ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արսինե Խանջյանի հայցի գործով վարույթը կարճելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Վարչական վերաքննիչ դատարան 04/29/2017 13:41 | Բարոյական վնասի հատուցում

Ականավոր սփյուռքահայ դերասանուհի Արսինե Խանջյանի հայցի գործի վարույթը կարճելու մասին Վարչական դատարանի որոշման դեմ հայցվոր կողմը բողոք է ներկայացրել Վարչական վերաքննիչ դատարան: Բողոքը մակագրվել է դատական կազմին՝ դատավոր Արա Բաբայանի նախագահությամբ:
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ, փետրվարի 28-ի որոշմամբ կարճել էր վարչական գործի վարույթն ըստ հայցի Արսինե Խանջյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության:
Վարչական դատարանը խախտել է Արսինե Խանջյանի՝ դատարանի մատչելիության իրավունքը. Արամազդ Կիվիրյան
Հայցում Արսինե Խանջյանը պահանջում է ոստիկանության գործողությունները, այդ թվում՝ իր արտահայտվելու ազատության, խաղաղ հավաքների ազատության, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, ձերբակալման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու, իրավաբանական օգնություն ստանալու, նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից, խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքներին միջամտող գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել և բարոյական վնասը հատուցելուն պարտավորեցնել:
Վարչական դատարանը բավարարել էր պատասխանող կողմի՝ ոստիկանության, միջնորդությունը գործի վարույթը կարճելու մասին՝ արձանագրելով, որ հայցով հայցվորի բարձրացրած այն խնդիրները, որոնք կարող են հանցակազմի տարրեր պարունակել, նախ քննության առարկա պետք է դառնան քրեադատավարական ընթացակարգերով, որպեսզի պարզվի այն հարցը, թե արդյո՞ք համապատասխան պաշտոնատար անձինք թույլ են տվել քրեորեն պատժելի արարք, թե՝ ոչ։ Եվ միայն նշված հարցի բացասական լուծման պարագայում դրանք կարող են Վարչական դատարանի քննության առարկան դառնալ՝ որպես վարչական մարմնի վարչարարություն։
Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքով պատիժ է նախատեսված մարդուն ապօրինի ազատությունից զրկելու համար (հոդված 133), կախված քաղաքական կամ այլ հայացքներից` մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելու համար (հոդված 143), պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (հոդված 308) և պաշտոնեական լիազորություններն անցնելու (հոդված 309) համար և այլն:
Նման պայմաններում հայցվորի կողմից վիճարկվող գործողությունները նախ պետք է ստանան քրեաիրավական գնահատական, իսկ դրանցում հանցագործության հատկանիշների բացակության դեպքում միայն կարող են ստուգվել վարչադատական կարգով՝ որպես վարչարարություն։ Ուստի, նկատի ունենալով, որ տվյալ պահին առկա չէ քրեական վարույթ իրականացնող իրավասու մարմնի համապատասխան որոշում առ այն, որ խնդրո առարկա գործողություններում բացակայում են հանցագործության հատկանիշներ, դրանց իրավաչափությունը չի կարող քննարկվել Վարչական դատարանի կողմից:
Վարչական դատարանը գտել էր նաև, որ բարոյական (ոչ նյութական) վնասի հատուցման պահանջի հետ կապված այս հայցով վեճը ենթակա չէ Վարչական դատարանում քննության, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածով ամրագրված է վարչարարության հետևանքով պատճառված գույքային վնասի հատուցում պահանջելու հնարավորություն։
Այսպիսով, դատարանի համոզմամբ, ներկա փուլում հայցը ենթակա չէ դատարանում քննության, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության։
Հիշեցնենք, որ Արսինե Խանջյանը Խորենացու փողոցից անցյալ տարվա հուլիսի 26-ին բերման էր ենթարկվել ոստիկանություն և մոտ երեք ժամ գտնվել ոստիկանության բաժանմունքում, ապա դերասանուհուց ներողություն էին խնդրել՝ ասելով՝ թյուրիմացություն է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 09/27/2023 08:33 Դատավորներն աշխատավարձի 60 տոկոսի չափով հավելում կստանան. «Ժողովուրդ»
- 09/27/2023 08:31 ՔՊ-ն զբաղված է մարդագողությամբ. «Հրապարակ»
- 09/27/2023 08:27 Ոստիկանները զբաղված են բերման ենթարկելով. իրավապահ համակարգում խառնաշփոթ է. «Ժողովուրդ»
- 09/27/2023 08:20 Մենք կարող ենք միայն աղոթել, մեզնից վազն անցեք․ «Հրապարակ»
- 09/27/2023 08:18 Կնյազ Հասանովը տուն ունի, բայց բնակվարձ է ստանում ԱԺ-ից. «Ժողովուրդ»
- 09/27/2023 08:15 ՔՊ-ական պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ․ «Հրապարակ»
- 09/27/2023 08:11 Երևանի անհայտ ճակատագիրը. Ինչ են որոշել քաղաքական ուժերը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 09/27/2023 13:25 Արցախից հարկադիր տեղահանվածների մասով զուտ իրավական ասպեկտներով խիստ անհրաժեշտ աշխատանք կա անելու, հետո ոչ միայն ուշ կլինի, այլև անհնար․ Դանիելյան
- 09/27/2023 12:16 Իմպիչմենթ և սեփական պատասխանատվություն. Վահե Հովհաննիսյան
- 09/27/2023 12:07 Փաստորեն, Սյամոյին ադրբեջանցիներն առանձնահատուկ հարգանքով` պատվո պահակախմբով են Արցախից անցակետով անցկացրել Երևան. Ռոբերտ Հայրապետյան
- 09/27/2023 11:56 Մի՛ տրվեք թուրք-ադրբեջանական գործիչների քարոզին, նայե՛ք նրանց գործերին, իսկ իրենք պատրատսվում են Հայաստանի նոր տարածքների նվաճմանը. թուրքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/27/2023 10:26 Հրդեհ Սպիտակ քաղաքում
- 09/26/2023 23:39 Ողբերգական դեպք Երևանում. 11-ամյա տղան հանկարծամահ է եղել
- 09/26/2023 19:48 «Նիսան Տիանա» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկան
- 09/26/2023 10:40 «Ամբերդ» ամրոցի մոտ՝ վրանում տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
- 09/15/2023 18:04 Իգոր Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
- 09/14/2023 23:44 Կինը սկսել է կրծքով կերակրել ամուսնուն և պատմել իրենց կյանքում փոփոխությունների մասին
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)