ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մալաթիա-Սեբաստիա համայնքի մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողները բաց նամակ են հղել Երևանի քաղաքապետին և ՀՀ կրթության նախարարին 05/26/2017 13:18 | ԼՐԱՀՈՍ
Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչները բաց նամակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ կրթության նախարար Լևոն Մկրտչյանին:
Նամակում մասնավորապես ասվում է.
Մենք` Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 93 մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներս, գրում ենք ձեզ խնդրով, որ տեղեկացել ենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ֆեյսբուքյան էջից, որտեղ նա նշում է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թիվ 76,93,95 նախադպրոցական ուսումնական հաստատությունները և թիվ 181 դպրոցը կրտսեր դպրոց պարտեզների վերածելու մասին: հղում` http://ashotbleyan.mskh.am/17-05-2017/
Նախ ուզում ենք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ պարոն Բլեյանը քանդել է հարակից մանկապարտեզների բազալտից ցանկապատները թեքահարթակ կառուցելու պատրվակով, որի պատճառով մանկապարտեզ տանող ճանապարհը լցվել է կավահողով և տեղումների ժամանակ անանցանելի է դառնում, երեխաներն էլ ամեն օր շնչում են այդ փոշին: Պարոն Բլեյանի կողմից նախաձեռնած անվերջանալի շինարարական աշխատանքների պատճառով խանգարվում է երեխաների անդորրը: Ցանկապատը քանդելու հետևանքով մանկապարտեզի բակ են մտնում շներ, որոնք վտանգավոր են երեխաների համար: Իսկ Մխիթար Սեբաստացու սաները մանկապարտեզի բակը դարձրել են հեծանվաուղի, որի պատճառով վտանգավոր է դառնում մեր երեխաների զբոսանքը բակում:
Իսկ ինչ վերաբերվում է պարոն Բլեյանի առաջարկած ծրագրին, նշենք, որ շատերս նախընտրել ենք հենց այս մանկապարտեզը և մեր մեջ կան մարդիկ, որոնք տեղափոխել են իրենց երեխաներին Մխիթար Սեբաստացի պարտեզ դպրոցից այս մանկապարտեզ, քանի որ այստեղ ամեն ինչ կանոնակարգված է: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ամեն ինչ երեխայի կամքով է, բայց չէ որ երեխան դեռ այդ հասակում չէ, որ գիտակցի` որն է իր համար անհրաժեշտ: Իսկ թիվ 93 մանկապարտեզում ամեն ինչ արվում է երեխաներին լավ դաստիարակություն, կրթություն և լավ մարդ մեծացնելու համար:
Մենք` թիվ 93 մանկապարտեզի ծնողներս, չենք ցանկանում, որ մեր մանկապարտեզը միանա Մխիթար Սեբաստացի կրթահամալիրին, քանի որ այդ դեպքում ստիպված կլինենք նոր մանկապարտեզ փնտրել մեր երեխաների համար: Իսկ դա կարող է վատ անդրադառնալ մեր երեխաների հոգեկան վիճակի վրա, քանի որ նրանք մանկապարտեզը շատ են սիրում և այստեղ ունեն բազում ընկերներ ու սիրելի դաստիարակներ և բարեխիղճ տնօրեն:
Թիվ 93 մանկապարտեզի ծնողներ`
Քրիստինե Հակոբյան,
Տաթև Հովհաննիսյան,
Ջեմմա Հարությունյան,
Նարինե Հակոբյան,
Հասմիկ Սիմոնյան,
Նառա Գրիգորյան,
Աննա Վերանյան,
Լուսինե Մելիքյան
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/05/2024 20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 05/05/2024 17:47 Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում
- 05/05/2024 17:35 Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
- 05/05/2024 10:31 Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն