Թեմաներ
Կիրակի 05 / 05 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/04/2024   23:44 Չի կարող հայ մարդն այդքան ճզմված լինել, 30 տարի հայրենիք պահած մարդը, թշնամու սադրանքից չընկճված մարդը իր պետության մեջ արտասվում է. Բագրատ Սրբազան 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/04/2024   21:34 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում 05/04/2024   21:19 Մարդիկ հոգնել են ու զզվել են․ Մարդիկ հույս են ուզում․ Մելիքյան 05/04/2024   21:04 Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթը մեծ ոգեւորություն է առաջացրել. Շուշիի ազատագրման օրը շարժումը երիտասարդաց գիշեր կկազմակերպի 05/04/2024   20:46 Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/04/2024   20:31 ԱՄՆ-ի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին 05/04/2024   20:16 Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին` լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին 05/04/2024   20:14 Նահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացել են Բագրատ Սրբազանի երթին (տեսանյութ) 05/04/2024   20:03 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/04/2024   19:52 Ոգին հաղթելու է դուխին. Արթուր Վանեցյան 05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   19:06 Հասանք Սևքար, ուղղությունը Ենոքավան` չնայած հորդառատ անձրևին, քայլերթը շարունակվում է 05/04/2024   18:58 Տեսակցեցի, ապօրինի ազատազկված 4 տավուշեցիների, նրանց միակ մտահոգությունն է, որ վտանգավոր օրերին տեղում չեն Տիգրան Աբրահամյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   18:37 «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին 05/04/2024   18:28 Բոլորս իրար հետ գծելու ենք այն ճանապարհները, որոնք հնարավորություն կտան մեզ վերադառնալու Արցախ, դա հեքիաթ չէ. Մետաքսե Հակոբյան 05/04/2024   18:16 ՌԴ Բելգորոդում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ 05/04/2024   17:56 «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը 05/04/2024   17:36 Դիվանագետներն իրենց աջակցությունն է հայտնել շարժմանը 05/04/2024   17:26 Զոհված զինծառայողների ծնողները միացել են տավուշյան շարժմանը 05/04/2024   17:14 Բագրաստ Սրբազանի առաջնորդությամբ՝ երթի մասնակիցները հասել են Սարիգյուղ 05/04/2024   17:10 Տավուշյան շարժումը պետք է դառնա համահայկական 05/04/2024   17:09 Թող ոչ ոք չկասկածի՝ գնալու ենք մինչեւ վերջ եւ հասնելու ենք մեր նպատակին. Դանիելյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   16:37 ՌԴ ՆԳՆ-ն Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել 05/04/2024   16:22 Ուխտ եմ կնքել՝ այս խաչը իմ պարանոցին կմնա, մինչեւ հաղթանակներ կունենանք. Բագրատ Սրբազան 05/04/2024   16:19 Բաքուն քար լռություն է պահպանում Բագրատ Սրբազանի՝ Տավուշից դեպի Երևան մեկնարկած շարժման վերաբերյալ․ Ոսկանյան 05/04/2024   15:54 Ծառն արմատախիլ անելու դեպքում, այնուամենայնիվ, գլխավոր արմատը մնում է հողում ու ավելի խորն է գնում. Վրթանես սրբազանը` Արցախ վերադառնալու մասին 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/04/2024   15:41 ՌԴ Սոչիում նույնպես ջրի մակարդակի բարձրացում են կանխատեսում 05/04/2024   15:33 Հրատապ. Տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան (տեսանյութ) 05/04/2024   15:15 Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/04/2024   14:32 Փարիզում էկոնոմիկայի նախարարը վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ ԶԼՄ-ներ 05/04/2024   14:14 Ֆրանսիահայ լրագրողը օդանավակայանում բաժանում է իրեն տրված կրուասանները. Արդեն 14 օր է, ինչ նա հայտարարել է հացադուլ (տեսանյութ) 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը 05/04/2024   13:54 Սփյուռքը ստիպված կլինի ավելի կտրուկ քայլերի դիմել․ ԳԿԽ Վարչություն 05/04/2024   13:39 Բժիշկը նշել է մարսողությունը բարելավելու ուղիները 05/04/2024   13:20 Սա էլ ձեզ դասական միջանձնային կոնֆլիկտ. Էրիկ Ալեքսանյանը արձագանքել է գլխավոր դատախազին 05/04/2024   13:11 Վահագն Խաչատուրյանի մեդալին Հունգարիան պատասխանեց դիվանագիտական ապտակով. Գրիգոր Բալասանյանի անդրադարձը (տեսանյութ) 05/04/2024   13:02 Հեղեղումներ, փլուզումներ, ջրալցումներ. հորդառատ անձրեւի հետեւանքները՝ մայրաքաղաքում. նոր կադրեր 05/04/2024   12:49 Ադրբեջանի վարչապետը պատրաստվում է մեկնել Անկարա 05/04/2024   12:41 Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը 05/04/2024   12:38 Դանիայում դեռահասներն սկսած 15 տարեկանից կկարողանան աբորտ անել առանց ծնողների համաձայնության 05/04/2024   12:28 Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. ականները հանել են, այլեւս անվտանգ չենք զգում մեզ. Կիրանցի բնակչուհի 05/04/2024   12:20 «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով 05/04/2024   12:16 ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ նիկոլի ու սինանյան զարեհի դիմաց․ քաղաքագետ 05/04/2024   12:14 Սա նույնն է, թե գարշհոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով․ Ոսկանյան
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/04/2024   07:59 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/03/2024   16:46 Մտավախություն կա, որ Ն․ Փաշինյանի հեռացման դեպքում կկրկնվի արցախյան սցենարը. Ներքաղաքական զարգացումների դեպքում Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող միջազգային երաշխիքներ են պետք (Տեսանյութ) 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   10:31 Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/03/2024   18:15 Ուկրաինայի հետախուզությունը զգուշացնում է առանցքային քաղաքի մոտալուտ կորստի մասին 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   22:15 Կիրանցի բնակիչները բացել են միջպետական ճանապարհը․ Դանիելյան 05/03/2024   19:04 Տավուշյան շարժումից որևէ արդյունք չեմ սպասում, շատերը դրան մասնակցում են ուղղակի ներկա լինելու համար. քաղաքագետ 05/03/2024   23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ 05/04/2024   14:11 Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը

Ընտրությունները՝ ոչ ազատ և ընտրողների զանգվածային վերահսկողությամբ 04/07/2017   19:29  |  Ընտրական իրավունք

Ընտրական գործընթացների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կողմից մշտապես առանձնացվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնց չլուծվածությունը հիմք է տալիս կասկածի տակ առնել երկրում կազմակերպված ընտրությունները:

Այդ հիմնախնդիրներից են վարչական ռեսուրսների կազմակերպված և զանգվածային չարաշահումը և դրա դեմ պայքարի անարդյունավետությունը, թեկնածուների հավասար մրցակցային հնարավորությունների բացակայությունը, ընտրողների ազատ կամարտահայտման խոչընդոտների դեմ անարդյունավետ պայքարը, ընտրությունների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության սահմանափակումները,   ընտրախախտումների և քվեարկության արդյունքների արդյունավետ բողոքարկման մեխանիզմների ու հնարավորությունների բացակայությունը: 

2016թ. ընդունված նոր ընտրական օրենսգիրքը որևէ պատասխան չտվեց այս մտահոգություններին, այլ առավել խորացրեց վաչական ռեսուրսի ու տարբեր լծակների կիրառման հնարավորությունը` համամասնական ընտրակարգի հիմքում դնելով տարածքային ընտրական ցուցակներով առաջադրման հնարավորությունը: 

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի կողմից դեռևս նախընտրական քարոզչության դիտարկման ընթացքում արձանագրվել է, որ.

1. Նախընտրական քարոզչությունն ուղեկցվել է բռնություններով և ճնշումներով, այդ թվում հրազենի գործադրմամբ, որն ուղղված է եղել հիմնականում ոչ իշխանական և/կամ ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների թեկնածուների և համակիրների դեմ:

2. Իշխող ՀՀԿ-ի կողմից կիրառվել է վարչական ռեսուրսների կազմակերպված և զանգվածային չարաշահում:

3. ԿԸՀ-ի հասցեագրված  հանրագրերում բարձրացված հարցադրումները ամբողջ ծավալով, այդ թվում բազմակողմանի քննության չեն առնվել ԿԸՀ-ի կողմից: Իսկ ԿԸՀ-ն իր հերթին բավարար ջանք չի ներդրել և կամք չի դրսևորել քարոզչության ընթացքում հայտնի դարձած և հաստատված իրավախախտումները կանխելու, դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ:

Անհրաժեշտ է արձանագրել, որ քարոզարշավի վերջին օրերին և հատկապես քվեարկության օրը և նախորդող լռության օրը բազմաթիվ ահազանգեր են ստացվել Հայաստանի Հանրապետական կուսակցության, Հայ հեղափոխական դաշնակցության և «Ծառուկյան» կուսակացությունների դաշինքի կողմից ընտրակաշառքների զանգվածային, համատարած բաժանման մասին, որոնց վերաբերյալ հավաստի տեղեկությունները տարածվել են նաև զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական կայքերով: Չնայած դրան, իրավապահների կողմից ընտրակաշառքի գեթ մեկ դեպք առ այսօր չի բացահայտվել կամ կանխվել:

2017թ. ապրիլի 2-ին «Անկախ դիտորդ» դաշինքի շրջանակներում հանրապետության ողջ տարածքի 200 տեղամասային և 35 տարածքային հանձնաժողովներում դիտորդություն իրականացրած դիտորդները զեկուցել են ավելի քան 3050 խախտումների մասին, որոնց հիմնական մասն իրենց բնույթով կարող էին ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

Դիտարկված 200 տեղամասերից 134-ում (67 տոկոսում) ըստ էության խախտվել է անձանց քվեարկության գաղտնիությունը, քանի որ գրանցվել են դեպքեր, երբ քվեարկության խցիկում եղել են այլ չափահաս անձինք, ովքեր օրենքով սահմանված կարգով ընտրողին օգնող չեն հանդիսացել: Տեղամասերից 101-ում (50,5 տոկոսում) գրանցվել են քվեաթերթիկները քվեախցիկից դուրս լրացնելու դեպքեր: Տեղամասերից 59-ում (29,5 տոկոսում) գրացվել են քվեարկելուց հետո հանձնաժողովի անդամներին կամ վստահված անձանց քվեարկության մասին տեղեկացնեու կամ բարձրաձայնելու դեպքեր:

Այս ամենը վկայում է քաղաքացիների քվեարկության նկատմամբ աննախադեպ  վերահսկողության մասին: Քվեարկության օրվա հիմնական բնութագրող խախտումներ են հանդիսացել նաև պարբերական կուտակումները ընտրատեղամասերի մոտ, որոնք առաջացել են ընտրողներին խմբերով տեղամասեր տեղափոխելու և ուղղորդման հետևանքով: Դիտարկված տեղամասերից 99-ում (49,5 տոկոսում) քվեարկության տարբեր ժամերին գրանցվել են վիճաբանություններ, ինչը ևս մեկ անգամ վկայում է քվեարկության օրը տեղամասերից առնվազն կեսում լարված մթնոլորտի մասին:

Ելնելով վերոգրյալից «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն արձանագրում է`

1.      Նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված շատ խնդիրներ (վարչական ռեսուրսների զանգվածային և կազմակերպված չարաշահում, առաջադրված կուսակցությունների և դաշինքների մրցակցային անհավասար պայմաններ) և դրանց կանխման, վերացման ուղղությամբ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ոստիկանության, այլ իրավապահ մարմինների ոչ պատշաճ արձագանքի և անգործության արդյունքում ձևավորված  անպատժելիության մթնոլորտը իր  ազդեցությունն ունեցավ նաև քվեարկության օրը:
2.      Տարածքային թեկնածուների միջոցով իշխող կուսակցության համար ցանկալի արդյունքների ապահովումն իրականացվեց ընտրակաշառքների և այլ ապօրինի միջոցներով, որոնք որևէ կերպ չկանխվեցին և առայժմ պատշաճ չքննվեցին իրավասու մարմինների կողմից:
3.      ՀՀ Ազգային ժողովի քվեարկությունն ընթացավ բազմաթիվ խախտումներով և քվեարկողների նկատմամբ զանգվածային վերահսկողության պայմաններում:


«Անկախ դիտորդ» հասարական դաշինքը 2017թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները գնահատում է ամբողջությամբ ոչ ազատ և ուղեկցված ՀՀ քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական իրավունքների կոպիտ ոտնահարմամբ:


Որոշակի տեսակների խախտումների տեղամասերի ցանկը կգտնեք աստեղ՝ PDF և EXCEL ձևաչափերով: Դաշինքի նախնական եզրակացությունը՝ այստեղ:


«Անկախ Դիտորդ» հասարակական դաշինք, ի դեմս՝


Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի
Իրազեկ քաղաքացիների միավորման
Մարտունու կանանց համայնքային խորհրդի
Գորիսի մամուլի ակումբի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:04 06/04/2017  |  Ընտրական իրավունքԸնտրողի փոխարեն չեն քվեարկել͵ այլ՝ սխալմամբ ստորագրել. ԿԸՀ
08:32 03/04/2017  |  Ընտրական իրավունքԿրԿնաքվեարկության փորձերի դեպքերի առթիվ հարուցվել է 6 քրեական գործ
20:20 02/04/2017  |  Ընտրական իրավունքՔննչական կոմիտեն հարուցեց քրեական գործ
23:48 01/04/2017  |  Ընտրական իրավունքԿաշառված ընտրողներին ընտրակեղծարարները բաժանում են թղթե կտորներ՝ տարբեր տարբերանշաններով. ահազանգ
22:51 01/04/2017  |  Ընտրական իրավունքՈստիկանությունն արձագանքել է ՕՐՕ-ին
20:08 01/04/2017  |  Ընտրական իրավունքՊահանջում են հաշվետվություն` ընտրակաշառքները կանխելու ուղղությամբ կատարված աշխատանքների մասին
17:45 01/04/2017  |  Ընտրական իրավունքՕՐՕ-ն բարձրաձայնել է հնարավոր ընտրախախտումների մի քանի եղանակների մասին
20:25 31/03/2017  |  Ընտրական իրավունք12-ժամյա թեժ գիծ` ՊՆ-ում
19:22 31/03/2017  |  Ընտրական իրավունքՀՔԱ Վանաձորի գրասենյակը ԿԸՀ որոշումները կվիճարկի վարչական դատարանում
18:33 31/03/2017  |  Ընտրական իրավունքՓՊ-ն ընտրությունների օրը իրավական աջակցություն կտրամադրի

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]