Թեմաներ
Շաբաթ 05 / 04 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում 05/04/2024   21:19 Մարդիկ հոգնել են ու զզվել են․ Մարդիկ հույս են ուզում․ Մելիքյան 05/04/2024   21:04 Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթը մեծ ոգեւորություն է առաջացրել. Շուշիի ազատագրման օրը շարժումը երիտասարդաց գիշեր կկազմակերպի 05/04/2024   20:46 Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/04/2024   20:31 ԱՄՆ-ի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին 05/04/2024   20:16 Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին` լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին 05/04/2024   20:14 Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացել են Բագրատ Սրբազանի երթին (տեսանյութ) 05/04/2024   20:03 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/04/2024   19:52 Ոգին հաղթելու է դուխին. Արթուր Վանեցյան 05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   19:06 Հասանք Սևքար, ուղղությունը Ենոքավան` չնայած հորդառատ անձրևին, քայլերթը շարունակվում է 05/04/2024   18:58 Տեսակցեցի, ապօրինի ազատազկված 4 տավուշեցիների, նրանց միակ մտահոգությունն է, որ վտանգավոր օրերին տեղում չեն Տիգրան Աբրահամյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   18:37 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին 05/04/2024   18:28 Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան 05/04/2024   18:16 ՌԴ Բելգորոդում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ 05/04/2024   17:56 «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը 05/04/2024   17:36 Դիվանագետներն իրենց աջակցությունն է հայտնել շարժմանը 05/04/2024   17:26 Զոհված զինծառայողների ծնողները միացել են տավուշյան շարժմանը 05/04/2024   17:14 Բագրաստ Սրբազանի առաջնորդությամբ՝ երթի մասնակիցները հասել են Սարիգյուղ 05/04/2024   17:10 Տավուշյան շարժումը պետք է դառնա համահայկական 05/04/2024   17:09 Թող ոչ ոք չկասկածի՝ գնալու ենք մինչեւ վերջ եւ հասնելու ենք մեր նպատակին. Դանիելյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   16:37 ՌԴ ՆԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել 05/04/2024   16:22 Ուխտ եմ կնքել՝ այս խաչը իմ պարանոցին կմնա, մինչեւ հաղթանակներ կունենանք. Բագրատ Սրբազան 05/04/2024   16:19 Բաքուն քար լռություն է պահպանում Բագրատ Սրբազանի՝ Տավուշից դեպի Երևան մեկնարկած շարժման վերաբերյալ․ Ոսկանյան 05/04/2024   15:54 Ծառն արմատախիլ անելու դեպքում, այնուամենայնիվ, գլխավոր արմատը մնում է հողում ու ավելի խորն է գնում. Վրթանես սրբազանը` Արցախ վերադառնալու մասին 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   15:41 ՌԴ Սոչիում նույնպես ջրի մակարդակի բարձրացում են կանխատեսում 05/04/2024   15:33 Հրատապ. Տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան (տեսանյութ) 05/04/2024   15:15 Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/04/2024   14:32 Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ ԶԼՄ-ներ 05/04/2024   14:14 Ֆրանսիահայ լրագրողը օդանավակայանում բաժանում է իրեն տրված կրուասանները. Արդեն 14 օր է, ինչ նա հայտարարել է հացադուլ (տեսանյութ) 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/04/2024   13:54 Սփյուռքը ստիպված կլինի ավելի կտրուկ քայլերի դիմել․ ԳԿԽ Վարչություն 05/04/2024   13:39 Բժիշկը նշել է մարսողությունը բարելավելու ուղիները 05/04/2024   13:20 Սա էլ ձեզ դասական միջանձնային կոնֆլիկտ. Էրիկ Ալեքսանյանը արձագանքել է գլխավոր դատախազին 05/04/2024   13:11 Վահագն Խաչատուրյանի մեդալին Հունգարիան պատասխանեց դիվանագիտական ապտակով. Գրիգոր Բալասանյանի անդրադարձը (տեսանյութ) 05/04/2024   13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր 05/04/2024   12:49 Ադրբեջանի վարչապետը պատրաստվում է մեկնել Անկարա 05/04/2024   12:41 Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը 05/04/2024   12:38 Դանիայում դեռահասներն սկսած 15 տարեկանից կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության 05/04/2024   12:28 Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. ականները հանել են, այլեւս անվտանգ չենք զգում մեզ. Կիրանցի բնակչուհի 05/04/2024   12:20 «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով 05/04/2024   12:16 ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց․ քաղաքագետ 05/04/2024   12:14 Սա նույնն է, թե գարշհոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով․ Ոսկանյան 05/04/2024   11:56 Թուրքիայի խոշորագույն բանկերից մեկը խստացրել Է ռուսաստանցիների համար հաշիվների բացման պայմանները
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2016-2017թթ. գործունեության տարեկան հաղորդում 06/30/2017   16:34

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2016-2017թթ. գործունեության տարեկան հաղորդում

Արցախի ԱԺ նախագահն իր խոսքում մասնավորապես ասել է.

Այս նիստով մենք եզրափակում ենք 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի աշխատանքները:

ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն ձեր ուշադրությանն եմ ներկայացնում խորհրդարանի 2016-2017թթ. տարեկան հաղորդումը: Ամփոփելով մեր համատեղ աշխատանքի արդյունքները` արձանագրենք, որ հաշվետու ժամանակահատվածում Ազգային ժողովում գումարվել է 14 լիագումար նիստ, շրջանառության մեջ է դրվել 58 օրինագիծ (որից 1-ը՝ Հանրապետության նախագահի, 50-ը՝ Կառավարության կողմից, 7-ը՝ պատգամավորական նախաձեռնությամբ):  Շրջանառությունից հանվել է 1 պատգամավորական նախաձեռնություն, հաջորդ նստաշրջան է տեղափոխվել 20 նախագիծ: Ընդունվել է 37 օրենք, որից 10-ը մայր օրենք:

Ըստ գլխադասային հանձնաժողովների եզրակացությունների՝  հաշվետու ժամանակահատվածում ընդունված օրենքների քանակական պատկերն այսպիսին է.

ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողով՝ 16 օրենք, որից 3-ը՝ մայր օրենք.
պետական-իրավական հարցերի հանձնաժողով ՝ 7 օրենք, որից 4-ը՝ մայր օրենք.
արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի հանձնաժողով՝ 5 օրենք, որից 3-ը՝ մայր օրենք.
սոցիալական և առողջապահության հարցերի հանձնաժողով ՝ 5 օրենք,
պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողով ` 4 օրենք,
գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի, ինչպես նաեւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովներում օրենքի նախագծեր չեն ներկայացվել:
Ոչ օրենսդրական հարցերի մասով երկու նստաշրջանների ընթացքում ի գիտություն ընդունվել կամ հաստատվել են մի շարք ամենամյա ծրագրեր, հաշվետվություններ և հաղորդումներ։ Այս պահի դրությամբ ԱԺ ընդունած ոչ մի օրենք հետ չի վերադարձվել։

Հունիսի 27-ին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել են խորհրդարանական լսումներ «Քրդական հիմնախնդիրը և տարածաշրջանային զարգացումները» թեմայով:

Հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել են 252 ելից նամակ և գրություն, Աժ մուտք է գործել 554 պաշտոնական նամակ և գրություն, ստացվել են քաղաքացիների 138 դիմում, որից 81-ը բավարարվել է: Արձակվել են ԱԺ նախագահի 53 հրաման և 70 կարգադրություն (ընդհանուր՝ 123), ԱԺ աշխատակազմի ղեկավարի 115 հրաման: Գործուղումների թիվը կազմել է 102, այդ թվում Հայաստանի Հանրապետություն՝ 92, արտերկիր՝ 10:

Տարվա կտրվածքով Ազգային ժողովում հավատարմագրվել են 18 լրագրող, 2 հեռուստաօպերատոր, 1 լուսանկարիչ՝ 8 լրատվամիջոցներից: Իրականացվել է խորհրդարանի աշխատանքների պատշաճ լուսաբանում պաշտոնական կայքի, սոցիալական ցանցերի և հանրային հեռուստատեսության միջոցով.

Սույն թվականի հունիսի 28-ի դրությամբ հեռարձակվել են խորհրդարանկան ժամի 9 և հարցուպատասխանի 5 հաղորդումներ:

Նշված ժամանակահատվածում ԱԺ մամուլի ծառայության գործունեության մասին կարող եք մանրամասն ծանոթանալ այստեղ:

2016-2017թթ. ընթացքում խորհրդարանը շարունակել է ընդլայնել արտաքին կապերն ու շփումները՝ հյուրընկալելով տարբեր երկրների քաղաքական գործիչների ու խորհրդարանականների: Քանի որ 4-րդ նստաշրջանի ամփոփման ժամանակ ներկայացվել է սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին միջխորհրդարանական հարաբերությունների մասին տեղեկատվությունը, այժմ ներկայացնենք միայն 5-րդ նստաշրջանի ընթացքում այս ուղղությամբ կատարված աշխատանքները:

Մասնավորապես նշենք՝

Սահմանադրական հանրաքվեին դիտորդական առաքելությամբ Արգենտինայից, ԱՄՆ-ից, Բոլիվիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Բրազիլիայից, Բասկերի երկրից, Իսպանիայից, Կանադայից, Հայաստանի Հանրապետությունից, Մեքսիկայից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուրուգվայից, Ֆրանսիայից, Աբխազիայից, Մերձդնեստրից, Հարավային Օսիայից Արցախ ժամանած միջազգային պատվիրակությունների և Եվրախորհրդարանի պատգամավորների այցը խորհրդարան:

Բելգիայի Թագավորության Դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆի, Էմանուել դե Բոկի և Պիեռ Կոմպանիի ընդունելությունը Ազգային ժողովում:

Բելգիայի սենատոր, ֆլամանդական խորհրդարանի պատգամավոր  Յորիս Պոշետի այցը Ազգային ժողով և հանդիպումը «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի հետ:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և նրա գլխավորած պատվիրակության այցը Արցախ և ընդլայնված կազմով հանդիպումը խորհրդարանականների հետ:
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի կառույցի մի խումբ երիտասարդների, Հայաստանի Հանրապետության Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի անդամների, ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և Առաջնորդության դպրոց հիմնադրամի մասնակիցների ընդունելությունը խորհրդարանում:
ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների պարբերական հանդիպումները Արցախի խորհրդարանի պատգամավորների հետ:

Հարկ է նշել նաև, որ Արցախի խորհրդարանական պատվիրակությունները դիտորդական առաքելություն են իրականացրել մարտի 12-ին Աբխազիայի Հանրապետությունում, ապրիլի 2-ին՝ Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններին և ապրիլի 9-ին՝ Հարավային Օսիայի նախագահական ընտրություններին:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որպես համակազմակերպիչ է հանդես եկել հունիսի 16-18 Ստեփանակերտում անցկացված Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումին:

Այս նստաշրջանում, Հայաստանում խորհրդարանական ընտրություններով պայմանավորված, ՀՀ ԱԺ-ԱՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստ չի անցկացվել, սակայն ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հետ ընդլայնված կազմով հանդիպման արդյունքում նախնական պայմանավորվածություն ունենք՝ նիստը սույն տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին կազմակերպելու մասին:

Ընդհանուր առմամբ, այսպիսին է անցած ժամանակահատվածում Ազգային ժողովի գործունեության  համառոտ պատկերը։

Նստաշրջանի ավարտը դեռ չի նշանակում ամառային արձակուրդների սկիզբ. ուզում եմ հիշեցնել, որ Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության դրույթների կատարմամբ պայմանավորված՝ հուլիսի երկրորդ կեսին, տեղի կունենա Խորհրդարանի կողմից Արցախի Հանրապետության նախագահի ընտրության ընթացակարգը, որի նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն արդեն հուլիսի 5-ից:

Հավանաբար, նույն ժամկետներում մենք կարիք կունենանք արտահերթ նստաշրջան հրավիրելու, որպեսզի քննարկենք հետսահմանադրական գործընթացների շրջանակներում ներկայացված երկու օրինագծերը՝ այսօր առաջին ընթերցմամբ ընդունված Դատական օրենսգիրքն ու Հաշվեքննիչ պալատի մասին նախագծերի փաթեթը՝ հաշվի առնելով, որ այս երկու օրենքները պետք է ընդունվեն մինչև սեպտեմբերի 1-ը:

Հինգերորդ նստաշրջանի ընթացքում լրացավ 6-րդ գումարման Արցախի Հանրապետության խորհրդարանի գործունեության երկու տարին: Եվ այս ժամանակահատվածում կատարված աշխատանքի վերլուծությունն ընդհանրական պատկերի մեջ կարելի է ամփոփել հետևյալ կերպ՝ գործող Ազգային ժողովը մտել է բնականոն գործունեության հուն, որն անպայման պետք է ունենա իր շարունակությունը: Վստահ եմ, որ մեր կամքն ու նպատակադրությունը բավարար է առկա և ծագող մարտահրավերներին պատվով դիմակայելու համար:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]