ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում եւ Արցախում հիշում են Արցախյան պատերազմի հետեւանքով 800-ից ավելի անհետ կորածներին 06/29/2017 11:57 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում եւ Արցախում հունիսի 29-ին հիշում են Արցախյան պատերազմի հետեւանքով անհետ կորած ազատամարտիկներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանն ասաց, որ Արցախյան ազատամարտի տարիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից անհայտ կորած է համարվում ավելի քան 600 մարդ, սակայն դրանք դեռ վերջնական թվերը չեն:
«Մենք աշխատանքներ ենք տանում ճշտելու նաեւ շահումյանցիների թիվը, քանի որ նրանք հիմնականում տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն»,-ասաց նա: Վիկտոր Քոչարյանի խոսքով` անհայտ կորածներին գտնելու եւ նրանց հայրենադարձելուն ուղղված աշխատանքները ոչ մի արդյունք չեն տալիս:
«Ադրբեջանն ինչպես միշտ մեզ հետ ուղիղ կապ չի հաստատում, եւ աշխատանքներն այդ ուղղությամբ բավական բարդ են: Ինչ հնարավոր է, կատարվում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ»,-ասաց նա: Արցախում անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներին ցուցաբերվում է նյութական, բարոյական, հոգեբանական օգնություն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը նշեց, որ Արցախյան պատերազմի հետեւանքով Հայաստանում անհայտ կորած է համարվում 200-ից ավելի մարդ:
«Ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհայտ կորածներին գտնելու եւ հայրենադարձելու ուղղությամբ զանազան միջազգային հարթակներում որոշակի հաջողություններ գրանցվել են: «Սակայն տվյալ գործընթացում պետք է ներգրավված լինի ադրբեջանական կողմը: Մենք բոլոր հնարավոր միջազգային հարթակներն օգտագործում ենք հաջողության հասնելու համար»,-ասաց նա:
Կապրիելյանը նշեց, որ անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներին ցուցաբերվում է օգնություն՝ սկսած անվճար բուժօգնությունից, սոցիալական տարբեր փաթեթների, արտոնությունների տրամադրումից, մինչեւ ֆինանսական միջոցների տրամադրում:
Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը` հունիսի 29-ին, Հայաստանում եւ Արցախում մի շարք միջոցառումներ կանցկացվեն: Արցախում Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ պետական այրերը, զինվորականները ծաղկեպսակներ կտեղադրեն:
Հայաստանում ՀՀ ՊՆ եւ ԳՇ ղեկավար կազմը, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհուրդը, Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովի անդամները, Արցախյան պատերազմի վետերաններն ու ՀԿ-ների ներկայացուցիչները կայցելեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ հոգեհանգստի կարգ կիրականացվի:
Հայաստանում հունիսի 29-ի օրվան նվիրված միջոցառումները կշարունակվեն մինչեւ հուլիսի 7-ը, քանի որ ծրագրվում են այցելություններ նաև մարզեր:
Արցախյան պատերազմի հետեւանքով անհետ կորած ազատամարտիկներին օրը նշվում է 2000 թվականից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/10/2024 08:18 Սպառնալիքները դեր չխաղացին․ «Հրապարակ»
- 05/10/2024 08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ»
- 05/10/2024 08:11 Փաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն. «Ժողովուրդ»
- 05/10/2024 08:07 Հողերը բարեհաջող հանձնելու դիմաց՝ գեներալի կոչում են խոստացել․«Հրապարակ»
- 05/10/2024 08:04 Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 05/10/2024 07:47 Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գործով վերջնական մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
- 05/10/2024 07:43 ՔՊ-ում երեկ չելենջ էր հայտարարված. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/10/2024 14:12 Ադրբեջանական մամուլն ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան. Հայրապետյան
- 05/10/2024 14:05 Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան
- 05/10/2024 12:40 Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն. Վարդևանյան
- 05/10/2024 08:24 Հայաստանի իշխանությունը կրկին զորակցություն է ստանում թշնամուց․ Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/10/2024 21:50 Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը, կա 2 զոհ, 1 վիրավոր
- 05/10/2024 18:37 Երևանում հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է. «սպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ
- 05/10/2024 14:44 Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
- 05/09/2024 20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/10/2024 22:22 Ամուսնացած տղամարդուց ծննդաբերած կինը տարօրինակ առաջարկ է ստացել նրա կնոջից
- 05/09/2024 23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար
- 05/09/2024 18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը