Թեմաներ
Ուրբաթ 05 / 10 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/10/2024   00:04 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 05/09/2024   23:59 Ոչ Քոչարյանի մոտ եմ, ոչ Սերժ Սարգսյանի. ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սրբազանը հայտնել է, որ ոտքերը վնասվել են 05/09/2024   23:56 Ուղղիչ դպրոցի աշխատակցին հեռացրել են աշխատանքից էրոտիկ նկարահանումների համար 05/09/2024   23:44 Հանրապետության հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60.000 քաղաքացիներ․ Ազգային ճակատ 05/09/2024   23:35 ԱՄՆ-ը կասեցրել Է Իսրայելին 1,8 հազար ռումբերի փոխանցման գործընթացը 05/09/2024   23:16 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 05/09/2024   22:59 ԱՄՆ-ում չեն բացառել միջուկային զենքի կիրառումը Ուկրաինայի պատճառով 05/09/2024   22:45 Վրաստանի կառավարությունը ներկա չի գտնվել Եվրոպայի օրվան նվիրված գալա համերգին 05/09/2024   22:30 Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա. Սուրեն Պապիկյան 05/09/2024   22:22 Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ 05/09/2024   22:08 Արամ Ա կաթողիկոսը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է Տավուշի համար մեկնարկած հավաքը 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:35 Իշխանամերձ լրատվականի լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրգործ 05/09/2024   21:21 Հրապարակում բեռնատար մեքենան վարել է հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ 05/09/2024   21:17 Առաջինը ես եմ այս իշխանությանն անվանել 5-րդ շարասյուն. Դավիթ Շահնազարյան 05/09/2024   21:14 Հիմա Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 05/09/2024   21:05 Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է իմպիչմենտի գործընթաց սկսել․ վաղվանից սկսվում են անհնազանդության ակցիաներ 05/09/2024   20:58 Բագրատ Սրբազանը ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցության պատգամավորների հետ մուտք գործեց հյուրանոց՝ քննարկման 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/09/2024   20:34 ԱՄՆ-ը մտադիր է օգնել Իսրայելին զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումից հետո 05/09/2024   20:22 Առաջին քայլը՝ ԱԺ-ով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելն է լինելու․ Բագրատ Սրբազան 05/09/2024   20:20 Էլ ժամանակ չեմ ավելացնում, չկա ժամանակ. Խոփդ, քարի է կպել Նիկոլ Փաշինյան. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   20:16 Պետք լինի մի քանի գիշեր էլ չենք քնի, մի քանի գիշեր էլ անձրևի տակ կլինենք, կարկուտի տակ կլինենք, բայց մեր հայրենիքը չենք թողնի թշնամուն․ Դանիելյան 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/09/2024   20:07 Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/09/2024   19:53 ՔՊ-ի չատում, որը կոչվում է՝ «դուխով Նիկոլ», հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը ու գրել «լեգիտիմ ղեկավար»․ Հայրապետյան 05/09/2024   19:48 Իշխանական շրջանակները լռում են. Հրաժարականի պահանջի վերջնաժամկետը մոտենում է 05/09/2024   19:44 Մինչեւ ժամը 20։00-ն համբերությամբ կսպասենք հրաժարականին. Սրբազան 05/09/2024   19:39 Հրատապ. Մելիք Ադամյան փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված (տեսանյութ) 05/09/2024   19:37 Անպատվության, արնաքամության շղթան պետք է այսօր կտրվի․ Բագրատ Սրբազան 05/09/2024   19:22 Սպասենք մեր պահանջի իրականացմանը, հուսանք անցնցում կկատարեն իրենց պարտավորությունը. Սրբազան 05/09/2024   19:14 Նիկոլ Փաշինյանի հրաժարականով կվերադարձվի Հայոց Եռատոնը․ Բագրատ Սրբազան 05/09/2024   19:12 Խարազանն իրենցն է լինելու, գալու է այդ օրը. Գուրգեն Մելիքյան 05/09/2024   18:58 Գալուստյանը հրաժարվել է մեկ մթերքից և նիհարել 14 կիլոգրամով 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/09/2024   18:25 Մենք դատապարտված ենք հաղթանակի այլ ճանապարհ չունենք, այս դեպքում հաղթելու է հանուն սիրո ուժը. Դավիթ Ամալյան 05/09/2024   18:15 Հրապարակում մեկնարկել է Բագրատ Սրբազանի նախաձեռնած հանրահավաքը 05/09/2024   18:07 Քաղաքացիները ծափողջյուններով ու «Սրբազան» վանկարկումներով դիմավորեցին Տավուշի թեմի առաջնորդին, ինչ է կատարվում հրապարակում (տեսանյութ) 05/09/2024   17:53 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. նախկին արտգործնախարար 05/09/2024   17:50 Ժողովրդի նվաստացումը չէր կարող երկար տևել․ Բագրատ Սրբազան 05/09/2024   17:43 Հանրապետության հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ սպասում են Սրբազանին. հրապարակը՝ հիմա 05/09/2024   17:15 Մարդիկ հույսով են եկել, որ սուտը պետք է ջնջվի. Արամո (տեսանյութ) 05/09/2024   17:12 Նախկին արտգործնախարարնեը միացան ճշմարտության համար պայքարին. Սրբազանի նախաձեռնած երթը ձնագնդի նման մեծանում է 05/09/2024   16:56 Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 05/09/2024   16:47 ԱԱԾ-ի հայտարարությունը դիտարկում եմ որպես սպառնալիք՝ սեփական ժողովրդի նկատմամբ. Գառնիկ Դանիելյան 05/09/2024   16:42 Շատ եմ ուզում, որ այս շարժումը, քայլերթը դառնա արժանապատվության վերգտնման, ճնշվածի, պարտվածի, ձախողածի խարանի հաղթահարման միջոց. ադրբեջանագետ 05/09/2024   16:38 Կառավարության շենքը պաշտպանված է ոստիկանական պատնեշով
05/09/2024   10:57 Ճանապարհ փակելը լավ բան չէ․ Հակոբ Արշակյան 05/09/2024   20:00 Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին՝ հրապարակելով Փաշինյանի լուսանկարը 05/08/2024   07:50 Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» 05/08/2024   18:56 Շիրակի հոգևորականների առաջնորդությամբ երթը միացավ Բագրատ Սրբազանի նախաձեռնած երթին 05/08/2024   13:23 Հրատապ. Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշը հանուն հայրենիքի քայլերթը մոտենում է Երեւանին .ուղիղ 05/08/2024   15:01 Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երևանից․ Սրբազանների առաջնորդությամբ քայլերթը՝ դեպի Աբովյան․ երթը Երևանում կլինի վաղը 05/09/2024   21:41 Հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտելու, 7-10 օր. Սրբազան (տեսանյութ) 05/09/2024   21:55 ՔԿ-ն շտապում է կատարել հրահանգը. օրակարգում Սրբազանին մեկուսացնելն է 05/09/2024   20:42 Առաջիկա մեկ ժամվա ընթացքում վարչապետը չի երկխոսելու Բագրատ սրբազանի հետ. Ալեքսանյան. «Ազատություն» 05/08/2024   08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» 05/09/2024   19:58 Քպականները արձագանքում են հրաժարականի պահանջին 05/08/2024   17:57 Արցախցիները հավաքվել են Աբովյան քաղաքի կամրջի մոտ՝ միանալու Սրբազանի քայլերթին 05/09/2024   14:48 Սրբազանը գնդակ է խաղում՝ իրեն միացող երեխաների հետ 05/09/2024   11:59 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն Աբովյանից շարժվում է դեպի Երևան․ երթի առջևից քայլում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ՝ զոհված ընկերների նկարներով շապիկներով 05/09/2024   20:11 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հայտնում է հնարավոր ձերբակալությունների մասին 05/08/2024   11:44 Մի սպասեք բոլորին ու մի հաշվեք, թե ինչքան մարդ կլինի, կարևորը դուք լինեք ու կտեսնեք, թե ձեր լինելով, ինչպես ենք դառնում բոլոր. Մարտիրոսյան 05/09/2024   18:41 Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես՝ հրաժարական ներկայացնելու համար․ Բագրատ Սրբազան 05/08/2024   20:40 Հայ տղամարդու պատվի հարց է, ինչ է նշանակում՝ պետք է գյուղդ, կնոջդ, աղջկադ տես, թե չէ քեզ ծեծելու են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ) 05/08/2024   12:48 Սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք․ Մելիքյանն ահազանգում է՝ արցախցիների դեմ հերթական արշավի մասին 05/08/2024   17:43 Բագրատ Սրբազանը խոնարհվեց Գուրգեն Մելիքյանի առջև

Հիմա որևէ մեկը չի կարող ասել, որ այսօրվա երիտասարդներն այն չեն, ինչ իրենք էին. Սերժ Սարգսյան 02/11/2017   15:11  |  ԼՐԱՀՈՍ

Վաղուց Սուրբ Սարգիսը դարձել է խիզախության, անձնազոհության խորհրդանիշ մեր զինվորների և երիտասարդների համար: Այս մասին Ս.Սարգիս զորավարի հիշատակության օրվա առթիվ իր շնորհավորական խոսքում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ Սուրբ Սարգիսը զորավար էր, և այս փաստն արդեն խոսում է նրա նկարագրի մասին:

Երկրի ղեկավարը հատկապես շնորհավորել է հանդիսությանը ներկա զինվորներին, ովքեր կադրային զինվորականներ չեն, ժամկետային ծառայության զինվորներ են, որ այս կյանքում ունեն տարբեր նպատակներ, տարբեր ծրագրեր ու երազանքներ:
Նախագահը համոզմունք հայտնելով, որ այդ երազանքներն իրականանալու են, նշել է, որ այս պահին բոլոր զինվորներին միավորում է հայկական բանակի զինվորի հագուստն ու իրենց վճռականությունը՝ պաշտպանել Հայրենիքը:

«Վստահ եմ, որ վաղը դուք լինելու եք մեր երկրի նախարարները, դեսպանները, մարզպետները, ձեռներեցները, մշակույթի և սպորտի ականավոր գործիչները, և այն ժամանակ էլ դուք նույն վճռականությամբ պաշտպանելու և շենացնելու եք մեր հայրենիքը:

Ուզում եմ, որ դուք համոզված լինեք, սիրելի՛ զինվորներ, մեր ժողովուրդը վստահ է, որ դուք կատարում եք անփոխարինելի գործ: Դուք անում եք այն, ինչ պարտավոր է անել յուրաքանչյուր տղամարդ՝ պաշտպանելով իր ընտանիքը, պաշտպանելով իր հայրենիքը»,- նշել է ՀՀ նախագահն՝ ընդգծելով, որ զինվորներն դա անում են արժանապատվությամբ, պատասխանատվությամբ, զինվորական ճշտապահությամբ ու կարգապահությամբ:

«Այդ կեցվածքի համար, իհարկե, մենք պարտավոր ենք շնորհակալ լինել ձեր ուսուցիչներին ու հրամանատարներին, բայց առաջին հերթին, իհարկե, ձեր ծնողներին, որովհետև ցանկացած մարդու կայացման գործում ընտանիքի դերն անփոխարինելի է:

Ուրախ եմ, որ ձեր ծնողներից շատերն այսօր այստեղ ներկա են և, իհարկե, որ նրանք ձեզնով շատ ավելի են հպարտանում»:

Դուք ծառայում եք ամենա-ամենա կարևոր հատվածում՝ առաջնագծում, նշել է երկրի ղեկավարը՝ դիմելով ներկա զինվորներին: «Համոզված եղեք, որ ձեր թիկունքին կանգնած է հինավուրց և ուժեղ մի ազգ, տոկուն և աշխատասեր, մարտունակ մի ժողովուրդ, որ ունի հազարամյակների փորձ և անկոտրում հավատ վաղվա հաղթանակի նկատմամբ: Համոզված եղեք, որ ձեր թիկունքում կանգնած են ամուր պետական կառույցներ, համոզված եղեք, որ այդ կառույցները, մեր ողջ ժողովուրդն անելու են ամեն ինչ, որպեսզի դուք ունենաք անհրաժեշտը մեր սահմանները պաշտպանելու համար»:

Սերժ Սարգսյանը նշել է, որ հանդիսությանը ներկա են զինվորներ, «ովքեր անցյալ տարվա ապրիլին պաշտպանեցին մեր պատիվը, պաշտպանեցին մեր անկախությունը, մեր սահմանների անքակտելիությունը: Ցավոք, շատ արժանիներ այսօր շարքում չեն, բայց նրանք մեզ հետ են, որովհետև նրանք իրենց կյանքի գնով հնարավոր դարձրին այն, ինչ դուք միասին արեցիք և, իհարկե, անմահացան»:

ՀՀ նախագահն ընդգծել է, որ խիզախությունը, քաջությունը զինվորներից անբաժան պետք է լինեն: Բայց «դուք պետք է խիզախության, քաջության հետ այնպես անեք, որ ողջ մնաք, որպեսզի մեր ազգը հարատևի, որպեսզի մեր ժողովրդի լավագույն տեսակը ավելանա, շատանա»:

Այս առումով, ընդգծել է ՀՀ նախագահը, «դուք միշտ պետք է գիտակցեք՝ ձեզ սպասում են, դուք շատ բան ունեք անելու և դուք պատվով պետք է վերադառնաք»:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Արցախյան պատերազմի վետերանները շատ ու շատ բաներ են տեսել 90-ականներին, և նրանք ոչ միայն սերունդների կապող օղակն են, այլ նաև վկան այն փաստի, որ այսօրվա զինվորները պակաս ռազմիկներ չեն, քան իրենք էին:

Երկրի ղեկավարը հիշել է, որ երեք, թե չորս տարի առաջ, ելույթ ունենալով զորավարժությունից հետո խոնջացած զինվորների առջև, պնդել է, որ մեր երիտասարդ զինվորներն ու հրամանատարները, եթե դրա անհրաժեշտությունը լինի, շատ ավելի լավ են կռվելու, քան մենք ենք դա արել: «Ես, իհարկե, մի կողմից տխուր եմ, որ եղան ռազմական գործողություններ, բայց մյուս կողմից ուրախ եմ, որ այս պնդումը իրականություն է: Եվ հիմա որևէ մեկը չի կարող ասել, որ այսօրվա երիտասարդներն այն չեն, ինչ իրենք էին: Ա՛յն են, մի բան էլ ավելին: Ապրե՛ք, կեցցե՛ք, տղաներ»:

Եվ ինչպես անցյալ տարի, հիմա էլ, նշել է Սերժ Սարգսյանը, հանձնարարել է, որպեսզի զինվորներին խրախուսեն տասնօրյա արձակուրդով:
«Ելնելով Սուրբ Սարգսի տոնի խորհրդից՝ մաղթում եմ, որ այս կարճ ժամանակահատվածը ՝ այս տասն օրը, դուք շրջապատված լինեք ձեր բարեկամների, հարազատների, ընկերների, ինչու չէ, միգուցե, նաև սիրած աղջիկների ջերմությամբ:

Ուզում եմ, որպեսզի դուք նոր ուժ ստանաք, ավյուն ստանաք այս տասն օրերի ընթացքում, վերադառնաք զորքեր, վերադառնաք ձեր պարտականությունների կատարմանը, և թո՛ղ Սուրբ Սարգիսն ապահովի ձեզ բարի ու անփորձանք ծառայություն: Թո՛ղ այսօրվա օրհնանքները և այսօրվա աղոթքները միշտ անպակաս լինեն ձեզնից: Կեցցե՛ք, մեկ անգամ ևս շնորհակալ եմ ձեր ծնողներին»,- ասել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանն այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Երիտասարդների օրհնության օր հռչակված Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառմանը, որը հանդիսապետել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Արարատյան Հայրապետական թեմը ներառող մարզի՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:

Մարտական հերթապահություն իրականացնելիս առանձնապես աչքի ընկած թվով քսան պարտադիր ժամկետային զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, երիտասարդների, հրավիրյալների և հավատացյալ ժողովրդի մասնակցությամբ տրված Ս.Պատարագի ավարտին եկեղեցում կատարվել է զինծառայողների օրհնություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Ս.Սարգսի մասունքակիր աջով: Այնուհետև առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային լավագույն զինծառայողներից միջոցառմանը ներկա զինվորների խրախուսման հանդիսավոր արարողություն:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]