Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/01/2024   23:52 Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հրդեհ է բռնկվել 05/01/2024   23:44 Կիրանցի դպրոցն այսօր էլ նշանառության տակ է. Փաշինյանն առաջարկեց ծառ տնկել` չերևալու համար 05/01/2024   23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար 05/01/2024   23:23 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կան. Փաշինյան 05/01/2024   23:20 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   23:07 Թբիլիսիում հատուկջոկատայինները ցուցարարներին ցրելու համար ռետինե փամփուշտներ եւ պղպեղի բալոններ են կիրառել 05/01/2024   22:55 Ոչ թե չորս գյուղ ենք տալիս, այլ` Ադրբեջանից վերցնում ենք չորս գյուղ` որպես փաստարկ. Փաշինյանը կրկին մանիպուլացնում է 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:26 Նիկոլ Փաշինյանը՝ Ալիեւի հետ բանակցությունների մասին. Հարցազրույցը՝ ուղիղ 05/01/2024   22:13 Թուրքիայում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել Է 226-ի 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   21:43 Կոլումբիան հայտարարել Է Իսրայելի հետ հարաբերությունների խզման մասին 05/01/2024   21:29 ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը․ ընդգրկված ֆիզիկական անձանց թվում են Ադրբեջանի քաղաքացիներ 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   21:08 Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» 05/01/2024   20:59 ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել օրվա կապակցությամբ 05/01/2024   20:53 Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան 05/01/2024   20:52 Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան 05/01/2024   20:43 Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով 05/01/2024   20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան 05/01/2024   20:15 Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան 05/01/2024   20:13 Ուկրաինայում ռազմական գործողությունները հասել են վճռորոշ կետի․ Bloomberg 05/01/2024   20:00 ԽՍՀՄ-ի օրոք Կիրանցի կամուրջը եղել է հայկական, հիմա տալիս են Ադրբեջանին. կառավարությունը միայն 60 տոկոս երաշխիք է տվել, որ ոչ մի տուն չի անցնի Ադրբեջանին. Կիրանցի համայնքապետ (տեսանյութ) 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   19:49 Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին 05/01/2024   19:41 Ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները Վարդենիսի օկուպացրած տարածքներից դուրս չգան, իսկ մենք պետք է դուրս գանք Տավուշից. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   19:11 Փարիզում մայիսմեկյան ակցիայի ժամանակ ոստիկանների վրա աղյուսներ են նետել եւ հրկիզել ֆուրգոնը 05/01/2024   18:55 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   18:49 ՊՆ-ն պնդում է, որ երկու դիրք չի հանձնվել 05/01/2024   18:44 Չեմ ասում՝ հեղաշրջումներ լինեն, ուզում եմ՝ ով էլ լինի երկրի ղեկավարի պաշտոնում, հայամետ լինի ու հայրենասեր. արցախցի սարկավագ 05/01/2024   18:40 ԱԺ պատգամավորի կողմից մատնանշված նյութերը գտնվել են Կադաստրի կոմիտեում․ հերքում 05/01/2024   18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները 05/01/2024   18:16 Ահաբեկիչ են սրանք, այ ցավդ տանեմ. Գառնիկ Դանիելյան 05/01/2024   18:08 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը նստացույց է սկսում՝ կառավարության շենքի մոտ 05/01/2024   18:05 Նահատակված հերոսների մայրերը Կիրանցում են․նրանց որդիները կյանքի գնով են վճարել, որ ոչ թե ծնկաչոք ու սողալով քայլենք, այլ, որ հայացքները պարզ լինի, հայրենիքը՝ հաղթանակած․ Սրբազան 05/01/2024   17:50 Սևբերետավորները դաժան ծեծի են ենթարկել հանուն Տավուշի և հայրենիքի պայքարող քաղաքացիներին 05/01/2024   17:49 Ստամբուլում բերման ենթարկվածների թիվը հասավ 210-ի 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   17:39 Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվեց․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 05/01/2024   17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 05/01/2024   17:29 Յուրաքանչյուր զիջում ՝ պատերազմի հավանականությունը դարձնում է ավելի մեծ. Վազգեն Մանուկյան 05/01/2024   17:14 «Աստրազենեկա»-ն առաջին անգամ խոստովանել է, որ իր պատվաստանյութը կարող է թրոմբի պատճառ դառնալ 05/01/2024   17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել 05/01/2024   17:00 Երկրաշարժ՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/01/2024   16:36 Հայաստանցի ռազմական բժիշկները մասնակցում են ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժությանը
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   07:58 Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ» 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 04/30/2024   08:02 Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ» 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 04/30/2024   12:39 Փաշինյանը ջուրը թափեց սեղանին՝ ցույց տալու, թե ինչ է անում Տավուշում

«Հերոսի ծնողները». Անդրանիկ Զոհրաբյանի հայրը հավատացած է՝ անցյալը պետք է օգնի ճիշտ ապրել 06/20/2017   11:09  |  Ղարաբաղյան հակամարտություն

«Հերոսի ծնողներ»-ը նախագծի շրջանակում «Արմենպրես»-ն այս անգամ այցելել է ապրիլյան պատերազմի ընթացքում Մարտակերտում զոհված զինծառայող, հերոս գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծնողներին՝ Ատոմ եւ Ալլա Զոհրաբյաններին։

Դեռեւս արցախյան պատերազմի տարիներին հերոսացած Վեդի քաղաքը Անդրանիկի ծննդավայրն է։ Ինչպես հերոսի հայրն է ասում, Վեդիի բնակիչները միակարծիք են՝ բոլոր հերոսներն էլ հավասար են անկախ ամեն ինչից, որովհետեւ նրանք իրենց կյանքը տվեցին հանուն մեկ նպատակի, հանուն հայրենի հողն ազատագրելու ,ապա այն պահպանելու։

Հերոսի տանն էլ, ինչպես եւ մարտի դաշտում, Անդրանիկն ու նրա հետ նահատակված հերոս ընկերը՝ Ռոբերտ Աբաջյանը, միասին են, հյուրասենյակի սեղանին դրված նկարից նայում են հենց այն նույն հայացքով, որով նրանց ճանաչեցինք ու հիշեցինք։

Հյուրասենյակի աջ մասում առանձնացված է մի հատված, որն իր համար ընտրել էր Անդրանիկը, դա տան իր սիրելի անկյունն էր, որտեղ հիմա նրա նկարներն են, պատվոգրերը, մեդալներն ու զինվորական համազգեստը։ Հայրը սեփական ձեռքերով Մարտակերտի դիրքից հավաքել ու բերել է փամփուշտները, ինչպես նաեւ զրահաբաճկոնը, որը որդու հագին է եղել հերոսական պայքարը մղելիս։ Ամենաներքեւում դրված է հայ հայտնի ֆուտբոլիստ, ՀՀ վաստակավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանի նվերը հերոսի ընտանիքին՝ իր իսկ մակագրությամբ գնդակ։ Անդրանիկի ամենասիրելի զբաղմունքը եղել է ֆուտբոլը, որը փաստորեն հետագայում դարձել է նրա կյանքի հիմնական ուղղությունը։

«Անդրանիկս շատ ուշիմ երեխա էր, շատ դեպքերում աննկատ էր մնում, որ ավելորդ ուշադրություն չգրավեր։ Ամեն ինչ իր ուսերին կվերցներ, կաներ նույնիսկ մեր փոխարեն։ Եթե մասնակից էր լինում մի բանի, դա պիտի համարեր իրենը, իր միջով անցկացներ։ Եթե ինչ-որ մի բան էր անում, պիտի լավ աներ, լինի դա ընկերություն, ֆուտբոլ կամ ուրիշ մի բան։ Խոհարարություն էր սիրում այնքան, որ դա էլ դարձավ մասնագիտություն։

Ում մոտ սովորում էր, ասում էին, որ շատ լավ ձեռք ունի, աճելու հեռանկարներ ունի, մի քիչ երեւի արագության խնդիր կար, որն էլ ժամանակի ընթացքում փորձ ձեռք բերելուն զուգահեռ կշտկվեր»,-պատմում է հայրը Անդրանիկը որոշել էր, որ 9-րդ դասարանից տեղափոխվելու է Եվրոպական քոլեջի Վեդու մասնաճյուղ։ Թեպետ ընտրել էր հաշվապահական հաշվառում եւ աուդիտ բաժինը, դա չէր էլ խանգարում քոլեջի ուսմանը զուգահեռ Երևանում հաճախել նաեւ քառամսյա խոհարարական դասընթացների։ Ընտանիքի համար եւս սիրում էր հաﬔղ ուտեստներ պատրաստել, տիկին Ալլայի խոսքով՝ տարբեր մթերքներով այնքան հաﬔղ ուտեստներ էր ստանում, որ միգուցե իր մոտ այդքան էլ լավ չստացվեր.

«Մայրաքաղաքում, որտեղ սովորում էր խոհարարություն, բանակ գնալուց առաջ այնտեղ ասացին, որ Անդրանիկի տեղը կպահեն, որ բանակից վերադառնա ու միասին աշխատեն»:

Եվրոպական քոլեջում էլ Անդրանիկին խորհուրդ էին տվել շարունակել կրթությունը նույն մասնագիտությամբ, որովհետեւ զգալի հաջողություններ ուներ։ Անդրանիկը շատ երկար չէր մտածել, որովհետեւ ամենահարազատը ֆուտբոլն էր, որով դեռ 8 տարեկանից էլ զբաղվում։

«2009 թվականից Հայաստանի առաջնությունում էր խաղում, ֆուտբոլը տարիքի հետ գալիս էր։ Բանակ գնալուց առաջ վերջին ամսում վերցրեցին «Արարատ» առաջին լիգա, մարզիչն ասաց՝ կգնաս, կգաս, տեղդ կա։ Քննություններ հանձնեց ու ընդունվեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ ու գնաց բանակ։ Ասում էր՝ պապ, ես ֆուտբոլն եմ ուզում, տաղանդավոր էրեխեք շատ կան, էս էրեխեքից լավ թիմ եմ հավաքելու, տես՝ գամ, ինչ արդյունքի եմ հասնելու նրանց հետ»։

Որդու մասին հոր բնութագրությունը շատ դիպուկ է. ասում է՝ Անդրանիկը բնավորությամբ մարզիկ էր՝ կռիվ տվող ու մարտնչող, այդ իսկ պատճառով ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրերին, երբ լուրեր չունեին Անդրանիկի մասին, այն բոլոր հուսադրող խոսքերին, որ միգուցե Անդրանիկը ողջ է, միգուցե ինչ-որ տեղ թաքնվել է, հայրը հակադարձել էր՝ ասելով՝ որդիս փախչող չէ, նրան հետեւում չփնտրեք. «Գնացի Մարտակերտ, խոսեցի ընկերների, հրամանատարների հետ, ու համադրելով ստացած տեղեկությունները՝ ասացի՝ Անդրանիկին փնտրեք միայն առաջնագծի տղաների մեջ»։

Բանակ գնալ, չգնալու թեման տանը նույնիսկ չի էլ քննարկվել, Անդրանիկը թույլ չէր տալիս, ծնողներին պարզապես ասել էր՝ վիճակահանությամբ իր իսկ ձեռքով որտեղ էլ ընտրի, այնտեղ էլ ծառայելու է։

«Մենք մի փոքր վերապահումներ ունեինք, քանի որ Անդրանիկս կարճատեսություն ուներ, բայց այնպես դրեց հարցը, որ մենք չխառնվեինք, ոչինչ չանեինք։ Հետո մտածեցի, որ փորձեմ բանակում ինչ-որ մի բանով օգնել, որ դա իր համար խնդիր չլինի, ասում էր՝ պապ, ոչ մի բան չես անում։ Սկզբնական շրջանում, դե, սովորում էին, մի քիչ հանգիստ այդ վիճակից նեղվում էր, կատակով ասում էր՝ ոնց որ մանկապարտեզ լինի, բայց որ դիրքեր սկսեց գնալ, զգացի, որ իրոք փոխվեց. այ դա իր սրտով էր։ Անդրանիկը լուրջ էր, իհարկե, բայց մի տեսակ ավելի էր լրջացել, վերաբերմունքը տարբեր հարցերի շուրջ փոխվել էր։ Որ զանգում էինք, ասում էինք՝ ոնց ես Անդրանիկ ջան, ինչ ես անում, ինչով եք զբաղվում, մի քանի հարց իրար հետեւից էի տալիս, որ գոնե մի պատասխան ստանայի, մի բան էր ասում ու խոսակցությունը տեղափոխում այստեղ՝ պապ, ամեն ինչ լավ ա, դուք ասեք։ Մի բան որ ուզում էի իմանալ, մի քիչ շատ պիտի հարցնեի»։

Կյանքում կռիվ չսիրող, հաշտեցնող, ուրիշներին չանհանգստացնող ու հարմարվող մարդ էր Անդրանիկը։ Ծնողները երբեք նրանից որեւէ դժգոհություն չեն լսել, որովհետեւ հերոսը սիրում էր ամեն ինչ հաղթահարել ինքնուրույն, հարկ եղած ժամանակ դժվարությունների մասին խոսում էր միայն, երբ դրանք անցյալում էին։ Բոլորի հետ մտերիմ էր, բոլորին անշահախնդիր օգնում էր, բայց իրեն իսկական ընկեր համարում էր շատ քչերին։

«Անդրանիկին որպես մեզ թիկունք միշտ ենք զգացել, փոքր քրոջ՝ Մարիի ու իր միջեւ տարիքային տարբերությունը 10 տարի է, փոքր երեխայի նման պահել է քրոջը։ Եղել են դեպքեր, երբ աշխատանքի ժամերը չէին համընկնում, Անդրանիկս էր Մարիին դպրոցից տուն բերում։ Մեր օգնականն էր. որ զանգում, խոսում էինք, ասում էր՝ պապ ջան, չմտածես, հետ գամ, տես՝ ինչեր ենք անելու։ Մարդկային տեսակով ծայրահեղական չէր, միշտ ոսկե միջինի կողմնակից էր. եթե ինչ-որ մի վիճաբանություն լինում էր, փորձում էր երկու հակառակ բեւեռները մոտեցնել իրար, այդ անտեղի տղայական պարզաբանումները չէր սիրում, լսում էր ու իր սեփական կարծիքն ուներ, թե ինչն է տեղին, ինչը՝ ոչ, ինչն է կարելի, որն է կարեւորը»։

Տիկին Ալլան շատ լավ հիշում է դեպքերից մի քանի օր առաջ որդու հետ ունեցած խոսակցությունը. մարտի 21-ն էր, Անդրանիկն այդ օրը շատ ուշ էր զանգել ծնողներին։

«Անհանգիստ էինք այդ օրը, զանգեց, ասացի՝ տղա ջան, էս ինչ ես անում, ինչու չես զանգում, ասաց՝ մամ, ես քեզ սովորեցնում եմ, հարցրի՝ ինչին ես սովորեցնում, Անդրանիկ ջան, չգիտեմ՝ երեւի ձայնիցս զգաց, որ անհանգստացա, ասաց՝ հա դե, մամ, որ ուշ եմ զանգում, դրա համար։ Լուրերին հետեւում էինք, գիտեինք ինչ վիճակ էր, բայց ինչ էլ լիներ, մեզ չէր ասի հաստատ։ Ապրիլի 1-ի գիշերն էլ բոլորս երազ էինք տեսել, հենց Անդրանիկին չէ, բայց ինչ-որ նախազգուշացնող մի բան. այդ գիշեր չկարողացանք քնել, վերջին անգամ մարտի 29-ին խոսեցինք, ասաց՝ կբարձրանանք դիրքեր, ու կզանգեմ։ Վերջերս ընկերներից մեկը պատմեց, որ դեռ հոկտեմբերին, երբ Անդրանիկս արձակուրդ էր եկել, զրույցի ընթացքում ասել էր՝ սրտիս վկայում է, գնալու եմ, հետ չեմ գալու։ Ու իրոք, որ հետ եմ նայում, հիշում եմ՝ այդ 5 օրերին, որ որպես խրախուսանք տուն էին ուղարկել, հանգիստ տեղը չէր գտնում, ամբողջ օրը դուրսն էր, ասում էր, պիտի հասցնեմ, ուզում եմ բոլորին տեսնել, օրը անցնում է, բան չեմ հասկանում»։

Հետադարձ հայացք գցելով այդ օրերին՝ տիկին Ալլան շատ լավ հասկանում է՝ եթե անգամ Անդրանիկը հնարավորություն ունենար, չէր զանգի, որովհետեւ նախեւառաջ հերոսը մտածել էր գործի, ընկերներին օգնելու մասին։

«Ես միշտ այդպես եմ մտածել ու իմացել եմ, որ իմ Անդրանիկը ոչ մեկին նեղություն չէր ուզում տալ։ Ինչքան էլ դժվար իրավիճակում լիներ, մտածում էր՝ կանցնի, դուրս կգա դրանից, նոր մեզ տեղյակ կպահի։ Իմ էրեխեն հասկանալով չզանգեց մեզ, հենց միայն նրա համար, որ իր ուշադրությունը մեր կողմը չլինի»։

Հայրը լուռ լսում է կնոջը, մտովի նորից տեղափոխվում այդ օրերն ու ասում. «Ողջ մնացած տղաներն էլ քիչ բան չտեսան, ու փառք Աստծո, որ կարողացան անցնել այդ ամենի միջով ու մեր կողքին են։ Նրանք էլ են ուրիշ, ապրիլից հետո մի տեսակ բնավորություն է փոխվել, մեծացել են. Շուլին, Հարութը, Նարեկը..»։

Հերոսի հայրը տեսնում է ուսանողների, երիտասարդների, տեսնում է՝ ինչպես են համալսարան մտնում, զբոսնում, պարզապես կազմակերպում իրենց կյանքը ու անընդմեջ մի միտք է գլխում պտտվում՝ նրանցից մեկը կարող էր նաեւ Անդրանիկը լինել, տեսնես՝ ընդհանրապես ճանաչում, հիշու՞մ են այս տղաներին, ովքեր նման ընտրություն կատարեցին նաեւ հանուն նրանց։

«Համոզված եմ՝ շատերը եւ ճանաչում են, եւ հիշում, ամեն դեպքում ուզում եմ, որ այդպես լինի, նրանք հասկանան, ոչ թե մենք ասենք այդ մասին։ Երեւի պետք է հասկանան, որ ինչ-որ մի տեղ այս տղաներն էլ դեր ունեցան, որ նրանք հիմա հանգիստ ուսանողական տարիները, օրերն են վայելում։ Գիտեմ՝ ամեն մեկն իր կյանքն է ապրում, ուղղակի չեմ ուզում մոռանան, թե ինչ արեցին տղաները, թեկուզ անուն առ անուն էլ թող չհիշեն, բայց ամեն մեկն ինքն իր տեղում ճիշտ ապրի, այսինքն՝ զգա ապրելու պարտավորվածություն, ճիշտ ապրելու եւ իր, եւ այն տղաների համար, ովքեր այսօր մեր կողքին չեն։ Ուզում եմ ասել՝ շատ բաներ պիտի անես ու շատ բաներ էլ գիտակցես ու չանես, ավելի պատասխանատու լինես երկրի, ընկերոջդ նկատմամբ։ Շատերն են խոսում հայրենասիրության մասին, ոմանք՝ ազնվորեն, ոմանք՝ կեղծ. այս երկրում ապրող յուրաքանչյուր մարդ թող այդքան չխոսի, ուղղակի եթե հնարավորություն ունի, ասում եմ այն մարդու մասին, ով հնարավորություն ունի, թող գոնե մեկ անգամ սահմանով անցնի, թեկուզ բարոյապես զինվորի կողքին կանգնի»։

Հենց սա է ճիշտ հայրենասիրությունը. եթե թեկուզ մի լավ խոսքով զինվորին աջակից լինեն, հերոսի հայրը վստահեցնում է՝ այդ զինվորը պատրաստ է տալու ամեն ինչ՝ իր սերն էլ, ուժն էլ։
«Ապրիլյանի տղերքն էլ ապացուցեցին, որ պատրաստ են նույնիսկ իրենց կյանքը տալու այս հող ու ջրի, մեզնից յուրաքանչյուրի համար։ Ճիշտ ապրելը նաեւ ընկերոջ շիրիմը հարգելն ու այցելելն է։ Չգիտեմ՝ միգուցե շատ բան եմ պահանջում»։

Հավատարմություն. Անդրանիկի ծնողները ապրիլյան հերոսների գործողությունները հենց այս մի բառով են բնութագրում, չէ՞ որ Արմենակը, Ռոբերտը, Քյարամն ու Անդրանիկը կյանքի աﬔնավճռական պահին որոշեցին մինչեւ վերջ միմյանց հավատարիմ մնալ, այդպես հավատարիմ մնալով էլ պահել Մարտակերտի դիրքը։ Դժվար է, բայց ծնողները փորձում են առաջ նայել հանուն դուստրերի՝ Սաթենիկի ու Մարիի, աշխատել, կազմակերպել առօրյան՝ երբեք չմոռանալով, որ Անդրանիկը կիսատ թողած ճանապարհին մնայուն հետք թողեց, որ հերոսն ու իր արածը դեռ ապրելու են սերունդների համար։

