ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննարկում՝ խոշտանգումների հիմնահարցի վերաբերյալ 07/14/2017 17:06 | ԼՐԱՀՈՍ
Հուլիսի 14-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հրավիրել էր կլոր սեղան քննարկում «Խոշտանգումների վերաբերյալ քրեական գործերի քննության վիճակը, առկա հիմնախնդիրները, խոշտանգումների կանխարգելման և քննության արդյունավետության բարձրացման հեռանկարները» թեմայով: Այս մասին հայտնում է Դատախազության լրատվական ծառայությունը:
Քննարկմանը մասնակցում էին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և մասնավորապես խոշտանգումների հիմնահարցում մասնագիտացած իրավապաշտպան գործունեություն ծավալող հասարակական մի շարք կազմակերպությունների, պետական իրավասու մարմիննների, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչութունների համապատասխան ծրագրերի համակարգողներ:
Բացման խոսքում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը, ներկաներին շնորհակալություն հայտնելով նախաձեռնությանն արձագանքելու համար, նշել է, որ խոշտանգումների կանխարգելման, ինչպես նաև այդ փաստերով արդյունավետ քննության ապահովման հիմնախնդիրը առաջանհերթություն է Դատախազության համար, և համատեղ քննարկումների նպատակն է նախատեսվող քրեաիրավական ընթացակարգային և օրենսդրական փոփոխությունների համատեքստում գտնել առկա խնդիրների լուծման համապարփակ մեխանիզմներ:
Ուշադրություն է դարձվել 2014-2016թթ. խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի առթիվ քննված քրեական գործերի վիճակագրությանը, համաձան որի, ի տարբերություն նախորդ երկու տարիների՝ 2016թ. որոշակի աճ է արձանագրվել քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու ուղղությամբ:
Ներկայացվել է խոշտանգումների գործերով իրականացված նախաքննության ընդհանուր վիճակը, դրա ուսումնասիրության արդյունքների հիման վրա ՀՀ դատախազության կոլեգիայի 2017 թվականի հունիսի 23-ին տեղի ունեցած ընդլայնված նիստում ընդունված որոշումների էությունն ու նպատակները, դրանցից ածանցվող մեկ տասնյակից ավելի հանձնարարությունները, որոնցով պետք է առաջնորդվեն խոշտանգումների ենթադրյալ հանցագործությունների դեպքերի առթիվ քրեական գործերով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները:
Այդ հանձնարարականների նպատակն է ձևավորել անհրաժեշտ կառուցակարգեր՝ բացառելու Հայաստանի դեմ կայացված մի քանի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արձանագրված՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային խախտումների կրկնությունը և քրեադատավարական պրակտիկան հնարավորինս համապատասխանեցնել Եվրոպական դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումների, ԵԽ խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի, ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի առաջադրված պահանջներին:
Կարևորելով ՀՀ գլխավոր դատախազության կողմից խոշտանգումների կանխարգելման և նախաքննության որակի և արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, առկա խնդիրների կարգավորման առումով քաղաքացիական հասարակության հետ երկխոսության պատրաստակամությունը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հանդես եկան իրենց մտահոգություններով և գործնական առաջարկություններով:
Մասնավորապես շեշտվեց խոշտանգման գործերով նախաքննության անաչառության, ամբողջականության և լրիվության նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու անհրաժեշտությունը, դրանց ընթացքում իրականացվող քրեադատավարական որոշակի անհրաժեշտ գործողությունների տեսաձայնագրման կանոնակարգումը, չափանիշների հստակեցումը, ինչպես նաև խոշտանգման հետ կապված միջազգային իրավական կարգավորումներից, ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի որոշումներից ոչ միայն դատախազների, այլ նաև ոստիկանների, քննիչների իրազեկվածության մակարդակի բարձրացման, անհրաժեշտ գիտելիքներով զինելու ուղղությամբ վերապատրաստման ծրագրերի իրականացումը: Առաջարկվեց նաև ստեղծել քաղաքացիական հասարակության և ՀՀ գլխավոր դատախազության միջև ինստիտուցիոնալ համագործակցության նախադրյալներ:
Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել արված առաջարկություններն առավել ամբողջացված ներկայացնելու, ինչպես նաև նմանատպ ձևաչափով հանդիպումներն ավելի հաճախակի կազմակերպելու շուրջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/08/2024 08:21 Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ»
- 05/08/2024 08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
- 05/08/2024 08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ»
- 05/08/2024 08:04 Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․«Հրապարակ»
- 05/08/2024 08:01 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններուն մահվան 32, 2023-ին`53, 2024-ի առաջին 5 ամսում` 30 դեպք. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:58 Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:56 Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն