ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն 2017 թվականին 2.5 միլիարդ դրամ կներդնի 01/16/2017 18:01 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրենի ուղեկցությամբ Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանից էլեկտրագնացքով ուղևորվեց Սևան` ճանապարհին դիտարկելով առկա թերությունները և 2016-ի ընթացքում կատարված բարեփոխումները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
Սերգեյ Վալկոն Վահան Մարտիրոսյանին հայտնեց, որ երկաթգծի բարելավման արդյունքում բարձրացել է երթևեկության միջին արագությունը` Երևան-Սևան ճանապարհի վրա ծախսվող ժամանակը վերջին տասը տարիներ ընթացքում առաջին անգամ կրճատվել է մեկ ժամով: «2017 թվականին նախատեսվում է բարելավել նաև էլեկտրագնացքների նստարանները և ուղևորների համար ավելի հարմարավետ պայմաններ ապահովել»,- ասաց նախարարը:
Դիտարկման ընթացքում արձանագրվեցին նաև ճանապարհին առկա խախտումները, որոնք հիմնականում պայմանավորված են արտաքին գործոններով. երկաթգծի երկայնքով կուտակված մեծ քանակությամբ աղբն ու անօրինական շինությունները անվտանգության նորմերի լուրջ խախտումներ են:
«Տարիների ընթացքում մարդիկ եկել ու երկաթգծին շատ մոտ ապօրինի շինություններ են կառուցել, անպայման կքննարկենք այս հարցը նախարարությունում ու կփորձենք լուծման ուղիներ գտնել»,-նշեց Վ. Մարտիրոսյանը:
էլեկտրագնացքը կանգառ կատարեց Չարենցավանի կայարանում: Նախարարը շրջեց կայարանում, ծանոթացավ շենքային պայմաններին: Ռելեային կառավարման կենտրոնը 2012թ-ին է վերանորոգվել: Շահագործող մասնագետի խոսքով` աշխատում է անխափան:
«Սարքերը ծառայում են երկաթգծին. այստեղից կառավարվում են սլաքներն ու լուսացույցները, հերթապահը կարողանում է տեսնել, թե որտեղ է գտնվում գնացքը»,- մանրամասնեց Չարենցավանի կայարանի էլեկտրամեխանիկ Արսեն Խաչատրյանը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենը հայտնեց, որ երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը 2015 թվականի համեմատ ավելացել է 3 տոկոսով, սակայն ներմուծման ծավալները նվազել են 18 տոկոսով: Այնուամենայնիվ, 2016 թվականի բյուջեն լիարժեք կատարել են:
«Պատրաստվում ենք 2017 թվականին 2.5 միլիարդ դրամի ներդրում կատարել: Այն ուղղվելու է Երևան-Սևան երկաթուղու 12 կմ հատվածի հիմնանորոգմանը, ենթակառուցվածքների բարելավմանն ու արդիականացման աշխատանքներին»,- ասաց Սերգեյ Վալկոն:
Ամառային տարեշրջանում դեպի Սևան կգործի 2 կանոնավոր երթուղի: Էլեկտրագնացքները կուղևորվեն «Ալմաստ» և «Քանաքեռ» կայարաններից: Առաջիկայում կհաստատվի նաև չվացուցակը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/17/2024 08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ»
- 05/17/2024 08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ»
- 05/17/2024 08:11 Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:05 Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»
- 05/17/2024 07:55 ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
- 05/17/2024 07:46 Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
- 05/17/2024 10:58 Շիրակի մարզում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. shamshyan.com
- 05/17/2024 10:45 26 համարի ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ
- 05/17/2024 10:14 Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է սյանը. կա տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը