ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Շան կեր կար, պապան կարող է կերել ու թունավորվել է, ես ինչ իմանամ». ամբաստանյալը չի ընդունում հոր սպանության մեղադրանքը 12/27/2016 19:08 | Դատական ռեպորտաժներ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում այսօր սկսվեց հայրասպանության վերաբերյալ հերթական գործի դատաքննությունը:
Ըստ մեղադրանքի, Արմեն Առաքելյանն իր հորը` Հայկարամ Առաքելյանին, սպանելու դիտավորությամբ, երկու չափաբաժին «կետոնալ» տեսակի դեղամիջոցի ներարկման, այնուհետև պարանոցից սեղմելու եղանակով խեղդամահ է արել նրան՝ այդ կերպ ապօրինաբար դիտավորությամբ զրկել կյանքից:
Այսպես, ըստ մեղադրական եզրակացության, Արմեն Առաքելյանը հոր՝ Հայկարամ Առաքելյանի, հետ երկար տարիներ միասին բնակվել են իրենց երևանյան բնակարանում:
Ամբաստանյալի հայրը երկար տարիներ տառապել է թոքերի, անոթների, ուղեղի սնուցման հետ կապված առողջական խնդիրներով և այդ ամբողջ ընթացքում Արմեն Առաքելյանը տնային պայմաններում խնամել է հորը, այդ թվում նաև՝ կատարել նրա դեղորայքային ներարկումները:
Տարիների ընթացքում որդին հոգնել է հորը խնամելու պարտականությունից, հոր անկողնային հիվանդ լինելու հանգամանքը համարել որպես իր վրա ծանրացած բեռ, այլևս չի կարողացել հանդուրժել հիվանդությամբ տառապող Հայկարամ Առաքելյանի ներկայությունը և մշտապես նրա նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու իր որդիական պարտականությունը:
Խնամելուց ձանձրացած ու հոգնած լինելու պատճառով Արմեն Առաքելյանը սկսել է հաճախակի վիճել հոր հետ, կարճ ժամանակահատվածում հոր հետ ունեցած բազմաթիվ վիճաբանությունների հետևանքով նրա նկատմամբ առաջացած ատելության և վրեժի հետևանքով Արմեն Առաքելյանի մոտ առաջացել է Հայկարամ Առաքելյանին ապօրինաբար կյանքից զրկելու մտադրություն՝ այդ կերպ ցանկանալով ազատվել ծնողին պահելու և խնամելու իր պարտականությունից:
«Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով քաջատեղյակ լինելով «կետոնալ» տեսակի դեղամիջոցի չարաշահման կյանքի համար վտանգավոր հետևանքների մասին, Արմեն Առաքելյանը 2016թ. մայիսի 24-ի երեկոյան Հայկարամ Առաքելյանին մեկ ժամվա ընթացքում ներարկել է երկու չափաբաժին՝ յուրաքանչյուրը 2 մլ, «կետոնալ» տեսակի դեղամիջոց, ապա նրան միայնակ թողնելով՝ դուրս է եկել տանից:
2016թ. մայիսի 25-ին ժամը 02.00-ի սահմաններում Արմեն Առաքելյանը վերադառնալով տուն՝ տեսնելով, որ հայրն ընկած է հատակին, դժվար է շնչում, դեռևս չի մահացել, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով ձեռքերով բռնել է Առաքելյանի պարանոցից, սեղմելու միջոցով խեղդամահ արել նրան և այդ կերպ ապօրինաբար դիտավորությամբ վերջինիս զրկել է կյանքից»,- նշվում է մեղադրական եզրակացության մեջ:
Ամբաստանյալը հայտարարեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: Ըստ նրա, ինչո՞ւ պետք է ինքը ցանկանար ազատվել հորից, հայրը ցավեր ուներ, ինքն էլ նրա խնդրանքով ներարկել է: «Շան կեր կար, պապան կարող է կերել ու թունավորվել է, ես ինչ իմանամ»,- ասաց ամբաստանյալը՝ հավելելով, որ հայրն ասում էր՝ ներարկիր, ինքն էլ ներարկում էր՝ ցավերը մեղմելու համար, մի անգամ ներարկելուց հետո հայրը հետևից կանչել է, ասել է՝ մի հատ էլ ներարկիր, քանի որ ցավերը չէին մեղմանում, ինքն էլ ներարկել է:
Դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի համաձայն, նախ կհարցաքննվեն վկաները, տուժողի իրավահաջորդը, ապա ամբաստանյալը կարող է ցուցմունք տալու իր իրավունքից օգտվել, վերջում կհետազոտվեն գործի գրավոր ապացույցները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/17/2024 08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ»
- 05/17/2024 08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ»
- 05/17/2024 08:11 Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ»
- 05/17/2024 08:05 Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ»
- 05/17/2024 07:55 ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
- 05/17/2024 07:46 Խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը