրողները պարզապես դուրս կմղվեն ռուսական շուկայի այն սեգմենտներից, որտեղ «մոդան» թելադրում են թուրք արտադրողները: Այլ կերպ ասած, քննարկելի է, թե ինչ քաղաքական հետևանքներ կարող է ունենալ Թուրքիա-ԵՏՄ ազատ առևտրի հնարավոր ռեժիմը: Գուցե քաղաքական իմաստով Հայաստանը կարող է ակնկալել որոշակի դրական արդյունքներ: Սակայն տնտեսական իմաստով այդ ռեժիմը լուրջ մարտահրավեր է մեզ համար»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»-ի՝ 22.08.17թ. համարում:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/05/2024 22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում
- 05/05/2024 22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից
- 05/05/2024 21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի
- 05/05/2024 20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն