Թեմաներ
Շաբաթ 05 / 11 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/11/2024   16:51 Երեւանի կենտրնում թիվ 44 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է երեք մեքենաների հետ 05/11/2024   16:47 Սպասում ենք ձեզ ազատագրված եւ հաղթանակած Հայաստանում. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է սփյուռքահայությանը (տեսանյութ) 05/11/2024   16:25 Սևակ Խաչատրյանն ազատ արձակվեց, զենք-զինամթերք նրա մոտ չի հայտնաբերվել. փաստաբան 05/11/2024   15:58 Սարկավագը շուտով ազատության մեջ կլինի 05/11/2024   15:43 Նիկոլ, ես գալու եմ քո հետևից․ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել մեկուսարանից 05/11/2024   15:32 Սյունիքում եւ Գեղարքունիքում զորքերի հետքաշումը տեղի չի ունեցել Ալմաթիի հռչակագրով. ինչ է պատասխանել ԱԳՆ-ն 05/11/2024   15:19 Նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսում հանդիպել է իրանահայերի և իրաքահայերի միությունների ներկայացուցիչների հետ 05/11/2024   15:03 Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ռամիզ Թահիրովը ազատվել է պաշտոնից 05/11/2024   14:56 Չանեք այլևս նման բան. արցախցիներին չզանգեք ու վարչություն չհրավիրեք միտինգներին մասնակցելու համար. Բաբայան 05/11/2024   14:28 Ալմաթիում ավարտվել են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները.բաց հարցերի շուրջ դեռ կան տարաձայնություններ 05/11/2024   14:26 Արմենը աջ դաստակի ափային մակերեսի «ջնջխված» վերք է ստացել. ոստիկանները քաշքշելով մարմնական վնասվածք են պատճառել 05/11/2024   14:05 Ալմաթիում այսօր կշարունակվեն Միրզոյան-Բայրամով բանակցությունները 05/11/2024   13:58 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու 05/11/2024   13:53 Մահացել է նախկին պատգամավոր, ԵԿՄ անդամ Կարեն Սարիբեկյանը 05/11/2024   13:51 Ոստիկանները Երեւանի կենտրոնում բիրտ ուժ են գործադրել եկեղեցու սպասավորների նկատմամբ (տեսանյութ) 05/11/2024   13:39 Ձեզ լավ նայեք, Փաշինյան ջան.վարչապետը չնախատեսված կանգառ ունեցավ Գայ բնակավայրում, կողմնակիցները հավաքված էին (տեսանյութ) 05/11/2024   13:29 Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. 4-6 աստիճանով ցրտելու է 05/11/2024   13:23 Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունը, նրա ծառայակցի վերաբերյալ մեղադրանքով, ավարտվել է 05/11/2024   13:18 ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը 05/11/2024   13:00 Տեղ կա խնայում ենք անիմաստ, տեղ կա ծախսում ենք անիմաստ. Նիկոլ Փաշինյան 05/11/2024   12:56 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել Նիկոլյանին դադարեցնել արդեն 20 օր տեւող հացադուլը 05/11/2024   12:53 «Դուք դեռ բիրտ ուժ չեք տեսել». Ջոմարդյանը՝ լրագրողներին 05/11/2024   12:45 Ոստիկանական բիրտ ուժի հետեւանքով քաղաքացին վնասվածք է ստացել 05/11/2024   12:41 Բևեռի անդամները հանդիպում են ունեցել Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ 05/11/2024   12:29 Ոստիկանությունը առանց օրինական պահանջ ներկայացնելու բերման է ենթարկել արդեն 35 քաղաքացու 05/11/2024   12:25 Սևբերետավորներից մեկը վերցրեց սուրճը. ուզում ենք հավատալ՝ ոստիկանությունը ժողովրդի հետ է. (տեսանյութ) 05/11/2024   12:08 Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Զաքարյան 05/11/2024   12:05 Ոստիկանները որպես զենք են ներկայացրել Դուետ սուրճը 05/11/2024   12:01 Տիգրան Մեծ պողոտան փակած ակցիայի մասնակիցները սուրճ են հյուրասիրում մեքենաներում նստած քաղաքացիներին 05/11/2024   11:56 Ոստիկանությունը բերման է ենթարկել խաղաղ ակցիայի 50 մասնակցի 05/11/2024   11:46 Գայի պողոտայում բռնի ուժ է կիրառվում անհնազանդության ակցիա իրականացնողների նկատմամբ (տեսանյութ) 05/11/2024   11:20 Շնորհակալություն ոստիկանությանը՝ ուժ չկիրառելու համար. քաղաքացիները փակել են Ազատության պողոտան. ուղիղ 05/11/2024   11:18 Քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ պողոտան (տեսանյութ) 05/11/2024   11:11 Հաղթանակ կամրջի մեծ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված. սպասում են անհնազանդության ակցիա իրականացնողներին 05/11/2024   10:56 Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տե. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանն աջակցություն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 05/11/2024   10:50 Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով. ՆԳՆ 05/11/2024   10:40 5,2 մագնիտուդով երկրաշարժ Կամչատկայում 05/11/2024   10:27 Ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանին «սուրճի հրավիրելու» մտադրությամբ Էջմիածնի դպրոց գնացած երիտասարդներին 05/11/2024   10:10 Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ 05/11/2024   08:37 2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ» 05/11/2024   08:34 Ինչն է «պաշտպանել» իր հայտարարագրի եկամուտների 3-րդ տողում Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» 05/11/2024   08:30 ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ» 05/11/2024   08:28 Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել․ «Հրապարակ» 05/11/2024   08:24 ԿԳՄՍ-ից զգուշացրել են․ «Հրապարակ» 05/11/2024   08:20 Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում․«Հրապարակ» 05/11/2024   08:13 Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը․ «Ժողովուրդ» 05/11/2024   08:09 Ինչ է քննարկել արքեպիսկոպոսը պատգամավորների հետ․ «Հրապարակ» 05/11/2024   08:01 Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ» 05/11/2024   07:58 Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞. «Ժողովուրդ» 05/11/2024   07:52 Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
05/11/2024   13:51 Ոստիկանները Երեւանի կենտրոնում բիրտ ուժ են գործադրել եկեղեցու սպասավորների նկատմամբ (տեսանյութ) 05/10/2024   10:33 Հրատապ. փակ է Երեւանի մուտքը՝ Արարատի մարզից (տեսանյութ) 05/10/2024   14:50 Որ համալսարաններն են միացել Սրբազանի կոչին ու դասադուլ հայտարարել 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/11/2024   07:52 Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ» 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/10/2024   23:24 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների թիվն ըստ ԻՔՄ-ի 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/10/2024   17:24 Սահմանային սյուների տեղադրումն ավարտվում է. Բայրամով 05/10/2024   13:14 Դավիթ Գյուրջինյանի ղեկավարած համալսարանի՝ Բրյուսովի, դռները փակված են Բագրատ Սրբազանի և դասախոսների առջև 05/11/2024   12:41 Բևեռի անդամները հանդիպում են ունեցել Արքեպիսկոպոս Գալստանյանի հետ 05/10/2024   11:32 Սրբազանը մայր բուհում է. նրան դիմավորեցին ծափերով 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/10/2024   20:27 Հերիք եղավ էլի, ձեր սպիտակներով գնացեք, դուք նարկոբարոն եք անվանում նահատակված հերոսի ծնողին. Անաիս Սարդարյան (տեսանյութ) 05/10/2024   15:03 Հոգևորական Վազգեն Գալստանյանը վարչապետին հրավիրեց իր մոտ, նման բան չէինք լսել. Անդրանիկ Քոչարյան 05/10/2024   08:16 Բագրատ սրբազանի դեմ վարույթ են սկսել․ «Հրապարակ» 05/11/2024   10:27 Ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանին «սուրճի հրավիրելու» մտադրությամբ Էջմիածնի դպրոց գնացած երիտասարդներին 05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին

«Կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականություն». Նախագահի ակնկալիքները 6-րդ գումարման ԱԺ-ից 05/18/2017   11:36  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը համոզված է, որ համատեղ ուժերով հնարավոր է լինելու հետևողականորեն ժեղացնելու խորհրդարանի դերը ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Նման հայտարարությամբ Նախագահը հանդես է եկել ն մայիսի 18-ին 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի իր ելույթում:

Նախագահի ելույթում ասվում է.

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Հայաստանի հանրապետական կուսակցությանը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին, «Ելք» կուսակցությունների դաշինքին և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը ազատ, թափանցիկ և բարձր գնահատականի արժանացած ընտրությունների միջոցով Հայաստանի Հանրապետության գալիք հինգ տարիների համար քաղաքական պատասխանատվության բաժին ստանձնելու համար։ Շնորհավորում եմ վեցերորդ գումարման Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին և մաղթում բեղուն աշխատանք։

Երկու տարի առաջ, երբ հաստատվում էր Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ես հավատում էի, որ մոտ ապագայում մենք մտնելու ենք բեկումնային մի ժամանակաշրջան, որն իր բնույթով լինելու է խոստումնալից, բայց նաև պատասխանատու :Այսօր եկել է այդ օրը: Եվ ես շնորհավորում եմ բոլորիս այդ առթիվ: Իսկ ձեզ, հարգելի՛ պատգամավորներ, շնորհավորում եմ կրկնակի, քանի որ այս կարևոր շրջափուլում դուք եք պետական կառավարման նոր կարգի կայացման ուղղությամբ առաջին և գլխավոր քայլը կատարողները: Բոլորս լավ գիտակցում ենք, որ շատ գործ ունենք անելու ,բայց ունենք նաև ամուր կամք, մեծ լավատեսություն և տարիների մնայուն փորձ՝ մեր սկսած գործը հաջողությամբ պսակելու համար։

Անշուշտ, խորհրդարանի առաջնային գործառույթն օրենքներ ստեղծելն է. օրենքներ, որոնք ոչ միայն պետք է լինեն իրավական, այլև ընկալելի և գործուն: Առանց նման օրենքների սահմանադրական բարեփոխումները չեն կարող ամբողջությամբ իրականացվել: Երբեմն ասում են, թե ավելի լավ է ունենալ թերի օրենք, քան ընդհանրապես օրենք չունենալ: Դա մինիմալիստական մոտեցում է: Այն ինձ համար անընդունելի է: Երկրի համար իրավական և քաղաքական վերափոխումների լրջագույն այս փուլում մենք չենք կարող մեզ թույլ տալ նման «շռայլություն»: Չէ՞ որ թերի կամ վատ օրենքը ոչ միայն կիրառելի չէ, այլև վնասաբեր է: Հանրության սպասելիքներն արդարացնող օրինաստեղծ գործունեություն իրականացնելը ձեր առաքելությունն է: Դուք՝ որպես այս գործընթացի հիմնական դերակատարներ, պատասխանատու եք դրա համար:

Սակայն խորհրդարանի անելիքը օրինաստեղծ գործունեությամբ չի սահմանափակվում: Հայաստանի Հանրապետության փոփոխված սահմանադրությամբ նախատեսված անցումը կառավարման խորհրդարանական համակարգի ենթադրում է խորհրդարանի դերի էական բարձրացում նաև արտաքին քաղաքականության հարցերում: Այս տեսանկյունից առաջնային կարևորություն է ձեռք բերում խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացմանն ուղղված սկզբունքների ներդրումը, ինչպես նաև կոնկրետ քայլերի ու գործողությունների իրականացումը:

Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի քայլերի ակտիվացման, նախաձեռնողականության դրսևորման անհրաժեշտությունն այսօր ակնհայտ է։ Միջազգային խորհրդարանական կազմակերպությունները լավագույն ու թերևս ամենալայն հարթակներից են միջազգային հանրությանն այս կամ այն թեզը մատուցելու և հայկական դիրքորոշումը ներկայացնելու համար:

Այդ հարթակներում անհրաժեշտ է ակտիվ քաղաքականություն իրականացնել, որպեսզի նվազեցնենք Ադրբեջանի կողմից մշտապես նախաձեռնվող հակահայկական բանաձևերի ու նախագծերի թիվը՝ փոխարենն առաջ տանելով ճշմարտությունը:

Մեր խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացման համար նպատակահարմար է վերակազմակերպել այն՝ հիմքում դնելով հետևյալ սկզբունքները. մասնակցություն, նախաձեռնողականություն, գործընկերային կապեր, մշտական ընթացիկ աշխատանք, հաշվետվողականություն, համակարգում, անձնական պատասխանատվություն, շարունակականություն և հետևողականություն։ Սա իսկապես աշխատանքի տարողունակ և կարևորագույն մի ոլորտ է, որի մասին մենք ավելի մանրամասն խոսելու առիթ դեռ կունենանք։

Մայր օրենքի փոփոխությունից հետո խորհրդարանն այսուհետ օժտված է նաև սահմանադրական մարմիններ ձևավորելու՝ ընդլայնված կարևորագույն գործառույթով: Սահմանադրական դատարան, Վճռաբեկ դատարան, Բարձրագույն դատական խորհուրդ. սրանք Սահմանադրությամբ նոր կշիռ և ազդեցություն ունեցող արդարադատության մարմիններ են, որոնք կազմավորվելու են ձեր անմիջական մասնակցությամբ: Դա ժողովրդական և ժողովրդավարական բարձրագույն վստահությունն է, որ տրված է անկախ և պրոֆեսիոնալ դատական իշխանություն ձևավորելու համար: Դրա հետ մեկտեղ դուք կրելու եք այդ մարմինների գործունեության արդյունքների թե՛ դրական, թե՛ բացասական արդյունքները:

Ես պատկերացնում եմ նաև կուռ և համագործակցող, ուժեղ ու պատասխանատվությունից չխուսափող իրավապահ համակարգ: Համակարգ, որի զարգացմանը նպաստելը յուրաքանչյուրիս պարտքն է: Միայն այդպիսի համակարգն է թույլ տալու ,որ իրենց ուժեղ և ապահով զգան բոլորը՝ պետությունը, ողջ հասարակությունը և դրա յուրաքանչյուր անդամ: Եվ այդ համակարգի զարգացման գործում, ձեր վերահսկողական ու զսպողական գործառույթներով, դուք առանցքային դեր եք կատարելու: Գլխավոր դատախազի և Մարդու իրավունքների պաշտպանի ընտրություն, ինքնավար մարմինների ու քննիչ հանձնաժողովների ձևավորում. սրանք սահմանադրական այն գործիքներն են, որոնց կիրառմամբ խորհրդարանը ուղղակի կամ միջնորդավորված մասնակցելու է իրավապահ համակարգի, կամ ավելի ճիշտ է ասել՝ իրավապաշտպան համակարգի կատարելագործմանը:

Յուրաքանչյուր պատգամավորի հետևողականությունը և խորհրդարանական մշտական վերահսկողությունը պետք է հանգեցնեն նրան, որ այդ համակարգի գործունեության թափանցիկությունը և հանրային հաշվետվողականությունը հասնի սովորույթի մակարդակի, դառնա աշխատաոճ: Համոզված եմ, որ դուք դա գիտակցում եք:

Միաժամանակ ցանկանում եմ ուշադրություն դարձնել կարևոր մի հանգամանքի վրա: Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ նորացված Սահմանադրությամբ էապես բարձրանալու է կուսակցությունների դերը մեր հասարակականքաղաքական կյանքում: Նաև շեշտել ենք, որ քաղաքական կուսակցությունների հիմնական շարժիչ ուժը լինելու են գաղափարակից համախոհները: Սակայն որպես երկրի Նախագահ և որպես հանրապետության խոշորագույն քաղաքական կառույցի ղեկավար՝ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական բոլոր ուժերին հորդորում եմ արդարադատություն և իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձանց ընտրելիս կամ մարմիններ ձևավորելիս առաջնորդվել ոչ թե «նա մեր համախոհն է», այլ «նա իր գործի գիտակն է» սկզբունքով: Միայն նման մոտեցմամբ մենք կարող ենք արդարադատության գործուն համակարգ երաշխավորել:

Ցանկանում եմ նաև ընդգծել, որ այդպիսի համակարգը կարող է հաջողություն ունենալ միայն կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականության պայմաններում: Իհարկե, այսօր կոռուպցիայի դեմքը փոխվել է: Աստիճանաբար այն ավելի տեսանելի և խոցելի է դառնում: Պետությունը շարունակում է հասարակության և անհատի մեջ արմատավորել «կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականության» մշակույթը: Բայց մենք չենք կարող բավարարվել առկա ձեռքբերումներով: Մենք պետք է կատարելագործենք հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը և ապահովենք դրա հետևողական զարգացումը: Բոլորս գիտակցում ենք, որ առանց դրա ցանկացած նախաձեռնություն դատապարտված է անհաջողության:

«Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա». սա է ցանկալի հաջողության բանաձևը: Այստեղ է, որ մենք պետք է հենվենք գործի գիտակների վրա: Կոռուպցիան դիլետանտների համար է գրավիչ, պրոֆեսիոնալների համար այն տհաճ է, վանող և պարզապես անշահավետ:

Նորընտիր Ազգային ժողովին բաժին է հասել նաև շատ յուրահատուկ մի առաքելություն: Դուք եք ապահովելու պետական կառավարման համակարգի ձևափոխումը: Ձեր ուսերին է ընկնելու խորհրդարանական համակարգին անցնելու պայմաններ ստեղծելու դժվարին, բայց միաժամանակ պատմական դերակատարումը: Եվ հենց դրանից է կախված անցումային այս փուլը հաղթահարելու հաջողությունը: Որքան սահուն և լիարժեք կազմակերպվի այս գործընթացը, այնքան անխափան կաշխատի բարեփոխված պետական մեքենան: Պետական իշխանության արդյունավետության բանալին իշխանության թևերի ներդաշնակ փոխգործակցությունը և փոխկապակցվածությունն ապահովելն է: Համենայնդեպս, պետական աշխատանքի երկար տարիների իմ փորձը դա է հուշում:

Պատկերացնում եմ Ազգային ժողովի և պետական մյուս մարմինների համագործակցության շատ ավելի բարձր աստիճան: Իսկ ես՝ որպես պետության գլուխ, որպես Սահմանադրության պահպանման երաշխավոր, ինչպես երեկ, այսօր էլ հայտարարում եմ իմ պատրաստակամությունը՝ Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորությունների շրջանակում օժանդակելու և նպաստելու այդ համագործակցության ու փոխադարձ կապի ամրապնդմանը:

Ես դա անելու եմ նաև վաղը՝ առնվազն մինչև իմ՝ որպես Նախագահի պաշտոնավարման ավարտը: Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք միասին կարողանալու ենք հետևողականորեն ուժեղացնել խորհրդարանի դերը և ազդեցությունը, ընդ որում՝ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Չէ՞ որ խորհրդարանը նաև քաղաքական երկխոսության, բազմակարծության և տարբեր գաղափարախոսությունների արտահայտման գլխավորհարթակն է:

Այն քաղաքական մշակույթ ձևավորող կարևորագույն ինստիտուտ է, որտեղ պետք է սկիզբ առնի և բյուրեղացվի քաղաքական մրցակցությունը: Սահմանադրական նոր կարգավորոմնմների լույսի ներքո Ազգային ժողովի գործունեությունը պետք է միտված լինի ոչ միայն պետականության ամրապնդմանը, այլև պառլամենտարիզմի զարգացմանը: Հավատացած եմ, որ կայացած պառլամենտարիզմը, իր գաղափարախոսական և վերահսկողական բոլոր դրսևորումներով, մեր նորացված պետականության զարգացման թիվ մեկ գրավականն է լինելու:

Միջազգային հանրությունը բարձր գնահատեց Հայաստանի կամքը և պատրաստակամությունը՝ անցկացնելու ժողովրդավարության և պետականաշինության առաջընթացի մասին վկայող ընտրություններ: Ես ուրախ եմ դրա համար:

Կարծում եմ՝ դուք նույնպես: Դուք ստացել եք անհրաժեշտ վստահության քվեն: Ինչպես ասում են՝ լավ սկիզբը գործի կեսն է: Մնում է շարունակել և առաջ տանել սկսած գործը:

2013 թվականին նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումներ՝ մենք այն պայմանավորում էինք իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ։

Երբ մենք խոսում էինք առկա հիմնախնդիրների մասին և դրանց մի մասը պայմանավորում կառավարման ձևի առանձնահատկություններով, իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի ոչ հետևողական իրացմամբ, համակարգային առումով ոչ կատարյալ լուծումներով, քաղաքական և սահմանադրական մշակույթի ցածր մակարդակով, կուսակցական համակարգի ոչ բավարար կայացվածությամբ, շատերը թերահավատորեն էին վերաբերվում այս հանգամանքին։ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումներին հաջորդած ժամանակահատվածը և հատկապես 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունները և հետընտրական իրավիճակը եկան հաստատելու, որ խնդիրների լուծման ճանապարհը մեր կողմից ճիշտ է ընտրված:

Կառավարման խորհրդարանական ձևին անցնելու միջոցով մենք էապես փոքրացրել կամ նույնիսկ վերացրել ենք քաղաքական դիմակայությունը կամ ճգնաժամը հանրային առճակատման վերածելու վտանգը։ Խորհրդարանական կառավարման ձև հաստատելով՝ մենք չեզոքացրել ենք քաղաքական մենիշխանության սպառնալիքը։ Կարծում եմ, որ սահմանադրական փոփոխությունները վերացրեցին նաև իշխանության տարբեր մարմինների և պաշտոնատար անձանց գործառույթների ու լիազորությունների միջև առկա անհամամասնությունները: Այս փոփոխությունները բավարար սահմանադրական հիմք են ստեղծել, որպեսզի Հանրապետության Նախագահ – Ազգային ժողով, Հանրապետության Նախագահ – կառավարություն, Ազգային ժողով – կառավարություն փոխհարաբերություններում, ինչպես նաև պետական իշխանության տարբեր մարմինների միջև սահմանադրական լիազորությունների առնչությամբ ծագած վեճերը լուծվեն ոչ թե քաղաքական, այլ իրավական հարթությունում։

Սահմանադրական փոփոխությունները հաղթահարեցին գործադիր իշխանության գործառութային երկատվածությունը։ Գործադիր իշխանության գործառութային լիազորություններով օժտված է լինելու կառավարությունը, իսկ Հանրապետության Նախագահին վերապահված են լինելու պետության գլխին բնորոշ՝ գերազանցապես հակակշռող և զսպող լիազորություններ։

2015 թվականի սահմանադրական փոփոխությունները, կարևորելով Ազգային ժողովի օրինաստեղծ և վերահսկողական գործառույթների հետագա զարգացման խնդիրը, ամրապնդեցին Ազգային ժողովի մարմինների դերն օրենսդրական գործունեության բնագավառում, մեծացրեցին խորհրդարանի կշիռը պետական իշխանության ու կառավարման մարմինների ձևավորման գործում, ընդլայնեցին նրա վերահսկողական լիազորությունների շրջանակը, ամրապնդեցին խորհրդարանական փոքրամասնության իրավունքների սահմանադրական երաշխիքները»։

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]