Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 01 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   21:08 Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» 05/01/2024   20:59 ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել օրվա կապակցությամբ 05/01/2024   20:53 Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան 05/01/2024   20:52 Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան 05/01/2024   20:43 Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով 05/01/2024   20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան 05/01/2024   20:15 Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան 05/01/2024   20:13 Ուկրաինայում ռազմական գործողությունները հասել են վճռորոշ կետի․ Bloomberg 05/01/2024   20:00 ԽՍՀՄ-ի օրոք Կիրանցի կամուրջը եղել է հայկական, հիմա տալիս են Ադրբեջանին. կառավարությունը միայն 60 տոկոս երաշխիք է տվել, որ ոչ մի տուն չի անցնի Ադրբեջանին. Կիրանցի համայնքապետ (տեսանյութ) 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   19:49 Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին 05/01/2024   19:41 Ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները Վարդենիսի օկուպացրած տարածքներից դուրս չգան, իսկ մենք պետք է դուրս գանք Տավուշից. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   19:11 Փարիզում մայիսմեկյան ակցիայի ժամանակ ոստիկանների վրա աղյուսներ են նետել եւ հրկիզել ֆուրգոնը 05/01/2024   18:55 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   18:49 ՊՆ-ն պնդում է, որ երկու դիրք չի հանձնվել 05/01/2024   18:44 Չեմ ասում՝ հեղաշրջումներ լինեն, ուզում եմ՝ ով էլ լինի երկրի ղեկավարի պաշտոնում, հայամետ լինի ու հայրենասեր. արցախցի սարկավագ 05/01/2024   18:40 ԱԺ պատգամավորի կողմից մատնանշված նյութերը գտնվել են Կադաստրի կոմիտեում․ հերքում 05/01/2024   18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները 05/01/2024   18:16 Ահաբեկիչ են սրանք, այ ցավդ տանեմ. Գառնիկ Դանիելյան 05/01/2024   18:08 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը նստացույց է սկսում՝ կառավարության շենքի մոտ 05/01/2024   18:05 Նահատակված հերոսների մայրերը Կիրանցում են․նրանց որդիները կյանքի գնով են վճարել, որ ոչ թե ծնկաչոք ու սողալով քայլենք, այլ, որ հայացքները պարզ լինի, հայրենիքը՝ հաղթանակած․ Սրբազան 05/01/2024   17:50 Սևբերետավորները դաժան ծեծի են ենթարկել հանուն Տավուշի և հայրենիքի պայքարող քաղաքացիներին 05/01/2024   17:49 Ստամբուլում բերման ենթարկվածների թիվը հասավ 210-ի 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   17:39 Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվեց․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 05/01/2024   17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 05/01/2024   17:29 Յուրաքանչյուր զիջում ՝ պատերազմի հավանականությունը դարձնում է ավելի մեծ. Վազգեն Մանուկյան 05/01/2024   17:14 «Աստրազենեկա»-ն առաջին անգամ խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է թրոմբի պատճառ դառնալ 05/01/2024   17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել 05/01/2024   17:00 Երկրաշարժ՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/01/2024   16:36 Հայաստանցի ռազմական բժիշկները մասնակցում են ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությանը 05/01/2024   16:26 Օկուպացված Քարվաճառում բեռնատար է շրջվել. զոհվածը Թուրքիայի քաղաքացի է 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/01/2024   16:16 Այս մի քանի օրն էլի բերետավորների են ուղարկելու, որ ուժով բացեն ճանապարհը. Գառնիկ Դանիելյանը պնդում է՝ բնակիչները չեն քանդելու վրանները 05/01/2024   16:11 Ջիլի բնակիչներին ասվել է, որ Գեղարքունիքի մարզում սահմանազատունը սկսվելու է իրենց հատվածից 05/01/2024   15:53 Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու. Ոսկան Սարգսյան 05/01/2024   15:52 Ադրբեջանը խաղաղություն է ապահովել պատերազմի միջոցով, և այս հարցը պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի. Ալիև 05/01/2024   15:10 Այս պայքարը պիտի լինի չակնկալիքների պայքար, դիմացը պետք է ստանա պատիվ և հայրենիք. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 05/01/2024   14:55 Երեկ ԱԺԲ ակցիայից բերման է ենթարկվել 64 անձ 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   14:49 Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջև (տեսանյութ) 05/01/2024   14:48 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում կա․փաստաբաններ 05/01/2024   14:41 Մենք մեր ձեռքով մեր հողերը տանք թուրքի՞ն, չենք տալի ախպեր, եթե տանք՝ ուրեմն ես ազգը ապրելու իրավունք չունի. իջեւանցի ազատամարտիկներ 05/01/2024   14:20 Լատվիայի նախագահը քիչ է մնացել վրաերթի ենթարկվի հետիոտնային անցումի վրա 05/01/2024   14:05 Made in Turan. Ադրբեջանում կներկայացվի թյուրքական աշխարհը միավորող բրենդը 05/01/2024   14:03 Դիվանագետների համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում իրենց հայրենական օջախի, հողի ու ջրի, արժանապատվության համար ոտքի ելած մեր հայրենակիցների նվիրյալ պայքարն արատավորելու ցանկացած փորձ
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/29/2024   23:18 Ավտոմեքենայով անհետացած ռուս դատախազին մահացած են գտել 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/29/2024   23:21 Կառավարությունը` կիրանցիների հետ հանդիպման մասին 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում 04/30/2024   12:39 Փաշինյանը ջուրը թափեց սեղանին՝ ցույց տալու, թե ինչ է անում Տավուշում 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ 04/29/2024   21:40 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները շոկի մեջ են

Ինչպե՞ս է ծնվել Լիբիկի 40 օրը. զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով պաշտպանի ուսումնասիրության արդյունքում մեղադրանքը կփլուզվի՞ 08/08/2017   23:21  |  Դատական ռեպորտաժներ

2013թ. հուլիսի 31-ին զինծառայող Մանուչար Մանուչարյանին ինքնասպանության հասցնելու գործով շուրջ 3 տարի տևած դատաքննությունը կարծես թե մոտենում է իր տրամաբանական ավարտին:

Քրեական գործով դատարանն անցել է դատական վիճաբանությունների փուլին, և այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Արման Ստեփանյանի պաշտպան Նորայր Նորիկյանը:

Նախ նշենք, որ մեղադրող դատախազ Արամ Ամիրյանը իր մեղադրական ճառում միջնորդել է ամբաստանյալ Արման Ստեփանյանին դատապարտել 7,5, իսկ Բաբկեն Գաբոյանին՝ 8 տարի ժամկետով ազատազրկման:

Այսպիսով, պաշտպան Նորիկյանը գտնում է, որ քրեական գործով նախաքննությունն ի սկզբանե կատարվել է բազմաթիվ բացթողումներով և թերություններով, քննության առարկա չեն դարձել և անտեսվել են էական նշանակություն ունեցող փաստեր ու հանգամանքներ, իսկ առկա փաստերը գնահատվել են սուբյեկտիվ ընկալմամբ:

Ըստ պաշտպանի՝ մեղադրանքի կողմին այդպես էլ չի հաջողվել իրականացնել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունների պատշաճ կատարումը:

Պաշտպանը գտնում է, որ Արման Ստեփանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 4-րդ մասով իրականացված քրեական հետապնդումը անհրաժեշտ է դադարեցնել:

Արման Ստեփանյանին առաջադրված մեղադրանքը հիմնված է բացառապես մեկ վկայի՝ Լիբիկ Մկրտչյանի նախաքննական ցուցմունքի հիման վրա, ինչ վերաբերում է դատաքննական ցուցմունքին, ապա նա ըստ էության չի հայտնել, որ Ա.Ստեփանյանը հինգ րոպե տևողությամբ ոտքերով հարվածել է Մանուչարին, այլ ընդամենը հրել է և որ ինքը երբեք չի տեսել Մանուչարին շոր լվանալիս: Բացի այդ, նա նաև հայտնել է, որ դեպքին նախորդող 40 օրերի ընթացքում երբեք չի տեսել Ա.Ստեփանյանին՝ Մանուչար Մանուչարյանին նվատացելուց և վիրավորելուց:

Լիբիկ Մկրտչյանը նույնը պնդել է նաև Արման Ստեփանյանի հետ առերեսման ժամանակ:

Ուստիև՝ մեկ վկայի իրարամերժ ցուցմունքների հիման վրա, պաշտպանի գնահատմամբ, Արման Ստեփանյանին ծանր հացագործություն կատարելու մեղադրանք է առաջադրվել:

Ինչ վերաբերում է քրեկան գործով դատակոչված մյուս վկաներին, ապա նրանցից որևէ մեկը չի նշել, որ Մանուչար Մանուչարյանը ընկճված և տխուր է եղել:

Անդրադառնալով հետմահու նշանակված դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննությանը, ապա պաշտպանն իր տարակուսանքը հայտնեց. հանձնաժողովը խտրական վերաբերմունք է դրսևորել վկաների ցուցմունքների նկատմամբ, ինչը դարձել է ուղենիշ՝ քրեական գործի ելքը կանխատեսելու և լուծման համար:

Վկաների մյուս ցուցմունքները գտնվում են էական հակասության մեջ Լիբիկ Մկրտչյանի կողմից տրված ցուցմունքների հետ:

Բացի այդ, նախաքննական մարմինը անհրաժեշտ և օբյեկտիվ գնահատական չի տվել սպաների գործողություններին՝ մասնավորապես հրամանատար Վահե Մուրադյանի գործողություններին:

Արման Ստեփանյանը ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում, իսկ ցուցմունք տալիս հայտնել է, որ նորմալ համաբերությունների մեջ է գտնվել Մանուչարի հետ, ավելին՝ չի ստիպել ու ծեծել նրան պարտադրելով լվանալ իր հագուստները:

Ստեփանյանը նաև նշել է, որ Մանուչարը համեստ և ոչ կոնֆլիկտային անձնավորություն է եղել:

Դեպքից 40 օր առաջ անընդմեջ ու պարբերաբար չի ծեծել ու նվաստացրել Մանուչարին:

Պաշտպանը գնահատմամբ՝ քրեական գործով փորձ է արվում ամեն գնով հասնել մեղավորության կանխավարկածի հաղթանակին ինչը բոլոր դեպքերում հակաօրինակ է:

Պաշտպան Նորիկյանը նաև մեղադրանքի իրավաբանական վերլուծություն էր կատարել. Արման Ստեփանյանին առաջադրված մեղադրանքը պարունակում է ծայրից ծայր իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Արման Ստեփանյանը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության՝ հանցակազմի բացակայության հիմքով. նրա գործողություններում և Մանուչար Մանուչարյանի մահվան նախորդող ժամանակահատվածում ունեցած հոգեվիճակի միջև կապն անուղղակի է, հետևաբար խախտվել է հանցակազմի ամբողջության տրամաբանությունը:

Սակայն պաշտպան Նորիկյանը համոզված է, որ «շան գլուխը» այստեղ չի թաքնված:

Պաշտպանը հարցադրում է անում, այդ ի՞նչ հիշողություն ունի վկա Լիբիկ Մկրտչյանը, որ նշել է, թե Ստեփանյանը և Գաբոյանը Մանուչարի նկատմամբ դեպքից 40 օրերի ընթացքում են սկսել պարբերաբար բռնություն կիրառել՝ ստիպել լվանալ հագուստները:

Ինչպե՞ս է Լիբիկ Մկրտչյանը հաշվել այդ օրերը, մտապահել և փոխարենը չի ասել 60 կամ 80 այլ մատնանշել է կոնկրետ 40 օր:
Պաշտպանի ուսումնասիրություններն այլ բան են փաստում:

Այսպիսով, ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 1-ին մասով արարք կարող է որակվել միայն 2013թ ապրիլի 30-ին ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքnվ ուժի մեջ մտնելու պահից, այսինքն՝ 2013թ. հունիսի 8-ից:

Այստեղից էլ պարզ է դառնում, թե ինչպե՞ս է ծնվել Լիբիկի 40 օրը, ըստ որի՝ «հեղինակություններ» Արմանը և Բաբկենը դեպքին նախորդող 40 օրերի ընթացքում էին սկսկել նվաստացնել Մանուչարին:

Եթե Լիբիկը ցուցմունք տար կամ թելադրեին, որ գրեր՝ Մանուչարին նվաստացրել են 60 կամ 80 օր տևական ժամանակ առաջ, մեղադրանք չէին կարող առաջադրել այն պատճառով, որ այդ արարքի ժամանակ պարզապես այդպիսի հոդված գոյություն չուներ, իսկ եթե գրեին, որ արարքը կատարվել է դեպքին նախորդող մի քանի օրերի ընթացքում, ապա մեղադրանքը ընդհանրապես կփլուզվեր՝ քանի որ այդ պարագայում տևականությունը, պարբերականությունը կկորեր, ինչը ինքնասպանության հասցնելու պարագայում կարևոր և էական հանգամանք է:

Արման Ստեփանյանի պարագայում հարկադրված են եղել ընդգծելու պատճառահետևանքային կապի անուղղակիությունը՝ քանի որ հուլիսի 29-ից 2 օր անց է կատարվել դեպքը, որպիսի պայմաններում առհասարակ չի կարող խոսք գնալ, սիստեմատիկ, տևական ճնշման և բռնության մասին:

Այսպիսի պայմաններում պաշտպանը գտնում է, որ Լիբիկ Մկրտչյանի ցուցմունքները չեն կարող արժանահավատ լինել և դրվել մեղադրանքի հիմքում:

Ըստ Նորայր Նորիկյանի՝ նախաքննություն իրականացնող մարմնի կողմից ցուցաբերվել է մասնագիտական անբարեխղճություն, իսկ գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազության կողմից՝ աչքակապություն:

Պաշտպանը գտնում է, որ գործով առկա փաստական տվյալները բավարար չէ՝ Ստեփանյանի մասով մեղադրական դատավճիռ հրապարկելու համար:

Ի սկզբանե առաջադրվել է շինծու և կեղծ մեղադրանք, ըստ էության՝ առանց բավարար ապացույցների:

Միևնույն ժամանակ պաշտպանը նաև նշեց, որ եթե առաջնորդվեն փորձագետների տրամաբանությամբ, և բառապաշարով և եթե դատարանը Ստեփանյանի մասով արժանահավատ համարի Լիբիկ Մկրտչյանի ցուցմունքները, ապա առնվազն պետք է վերաորակի նրա արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 1-ին մասով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ստեփանյանն անազատության մեջ է ավելի քանի երեք տարի՝ դատապարտի նրան երեք տարի ժամկետով ազատազրկման և ազատ արձակի դատական նիստերի դահլիճից:

Այսպիսով, պաշտպանը միջնորդեց հռչակել Արման Ստեփանյանի անմեղությունը և նրան արդարացնել:

Նշենք, որ Արման Ստեփանյանը սպորտսմեն է, բազմաթիվ անգամներ պարգևատրվել է, իսկ վերջին անգամ պարգևատրվել է ՀՀ ՊՆախարարի կողմից՝ ՀՀ ԶՈւ 15-րդ համաբանակային սպորտակիադայի եզրափակիչ փուլում բազմամարտ սպորտաձևից 80 կգ քաշային կարգում 1-ին տեղը գրավելու համար:

Գործով մյուս ամբաստանյալը՝ Բաբկեն Գաբոյանի պաշտպան Հրանտ Անանյանը պաշտպանական ճառով հանդես կգա հաջորդ՝ օգոստոսի 24-ին կայանալիք դատական նիստում:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]