«Պիտի հիշենք ու առաջ նայենք։ Չէ, անցյալը չպետք է բեռ դառնա մարդու համար, ուղղակի օգնի, որ հետոն ճիշտ ապրես։ Ես դա եմ ցանկանում։ Արցախյանը, ապրիլյանը պետք է լինեն հիշողություն, քո կյանքի թեկուզ մի փոքր մասը, բայց մեծ իմաստով պետք է օգնեն հետագա կյանքը ճիշտ ապրելու հարցում։ Ես եղել եմ Անդրանիկենց դիրքում, գիտեմ՝ ինչ եմ ասում, չորսն էլ հնարավորություն ունեցել են այլ ընտրություն կատարելու ,բայց ոչ ոք չի մտածել հետագայի, բախտավոր, հարուստ կամ հաջողակ լինելու մասին։ Նրանք մի բան են մտածել, որ պետք է իրար հավատարիմ լինեն։ Իհարկե, մեր ամբողջ կյանքն արժանապատիվ ենք ապրելու ,գլուխներս՝ բարձր, բայց դե ժամանակի ընթացքում այդ կարոտը ավելի տիրապետող է դառնում»։

Տիկին Ալլան չի ցանկանում, որ հերոսներին առանձնացնեն, ասում է՝ երբ ինչ-որ մեկի նկարն է տեսնում կամ կարդում նրա մասին, կապ չունի՝ նրա որդին է, թե չէ, միեւնույնն է, մի փոքր լավ է զգում, որ հերոսներին հիշում են։

«Միշտ էլ ասել եմ՝ թող նման բան չլիներ, մեր էրեխեքին չճանաչեին, միայն թե մեր կողքին լինեին, բայց որ նրանց մասին խոսում են, հիշատակում, դա շատ կարեւոր է Ոչ մի անգամ մանավանդ այս չորսին չենք առանձնացրել իրարից ու գիտենք, որ նրանք հիմա էլ են միասին։ Նույնիսկ ծնողներով կարծես այնքան հարազատացած լինենք. որ գնում ենք միջոցառումների, անմիջապես մեկս մյուսին ենք փնտրում»։

Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը, Անդրանիկի ծնողներին պատմել էր, որ որդին իր տետրում առանձնացրել էր իր լավագույն զինվորների անունները, որոնց շարքում Անդրանիկ Զոհրաբյանն էր ու Քյարամ Սլոյանը։ Ծնողներն ասում են՝ այդպես էլ պիտի լիներ. լավագույն հրամանատարի լավագույն զինվորները…

Սյուզի Մուրադյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:06 10/06/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունՍասունն անվախ էր, պատրաստ կյանքը տալու հանուն ընկերոջ. ապրիլյան պատերազմի հերոս Սասուն Մկրտչյանի ծննդյան օրն է
11:57 18/05/2017  |  ԼՐԱՀՈՍՆրան միշտ կհիշեն որպես համեստ ու պարզ մի երիտասարդի
12:32 14/05/2017  |  ԼՐԱՀՈՍԽաղաղ էր թե´ իր հետ, թե´ աշխարհի. հերոս Մանվել Գևորգյանի ծննդյան օրն է
12:37 13/05/2017  |  ԼՐԱՀՈՍԱվագ լեյտենանտը ցանկանում էր Վազգեն Սարգսյանի անկյուն ստեղծել. ապրիլյան հերոս Արգիշտի Գաբոյանի ծննդյան օրն է
12:15 01/05/2017  |  ԼՐԱՀՈՍՄարտակերտի արծիվներից մեկը՝ Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 21 տարեկան. Panorama.am
17:54 27/04/2017  |  ԼՐԱՀՈՍՆոր բնակարան Արցախում զոհված երևանաբնակ զինծառայող Սասուն Մկրտչյանի ընտանիքին
16:17 26/04/2017  |  ԼՐԱՀՈՍԵրևանում կտեղադրվի Արցախյան ազատամարտում զոհված Լևոն Սարգսյանի հուշարձանը
11:56 18/04/2017  |  ԼՐԱՀՈՍՍարգիսը հայրենիքում ծառայելու հաստատ որոշում ուներ. Թալիշում զոհված զինծառայողի ծննդյան օրն է
13:30 08/04/2017  |  ԼՐԱՀՈՍ«Կարենն ինձ համար զոհված չէ, քանի դեռ նրան հիշում եմ». ապրիլյան պատերազմի հերոս Կարեն Ներսիսյանի ծննդյան օրն է
17:13 01/04/2017  |  ԼՐԱՀՈՍԱպրիլյան քառօրյա պատերազմի հերոս Հարություն Բադալյանը 21 տարեկան է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]