ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի բնակչությունը դրական է գնահատում Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը. հարցում 03/09/2017 15:11 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի բնակչությունը դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորածկառավարությանաշխատանքը`չնայած երկրում տիրող իրավիճակից ընդհանուր դժգոհությանը:
Մարտի 9-ին լրագրողների հետհանդիպմանն այսմասին ասացՀասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը` ներկայացնելով «Շանթ» հեռուստաընկերության պատվերով Հայաստանում իրականացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները:
«Հարցվածների միայն 12 տոկոսն է բացասական գնահատել կառավարության աշխատանքը:
31տոկոսը միանշանակ դրական է գնահատել Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը, իսկ 46 տոկոսը`ավելի շուտ դրական»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ֆյոդորովը: Նա ընդգծեց, որ Հայաստանի հասարակությունը կառավարության աշխատանքների վերաբերյալ տեղեկացվածության բարձր մակարդակ ունի: Հարցվածների միայն 6 տոկոսն է ասել, որ կառավարության աշխատանքի մասին ոչինչ չգիտի:
«Հարցվածները Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հաջող աշխատանքի արդյունք են համարում գնաճի նկատմամբ վերահսկողությունը, կադրային ճիշտ քաղաքականությունը, ընդհանուր իրավիճակի նկատմամբվերահսկողությունը, հարկային քաղաքականության փոփոխությունները, կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթացը,ճանապարհային երթևեկության ոլորտի բարեփոխուﬓերը»,- հայտնեց Վալերի Ֆյոդորովը:
Նա ընդգծեց, որ հարցվածները կառավարության աշխատանքում շատ քիչ թերություններ ու սխալներ են մատնանշել,որոնք հիմնականում վերաբերվում են կառավարման եղանակներին, ծախսերի կրճատմանը: Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ բնակչությունը հիմնականում գոհ չէ երկրում տիրող իրավիճակից: Հարցման մասնակիցների 33 տոկոսն այն կարծիքին է, որ Հայաստանում իրավիճակը գրեթե չի փոխվում, 13 տոկոսը կարծում է, որ իրավիճակն ավելի շուտ լավանում է, 32 տոկոսը գտնում է, որ միանշանակ վատանում է, իսկ 19
տոկոսը` ավելի շուտ վատանում է: «Այսպիսով կարելի է եզրակացնել, որ այսօր տիրող իրավիճակի նկատմամբ բնակչության մոտ ավելի շատ բացասական տրամադրություններ են: Մարդիկ բացասական են գնահատում նաև փոփոխությունների դինամիկան»,- նշեց Վալերի Ֆյոդորովը:
Հարցվածների 20 տոկոսի համար առաջնահերթ է իշխանության փոփոխությունը, 10 տոկոսի համար` առաջիկա ընտրությունները, 6 տոկոսի համար` սահմանին տիրող իրավիճակը:
«Հանրապետության բնակչությունը բավականին քաղաքականացված է: Հարցվածների 71 տոկոսն ասել է, որ մշտապես կամ ժամանակ առ ժամանակ հետևում են երկրի սոցիալ-քաղաքական վիճակին: Սա հետխորհրդային տարածքի այլ երկրների համեմատ բավականին մեծ թիվ է:
Քաղաքացիները հիﬓականում հետևում են երկրում քաղաքական և տնտեսական զարգացումներին»,- ընդգծեց Վալերի Ֆյոդորովը:
Հարցման մասնակիցների 45 տոկոսը Հայաստանի առջև ծառացած լուրջ խնդիր է համարել գործազրկությունը: 22 տոկոսը համարում է, որ լուրջ խնդիր է հանրապետությունում ճանապարհների վիճակը: Հարցվածների 14 տոկոսն էլ այն կարծիքին է, որ երկրի համար լուրջ խնդիր է շրջակա միջավայրի պահպանությունը, 13 տոկոսը` աղքատությունը, 8 տոկոսը` ջեռուցման և էլեկտրականության հետ կապված խնդիրները, 8 տոկոսը` հասարակական տրանսպորտի վատ աշխատանքը, 7 տոկոսը` կրթության ոլորտի խնդիրները, 7 տոկոսը` թոշակների ցածր մակարդակը, 5 տոկոսը` միգրացիայի խնդիրները: Հարցումն անցկացվել է հանրապետության ողջ տարածքում: Հարցման մասնակիցների 36 տոկոսը բնակվում է Երևանում, 29 տոկոսը` երկրի այլ քաղաքներում, 36 տոկոսը` գյուղական համայնքներում: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 1600 մարդ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/11/2024 08:37 2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:34 Ինչն է «պաշտպանել» իր հայտարարագրի եկամուտների 3-րդ տողում Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:30 ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
- 05/11/2024 08:28 Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել․ «Հրապարակ»
- 05/11/2024 08:24 ԿԳՄՍ-ից զգուշացրել են․ «Հրապարակ»
- 05/11/2024 08:20 Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում․«Հրապարակ»
- 05/11/2024 08:13 Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
- 05/13/2024 12:35 Ինչ ունենք այս պահին. Վահե Հովհաննիսյան
- 05/11/2024 19:46 Ադրբեջանին զիջումների իրական դեմքը սա է. հաջորդը դու ես ու քո տունը. Վարուժան Գեղամյան
- 05/11/2024 17:44 Հանդիպեցի ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետին` հասկանալու, թե ի՞նչ քարտեզների հիման վրա է իրականացվում դելիմիտացիան. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/13/2024 23:58 Երևանում նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com
- 05/13/2024 19:14 Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը
- 05/13/2024 18:35 Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել
- 05/13/2024 13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/13/2024 22:58 Ուսուցչուհուն ձերբակալել են 11-ամյա դպրոցականի հետ համբուրվելու համար
- 05/13/2024 22:21 Փաշինյանը հանցանք է գործում ընդդեմ ՀՀ տարածքային ամբողջականության. գլխավոր դատախազությունը համամիտ է, հերքումներ չկան
- 05/12/2024 09:57 «Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա Շվեյցարիայում. Մրցանակը կոտրվեց բեմի վրա
- 05/11/2024 18:50 Նիդեռլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է Եվրատեսիլ մրցույթից
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը