ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ-ում նախատեսում են ասպիրանտուրան որպես երրորդ աստիճան ներառել բարձրագույն կրթության համակարգում 01/23/2017 15:14 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ասպիրանտուրան ներառել բարձրագույն կրթության մեջ` որպես երրորդ աստիճան:
Հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման հանձնաժողովի փոխնախագահ Ատոմ Մխիթարյանն ընդգծեց, որ նոր օրենքի նախագիծը գալու է փոխարինելու գործող «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության» մասին օրենքին:
«Հիմա մենք ունենք բարձրագույն կրթություն և հետբուհական մասնագիտական կրթություն: Բարձրագույն կրթություն ասելով` Հայաստանում հասկանում ենք բարձրագույն կրթության առաջին երկու աստիճանները` բակալավրիատը և մագիստրատուրան: Ստացվում է, որ բարձրագույն կրթության երրորդ աստիճանը, որը շատ երկրներում ընդունված է որպես երրորդ աստիճան, Հայաստանում առայժմ բարձրագույն կրթության մեջ չի մտնում: Այն համարվում է հետբուհական մասնագիտական կրթություն: Այս նոր օրենքի նախագիծը եկել է հենց այս բացը լրացնելու ,որը շատ կարևոր է: Ասպիրանտուրան և ընդգրկվելու է բարձրագույն կրթության մեջ` որպես բարձրագույն կրթության երրորդ աստիճան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մանրամասնեց Մխիթարյանը:
Նա հավելեց, որ սրանից բխում է նաև գիտական աստիճանի շնորհման հարցը: Գիտական առաջին աստիճանը շնորհվում է, երբ քաղաքացին ավարտում է բարձրագույն կրթության երրորդ աստիճանը: Երբ քաղաքացին ավարտում է բակալավրիատը, ստանում է բակալավրի որակավորում, երբ ավարտում է մագիստրատուրան` ստանում է մագիստրոսի որակավորում, իսկ ասպիրանտուրան ավարտելու դեպքում պաշտպանում է մասնագիտական համապատասխան բնագավառի ատենախոսությունը և ստանում է գիտությունների թեկնածուի աստիճան, որը Հայաստանում և մի շարք այլ երկրներում համարվում է գիտական առաջին աստիճան:
«Հիմա բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծն ասում է, որ դուք երրորդ աստիճանն ավարտելուց հետո, որն արդեն ընդգրկվել է բարձրագույն կրթության մեջ, հետազոտական աշխատանքը կատարելուց և ատենախոսությունը պաշտպանելուց հետո կստանաք գիտական աստիճան: Իսկ մինչ այդ կստանաք բակալավրի և մագիստրոսի որակավորման աստիճանները: Այսինքն՝ ըստ էության որևէ բան աստիճանաշնորհման համակարգում այս օրենքի հավանական փոփոխությամբ չի կատարվելու-,«պարզաբանեց Ատոմ Մխիթարյանը: Անդրադառնալով գիտական երկրորդ աստիճանի խնդրին` նա նշեց, որ դա արդեն բարձրագույն կրթության հետ կապ չունի: Բարձրագույն կրթությունը ավարտվում է գիտական առաջին աստիճանի շնորհմամբ, գիտական երկրորդ աստիճանը արդեն գիտությանն է վերաբերվում: «Հայաստանում շնորհվում է երկու գիտական աստիճան` գիտությունների թեկնածու և գիտությունների դոկտոր, որը պիտի լինի զուտ համապատասխան գիտական հետազոտական աշխատանքի արդյունք: Մարդն այդ դեպքում ստանում է երկրորդ գիտական աստիճան»,- ասաց նա:
Ատոմ Մխիթարյանն անդրադարձավ նաև Հայաստանում երկրորդ գիտական աստիճանը պահպանելու անհրաժեշտությանը:
«Հայաստանում գիտությունը ձևավորվել է Խորհրդային Միության ժամանակներում, և տարբեր գիտական դպրոցներ կան, որոնք մինչ այս պահը ուղիղ առնչություն ունեն ռուսական համակարգի հետ:
Ռուսաստանում ևս վերջին 5-10 տարվա ընթացքում քննարկել են երկրորդ գիտական աստիճանը պահպանել-չպահպանելու հարցը: Մինչև այս պահը Ռուսաստանում էլ երկու գիտական աստիճան է գործում` կրկին գիտությունների թեկնածու և գիտությունների դոկտոր: Շատ գիտական համագործակցության ծրագրերի շրջանակներում մեր գիտնականներն առնչվում են ռուսական տարբեր համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների գիտնականների հետ, և անընդհատ համապատասխանեցման խնդիր է առաջանում: Եվ մենք ունենք միջպետական պայմանագիր Ռուսաստանի հետ, որով ճանաչում ենք այդ երկրի շնորհած գիտական աստիճանները Հայաստանում և հակառակը: Այսինքն՝ Հայաստանում Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից տրված գիտական աստիճանները ճանաչվում են Ռուսաստանում, համապատասխանեցվում են գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի գիտական աստիճաններին»,- ընդգծեց ԿԳն պաշտոնյան:
Նա հավելեց նաև, թե կան եվրոպական մի շարք երկրներ ևս, որտեղ գործում է գիտական երկրորդ աստիճանի համակարգ: Նա հիշեցրեց, որ Խորհրդային Միությունը իր կրթական համակարգը վերցրել էր Գերմանիայից և տեղայնացրել, հետևաբար այդ ժամանակ գիտական երկրորդ աստիճանը վերցվել է գերմանական համակարգից: Նման համակարգ կա Լեհաստանում, Շվեդիայում, Պորտուգալիայում, Ավստրիայում և մի շարք այլ երկրներում:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/08/2024 08:21 Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ»
- 05/08/2024 08:16 Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
- 05/08/2024 08:09 Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ․«Հրապարակ»
- 05/08/2024 08:04 Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․«Հրապարակ»
- 05/08/2024 08:01 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններուն մահվան 32, 2023-ին`53, 2024-ի առաջին 5 ամսում` 30 դեպք. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:58 Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
- 05/08/2024 07:56 Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/08/2024 12:30 Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
- 05/08/2024 10:19 Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն